Բոլոր պետությունների կայացման հիմքում ընկած են կամավորները՝ առանց աշխատավարձի, ապահովագրության ու հովանավորման «աշխատող», հայրենասեր, նվիրյալ մարդիկ, որոնք պատրաստ են իրենց ժամանակն ու կյանքը զոհաբերել հանուն պետականության՝ գաղափարի։
Հայաստանի Հանրապետությունը ևս «չգոյությունից» ստեղծվել ու կայացել է կամավորական ջոկատների շնորհիվ։ Մարդկանց, որոնք առանց աշխատավարձ ու պարգևավճարի, առանց կանոնավոր սննդի, զենքի, հագուստի մատակարարման, մարտնչում էին, հաճախ ծակ գուլպաներով ու կոշիկով, ամառ ու ձմեռ, գիշեր ու զօր, աննահանջ, դիրք էին պահում, չզիչելով հողն անգամ օրերով առանց հաց ու ջրի մնալուց հետո։
Այսպիսի մարդիկ էին նաև, որ ստեղծեցին ու կայացրին Հայաստանը։ Այսպիսի մարդիկ է նաև որ ստեղծում էին Հայաստանի 1-ին Հանրապետությունը «չգոյության» պայմաններից։
Այդպիսի մի կամավորի մասին է «Գինին լից» երգը, ոչ թե պետության «չգոյության» ։
Այդպիսի մի կամավորի մասին է նաև Հայաստանի Հանրապետության օրհներգը՝ պետության «չգոյության» պայմաններից, պետականության ստեղծողի և հանուն ազգի և անկախության զոհվելու պատրաստ մարդու մասին երգ։
Պետականության բարձրագույն կոչմանն արժանին՝ հերոսը, նման մարդն է, ոչ թե հարկատուն, այնինչ Նիկոլ Փաշինյանը նսեմացնում է ազգի հերոսի և կամավորի կերպարը հերոս դարձնելով հարկատուներին, կամ չնկատելով նրանց կերպարը երգի մեջ։
Այնինչ հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն էր 2018-ի հեղափոխության օրերին Պետականության համար պայքարող կամավորի հայրենասերի և զինվորի նմանակում։ Խորհրդանշական է, որ շահագործելով ու մսխելով իր հորինած կերպարի ազդեցությունը, այսօր նա հրաժարվում է դրանից։ Հերթական անգամ Ազգային Ժողովում, կամավորի դերը ստորացնելուց ու արժեզրկելուց հետո Նա հրաժարվեց հորինած կերպարից, ձևից, որի բովանդակությունը նա երբեք էլ չի ունեցել, իրենը չի եղել։
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպություն