ԲԱՑ ՆԱՄԱԿ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
----------------------------------------
Հարգելի վարչապետ վերջերս ձեր կողմից հնչեցրած ձևակերպումը որ փորձում եք ժողովրդին համոզել, թե մեր սարը Արագածն է, ոչ թե Արարատը, իմ այս բաց նամակով իմ անհամաձայնությունն եմ հայտնում, ինչպես նաև «հայոց Պատմությունը փոխարինելով նոր պատմությամբ» և ՈՉ ՄԻԱՅՆ ԵՍ․․․ասենք թե Հայաստանի 3 միլիոն ժողովրդին մի մասին մի կերպ համոզեցիք, պարտադրեցիք, բա աշխարհասփյուռ 10 միլոն ցեղասպանության ժառանգներին, որ այսօր էլ պայքարում են ցեղասպանության ու պահանջատիրության ճանաչման համար, ինչպե՞ս կհամոզեք, որ ուրանան Արարատն ու մեր պապերի էրգիրը․․․Թուրքն իր վրայից ցեղասպանի խարանը մաքրելու համար տասնյակ տարիներ օգտագործել է հրեական լոբբին, միլիոնավոր դոլարներ է ծախսել, որ կոնգրեսում ձախողեն ցեղասպանությունը հաստատող բանաձևերը, CD-ներ էին տարածում, ֆիլմեր էին նկարահանում ցեղասպանությունը ժխտող, երկար տարիներ թուրքն ու ազերին պատմաբաններ են վարձում, կեղծ պատմություններ են հորինում, որ իրենք այդ տարածաշրջանում բնիկներ են, անգամ Երևանն ու Սևանն էլ իրենցն է, Սյունիքն էլ հետը և մեր տարածքները զավթելու համար անվերջ պետք է պատերազմեն մեզ հետ․․․մինչև իրենցով անեն․և անում են․իրենց մոտ լավ է ստացվում․ու՞ր է Արևմտյան Հայաստանը, ու՞ր է Արցախը, նախիջևանը, հիմա էլ նշանառության տակ է Սյունիքը, Հայաստանի մի քանի անկլավներ նույնպես, հերթը հասել է արևմտյան ադրբեջանին․․․ ցնորվել կարելի է, ինչու՞ եք նրանց ասածները հալած յուղի տեղ ընդունում․ հայտնվել ենք իսկը Թումանյանի «Չարի վերջը բանաստեղծության իրավիճակում․ Աղվեսը խաբելով միամիտ կկվին, թե սարն իրենց է, կացինը կբերի ծառը կկտրի, եթե ձագերից մեկին չձգի ներքև․․․և այդպես միամիտ կկվին խաբելով, աղվեսը տանում ուտում է կկվի 3 ձագերին․» փաստորեն Սովետի շնորհիվ որպես ազգ ձևավորված, պետականություն ստացած քոչվոր ազերու ճնշումների տակ անտիկ դարերից եկած, ծովից- ծով երկիր ունեցող Հայաստանը չի՞ ունեցել պատմություն, եկվորնե՞ր ենք այս տարածաշրջանում, ուրիշի պատկան տարածքնե՞րն ենք զավթել և հիմա ստիպված ենք հե՞տ վերադարձնել․․․ Փաստորեն դուք չեք ուսումնասիրել պատմությունը և թուրք ազգին ընդհանրապես․․․ դուք հավատալով թուրքի պահանջներն եք փորձում կատարել, նրան գոհացնել ու նրա ախորժակն ավելի եք բացում․ քայլ առ քայլ առաջ է գնում․ հերթն արդեն հասել է արևմտյան ադրբեջան բլեֆին․ դա էլ ու վերջ, ուրեմն հավատու՞մ եք, դրա համա՞ր եք նրա բարբաջանքը մեզ մատուցում․․․ ԾԱՆՈԹԱՑՆԵՄ․ թուրքը ոչ միայն Արևմտյան Հայաստան էր որոշել գրավել, այլ որոշել էր բնաջնջել հայ ազգին, որ քարտեզի վրա չլինի Հայաստան պետությունն ընդհանրապես, հիմա էլ ուրքի ու Ալիևի մտքինը դա է․․․1915-ին ցեղասպանության միջոցով տիրացավ Արևմտյան Հայաստանին, բայց չհանգստացավ, ընդամենը 3 տարի անց՝ 1918-ի փետրվարին թուրքական բանակը հարձակվեց Արևելյան Հայաստանի վրա, որն ավարտվեց Սարտարապատի ճակատամարտով, Հայկական կողմի լիակատար հաղթանակով, , , Այնպես որ մենք մեր անկախությունը, տարածքները վաստակել ենք պատերազմելով, , ,
***
Մեզ ոչ միայն թուրքն է կողոպտել, ու բնաջնջելու ծրագրեր մշակել այլ՝ նաև ռուսը, հաճոյանալով թուրքին, , , նա մեր տարածքներն օգտագործել է իր սեփականի պես, մաս-մաս նվիրել է, հաճոյացել է թուրքին, Ազերուն․ դրա վառ ապացույցն է 1921-ին կնքված Մոսկովյան ռուս-թուրքական պայմանագրերը, որտեղ անգամ ոչ մի հայ ղեկավար անձ չի մասնակցել, ԱՅԴ կնքված պայմանագրերով ռուսը փորձել է թուրքի սանձերն իր ձեռքը հավաքել, միշտ էլ վտանգ է զգացել թուրքից, այսօր էլ․․․ 2016-ին, երբ Սիրիայի պատերազմին Թուրքիան խփեց ռուսական կործանիչը, Ռուսաստանի և թուրքիայի հարաբերությունները տևական ժամանակ այն աստիճան սրվեցին, որ անգամ մի քայլ էր մնացել, որ Պետդյուման Ժիրինովսկու ղեկավարությամբ 1921 թվականի պայմանագրերը չեղյալ համարերին, այն էլ 2016-ին ապրիլյան 4 օրյա պատերազմից հետո, երբ հուլիսին Պետերբուրգում պետք է կայանար Պուտին, Սարգսյան, Ալիև բանակցությունները, ժամեր առաջ, որպեսզի բանակցությունները գրանցվեին ի օգուտ Ալիևի, խորամանկ Էրդողանը ներողողություն խնդրեց Պուտինից և օդաչուի ընտանիքից, իրականում այդ ներողությունն իր սև գործն արեց, հաշտվեցին․․․չմոռանամ ասել, նախքան Պետերբուրգ մեկները Լևոն տեր պետրոսյանը Սերժին կանչել էր իր տուն և խորհուրդ տվեց առաջնորդվել ազգադավ «Մադրիդյան սկզբունքներով» Դե ղումարբազ Սերժին էլ դա էր պետք․ ստանալով Լևոնի դաբրոն, կուլիսներում 5 միլիարդով գործարք կնքվեց 7 շրջանների վերադարձի, կնքահայրն էլ Պուտինն էր, , 7 շրջանները վստահ եմ Սերժը խաղաղ կվերադարձներ, բայց հեղափոխությունը հանկարծակի բերեց Սերժին և չկարողացավ խոստումը կատարել, Ալիևի պարտքը փակվելու համար Պուտինը ստիպված պատերազմ սարքեց 5 միլիարդի պարտքը փակվելու համար, ու դրա համար պետք էր որ անպայման պարտվեինք, մնացածը բոլորն էլ գիտեն, , ,
ՀԻՄՆԱԿԱՆ ԱՍԵԼԻՔՍ, , ,
Հարգելի վարչապետ Ռուսաստանի կախվածությունից ազատվելու, մեր տնտեսականը չտուժվելու, երկիրը զարգացնելու համար դուք ջանք չեք խնայում գիտեմ, նոր շուկաների փնտրտուքի մեջ եք, հատկապես՝ Թուրքիական և վստահ եմ Հայ-թուրքական սահմանը բացվելուն էր միտված Արարատ սարը Թուրքիայինը համարելու ձեր քարոզը, դա պարզ մեսիջ էր էրդողանին, որ պահանջատիրությունից հրաժարվում ենք, որպեսզի վստահություն շահեք․․․․ես այդ շրջանակներում եմ դիտում Արարատի հետ կապված ձեր ձևակերպումները, բայց պահանջատիրությունն առաջացել է 1, 5 միլիոն հայությանը ցեղասպանելու հետևանքով, որն ընդունել են աշխարհի տասնյակ պետություններ․ +ԱՄՆ նախագահ ԲԱՅԴԵՆԸ․․․ ցավում եմ, որ դուք չգիտեք ում հետ գործ ունեք․․․ 44 օրյա պատերազմին, որին իր մասնակցությունն ունեցավ Թուքիան, ավարտից անմիջապես հետո, երբ Պուտինը առաջ քաշեց Մեղրու միջանցքի հարցը և ձեր կողմից կտրականապես ԿԱՐՄԻՐ ԳԻԾ հայտարարվեց, խորամանկ Պուտինը ձեզ խորհուրդ տվեց հաշտվել Թուրքիայի հետ, մերձենլալ Էրդողանի հետ, որ բացվեն Հայ- թուրքական սահմանը․աղվես Պուտինը զգաց, որ եթե բացվի Մեղրու միջանցքը, դա կարող է անել միայն իրենից մի քանի գլուխ խորամանկ, դիվանագիտության մեջ թրձված, անմրցելի Էրդողանը․․․ 2009-ին, երբ Սերժը սկսեց ֆուտբոլային դիվանագիտության սիրախաղը և 2009-ի հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայում 5 արտգործախարարների ներկայությամբ որպես բարեկամության կամուրջ կնքվեց «հայ-թուրքական արձանագրությունները, որտեղ Հայաստանը ճանաչում էր Թուրքիայի այսօրվա սահմանները, Թուրքիան էլ Հայաստանի» այսինքն մենք մոռանում ենք ցեղասպանությունը, մեր պահանջատիրությունը, բայց անգամ այդ պարագայում սահմանը չբացվեց, ու որպես նախապայման նախագահ ԳՅՈՒԼԸ պահանջեց Արցախի 7 շրջանների վերադարձը, բայց իրականում նա մտավ այդ խաղի մեջ, որպեսզի ցեղասպանության թեման ջրվի և այդպես էլ եղավ, շուրջ 10-ը տարի այդ արձանագրությունները մնացին Շվեյցարիայում և չվավերացրին, մոլորեցրին գերտերություններին, որ իբր ցեղասպանության թեման փակված է․ Հայն ու թուրքը հաշտվել են․ միայն 2017-ին վերջերին Սերժը հետ կանչվեց այդ արձանագրությունները․․․ ասելիքս ի՞նչ է․ այն, որ Էրդողանը դեռ ժամանակ է ձգում, ուղղակի մուկ ու կատու է խաղում մեզ հետ․ դեռ չի հասունացել այն պահը, որ գցի իր ցանցը․ պահանջի իր նախապայմանը, թե ինչու՞ չի բացվում սահմանները, կամ բացվելու համար ինչ պահանջ է դնելու․ իհարկե Սյունիքը, որը կբացի Մեծ թուրանի դռները և Պանթյուրքիզմի ծրագիրը կյանքի կկոչվի․․․ ինչու՞ է ձեզ թվում, թե առանց նախապայմանի սահմանը կբացվի, , , կարո՞ղ է թուրքի առաջ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ չի լինի․․․ Իսկ այդ չարաբաստիկ սահմանները բացելու համար արժե՞ այդքան թանկ գին վճարել․ ես դեռ Ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ եմ վերլուծել, թե ինչ աղետ կբերի մեր գլխին բաց սահմանները․․․ նժարի վրա դրեք օգուտն ու վնասները․ նախ թուրքական էժան ապրանքը կհեղեղի Հայկական շուկան, շատ ձեռնարկություններ կփակվեն, արդյունաբերությունն որպես այդպիսին կաթվածահար կլինի, մեջտեղը ներկրող մի քաի օլիգարխներ են դրանից մեծ օգուտներ քաղելու, , , թուրքն արտադրելու է, հայն իրացնի, չարչի է դառնալու, բուհերն էլ կփակվեն, գործազրկությունը գլուխ կբարձրացնի, ամենավտանգավորը՝ թուրքը տուն-հող է առնելու ու կրկին արմատավորվելու է հայոց հողում, եթե խիստ օրենքներ չմշակվեն, վայն եկավ մեզ տարավ․․․ հիշեցնեմ Թուրքիայի Նախագահ Թուրգութ Օզալի կշտամբանքն Հեյդար Ալիևին․ Ղարաբաղյան պատերազմի օրերին, երբ Թուրքիայում էր Հեյդար Ալիևը, կշտամբեց «Ինչու՞ ազգամիջյան կոնֆլիկտներ հրահրեցիք, մի քանի տարի անց մեծամասնություն կկազմեիք և հայից էլ շատ դուք կլինեիք, Ինչպես Կիպրոսում․ այդ ժամանակ և Ղարաբաղը և Հայաստանը ձերը կլիներ» այդ խոսքից ազդված ելույթի ժամանակ ամբիոնի մոտ ուշագնաց եղավ Հեյդար Ալիևը, , , Հարգելի Վարջապետ խնդրում եմ ձեր բոլոր մտահղացումները նախքան հանրայնացնելը մի պահ կանգ առեք, տասը չափեք, հետո մեկ կտրեք, , , Մերձենալով Էրդողանի հետ շտապեցիք օտարել Արարատը, բայց ինչո՞ւ ձեզ թվաց, թե ձեր քարոզն ընդունելի է ժողովրդի կողմից և Արագածը փոխարինելու Է մեր գերի ընկած բիբլիական սուրբ սարին՝ Արարատի՞ն․չե՞ք մտածում դուք սերունդների համար դիտվելու եք որպես դավաճան, ուրացող, , , այսօր էլ ձեր կողմնակիցներից շատերի համար անընդունելի է, , , ․ ձեր այդ քայլը ձեր դեմ, մեր դեմ է աշխատելու․․․ավելի լավ է 90-ականների մութը, սովը, ցուրտը, քան մեր Արարատն ուրանալու հաշվին ստամոքներս գոհացնենք․․․ Նախ հայ-դատը չի եղել և թուրքիան ոչ մի իրավական փաստաթուղթ չունի, որ Արարատ սարն ու Հայկական տարածքներն իրեն են պատկանում․․․ Ասեմ, որ ԱՄՆ-ը չի ճանաչում Թուրքիայի տարածքային ամբողջությունը, քանզի վիճարկելի է, , , Չմոռանամ ասել, գիտեք, որ Թրամփն անկանխատեսելի է, ի՞նչ կասեք ժողովրդին, եթե Աստված տա Թրամփն հենվելով Վիլսոնի իրավարար վճռի վրա հայտարարի, որ Վիլսոնի իրավարար վճռում նշած 4 վիլայեթները պատկանում է Հայաստանին․ նա այդ քայլին գնաց Երուսաղեմը Նվիրելով Իսրայելին, նույնն էլ Սիրիայի Գորանի բարձունքները․․․ պատկերացնու՞մ եք այդ դեպքում ինչ անելանելի վիճակում կհայտնվեք․․․ասելու եք Թուրքի՞ն եմ նվիրել․․․Հիշե՛ք դուք թուրքի հետ գործ ունեք․ ոչ միայն չի բացի սահմանը, տեսեք թե Էրդողանն ինչ ստոր խաղ է ձեռնարկել․սարքում է մեր գլխին․․․ Էրդողանի ձեռքսեղմումով մի գայթակղվեք, ձեր թիկունքին մեր դեմ դավեր է նյութում․Վերջերս քրդաբնակ Դիարբեքիրում եղած ժամանակ հայտարարել է, որ Անատոլիայում 1 միլոն քրդի հայերն են կոտորել, որպեսզի քրդերին հանի մեր դեմ․․ Փաստորեն շուտով մենք մեղադրվելու ենք, որ 1 միլիոն քրդերի ցեղասպանության ենթարկելու համար․ ես շատ վատ կանխազգացում ունեմ, որ կձգտի քրդերին մեր դեմ հանի, մեր գլխին սարքի, , , +
, ***
Հարգելի վարչապետ Արարատն անտիկ դարերից է մեր սարը, թուրքը ընդամենը 1915-ի ցեղասպանության հետևանքով է զավթել և մենք հողային պահանջ ունենք, որն առաջացել է 1, 5 միլոն հայությանը ցեղասպանելու պատճառով․ մեր սարը գերի է, մեր պապենական հողերը նույնպես․․․ և դրա պահանջատերը աշխարհով մեկ սփռված 10 միլիոն հայության է ու նրանց ժառանգների արդար պահանջն է, երբ այսօր փորձում եք մեզ ռոբոտի վերածել ու մեր հիշողությունից, սրտից հանեք Արարատ Սարը, ջնջել մեր ողբալի հայոց պատմությունը, ու նոր էջից գրել Հայոց պատմություն, որպեսզի Էրդողանը սահմանը բացի՞, մոռանում եք, որ մեր թշնամին մնում է նույն թուրք շունը, որի հետ ստիպված ենք կողք- կողքի ապրենք և ոչ մի երաշխիք չունենք նրան սանձող, չկա հույս, որ ապագայում 1915-ի կրկնությունը չի լինի, , , ԱՍԵԼԻՔՍ ԱՅՍ Է, 100 տարի թուրքը Հայի վրա չի հարձակվել միայն նրա համար, քանզի աշխարհի տասնյակ պետությունների կողմից է միշտապես արժանացել դատապարտման, հիմա, երբ ԱՄՆ հարգարժան նախագահ Բայդենն ի ուրախության մեզ հայտարարեց, որ 1915-ին Թուրքիան ցեղասպանություն է իրականացրել Հայ ժողովրդի նկատմամբ, ուստի՝ մենք չպետք է բավարարվենք այդքանով, պետք է օգտագործենք այդ շանսը, որ Բայդենի խոսքերն արժևվորող, շարունակություն ունենա, իրավական հենքի վրա հաստատող, դա դատական գործընթաց սկսելն է, ունենք դատական գործընթացը մեր օգտին շահող բոլոր փաստարկները 1915թ․ հայոց ցեղասպանությունն հաստատող և մեր պահանջատիրությունը վեր հանող, , , դա նախ մեծ հայասեր, հումանիստ ՆՈՐՎԵԳԱՑԻ ԲևԵՌԱԽՈՒՅԶ ՖՐԻԴՐԻԽ ՆԱՆՍԵՆի ջանքերով ցեղասպանությունից փկվածներին հատկացված հատուկ Նանսենյան անձնագրերն էին, որ աշխարհով մեկ թուրքի յաթաղանից մազապուրծ եղածներին տվեց ապրելու, աշխատելու, ինտեգրվելու իրավունք․ դա նաև ՍևՐԻ դաշնագիրն է, ինչպես նաև ԱՄՆ 28-րդ նախագահ ՎՈՒԴՐՈ ԹՈՎՄԱՍ ՎԻԼՍՈՆԻ ԿՈՂՄԻՑ 18 պետությունների մասնակցությամբ՝ անգամ Թուրքիան, ԱՄՆ-ի մեծ կնիքով կնքված «ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌՆ» է, որն անժամկետ է և այսօր էլ ուժի մեջ է այնքան, ինչքան ընդունման պահին․․․ որտեղ ամրագրված է Հայաստանի տիտղոսն ու իրավունքները 4 վիլայեթների վրա, 104, 99 քառմետր տարածք․․․Եթե մենք ուզում ենք այս տարածաշրջանում խաղաղ ապրելու իրավունք վաստակենք, ապա պետք է իրավական փաստաթուղթ ունենաք, որը հենց կադաստրի հաստատված վկայականի դեր կկատարի, , , դա կլինի ՄԱԿ-Ի ՀԱԱԳԱՅԻ միջազգային դատարանում մեր պահանջատիրությունը հաստատող իրավական ակտ, , , երբ ես վեր եմ հանում պահանջատիրության հարցը, շատերը կարծում են, թե ես դուրս եմ եկել ձեզ դեմ, ոչ, նման բան չկա․ ես ուղղակի աշխատում եմ ձեր աչքերը բացել ու ցույց տալ այն ճանապարհները, որ մեր այս մի բուռ մնացած հողակտոից էլ չզրկվենք, Հայաստան պետությունը շուն ու գելի բաժին չդառնա․․․շատերին թվում է, թե ասում եմ կռիվի բռնվենք թուրքի հետ ու հետ բերենք Արարատն ու մեր հողերը, ոչ, ես նման բան չեմ կարող ասել․ հատկապես հիմա, երբ մի փոքր Արցախ չկարողացանք պահպանել․ մենք Թուրքին պետք ծնկի բերենք դիվանագիտական ճանապարհներով, խորամանկելով, ուրիշ ճանապարհ չեմ տեսնում․․ Արցախի պատերազմին թուրքիայի մասնակցությունը հենց այնպես չէր․կրկին անգամ հաստատում է, որ այսօր թուրքի նպատակը բնավ էլ բարեկամական չէ, հիմա սահմանի բացման համար դեռ մուկ ու կատու է խաղում մեր մեզ հետ, մինչև Սյունիքն իր ճանկը գցի․․․ ասածս այն է, ինչպես վերջերս մեր Հարգարժան Իրավաբան ՎԱՐՈՒԺԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ՄԻ ՔԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ և ԲՈԼՈՐ ԴԱՏԵՐԸ ՇԱՀԵՑ, հատկապես վերջինը՝ «Հայաստանն ընդդեմ ադրբեջանի» , ԱՅԴՊԻՍԻ ՄԻ ԴԱՏ ԷԼ ՊԵՏՔ Է ՍԿՍԵԼ Ռուսաստանի և Թուրքիայի դեմ, հիմա կասեք բայց ինչու՞ Ռուսաստանի․ ԱՍԵՄ․ 1920թ մտնելով սովետի կազմի մեջ, դարձանք ռուսի վասալը և նա դարձավ մեր բոլոր տարածքների կորուստի կնքահայրը․ 1921-ի մարտին Մոսկովյան Ռուս-Թուրքական պայմանագրերով Թուրքիային նվիրեց Արևմտյան Հայաստանը, այն դեպքում, երբ այդ պայմանագիրն անվավեր էր հենց ընդունման պահին, քանզի այդ ժամանակ Ազգերի Լիգայի կողմից որպես պետություն ոչ Ռուսաստանն էր ճանաչված, ոչ էլ Օսմանյան Թուրքիան․․․, , , մտնելով սովետի կազմի մեջ ստալինյան ռեժիմի զոհ դարձան հայապատկան Նախիջևանը, Արցախը, որ բռնակցվեց Ադրբեջանին, Ջավախքն էլ Վրաստանին․․․իսկ հիմա Վրաստանի նախագահը մեզանից տարածքներ է ուզում․․․ Թուրքիայի պահով՝ պետք է հաստատվի, որ 1915թ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունն իրենց բնօրրանում ենթարկվել է ցեղասպանության, հայաթափել և ունեզրկվել է․․․իսկ 1921-ի մարտի 16-ին կնքված Մոսկովյան ռուս -թուրքական պայմանագրերով, Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահել մեր տարածքները տնօրինել որպես իր սեփականությունը և նվիրել է թուրքին և առ այսօր թուրքը ժխտում է, որ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել, արդարանալով, իբև պատերազմական իրավիճակից ելնելով տեղի է ունեցել տեղահանություն․ ՀԱՐՑ․ եթե ապահովության համար տեղի է ունեցել տեղահանություն, բա թուրք բնակչությանն ինչու՞ չի տեղահանվել, , , մի խոսքով ՀԱԱԳԱՅԻ միջազգային դատարանի վճիռը նախ վերջակետ կդնի Հայ-Դատի պայքարին և մեր ձեռքի տակ կունենանք հիմնավոր իրավական փաստաթուղթ, որը կսանձի թուրքին, , , որից հետո կարիք չի լինի Արարատը Թուրքիայինը համարել, վստահ եմ, որ Իրավարար վճիռն էլ կյանքի կկոչվի, , , ԱՄԵՆ ՓԱԿ ԴՈՒՌ ԻՐ ԲԱՆԱԼԻՈՎ ՊԵՏՔ Է ԲԱՑԵԼ, ՄԻԱՅՆ ԹԵ ԿՈՐԱԾ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ ԼԱՎ ՓՆՏՐԵԼ, ԳՏՆԵԼ Է ՊԵՏՔ, , ,
*****
ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴԵԼՈՒ, ԾՈՒՂԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ՄԱԿ-Ի ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ, ՕԳՏՎԵԼՈՎ ՀՌՈՄԻ ՍՏԱՏՈՒՏԻՑ
ՀԻՄԱ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ․․․
Հարգելի վարչապետ այսօր, երբ կենտրոնացել եք Ադրբեջանի հետ խաղաղություն պայմանագիր կնքելուն, այն դեպքում, երբ մոտ 3 տարի է ազերի զինվորը ամուր խարիսխ է գցել Սև ԼՃԻՑ մինչև Ջերմուկի մատույցները և 5 կմ մտել ՀՀ տարածքից ներս և Ալիևը միտք էլ չունի ազատելու մեր տարածքները, զարմանում եմ ձեր շտապողականության վրա, ի՞նչ երաշխիք, որ խաղաղության պայմանագրիրը կնքելուց հետո դուրս կգա, չի բացառում, որ խորամանկի, գերիներին վերադարձնի, բայց մեր տարածքից դուրս չգա, կնախընտրի պատերազմել ու ավելի առաջանալ, դրա համար էլ պահանջում է դիտորտական առաքելություն իրականացնողներին դուրս հանել, եթե հանեք, հաջորդ օրը կպատերազմի, , , նրա համար այդ խաղաղության պայմանագիրը թղթի կտոր է ընդամենը, ինչպես որ 1994-ի Բիշքեկյան զինադադարի պայմանագիրը, երբ Արցախի հարցը պետք է լուծվեր բանակցությունների միջոցով, Մինսկի խմբի շրջանակներում․․․բայց նա հարձակվեց 2016- ապրիլին, 4 օր և այդ ժամանակ Մինսկի խումբն հայտարարեց, որ օժտված չէ մանդատով պատժելու հարձակվող կողմին՝ Ադրբեջանին, , , հիշեք, նա ոչ մի խաղի կանոնների չի ենթարկվում․ անկառավարելի է, , , քանզի մարսեց Արցախի հայաթափումը, աշխարհի տերերը, ԱՄՆ-ը, Եվրոպան պատժամիջոց չկիրառեցին, ավելին, Գազի պայմանագիր կնքեցին ու խրախուսեցին, որ իրենց ամենահուսալի գործընկերն է․․․ ուստի՝ նրա ձեռքերը բռնող չկա, մեռացեք․․․ մինչև ԱՄՆ-Ի, ԵՎՐՈՊԱԻ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ տակ դուրս չհանեք Հայկական տարածքներից, Խաղաղության պայմանագիր կնքելը կլինի ձեր ամենամեծ սխալը․ քանի ազերի զինվորը մեր տարածքում է, պետք է պատրաստվենք պատերազմի, թեկուզ պայմանագիրը կնքած լինեք, նա կանգ չի առնի, արդեն ամուր խրատավորվել է․․․ այսօր էլ կպատերազմի, եթե դիտորտներին հանենք, , , Ուստի ապահովության համար ոչ թե դիտորտներին պետք է հանել Ալիևի պարտադրանքով, այլ՝ նրանց թիվը կրկնապատկել, ու քառապատկել է հարկավոր և ժամկետներն էլ երկարաձգել, , , չենթարկվեք Ալիևի կապրիզներին, , , թուրքի պարանի վրա երբեք խոտ չեն դնի, անհուսալի է, հիշե՛ք
***
Հիմա ցեղասպանության թեմային վերաբերվող, , , ,
Թեև դաշնակները մեկ դար իբր պայքարել են ցեղասպանության ճանաչման համար, բայց սխալ ուղղությամբ են տարել պայքարը, ,
100 տարի ձգեցին, բայց ոչ մի արդյունքի չհասան, քանզի ՀԱՅ -ԴԱՏ ասելով հասկանում ենք դատավարություն, ամեն դեպքում անունը ճիշտ է ընտրված, բայց ուղղությունը սխալ․ ոչ թե տարբեր խորհրդարաններին խնդրելով, լեբբիստական ահռելի աշխատանք տանելու արդյունքում ցեղասպանությունը պետք է ճանաչվեր, որն իրականում իրավաբանորեն ոչ մի նշանակություն չունի․ այդ մասին տասնյակ հոդվածներ եմ գրել և քանի որ ազգային հարցերն ինձ համար ամենաառաջնայինն են, Պարոն վարչապետ ձեզ ուզում եմ ներկայացնել ՀԱՅՈՑ ԴԱՏՆ առաջ տանող, երկար տարիներ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ գործող ԱՐևՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՏԱՐԱՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ մասին, մտածում եմ երևի անտեղյակ էիք, այլապես չէիք շտապի Արարատ սարն օտարել, , , շատ հայորդիներ են ներգրաված և փորձում են առաջ տանել ՀԱՅ-ԴԱՏԸ, որպեսզի լուծում տան ցեղասպանության ու պահանջատիրության մեր խնդիրներին և շատ կոնգրեսականներ՝ ԱԴԱՄ ՇԻՖԸ նույնպես ներգրաված է, շատ նվիրյալներ տարբեր երկրներից անդամագրված են․ Ռուսաստանից գեներալ Նորարտ Տեր Գրիգորյանցը․․․ ասեմ, որ Գերմանիայում ապրող Արամ Մկրտչյան և Կարիներ Հայրապետյան ամուսինները տարիներ շարունակ քրտնաջան աշխատանք են տանում այդ ուղղությամբ, , , Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը, որը պաշտպանում է ցեղասպանվածների ու նրանց ժառանգների շահերը, ունի իր վարչապետը, լուսավորության նանխարարը, սահմանադրությունը, գերբը, Դրոշը, համագումարը, տրամադրում է ՆԱև Արևմտյան Հայաստանի քաղաքացիության անձնագրեր, , , կարծեմ ՄԱԿ-ում գրանցված է, ինչքանով տեղեկացված եմ Սերժը գրասենյակ էր հատկացրել Հայաստանում, , , ԱՄԲՈՂՋ կյանքս՝ 60 տարի պայքարել եմ ցեղասպանության, պահանջատիրության միջազգային ճանաչման համար, ԻՄ հեղինակած բրոշյուրներն եմ տարածել Եվրոպառլամենտում 4 լեզուներով, էլեկտրոնային տաբերակները տարածել էմ կոնգրեսականների, լրագրողներ առանց սահմանի, թուրքական առաջատար թերթերին, ․․ Բաց նամակներով դիմել եմ Բուշին, Օբամային, Թրամփին, , , Փառք Աստծո ի ուրախություն մեզ, երբ վերջապես Բայդենն ընդունեց ցեղասպանության փաստը, ինձ թվաց թե երազանքս կկատարվի, և լուծում կստանա ՀԱՅ-ԴԱՏԸ․ պետական մակարդակով դատի կտանք Թուրքիային, ինչպես նաև Ռուսաստանին, հատկապես որ ընդունել ենք Հռոմի ՍՏԱՏՈՒՏԸ, ,
Հեղափոխությունից հետո ձեր անձն ինձ վստահություն ներշնչեց, որ հետամուտ կլինեք հասնելու մեր արդար Հայ Դատին, ստացվեց ճիշտ հակառակը, , , ականջներիս չէի հավատում․, Արարատ սարը, որ անտիկ դարերից պատկանելիս է եղել հայ ազգին, ընդամենը 100 տարի ցեղասպանության արդյունքում հայտնվել է թուրքիայում, որը դարձյալ մեր տարածքն է, դուք ինչպե՞ս կարողացաք հայտարարել, որ մեր սարն Արագածն է․․․շատ փորձեցի լռել, բայց լռությունից ո՞վ է օգտվել, հոգնել եմ նաև կեղծ լռությունից․ Իսահակյանն է ասել․ «Արարատի սեգ գագատին դարն է եկել ու անցել, Անհուն թվով կայծակների սուրն է բեկվել ադամանդին ու անցել, հերթը հիմա քոնն է մի պահ, դու էլ նայի սեգ գագաթին ու անցի» և անցնելու է, Աստված մեզ հետ է․․․Դուք հաճախ եք Հայաստանի մակետը ցուցադրում և վստահեցնում, որ այս մակետի կադաստրի վկայականն է մեզ պետք․ հաշվի չառնելով, որ ոչ միայն Ադրբեջանի աչքն է Հայաստանի վրա, այլ նաև հենց թուրքի․․ հորդորում եմ, եթե ուզում ենք այս մի բուռ Հայաստանն էլ չկորցնենք, մեր պետականությունը պահպանենք․ գնչու չդառնանք աշխարհով մեկ թափառենք ու հայի գենը շաքարի նման չլուծվի օտար ջրերում, ապա պետք է իրավական փաստաթուղթ ունենաք, որը կզսպի և Ռուսի և թուրքի ախորժակը, , , ուղղակի մեզ համար մեծ պարգև է ունենալ այսքան տաղանդավոր, խելացի, նվիրյալ իրավաբան, ինչպիսին հարգարժան Վարուժան Կիրակոսյանն է, որին անվերապահորեն կարելի է վստահել ՀԱԱԳԱ-ի միջազգային դատարանում հայց ներկայացնելու Ռուսաստանի ու Թուրքիայի դեմ, մեր տարածքային վեճերի վրա լույս սփռելու, ցեղասպանության և պահանջատիրության հարցին վերջնական լուծում տալու, ինչպես նաև ստալինյան բռնակցման պատճառով հայակապատկան Արցախի, նախիջևանի ու Ջավախքի խնդիրները վեր հանելու, հետ վերադարձնելու իր օրինական տերերին՝ հային, , , , եթե դուք մտադիր չեք գնալու այդ ճանապարհով, Արարատը նվիրելով թուրքին դա հարցի լուծում չէ, ավելին ասեմ, վտանգված է մեր երկրի ոչ միայն վաղվա օրը, այլ՝ հենց այսօրը․․․ կա նաև մեկ վարիանդ, ՈՐ ԱՐևՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՏԱՐԱՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ մեր մեծահարուստները Ֆինանսավորեն, որ հարգարժան Վարուժան Կիրակոսյանը ստանձնի ՄԱԿ-ի միջազգային դատարանում ՀԱՅ ԴԱՏԸ․ Արարատից հրաժարվելով մենք ապահովագրված չենք լինի թուրքի կողմից սպասվող ոտնձգություններին, , , ԹՈՒՐՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԿՈԿՈՐԴԻ ՈՍԿՈՐՆ Է, և ՄԻՇՏ Է ՁԳՏԵԼՈՒ ԻՍՊԱՌ ՋՆՋԻ ԱՇԽԱՐՀԻ ՔԱՐՏԵԶԻՑ, ԵՐԲԵՔ ԷԼ ՉԻ ԹԱՔՑՆՈՒՄ․նրա ներկայությունը 44 օրյա պատերզմին դրա ապացույցն է, որ լկտիաբար հայտարարեց․ Էնվերի հոգին հանգստացավ․․․․Տեսեք, Էրդողանը ձեր ձեռքն է սեղմում, բարեկամական ժեստեր է ցույց տալիս, բայց մեծ դավադրություն է արդեն կազմակերպում ձեր թիկունքին․ Գնում է քրդաբնակ Դիարբեքիր և քրդերին հայտնում, որ Անատոլիայում Հայերը 1 միլիոն քրդերի են կոտորել, հայերն իրենք ցեղասպան են, աշխատում են պատմությունը նենգափոխեն․խնդրեմ և ջանալու է աջակցել քրդերին որ հայերիս մեղադրեն քրդերին ցեղասպանելու մեջ, , , իսկ ձեր հայտարարությունը, որ Արարատը հայինը չէ, թուրքինն է, Էրդողանն օգտագործելու է մեր դեմ և հայտարարի որ Հայաստանի վարչապետը խոստովանում է, որ Արարատ լեռը թուրքիային է պատկանում և պահանջ չունի Թուրքիայից, ուստի մեզ զրպարտում են ցեղասպանություն մեջ, այն դեպքում, երբ եղել է տեղահանություն պատերազմական իրավիճակից ելնելով, օգտագործելով իր հորինած թեզը․․․ մի բան էլ մեզ դատի կտա զրպարտանքի համար․․․ թուրք ազգին ճանաչել է պետք․․․
ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Երբ դուք մեր Արարատից հրաժարվում ենք, իսկ թուրքն արդեն մեզանից նոր տարածքներ խլելու ծրագրեր է մշակում․ մտել է բարեկամի դերի մեջ, այսքան դերասանությունը Սյունիքին տիրանալուն է միտված, որը ոչ միայն Էրդողանի, այլ՝ Պուտինի, Ալիևի երազանքն է եղել ու կա, , ,
Պարոն վարչապետ խնդրում եմ, երբ ձեր գլխում ազգային հարցերին վերաբերվող մտքեր են ծագում, լավ ծանր ու թեթև անելուց հետո միայն հրապարակ նետեք, քանզի խաղաղության հասնելու, տնտեսությունը հզորացնելու ձեր ձգտումներն հակառակ էֆեկտն են ունենալու և ազգովի կանգնելու ենք փաստի առաջ, քանզի գործ ունենք թուրք հրեշի հետ․
Իրականում հանկարծակի եկա, ականջներիս չէի հավատում, երբ ձեր շուրթերից լսեցի Արարատ սարը համարեցիք թուրքինը, իսկ ինձ ի սկզբանե թվում էր դուք ավելի հայրենասեր եք, քան մեր 3 նախագահները, ձգտելու եք մեզանից թալանածը հետ կբերեք թուրքից, բայց մի փոր հացի՝ սահմանը բացելու, տնտեսությունը հզորացնելու համար հրաժարվում եք Արարատից, Արարատը ոչ շոր է, ոչ կոշիկ, ոչ էլ ավտոմեքենա, որ նվիրեք․ Արարատը մեր սուրբ սարն է Բիբիլիական, հայի պորտը Արարատի ստորոտում են կտրել․ այսօր էլ Արարատը ծառայում է որպես բնական պատնեշ թուրքի ու մեր մեջ․ դուք անգամ դեռ ծանր ու թեթև էլ չեք արել, թե այս չարաբաստիկ բաց սահմանները ի՞նչ փորձանք, ինչ աղետ են բերելու մեր գլխին․․․ նժարի վրա դրե՞լ եք օգուտն ու վնասները․ ես դեռ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ եմ մանրակրկիտ վերլուծել․նախ թուրքական էժան ապրանքը կհեղեղի Հայկական շուկան, շատ ձեռնարկություններ կփակվեն, թեթև արդյունաբերությունը որպես այդպիսին կաթվածահար է լինելու, մեջտեղը ներկրող մի քանի օլիգարխներ են դրանից մեծ շահույթներ քաղելու, , , թուրքն արտադրելու է, հայն իրացնի, ազգը չարչի է դառնալու, բուհերն էլ կփակվեն, գործազրկությունը գլուխ կբարձրացնի, ամենավտանգավորը՝ թուրքը տուն-հող է առնելու ու կրկին արմատներ է գցելու հայոց հողում, եթե խիստ, շատ խիստ օրենքներ չմշակվեն, վա՜յն եկավ մեզ տարավ․․․չեմ կարող չասել, Հ-1 ով լրագրողը Քթոյանից հարցազրույց է վերցնում, հարցնում է «Տեղյա՞կ եք, որ թուրքերն արդեն տուն են առնում Հայաստանում․ պատասխանեց, - տեղյակ չեմ, երևի մասնավորից են առնում․․․այսքա՞ն ի միջայլոց․ ուղղակի գժվել կարելի է» հիշեցնեմ Թուրքիայի Նախագահ Թուրգութ Օզալի կշտամբանքն Հեյդար Ալիևին․ Ղարաբաղյան պատերազմի օրերին, երբ Թուրքիայում էր Հեյդար Ալիևը, կշտամբեց «Ինչու՞ ազգամիջյան կոնֆլիկտներ հրահրեցիք, մի քանի տարի անց մեծամասնություն կկազմեիք և հայից էլ շատ դուք կլինեիք, Ինչպես Կիպրոսում․ այդ ժամանակ և Ղարաբաղը և Հայաստանը ձերը կլիներ» այդ խոսքից ազդված ելույթի ժամանակ ամբիոնի մոտ ուշագնաց եղավ Հեյդար Ալիևը, , , Նորից հիշեցնեմ, որ Հայաստանում մինչև անկախությունը չկար մի շրջան, որ թուրքերով խիտ բնակեցված չլիներ․․․ հազիվ է մաքրվել մեր հողը․․․նորից գալու են արմատակալվեն ու մի քանի տարի անց հայից էլ շատ թուրքն է լինելու, որովհետև հայ կինը 1-2-3 երեխա է ունենում, իսկ թրքուհին մինչև 10-ը, , ,
Ես զարմանում եմ, որ դուք վստահում եք Էրդողանին․․․ ամբողջ տարածաշրջանը, Սիրիա, Իրաք, իրան, Ռուսաստան, ՈՒկրաինա խառնել է իրար, Պուտինի թիկունքին Զելենսկուն է զինում, Պուտինից Ղրիմն է պահանջում, որ իր նախնիներին է պատկանում․․․ թուլաթի դերն է ստանձնել և ձգտում է իր ազդեցության գոտին ընդարձակել, իսկ մենք ընկած ենք անմիջապես իր ոտքերի տանկ․․․մի մոռացեք Էրդողանի խոսքերը 44 օրյա պատերազմից հոտո, երբ իրենց հաղթանակն էին տոնում, ասաց, «ԷՆՎԵՐԻ ՀՈԳԻՆ ՀԱՆԳՍՏԱՑԱՎ» ուզեց ասել, որ իր հոգին էլ, , , այդ մտքից հետևությու անել է պետք․․․ դուք վստա՞հ եք, կամ հստակեցրե՞լ եք Էրդողանը մեզ հետ հարաբերվում է առանց հետին մտքի՞, և առանց նախապայմանի է բացվելու սահմանը, բայց ես թուրքին լավ ուսումնասիրելով վստահ չեմ․․․երբ գա պահը, կարող է խորամանկի, մի պահ բացի, վստահություն շահելու համար, իսկ Սյունիքը հետո, մի որոշ ժամանակ անց պահանջի, հենց մերժեք, ասեք Կարմիր գիծ է, անմիջապես կփակի սահմանը, իսկ դուք այդ քայլին կգնա՞ք․կանաչ լույս կվառե՞ք Էրդողանի առաջ․․․Պատրա՞ստ եք Սյունիքը տալու․, , , դա էլ ասեմ, որ և Պուտինի, և Ալիևի, և Էրդողանի նպատակը ոչ թե Մեղրու միջանցքն է, այլ՝ ողջ Սյունիքը, , , դա էլ ասեմ, որ 1999-ի հուլիսին Սադարակում 4 ժամ տևած Քոչարյան- Հեյդար Ալիև բանակցություններում Քոչարյանը գործարք կնքեց՝ Լաչինը փոխանակելով Սյունիքով․․․ այդ գործարքին դեմ դուրս եկան Սպարապետն ու Կարեն Դեմիրճյանը, , , չանցած 3 ամիս հոկտեմբերի 27 տեղի ունեցավ․ կյանքով հատուցեցին․․․հոկտեմբերի 27-ից 23 օր անց՝ նոյեմբերի 19-ին Քոչարյանը մեկնեց Ստամբուլ, որտեղ ներկա էր նաև Հեյդար Ալիևը․․․Քոչարյանը ստորագրելով ԵԱՀԿ-ի Ստամբուլի գագաթաժողովում «Եվրոպական անվտանգության խարտիան» եւ ճանաչելով ԵԱՀԿ-ի տարածքում առկա հակամարտությունները պետությունների տարածքային ամբողջականության հիման վրա լուծելու սկզբունքը, Քոչարյանն էլ ինքն իր մասով է թաղել ղարաբաղյան հակամարտությունը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա լուծելու հույսերը: Ավելին, իր ստորագրությամբ Քոչարյանը, փաստացի, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Ղարաբաղն ընդունել է որպես Ադրբեջանի մաս: » ՄԵՋԲԵՐՈՒՄՍ ԱՌԱՎՈՏ ԹԵՐԹԻՑ Է
Հայաստանը կռվախնձոր է Ռուսի, թուրքի և Ազերու համար, թե ո՞վ կտիրանա․․․
նրանց ծրագիրն է քայլ առ քայլ, խորամանկելով տիրանալ Հայաստանին․․․Պարոն Փաշինյան Ալիևն այդ ուղղությամբ Էրդողանից առաջ է անցել․ լավ ձևը գտել է, տեսնում է միամիտ եք, պահանջները կատարում եք, ձեզ հետ բոլոր հանդիպումներում առաջ է քաշում նորանոր պահանջներ․ մեկ Հռչակագիրը հանել սահմանադրությունից, մեկ սահմանադրությունը փոխել, վերջերս էլ կենտրոնացել է արևմտյան ադրբեջանի բլեֆին․ ու ձեզ նեղն է գցում, հույս ունենալով արդյունքում պատառիկներ կպոկի, անունը կդնի անկլավներ, իսկ տալով ու՞ր ենք հասնելու չգիտեմ․․․․ պարոն վարչապետ չգիտեմ ին՞չ ասեմ, միամի՞տ եք, թե պատմությունից անտեղյակ․ հենց այնպես չէ որ «Չարի վերջն» օրինակ բերեցի․ հավատում եք ստով ու կեղծիքով առաջնորդվող թուրքին․ և նրա պահանջները արևմտյան ադրբեջանի պահով մեզ եք հրամցնում, բա եղա՞վ․ շատերի մոտ կարծիք է ստեղծում, որ դուք էլ եք համոզված, որ Ալիևն իրեն պատկանող հողերն է ուզում, նրա ցնդաբանությունը ժողովրդին եք ներկայացնում, փոխանակ անմիջապես փակեք Ալիևի բերանը փաստերով․ երեսին շպրտեք, որ իրենք թաթար եկվորներ են այդ տարածաշրջանում, ինչպես իր հայրը՝ Հեյդար Ալիևն էր խոստովանում․ բացատրում իր ժողովրդին և հանդարտեցնում, որ պետականություն են ձեռք բերել սովետի շնորհիվ և պետության կարգավիճակ են ստացել 1936 թվականին․ մինչ այդ չեն ունեցել պետականության ստատուս, այ այդպես պետք է Ալիևի բերանը փակեք, որ պապանձվի, իսկ դուք եկել եք ժողովրդին եք թևաթափ անում, ներկայացնում նրա ցնդաբանությունը և խորն հիասթափություն առաջացնում ժողովրդի մոտ․ հանրագիտարան կա, Վիքիպեդիա կա, Յութուբ կա, ՀԵՅԴԱՐ ԱԼԻևԻ ԵԼՈՒՅԹԻ ՄԻ ՔԱՆԻ ՎԻԴԵՈՆԵՐ ՏԱՐԱԾՎԱԾ ԵՆ ՅՈՒԹՈՒԲՈՒՄ ․ՔԱՇԵՔ ՁԵՐ ՀԵՌԱԽՈՍԻ ՄԵՋ, դրեք դեմը թող լսի, բերանը փակվեք ամուր, ․պապամձվի, , ․հուշեմ նաև, որ մերձկասպյան ամբողջ տարածաշրջանը Ադրբեջանին չի պատկանում, դարերով պատկանելիս է եղել Իրանին, բայց 1813թ, ռուս պարսկական պատերզմում հաղթել է ռուսաստանը և Ղարաբաղի Գյուլստան գյուղում կնքվել է կապիտուլյացիայի ակտ և անցել է Ռուսաստանի կազմի մեջ, այդ ժամանակվանից Ղարաբաղցիները դարձել են ռուսահպատակներ, հենց դրա համար էլ Զորի Բալայանը նամակ գրեց «Ռուսաց Թագավորին» , ՊՈՒՏԻՆԻՆ, որ Արցախն անցնի ռուսաստանի ենթակության տակ․ երանի այն ժամանակ համաձայնվեինք, , , թե ինչու՞ է Պուտինը հիմա այդ տարածքներից հրաժարվում և ասում, որ Ադրբեջանինն է պատկանում, Արցախն էլ հետը, գաղտնիք է, բայց որ նման փաստաթուղթ կա և մի օր կարող է Պուտինը լույս աշխարհ հանի, և Ալիևին փաստի առաջ կանգնեցնի, բացառված չէ․Հարգելի վարչապետ․այ եթե այդպես մանրամասն Ալիևի երեսին շպրտեք իր ով լինելը, վստահ եմ կպապանձվի, , , քանի որ չեք հակադարձում, Արցախի պարտությունից հետո Ալիևը իրեն կարգել է դրության տերը և պահանջ-պահանջի հետևից է ներկայացնում, իսկ ձեր կողքին եղած ՔՊ-ականները քանի որ օր են մաշեցնում և լավ վարժված են ընդդիմադիրների պորտները տեղը դնելով, չունեն բավական գիտելիքներ, որ ձեզ ճիշտ ճանապարհով ուղղորդեն, Խնդրում եմ ինձ ճիշտ հասկացեք, ես ձեզ չեմ մեղադրում, որ այդ մանրամասներից անտեղյակ եք․ բա ինչու՞ համար են խորհրդականները, , , Խնդրում եմ ձեր ամեն մի արտահայտության ձևակերպմանը հետևեք․պահի տակ որոշումներ մի ընդունք․ մեր ժողովուրդը շատ զգայուն է ազգային հարցերում․ մի հիասթափեցրեք, ժողովուրդը ձեզ ընտրել է հույսով ու հավատով, որ կհաջողեք բացել մեր ազգի բախտի փակ դռները, ՈՐԻ ԲԱՆԱԼԻՆ ՊՈՒՏԻՆԻ ձեռքում է․ռուսից պետք է պահանջենք, քանզի Թուքը մեզ ցեղասպանել է, իսկ ռուսը որպես պարգևատրում արևմտյան Հայաստանը 2021-ի Մոսկովյան պայմանագրերով նվիրել է թուրքին, որի իրավունքը չուներ․․․ իսկ Հայաստանը 1920թ․ սովետի կազմի մեջ մտնելով ստալինյան ռեժիմի հետևանքով Հայկական ԱրցախՆ ու Նախիջևանը բռնակցվել է Ադրբեջանին, իսկ Ջավախքը՝ Վրաստանին․վերջերս վրաստանի նախագահը մեզանից տարածքներ էր պահանջում․․․Մենք ՀԱԱԳԱՅԻ դատարան դիմելով ռուսից պետք է պահանջենք իր ձեռքով օտարված մեր բոլոր տարածքային վեճերը պարզեցնել, վերադարձնել տիրոջը՝ հային, թե ինչպես, դա արդեն իր խնդիրն է, , , իսկ Թուրքիային պետք է մեղադրենք, որ մեր հողերին տիրանալու համար Հայ ազգին ենթարկվել է ցեղասպանության․ 1, 5 միլիոն ցեղասպանվել է, իսկ փրկվածները սփռվել են աշխարհով մեկ, և քանի որ թուրքը հային իսպառ բնաջնջելու նպատակ է ունեցել, հետապնդել է գրեթե բոլոր հայ գաղթոջախներում․ անգամ Սիրիայի պատերազմին հարձակվեց հայաբնակ ՔԵՍԱԲ գյուղի վրա, , , Բոլոր հարցում թուրքին օգնել է Ռուսաստանը, 1921- ի մարտին կնքված ռուս-թուրքական Մոսկովյան պայմանագրերով օրինակացրել է Արևմտյան Հայաստանի թալանը, որ հանգիստ վայելի թուրքը, եթե մենք դատի չտանք ռուսին ու թուրքին, մեր պետականությունը վտանգված է, մազից է կախված․․ մեր հավերժի ճամփան ընդհատվելու է, մեր ազգի գոյությունն է վտանգված․․․իսկ հարատևությունն ապահովող քայլերի մասին պետք է լուրջ մտածել ներգրավելով հայրենիքի ճակատագրով մտահոգ խելացի անհատների․․․ուստի պարոն վարչապետ շատ լուրջ է․ Արարատն օտարելով մեր դարդին դարման չեք անի․գործ ունենք թուրք ազգի հետ, բարդ տարածաշրջանում ենք ապրում․ խորամանկել է պետք․ ձեզ շրջապատեք խելացի պատմաբաններով, քաղաքագետներով, վերլուծաբաններով, ինչու՞ չէ իրավաբաններով և քայլ անելուց առաջ ձեր բոլոր մտքերը կիսվեք նրանց հետ, մենք գործ ունենք սուտը բերանում աջ ու ձախ շաղող, ազգս բզկտող, թուրք հրեշի հետ․որն աշխարհակալ նկրտումներ ունի Հիտլերի պես, եթե գերտերությունները սա չգիտակցեն, դեմը չառնեն, աշխարհի գլխին սև ամպ է կախված․․․այսքանը գրում եմ վարչապետ, որ դուք թուրքի հետ ճիշտ է լավ նպատակով եք փորձում հարաբերվել, բայց նա նենգորեն և իր մտքում մշտապես մտածում է, ինչպե՞ս, ի՞նչ հնարքով քարտեզի վրայից ջնջի Հայաստան պետությունը․ նրա ձեռքերը հասնում են Իրաք, Սիրիա, անգամ Իրան, որտեղ քրդերով է բնակեցված, Պաղեստին, , , եթե Հայոց ցեղասպանության դատապարտումը չլիներ աշխարհի պետությունների՝ ԱՄՆ, ԵՎՐՈՊԱ և ՄՅՈՒՍՆԵՐՐԻ՝ թվով 22 կողմից, հիմա այս 100 տարվա ընթացքում իր նպատակին հասած կլիներ․ նա այդ փորձն արեց 15-ի ցեղասպանությունից 3 տարի անց 1918- փետրվարին հարձակվեց արևելյան Հայաստանի վրա փառք Աստծո լիակատար հաղթանակ տարանք Սարդարապատում, այլապես հիմա Հայաստան պետությունը չէր լինի քարտեզի վրա․․․ պետք է ցեղասպանության, պահանջատիրության թեման միշտ բաց պահվի, արդեն ասացի, իմ փնտրտուքները մեր պետականության ամրությանը, հարատևությանը վերաբերվող ՏԱՆՈՒՄ ԵՆ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏՐԱՆ, , ,
ԴԱ ԷԼ ԱՍԵՄ․ ԵՐԲ ԴՈՒՔ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՔ ՈՒՆԵՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ տարածքների կադաստրի վկայական, բայց թուրքն այդ վկայականը չունի, քանզի թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչված չէ ԱՄՆ-ի կողմից, որովհետև տարածքային վեճեր ունի իր բոլոր հարևանների հետ, հատկապես Հայաստանի․ Թուրքիան չունի իրավական ոչ մի փաստաթուղթ, որ Արևմտյան Հայաստանի անծայրածիր հայապատկան հողերն իրեն են պատկանում Արարատ լեռով հանդերձ, նա զավթել է ցեղասպանության արդյունքում, 20թվականին Հայաստանը մտնելով սովետի կազմի մեջ, Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահել Մոսկովյան Ռուս-թուրքական պայմանագրերով մեր տարածքները 100 տարով հանձնել թուրքին, , , հարյուր տարին անցել է, , , հիմա ռուսին ու թուրքին կապող կապը այս պայմանագրերն են, որն ապօրինի է քանզի այդ պահին և ռուսաստանը և թուրքիան որպես պետություն ճանաչված չէին ազգերի լիգայի կողմից, , , եթե հետևում եք յութուբով հնչեցրած իմ մտքերին, 2-րդ մասով արդեն ներկայացրեցի Սփյուռքում գործող «ԱՐևՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՏԱՐԱՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ» մասին․․․պետք է օգտագործել այդ կազմակերպության ներուժը, , , հիմա, որ արդել ընդունել ենք Հռոմի ստատուտը, պետք է գործենք, ճիշտ պահն է ․ՀԱՅ ազգին հավերժություն տանող միակ բանալին ռուսի մոտ է, կբացվի մեր ազգի բախտի դռները, եթե դիմենք ՄԱԿ-ի ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ, չեղարկենք 21-ի մոսկովյան ռուս-թուրքական պայմանագրերը և մեր կորսված հայրենիքի գոնե մի մասին տեր կանգնենք, պահանջենք Վիլսոնի Իրավարար վճռի հիման վրա Թուրքից ստանանք 4 վիլայեթները՝
Վանը, Բիթլիսը, Էրզրումը, Տրապիզոնը, ունենալով ելք դեպի ծով, ընդհանուրը 103, 599քառ, մետր տարածք, , ,
100 տարուց ավել է անցել ցղասպանությունից, սակայն թուրքը նույն է մնացել, անկուշտ թալանչի և բիրդ մարդասպան, աշխարհի երեսին չկա ոչ մի ազգ, նենգ ու ցեղասպան, որ լինի այսքան, այսօր պարկուճվել են իրենց նախնիների պատյանի մեջ փորձում են քաղաքակիրթ, ժողովրդավար ազգ ներկայանալ, բայց ավա՜ղ․․․ հանկարծ հիշեցի Վիկտոր Հյուգոյի խոսքեր «Նորից՝ արյուն, նորից՝ թալան, Նորից՝ մամռած տուն ու քարեր, Դժո՞խքն է սա դանթեական, Թե՞ «այստեղով թուրքն է անցել» ։ ԱՅՈ ԹՈՒՐՔՆ Է ԱՆՑԵԼ, , ,
***
վերջում ասեմ
ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ, ԵԹԵ ՁԵՐ ՈՒԺԵՐԻՑ ՎԵՐ Է ԱՐԱՐԱՏԸ ՀԵՏ ԲԵՐԵԼ, ՊԵՏՔ ՉԷՐ ԹՈՒՐՔԻՆ ՆՎԻՐԵԼ, ․ՈՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴՈՒՔ ՉՈՒՆԵԻՔ․ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԷԻՔ ՁԵԶ ՊԱՏԿԱՆՈՂ ՈՐևԷ ԻՐ ՆՎԻՐԵԼ, ՈՉ ՎԻՃԵԼԻ ՄԵՐ ՍՈՒՐԲ ՍԱՐՆ ԱՐԱՐԱՏ․․․ ՀՈՒՍԱՄ ԱՐԱՐԱՏԻ ԹԵՄԱՆ ԱՅԼևՍ ՉԵՔ ՇՈՇԱՓԻ․ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՉԵՔ ՈՒՂՂՈՐԴԻ, ՈՐ ԱՐԱՐԱՏԸ ԹՈՒՐՔԻՆ է ՊԱՏԿԱՆՈՒՄ, ԵՐԲ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՉ ՄԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉՈՒՆԻ ԹՈՒՐՔԸ ԲԱՑԻ ԱՊՕՐԻՆԻ ԿՆՔՎԱԾ 1921-Ի ՄԱՐՏԻՆ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ, ՈՐՏԵՂ ՄԵՐ ՀՈՂԵՐԸ ՌՈՒՍԸ ԹՈՒՐՔԻՆ Է ՀԱՆՁՆԵԼ 100 ՏԱՐՈՎ, » ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՄԵՐ ՀԻՆ ՎԵՐՔԵՐԸ ՄԻ՛Ք ԹԱՐՄԱՑՐԵՔ, , , ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՍՆՎՈՂ ՌՈԲՈՏՆԵՐ ՉԵՆՔ, ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՆԴՈՒԽՏ ՈՐԴԻՆԵՐԻՆ ՀԵՌՈՒՆԵՐՑ ԻՐ ԳԻՐԿԸ ԿԱՆՉՈՂ ԱՐԱՐԱՏՆ ՄԵՐ ՍՐՏԻՑ ՀԱՆԻ, ՈՐԸ ՄԵՐ ԱՉՔԻ ԱՌԱՋ Է և ԱՄԵՆ ԱՅԳԱԲԱՑԻ ԲԱՐԻ ԼՈՒՅՍ Է ՄԱՂԹՈՒՄ ՀԱՅ ՄԱՐԴՈՒՆ, , , ,
Այս «Բաց նամակս» գրելու բուն պատճառը եղավ, երբ Հ-1 -ով տեսա Սևանի պարեկների հագած նոր համազգեստների թևերին դաջված Է Արագած սարը, որ ցինիկաբար ցուցադրում էին, երևի որոշել էին ձեզ հաճոյանալ․, , ,
Լուսինն էլ վերևում է, բայց թուրքի դրոշին է դաջված, Իսկ մեր Արարատները դեռ սովետի օրոք էին մեր գերբի վրա, կոնյակի վրա․․․հիմա անկախացանք, հեղափոխություն արեցինք, որ Էրդողանի պարտադրանքներով Արարա՞տը հանենք մեր գերբի վրայից, Ալիևն էլ պարտադրում է որ սահմանադրությունն ու հռչակագիրը փոխենք, , , էս ուր հասանք․ ուղիղ անհայտություն
ՏԵՂԻՆ Է ԱՍՎԱԾ,
«Ավելի լավ է լռել ու հիմար ձևանալ, քան թե խոսել ու ցրել դրա վերաբերյալ բոլոր կասկածները» ․ Մարկ Տվեն
ԿՆԵՐԵՔ, ԱՍԵԼԻՔՍ ՇԱՏ Է, ՈՐԱԿՈՒՄՆԵՐՍ ԽԻՍՏ, ԲԱՅՑ ԷՈՒԹՅՈՒՆՍ Է ԱՅԴՊԻՍԻՆ․ՍՈՎՈՐ ՉԵՄ ԼՌԵԼ, ԵՐԲ ՀԱՐՑԸ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ Է ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆԻՆ, ՈՐՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԵՂԵԼ Է ՈՒ ԿԱ ԻՄ ՊԱՅՔԱՐԻ, ԻՄ ԿՅԱՆՔԻ ԱՊՐԵԼՈՒ, ԱՐԱՐԵԼՈՒ ՄԻԱԿ ԻՄԱՍՏԸ․․․ԹևԱԹԱՓ ԵՄ ԱՀԱՎՈՐ, , , ՍԹԱՓՎԵ՛Ք ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԴՈՒՔ ԹՈՒՐՔԻ ՀԵՏ ԳՈՐԾ ՈՒՆԵՔ, , ,
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Գրող-հրապարակախոս