Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Չի կարելի սխալվել և սեփական ազատությունը վստահել մարդկանց ամեն ինչում համոզելու հմտություն ունեցողին

20:05, երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.
Չի կարելի սխալվել և սեփական ազատությունը վստահել մարդկանց ամեն ինչում համոզելու հմտություն ունեցողին

«Առաջինը, ով համարձակվել է ընտելացնել առյուծին և մարդկանց ցույց տալ այդ կենդանուն արդեն ընտելացած, եղել է, ինչպես ասում են, Հաննոնը՝ ամենանշանավոր կարթագենացիներից մեկը, ինչի համար էլ պատժվել է, քանզի մարդիկ կշռադատել են, որ նման հնարամիտ մարդու ուղեղն ի վիճակի է մարդկանց համոզել ամեն ինչում, և որ իրենք սխալմամբ իրենց ազատությունը վստահել են նրան, ով կարողացել է լիովին հնազանդեցնել նույնիսկ վայրագությանը»:

Պլինիոս Ավագ, մ.թ. առաջին դարում ապրած հռոմեացի գրող, հանրագիտակ

***

«Ժողովրդավարության էությունը մշտական խուսանավումն է»:

Ռայմոն Արոն (1905 - 1983) , ազատական աշխարհայացք ունեցող ֆրանսիացի փիլիսոփա, քաղաքագետ, սոցիոլոգ և հրապարակախոս

***

«Ժողովրդավարությունը բոլոր ժամանակների ու բոլոր պայմանների համար տրված ինչ-որ մի բան չէ, քանի որ լինում են պահեր, երբ այն իրականացնելու հնարավորություններ և իմաստ չկա»:

Իոսիֆ Ստալին

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
987 | 0 | 0
Facebook