Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Ինչու՞ ընրտել iPhone 15 Pro Max

Հովհաննես
Հեղինակ`
Հովհաննես
14:36, ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ.
Ինչու՞ ընրտել iPhone 15 Pro Max

Ամեն տարի Apple-ը թողարկում է iPhone-նների նոր շարք, որոնք շատ արագ դառնում են առաջադեմ հեռախոսներ: Իհարկե այդ շարքի մեջ գրեթե միշտ առանձնացվում է Pro Max մոդելը: Սակայն արժե արդյո՞ք գնել iPhone նոր սերնդի, եթե արդեն իսկ ունեք 14 Pro Max: Այս 2 մոդելները հիմնականում արտաքնապես չեն տարբերվում, ունեն գրեթե նույն դիզայնը: Տարբերությունը կայանում է միայն նոր 15 Pro Max -ի տիտանե պատյանը և USB-C միանցքը:
    
     Այսպիսով ինչու՞ գնել հենց 15 Pro Max: Մենք կներկայացնենք ձեզ մի քանի առավելություններ և դուք կհասկանաք գնալ մոտակա հեռախոսի խանութ գնելու այն, թե ոչ:
    
     1. Խելացի նոր կոճակի ավելացում
    

     iPhone 15 Pro Max-ը փոխարինել է անձայն ռեժիմի փոխակերպման կոճակը: Այսուհետ դուք կարող եք այն օգտագործել նաև այլ ֆունկցիաների համար Կարգավորումներ հավելվածում դուք կարող եք ընտրել «Գործողություն» կոճակը՝ մի քանի առաջադրանք կատարելու համար, թեև միաժամանակ կարող է կատարել միայն մեկ բան:
     Օրինակ, դուք կարող եք գործարկել տեսախցիկը «Գործողություն» կոճակի երկար սեղմելով, միացնել լապտերը կամ հաղորդագրություն ուղարկել: Ընտրությունները անվերջ են:

2 Երկար մարտկոցի կյանք


     iPhone 15 Pro Max-ն առաջարկում է շատ ուժեղ դիմացկուն մարտկոցի կյանք 4441 mAh: Այն լիցքավորվում է USB-C լարի միջոցով, ուստի և՛ լիցքավորվում է ավելի արագ, և՛ ունի մարտկոցի շատ ավելի երկար կյանք: Այնպես որ, եթե ցանկանում եք գնել հեռախոս Երևանում, որը կունենա հիանալի մարտկոց, ապա սա հենց ձեզ համար է:
    
    

3 Հիանալի տեսախցիկ


     Apple իրականության մեջ առաջին անգամ ստեղծվել է մոդել, որն ունի 48MP տեսախցիկ: Այս մոդելի առավելություններից է այն, որ ունի 5x օպտիկական խոշորացում: Սա բավականին մեծ թռիչք է 3x խոշորացումից հետո, որոնք ունեցել են նախորդ մոդելները:
    
    

4 Գերարագ պրոցեսոր


     Բոլորն էլ ցանկանում են գնել հեռախոսներ, որոնք կլինեն գերարագ և կդիմանան ցանկացած փորձության: Այս նմանը չունեցող A17 Pro պրոցեսորը, նորարարություն է Apple-ի կյանքում: Ընկերությունը զարմանալիորեն հրաժարվեց Bionic պրոցեսորներից, և նախապատվությունը տվեց A17 Pro-ին: Սա մի քանի անգամ ավելի արագ է քան իր

նախորդ Bionic 16-ը: Այս պրոցեսորի օգնությամբ դուք կարող եք խաղալ ցանկացած խաղ և չմտածել ընդհատումների մասին:

5 Ավելի թեթև և հարմարավետ


     Շնորհիվ տատանե պատյանի այն ավելի թեթև է քան նախկին չժանգոտվող պողպատը:
     Apple-ին հաջողվել է նաև փոփոխել iPhone 15 Pro Max-ի շրջանակները, ինչի արդյունքում սարքն ավելի կարճ և նեղ է: Նաև կլորացված եզրերով նոր ուրվագծային դիզայնով iPhone 15 Pro Max-ն ավելի հարմարավետ է պահելու և օգտագործելու համար:
    
     Ըստ վերը նշված կետերի սա ժամանակի պահանջներին համապատասխան, հզոր, իդեալական տեսախցիկով և գերարագ պրոցեսորով սմարթֆոնե: Այնպես որ մենք խորհուրդ ենք տալիս այցելել բջջային հեռախոսների վաճառք իրականացնող AppleStore.am խանութ-սրահ և գնել այն ամենամատչելի արժեքով:

Աղբյուրը` applestore.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
190 | 0 | 0
Facebook