Անգլիացի գրող, լրագրող և գրաքննադատ Գիլբերտ Կիտ Չեստերտոնը (1874 - 1936) իր ընթերցողներին և հասարակության հատկապես աղքատ և իրավազուրկ խավերին կոչ է արել զերծ մնալ անիրական պատրանքներից և չհավատալ նրանց, ովքեր ժողովրդավարությունը հասարակության արատների, անարդարության հաղթահարման միջոց են համարում:
«Ժողովրդավարությունը, - գրել է նա, - հռչակում է, թե մարդիկ իրավահավասար են ի ծնե, բայց ավանդույթը հանդես է գալիս հետմահու իրավահավասարության օգտին»: