Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ.

Հոդվածներ

Հումանիստի տխուր դիտարկումը

14:27, կիրակի, 08 դեկտեմբերի, 2024 թ.
Հումանիստի տխուր դիտարկումը

Էրազմուս (Էրազմ) Ռոտերդամցին (1466 - 1536) ՝ Հյուսիսային Եվրոպայի Վերածննդի ականավոր գրողը, փիլիսոփան և գիտնականը, լինելով իր ժամանակի հումանիտար գիտությունների ամենահարգված գործիչներից մեկը, «Հումանիստների իշխան» պատվանունով է մեծարվել։

Էրազմուսը գրականության պատմության մեջ մտել է որպես ուշագրավ երգիծական ստեղծագործությունների հեղինակ, որոնցում ծաղրել էր մարդկային հարատև հիմարությունն ու տգիտությունը։ Դրանցից ամենահայտնին «Գովք հիմարության» ստեղծագործությունն է, որից էլ քաղված է ստորև մեջբերված պարբերությունը:

«Իմաստունությունը մարդկանց դարձնում է երկչոտ, և, հետևաբար, ամեն քայլափոխի տեսնում ես իմաստուն մարդկանց, ովքեր ապրում են աղքատության, սովի, կեղտի մեջ, նրանց անտեսում են, և նրանք ամենուր հանդիպում են միայն արհամարհանքի և ատելության: Փողերը հոսում են հիմարների մոտ, նրանք իրենց ձեռքում են պահում իշխանության ղեկը և առհասարակ ամեն կերպ բարգավաճում են» ։
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
426 | 0 | 0
Facebook