Սբ Սարգիս եկեղեցուն կից զանգակատան և մոմավառության սրահի շինարարությունը սկսվել է 1999 թվականին` Տ.Տ. Գարեգին Ա Կաթողիկոսի գահակալության օրոք, որի մասին մեզ հուշում է նաև զանգակատան, մուտքի աջ կողմում գտնվող պատի փորագիր արձանագրությունը: Ս. Սարգիս եկեղեցու զանգակատան կառուցումը ավարտվել է: 2000թ.-ին:
Զանգակատանը հակադիր կողմում գտնվում է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանը:
Դեպի առաջնորդարան տանող ճանապարհին` եկեղեցուն կից արդեն Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի գահակալության օրոք կառուցվել է աղբյուր և կամար, որի ճակատային մասում տեսնում ենք փորագրված` «Արարատյան Հայրապետական թեմ»: