Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Երբեմն մարդու ներսում լռությունը խոսում է ավելի բարձր, քան խոսքերը․Վահագ Ռաշ

11:56, ուրբաթ, 29 նոյեմբերի, 2024 թ.
Երբեմն մարդու ներսում լռությունը խոսում է ավելի բարձր, քան խոսքերը․Վահագ Ռաշ
     Վահագ Ռաշը բալլադային ռոք ստեղծագործություն է գրել։ Այս մասին զրուցել ենք երգչի հետ։
    
    

-Վահագ, շնորհավորում ենք «Լռե» -ի պրեմիերայի առթիվ: Ի՞նչն է ոգեշնչել այս բալլադային ռոք ստեղծագործությունը գրելու համար։
    
     -Շնորհակալություն: «Լռե» -ն ծնվեց իմ մեջ այն զգացումների ֆոնին, որոնք կապված են սիրո ու ներքին լռության հետ: Երբեմն մարդու ներսում լռությունը խոսում է ավելի բարձր, քան խոսքերը, և այդ լռությունը լի է զգացմունքներով, հիշողություններով ու անավարտ պատմություններով: Սա այն է, ինչ ցանկացա արտահայտել այս երգով:
    
    
     -Երգն ուղեկցվում է անիմացիոն տեսահոլովակով: Ինչո՞ւ ընտրեցիք հենց այս ֆորմատը, և ինչպիսի՞ էր համագործակցությունը Հայկ Սայադյանի հետ:
    
     -Անիմացիան, հատկապես ձեռքով արված, ունի մոգական ազդեցություն: Հայկ Սայադյանը հիասքանչ կերպով փոխանցեց երգի էմոցիոնալ լարվածությունն ու սյուժետային գիծը: Մեր համագործակցությունը շատ ներդաշնակ էր. նա լսեց երգը, կլանեց նրա գաղափարը և իր արվեստի միջոցով «Լռե» -ն ներկայացրեց յուրօրինակ տեսանկյունից:
    
     -Երգի խոսքերը գրել է Արթուր Սարգսյանը, իսկ երաժշտությունը՝ Դուք: Ինչպե՞ս եղավ այս համագործակցությունը:
    
     -Արթուր Սարգսյանը տաղանդավոր բանաստեղծ է, ով կարողանում է գրի առնել զգացմունքների նրբությունը: Նրա խոսքերը հենց առաջին ընթերցումից ինձ հետ խոսեցին: Այնուհետև երաժշտությունը պարզապես եկավ ինքնըստինքյան, կարծես պատրաստ լիներ, միայն սպասում էր ճիշտ պահին:
    
     -Ձեր ստեղծագործական թիմը նույնպես ուժեղ է՝ Կարեն Արզումանյանի գործիքավորումը և Սերգեյ Գասպարյանի ձայնային ռեժիսուրան: Ինչպե՞ս կգնահատեք նրանց ներդրումը:
    
     -Առանց նրանց այս երգը չէր ունենա այն ամբողջականությունը, որը հիմա ունենք: Կարենը մեծ վարպետությամբ մուտք գործեց երգի ամեն մի նոտա, իսկ Սերգեյը հասցրեց այն կատարելության՝ ձայնի ամեն մանրուքը ներդաշնակ դարձնելով: Սա թիմային աշխատանքի լավագույն օրինակներից է:
    
     -Վերջում կուզեի հարցնել՝ ի՞նչ սպասել Ձեր հանդիսատեսը մոտ ապագայում:
    
     Ես միշտ աշխատում եմ նորություն բերել իմ լսարանին: Ունեմ մի քանի նոր նախագծեր, որոնց վրա հիմա աշխատում եմ: Իսկ մոտ ապագայում, իհարկե, կլինեն նաև համերգներ, որտեղ «Լռե» -ն կներկայացվի կենդանի կատարմամբ:
    
     Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար: Մաղթում ենք մեծ հաջողություններ «Լռե» -ի և Ձեր հետագա բոլոր նախաձեռնությունների համար:
    
     -Շնորհակալություն: Հանդիսատեսի սերն ու աջակցությունը իմ աշխատանքի ամենամեծ պարգևն են:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1094 | 0 | 0
Facebook