Վանաձորի Երկաթուղայինների այգիում բացվել է նոր, ժամանակակից ձևաչափի կինոթատրոն: Հայաստանի համար նման կինոթատրոնի բացումը կարևոր իրադարձություն է:
«ԿինոԼոռի» կինոթատրոնն իր դռները բացել է 2024 թվականի մայիսին։ Վանաձորի միակ թվային կինոդահլիճում տեղադրված է Barco ընկերության պրոյեկտոր, Dolby Digital Surround EX ձայնային համակարգ և արծաթափայլ էկրան: Կինոթատրոնում տեղադրված են խաղային ավտոմատներ, գործում է կինոբար:
Կինոթատրոնում արդեն ցուցադրվում են Աննա Մաքսիմի «Մեդալի հակառակ կողմը» կենսագրական սպորտային դրաման և Գևորգ Դանիելյանի «Դեպի ճամբար՝ հատուկ ջոկատ» կատակերգությունը: Հայկական ֆիլմերի հետ մեկտեղ էկրան է կիսում «Ապրելու ժամանակը» մելոդրաման՝ Էնդրու Գարֆիլդի («Նոր Սարդ մարդը») և Ֆլորենս Պյուի («Օպենհեյմեր») մասնկացությամբ: «Կախարդական կայծքարը» ֆիլմը հայ հանդիսատեսին ներկայացվել է հայերեն կրկնօրինակմամբ և բացառիկ ցուցադրությունները անցկացվում են միայն ԿինոԼոռի կինոթատրունում:
Դեռ 90-ականների սկզբին Վանաձորը մնաց առանց կինոթատրոն։ «Գուգարք» և «Երևան» կինոթատրոնները սեփականաշնորհվեցին, «Անի» կինոթատրոնի կառուցապատումը այդպես էլ չավարտվեց, իսկ Արցախի հրապարակում նախատեսվող կինոթատրոնի նախագիծն այդպես էլ չիրականացավ: Եվ դա այն դեպքում, երբ հայ հանդիսատեսը սիրում է կինոն։ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ընթացքում մեկ շաբաթում 60 հազար մարդ փառատոնային ֆիլմեր է դիտում:
Աշխարհի լավագույն պրեմիերաները կցուցադրվեն Վանաձորում՝ Երևանին զուգահեռ։
«ԿինոԼոռի» -ի կոնտակտային տվյալներն են՝
Հասցե՝ ք. Վանաձոր, Կարեն Դեմիրճյան փ., շ. 25/1
Տոմսարկղ՝ +37494725878