Շատ եվրոպացիներ նախահեղափոխական Ռուսաստանում մեծ հաջողությունների են հասել, հարգանքի ու պատվի են արժանացել, մեծ հարստություն են կուտակել: Ահա թե ինչու, երբ Ալեքսանդր Առաջին կայսրը ռուս զորահրամանատար, պետական գործիչ և դիվանագետ, մի շարք մեծ պատերազմների մասնակից գեներալ Ալեքսեյ Երմոլովին, հարցրել է, թե ինչով կարող է նրան վարձատրել իր ծառայությունների համար, գեներալը պատասխանել է.
«Տիրակալ, ինձ գերմանացի դարձրեք»: