Լրագրող Ոսկան Սարգսյանը հայտնում է Դիլիջանյան հերթական կոռուպցիոն գործարքի մասին:
Նրա թիրախում համայնքապետ Սարգսյանն է: Ճիշտ է, վերջինս էլ ձյունաճերմակ չէ, բայց նմանատիպ ֆինանսական հոսքերի գլխավոր շահառուն ու իրականցնողը նրա տեղակալ Ա. Բազինյանն է: Վերոհիշյալ գործարքի պայմանավորվածությունը ձեռք է բերվել գործարքից մի քանի օր առաջ, տեղակալին պատկանող՝ թալանած գումարներով կառուցած և պաշտոնական դիրքի չարաշահմամբ (պետական տենդերներ և այլ) աշխատող խանութ-գրասենյակի երկրորդ հարկի նստավայրում, երեկոյան ուշ ժամի: Բազինյանը պատրաստվում է առաջիկա ընտրություններին՝ իր հերթին կաշառելով որոշակի (արգելված) շրջանակների: Դիլիջանի համայնքապետարանում կա նման նախադեպ 2 ամսվա վաղեմությամբ:
Անպատժելիության մթնոլորտը ծնում է նորանոր հանցագործություններ և հիմա պետք է արձանագրել, որ առանց պետական բարձր հովանավորչության հնարավոր չէր լինի նմանատիպ գործելակերպը:
Սիփան Փաշինյանի նշանակած կադրերն անձեռնամխելի են: