Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Եղել է ժամանակ, երբ ԱՄՆ-ում տրանսգենդերին սպանել են (2)

22:13, ուրբաթ, 15 նոյեմբերի, 2024 թ.
Եղել է ժամանակ, երբ ԱՄՆ-ում տրանսգենդերին սպանել են (2)

Սուրբ Ծնունդի օրվա խնջույքի ժամանակ Նիսենն ու Լոտերը բռնել են Թինային և ստիպել են, որ նա տաբատն իջեցնի՝ այդ կերպ ցանկանալով Թիսդելին ապացուցել, որ Թինան հեշտոց ունի։ Թիսդելը նայել է միայն այն ժամանակ, երբ նրան ստիպել են և ոչինչ չի ասել։ Ավելի ուշ Լոտերն ու Նիսենը Թինային բռնությամբ նստեցրել են մեքենա, գնացել են Ռիչարդսոն կոմսությունում գտնվող մսի կոմբինատի տարածք, որտեղ էլ բռնաբարել են նրան։

Հետո վերադարձել են Նիսենի տուն, որտեղ Թինային կարգադրել են լոգանք ընդունել։ Թինան փախել է լոգարանից՝ դուրս գալով պատուհանից և գնացել է Թիսդելի տուն։ Թիսդելը համոզել է նրան, որ ոստիկանություն հաղորդում ներկայացնի, չնայած Նիսենը և Լոտերը Թինային նախազգուշացրած են եղել, որ «բերանը փակ պահի, այլապես իրենք ընդմիշտ կփակեն այն» ։ Թինան դիմել է նաև անհետաձգելի օգնության ծառայություն, որտեղ արձանագրվել է բռնաբարությունը, բայց հետագայում արձանագրության նյութերը կորսվել են: Շերիֆ Չարլզ Բ. Լոն Թինային հարցաքննել է բռնաբարության մասին: Հաղորդվել է, որ շերիֆն այն աստիճան է հետաքրքրված եղել Թինայի տրանսգենդերային կարգավիճակով, որ Թինան նրա հարցերը կոպիտ և անհարկի է համարել և հրաժարվել է պատասխանել: Նիսենն ու Լոտերը տարվել են ոստիկանություն՝ հարցաքննության: Չնայած բազմաթիվ ապացույցներին՝ Լոն ոչ միայն չի կալանավորել կամ մեղադրանք չի առաջադրել Նիսենին և Լոտերին, այլև նրանց երկուսին էլ ասել է, թե ինչ հաղորդում է տրվել բռնաբարության մասին: Լոն հրաժարվել է նրանց կալանավորել. «Նա ի՞նչ տեսակ մարդ է, ասել է նա: - Առաջին անգամ, երբ մենք ձերբակալեցինք նրան, նա իրեն տղա էր ներկայացնում» ։ Ավելի ուշ Թինայի մայրը բռնի մահվան վերաբերյալ հայց է ներկայացրել, որի հիման վրա Նեբրասկայի Գերագույն դատարանը որոշել է, որ Թինայի մահը Լոյի անգործության հետևանք է։

1993 թվականի դեկտեմբերի 31-ին, ժամը 1: 00-ի սահմաններում, Նիսենը և Լոտերը ներխուժել են Լամբերտի տուն և պահանջել են ասել, թե որտեղ է Թինան։ Լամբերտը հրաժարվել է կատարել նրանց պահանջը: Նիսենը խուզարկել է տունը և Թինային գտել է Լամբերտի անկողնու ստորին հատվածում, ծածկոցների տակ։ Նրանք Լամբերտին հարցրել են, թե տանը ուրիշ մարդ կա՞, և նա պատասխանել է, որ իր տանն է նաև Ֆիլիպ Դևայնը, որն այդ ժամանակ հանդիպելիս է եղել Թիսդելի քրոջ հետ: Այս ամենը պարզելուց հետո նրանք կրակել են Թինայի որովայնին: Նիսենը դատարանում ցուցմունք է տվել, որ Լոտերից դանակ է խնդրել և հարվածել է Թինայի կրծքին, որպեսզի համոզվի, որ նա մահացած է: Հետո Նիսենը կրակել է Լամբերտի որովայնին ու անմիջապես սենյակից դուրս է եկել, որպեսզի գտնի Դևայնին: Շուտով նրա հետ վերադարձել է և երկրորդ անգամ է կրակել Լամբերտի վրա։ Այնուհետև երկու տղամարդիկ Դևայնին տարել են հյուրասենյակ, նստեցրել են բազմոցին և երկու անգամ կրակել են նրա վրա: Կատարածից չգոհանալով՝ Նիսենը վերադարձել է ննջասենյակ և մի քանի անգամ կրակել է Լամբերտի վրա: Այնուհետև նրանք հեռացել են՝ իրենց զենքերն ու ձեռնոցները նետելով սառած գետը: Մի քանի ժամ անց նրանք ձերբակալվել են, և Նիսենը շերիֆի տեղակալներին ասաց, որ ականատես է եղել, թե ինչպես է Ջոն Լոտթերը Հումբոլդտում կրակել երեք մարդու։ Ոստիկանները գետի սառույցի վրա գտել են ձեռնոցներ և զենքեր, այդ թվում՝ դանակի պատյան, որի վրա Լոտերի անունն է գրված եղել:

Թինան թաղված է Լինքոլնի հուշահամալիրում, Նեբրասկա նահանգի Լինքոլն քաղաքում, նրա տապանաքարի վրա գրված է. «դուստր, քույր և ընկեր»:

Նիսենը մեղադրել է Լոտերին սպանությունների կատարման մեջ։ Մեղմացված դատավճռի դիմաց Նիսենը խոստովանել է, որ մեղսակցություն է ունեցել բռնաբարության և սպանության մեջ: Նիսենը ցուցմունք է տվել Լոտերի դեմ և դատապարտվել ցմահ ազատազրկման։ Լոտերը հերքել է Նիսենի ցուցմունքի իսկությունը: Երդվյալ ատենակալները Լոտերին մեղավոր են ճանաչել սպանության մեջ և նրան մահապատժի են դատապարտել։ Լոտերը և Նիսենը երկուսն էլ բողոքարկել են իրենց դատավճիռները: 2007 թվականի սեպտեմբերին Նիսենը հրաժարվել է Լոտերի դեմ տված իր ցուցմունքից: Նա պնդել է, թե միայն ինքն է կրակել Թինայի վրա, և որ Լոտերը սպանությունների մասնակից չէ։ 2009 թվականին Լոտերի բողոքարկումը, որի ժամանակ օգտագործվել են Նիսենի նոր ցուցմունքները, մերժվել է Նեբրասկայի Գերագույն դատարանի կողմից, որը որոշել է, որ, նույնիսկ Նիսենի վերանայված ցուցմունքի համաձայն, և՛ Լոտերը, և՛ Նիսենը ներգրավված են եղել սպանության մեջ, և կրակողի կոնկրետ ինքնությունը իրավական նշանակություն չունի։ 2011 թվականի օգոստոսին ԱՄՆ-ի Ութերորդ շրջանի Վերաքննիչ դատարանի երեք դատավորներից կազմված կոլեգիան առանձին որոշմամբ մերժել է Ջոն Լոտերի բողոքարկումը։ 2011 թվականի հոկտեմբերին Ութերորդ շրջանը մերժել է գործը վերանայելու վերաբերյալ Լոտերի խնդրանքը։ Այնուհետև Լոտերը գործը վերանայելու խնդրանքով դիմել է Միացյալ Նահանգների Գերագույն դատարան, որը հրաժարվել է վերաքննել Լոտերի գործը ։ 2018 թվականի հունվարի 22-ին ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է Լոտերի երրորդ բողոքարկումը:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
534 | 0 | 0
Facebook