Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12: 00-19: 00-ը, «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի կունենա «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական թանգարանի, Տերյան մշակութային կենտրոնի, «Մեգերյան կարպետ» մշակութային համալիր հետ համագործակցությամբ:
Միջոցառման շրջանակում կկազմակերպվի հայ և վրացի արհեստագործ վարպետների արհեստի և ուտեստի 1-օրյա համատեղ ցուցադրություն: Կներկայացվեն խեցեղենի, գործվածքի, ասեղնագործության և ձեռարվեստի այլ ուղղությունների նմուշներ, ինչպես նաև հայկական և վրացական ուտեստներ: Ծրագիրը նպատակ ունի ապահովել միջմշակութային համագործակցություն, ստեղծել նոր հարթակ՝ փորձառությունների փոխանակման, ավանդույթների պահպանության և շուկայական նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ: