Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Անձնակենտրոն ինտենսիվ ծրագրային հոգեթերապիա՝ նոր խոսք, նոր մոտեցում

19:14, կիրակի, 17 նոյեմբերի, 2024 թ.
Անձնակենտրոն ինտենսիվ ծրագրային հոգեթերապիա՝ նոր խոսք, նոր մոտեցում
     Հոգեբանական աջակցությունն այսօր դարձել է ոչ միայն անհատական խնդիրների լուծման միջոց, այլև կարևորագույն գործիք համայնքի կայուն զարգացման համար: Ժեստ հոգեբանական կենտրոնը, որն իր բազմամյա գործունեության ընթացքում արդեն իսկ հասցրել է դառնալ հուզական և սոցիալական աջակցության էական հարթակ, իր հիմնադրման օրվանից ի վեր հասարակության ընդգրկուն շերտին մատուցել է հոգեբանական տարատեսակ ծառայություններ, ինչպես նաև վերապատրաստել հազարավոր մասնագետների: Կենտրոնի համահիմնադիր Մարիամ Մեհրաբյանը վստահեցնում է, որ իրենց նպատակը մարդկանց կյանքում փոքրիկ, բայց կայուն փոփոխություններ մտցնելն է, որոնք ժամանակի ընթացքում դառնում են նորանոր մեծ ձեռքբերումներ: Հաշվի առնելով գիտության հարափոփոխ լինելու անխախտ փաստը՝ կենտրոնի մասնագիտական թիմը՝ Մարիամ և Արկադի Մեհրաբյանների գլխավորությամբ մասնակցում է միջազգային վերապատրաստումներին և գիտաժողովներին՝ կարևորելով փորձի փոխանակման և ժամանակին համընթաց քայլելու տեսլականը: Այդպիսի մի գիտաժողովի ժամանակ էլ՝ 2020թ. Բեռլինում ներկայացվեց նորարարական մոտեցումներով լի հեղինակային տեսությունը՝ Անձնակենտրոն ինտենսիվ ծրագրային հոգեթերապիան, վերջինիս դրույթները և նպատակները: Մարիամ Մեհրաբյանը, ընդգծելով այս տեսության ներդնման կարևորությունը, նշում է, որ այս նոր մեթոդը մեկտեղում է հոգեթերապիայի դասական և ժամանակակից մոտեցումները՝ նպատակ ունենալով անձին սովորեցնել ինքնուրույն գտնել հոգեբանական հավասարակշռությունը: Իսկ կենտրոնի մյուս համահիմնադիրը՝ Արկադի Մեհրաբյանը, հույս է հայտնում, որ Անձնակենտրոն ինտենսիվ ծրագրային հոգեթերապիան կարող է դառնալ հոգեբանական առողջության պահպանման նոր ուղղություն՝ արդյունավետություն և արագ արդյունքներ ապահովելու համար:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
398 | 0 | 0
Facebook