Հայաստանում նոյեմբերի 8-ին աշխարհահռչակ դաշնակահար Դենիս Մացուևը և հանրաճանաչ ընկերները հանդես կգան «Ջազը և դասականը» համերգային ծրագրով:
Համերգի ընթացքում կներկայացվի դասական և ջազային երաժշտություն՝ համեմված իմպրովիզներով։
Համերգին մասնակցում են Անդրեյ Իվանովը (կոնտրաբաս), Ալեքսանդր Սինգերը (հարվածայիններ), Եկատերինա Մոչալովան (դոմրա), Բորիսլավ Ստրուլևը (թավջութակ), Սոֆյա Տյուրինան (սաքսոֆոն):
Համերգը տեղի կունենա Դվին Մյուզիք Հոլլում: