«Արծիվ-1 Մահապարտ» ՀՀ ՀԿ Վարչությունը տեղեկացնում է կազմակերպության անդամներին, որ ս.թ. նոյեմբերի 24-ին, վարչության նախագահի նախաձեռնությամբ հրավիրվել է «ԱՐԾԻՎ-1 ՄԱՀԱՊԱՐՏ» ՀՀ ՀԿ արտահերթ համագումար։
Համագումարը կայանալու է կազմակերպության պատվավոր նախագահ` գեներալ-մայոր Աստվածատուր ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հիշատակի օրը, ուստի`
-կազմկոմիտեի որոշմամբ, համաժողովի նիստերից առաջ, ժամը 11.00-ին, ՀԿ անդամների և համակիրների հետ այցելելու ենք Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու մեր ընդհանուր հրամանատարի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի և անմահացած մյուս Արծիվ Մահապարտների հիշատակին։
- Համագումարի սկիզբը` ժամը 14.00-ին, Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դահլիճում։
«
ԱՐԾԻՎ-1 ՄԱՀԱՊԱՐՏ» ՀՀ ՀԿ Վարչություն Համագումարի ԿԱԶՄԿՈՄԻՏԵ