Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՊԱՐՏԱԿԵԼԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է․․․

Sona Arshuneci Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci Arshuneci
20:45, երեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2024 թ.
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՊԱՐՏԱԿԵԼԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է․․․

ԱՅՆ, ՈՐ ՆԱԽԿԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԿԼԱՆԸ ՏԱՐՒՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ԵՐԿԻՐԸ ԹԱԼԱՆԵԼ ՈՒ ՄՆԱՑԵԼ է ԱՆՊԱՏԻԺ, ԴԱ ՓԱՍՏ Է և այսօր ժոդովրդի արդարացի պահանջն է, պատժված տեսնել իրեն թալանողներին, , ,
     Սա նախկինների պահով, բա հետհեղափոխական տարիներին բարձր պաշտոններ գրավածներին, ովքեր վերահսկողությունից դուրս են և արտոնյալ դիրքեր են գրավում, ինչու՞ նրանց նկատմամբ ԱԱԾ-ն, հակակոռուպցիոն կոմիտեն լռում են, հետևողական չեն, ավելին ասեմ՝ անգամ իրենց հասցեագրված գործերն են ջրում, տնային կալանքով, կամ էլ գրավով բավարարվում և բաց են թողնվում, , խոսքս կոնկրետ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի մասին է, , , այն որ կոռուպցիա եղել է, դա փաստ է, բայց ինչու՞ տնային կալանքով բավարարվեցին․․․ այսինքն՝դա՞ էր ընդամենը պատիժը, թե գնա թալանածդ վայելի՞․․․ա՜յ քեզ բան․․․ ուղղակի գժվել կարելի է, , , հիմա մեկ ուրիշի՝ ՊՎԾ-ի ղեկավար, հանձինս Ռոմանոս Պետրոսյանի, որը հենց վարչապետի ենթարկայության տակ գտնվող ծառայություն է, երկար ժամանակ է, ինչ սոցցանցերում մեռան գրելով, որ Ռոմանոս Պետրոսյանն իրեն վստահված կառույցը դարձրել է իր հոր դուքյանը, ում ուզի գործի կտեղավորի, թեկուզ ոչ այդ բնագավառի մասնագետի, և ինչքան ուզի բարձր աշխատավարձ կշնորհի, անգամ մի քանի՝ 6-7 խորհրդական է պահում իր ընկեր- բարեկամների շրջապատից, բարձր աշխատավարձով․ զարմանու՞մ եք․ում ուզի գործից կազատի, ում ուզի կընդունի․ իրեն զգում է, ինչպես ձուկը ջրում, քանզի ձեռքը բռնող չկա․ ազատվում է նրանցից, ովքեր խելացի են ու իր մախինացիաներից գլուխ են հանում ու չեն լռում․․․այդ կամայականության զոհ դարձավ 2018-ից այդ կառույցում աշխատող, բարձր որակավորում ունեցող (անունը չեմ գրում) և գիտե՞ք ինչու՞, որովհետև հայտնաբերել էր մի քանի կազմակերպություններում մեծ խախտումներ այն էլ փաստերով, որը չգիտես «ինչի՞ դիմաց» , ջրվել է Ռոմանոս Պետրոսյանի կողմից, , , շատերն են այդ մասին սոցցանցերում բարձրաձայնել, սակայն ձայն բարբառո հանապատի․ աշխատակցուհին մեռավ տարբեր դռներ թակելով, հավատալով, հետևելով վարչապետի հորդորին, որ տարածվեց սոցցանցերում «Հայրենիքը պետությունն է․Սիրու՞մ ես հայրենիքդ, եղիր օրինապահ։Հայրենիքը պետությունն է։ Սիրու՞մ ես հայրենիքդ՝ Հաղորդիր հանցանքի մասին։ Հայրենիքը Պետությունն է։ Սիրու՞մ ես Հայրենիքդ՝ մի՛ կաշառվիր» ․․․․
     Եվ աշխատակցուհին լինելով ազնիվ ու օրինապաշտ, հավատալով վարչապետի խոսքերի անկեղծությանը, պայքարում է հասնել արդարության․․․ասելով, «բա ինչու՞ հեղափոխություն արեցինք, որ նմանները պետության հաշվին իրենց լա՞վ զգան, միլիոննե՞ր դիզեն» ․ Ասեմ, որ շատ կարևոր մարդիկ են տեղեկացված, լսել եմ, որ անգամ Վարչապետին էին տեղեկացրել, բայց վարչապետն այնքան է վստահում այդ սողունին, որ չի հավատացել․ ու դեռ մնում է ջրի երեսին, հիշեցնեմ, որ խոսքը նախկին ՝աշխատակցուհու կողմից հայտնաբերած մեծ գումարների մասին է, որ Ռոմանոսի կողմից պարտակվել է, իսկ աշխատակցուհին համառորեն ձգտում է բացահայտել, ․․․
     Աշխատակցուհուն լռեցնելու, նրանից ազատվելու համար Ռոմանոսը փորձեց գործ սարքել նրա գլխին, այն դեպքում, երբ ՊՎԾ նման մասնագետ չունի, օրենքի խախտումներով ազատեց աշխատանքից, կարծելով, թե կլռեցնի․․․

     Իսկ բոլորովին վերջերս մեր միամիտ, վստահող վարչապետը չիմանալով իր թիկունքին ինչեր է կատարվում, հայտարում է, թե «հիմա գործ սարքել չկա» ․․․ վարչապետ ջան հավատա, հիմա էլ գործ սարքելը չի վերացել․ահա թարմ փաստ․․․երևի նախկինում ասելով ինկատի ունեիք նախկին ԱԱԾ-ի պետ Վանեցյանի կողմից ազնիվ Դավիթ Սանասարյանի գլխին սարքած գործը, որ Վանեցյանն դա արեց, որպեսզի իր կոռուպցիոն գործարքները Դավիթը չբացահայտեր․․․ ցավոք դուք այդ տականքին հավատացիք և արդեն 6 տարի է Դավիթը դատարանի դռներն է ընկած, չմոռանանք նաև, որ նույն Վանեցյանը հենց Ձեր վրա էլ փորձեց գործ սարքել, թե իբր դուք 5 միլիարդով Արցախը ծախել էք, բայց փառք Աստծո ձեր բախտը բերեց, քանի որ վարչապետ եք և նոր նշանակված ԱԱԾ-ն ընթացք չտվեց, , , իսկ ԴԱՎԻԹԸ դարձավ Վանեցյանի սարքած գործի զոհը և խեղվեց հեղափոխության սինվոլներից մեկի, ձեր հավատարիմ զինակցի, այդ ազնիվ, խոստումնալից երիտասարդի ճակատագիրը, որը նոր Հայաստանի ամոթն է՝․․․ ինչ մնում է աշխտակցուհու գլխին Ռոմանոսի սարքած գործին, ի պատիվ պրոֆեսիոնալ իրավապահների գործը կարճվեց․․․ բայց փաստը մնում է փաստ, որ աշխատակցուհին այս պահին գործազուրկ է, , , անարդարության պատին է դեմ առել պրոֆեսիոնալ մասնագետը, քանզի Ռոմանոսի պես ղեկավարին ձեռք չի տալիս իր ենթակայության տակ լինեն սուր աչքով, իրեն քայլերը վերահսկող, գործից գերազանց գլուխ հանող խելացի մասնագետներ․․․
     Վարչապետը ջան, այն, որ պայքարում եք կոռուպցիայի դեմ, դա անժխտելի փաստ է, բայց ցավոք հենց ձեր ենթակայության տակ գտնվող ՊՎԾ-ի ձեր նշանակած կադրը՝ Ռոմանոս Պետրոսյանը, այդ խորամանկ, լպրծուն սողունը շահելով ձեր վստահությունը, դուրս է մնացել ձեր վերահսկողությունից և իր ստերով, կեղծ թվեր ներկայացնելով համոզում է, թե ամեն բան կարգին է, բայց իրականում ոչ մի բան էլ կարգին չի․ դա արդեն շատ մտահոգիչ է․ փաստն եմ արձանագրում․ այն, որ մինչև 2018-ը ոչ մի բան չունեցող Ռոմանոսը դարձել է մեծահարուստ, կարծեմ ամեն բան ասված է, բայց ինչպե՞ս, ու՞մ հաշվին։Այդ լպրծունը ՊՎԾ-ն ուղղակի դարձրել է կոռուպցիայի որջ, փաստորեն դուք գայլին գառ եք պահ տվել, ցավում եմ, որ Ռոմանոսի այս կամայականությունը ազդելու է նաև ձեր հեղինակության վրա, քանզի ՊՎԾ-ն գտնվում է անմիջական ձեր ենթակայության տակ ու հետո այս ամենը վերագրվելու է նաև ձեզ․․․անգամ տարբեր լրատվամիջոցներ, քաղաքական գործիչներ են արդեն բարձրաձաձայնում, որ Ռոմանոսը իրեն վստահված ՊՎԾ-ն դարձրել է իր հոր դուքյանը․ի՞նչ է ստացվում․ԱԱԾ-ն ա՞չք է փակում, թե՞ դուք եք այդքան վստահում․ որ դուրս եք թողել վերահսկողությունից։իմ այս ահազանգը պետք է սթափեցնի և ԱԱԾ-ին, և ձեզ վարչապետ․․․ ռուսը մի շատ լավ խոսք ունի․ доверяй, но проверяй․․․հենց դրան է միտված այս հոդվածս, քանզի հարվածի տակ է և ձեր, և ՔՊ-ի վարկանիշը, , , Քանի որ արդարությանն ինձ համար գերագույն արժեք է, ուստի՝ չեմ կարող անտարբեր լինել աշխատակցուհու հետ կատարվածին․իմ խորին համոզմամբ Ռոմանոսի և շատերի կամայականություննները գալիս են համատարած անվերահսկողությունից և անպատժելիությունից, , , ՀԱՐՑ, ինչու՞ է Ռոմանոսն ազատվում է իր խելացի կադրերից․․․որպեսզի մեղադրանքս մերկապարանոց չհնչի, կարող եմ ավելի թարմ փաստ գրել, ավելի համոզիչ․ բայց առայժմ լռություն կպահպանեմ, սպասելով վարչապետ ձեր քայլերին, և հետագա զարգացումներին, , , Միանում եմ աշխատակցուհուն «ինչու՞ արեցինք հեղափոխություն, որ նոր թալանչինե՞ր աճեցնենք ու էլի մնան անպատի՞ժ»
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     գրող-հրապարակախոս

Աղբյուրը` (օր. ՄԱՄՈՒԼ.ամ)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
509 | 0 | 0
Facebook