Այս տարվա iPad Air-ի ամենամեծ նորամուծությունը նոր ավելի մեծ էկրանով տարբերակն է. եթե ցանկանում եք
գնել պլանշետ ավելի մեծ էկրանով, ապա կարող եք ձեռք բերել 13 դյույմանոց էկրանով տարբերակը:
Եթե փորձենք համեմատել նախորդ սերնդի M1 չիպով մոդելի հետ, ապա էկրանների մեջ գրեթե տարբերություններ չկան, սակայն քաշերը և չափերը լիովին փոխվել են: Գույները կարծես թե նույնպես փոփոխության չեն ենթարկվել կարող եք ընտրել Space Grey, Starlight մանուշակագույն և կապույտ, բայց վերջինիս գույները մի փոքր փոխվել են, դառնալով ավելի բաց: Վարդագույնը այլևս չկա նոր
պլանշետի մեջ:
Բացի վերը նշված փոփոխություններից երկու սերնդի պլանշետներ տարբերվում են նաև տեսախցիկի տեղադրությամբ: Այն տեղափոխվել է երկար եզրն ինչպես iPa 10-ը կամ iPad M4 Pro-ն: Տեսախցիկի հզորությունը մնացել է նույն 12MP-ը: Ե՛վ առջևի, և՛ հետևի տեսախցիկները այժմ աջակցում են Smart HDR 4-ը ինչը հեշտացնում է նկարահանումները դժվար լուսավորության պայմաններում: Այնուամենայնիվ, այս տեսախցիկը բավականին օգտակար է փաստաթղթերի սկանավորման համար:
Մեկ այլ նոր առանձնահատկություն, համեմատած նախորդ մոդելի հետ, կարելի է գտնել մարտկոցի կարգավորումներում: Դուք կարող եք դիտել լիցքավորումների քանակը, մարտկոցի արտադրության ամսաթիվը և երբ այն առաջին անգամ օգտագործվել է: Կարող եք նաև սահմանել, որ մարտկոցը միշտ լիցքավորվի միայն 80 տոկոսով; սա նախատեսված է պլանշետի ավելի երկարակյաց լինելու համար: Եվ իհարկե յուրաքանչյուր պլանշետի խանութ ձեզ խորհուրդ է տալիս հենց այդպես օգտագործել ձեր պլանշետը:
Եթե ցանականում եք գնել պլանշետ Երևանում և մնացած այլ նորարարություններ, ապա այցելեք AppleStore.am խանութ-սրահ: