Հոկտեմբերի 4-ին, ժամը 20: 00-ին «Երաժշտության Կասկադ» համերգաշարի շրջանակներում տեղի կունենա «Արցախ» ջազ նվագախմբի համերգը։ Հիմնադիր, գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Լալայան։
Համերգին կհնչեն հայտնի և տարատեսակ ջազային կատարումներ: Համերգի հատուկ հյուրն է՝ Մարտին Վարդազարյանը։
Մենակատարներ`
Ալինա Հովսեփյան, վոկալ
Յանա Գրիգորյան, վոկալ
Իսահակ Բուլանիկյան, վոկալ
Մարատ Բալայան, վոկալ
Գոռ Հայրապետյան, վոկալ
Աննա, Վարդազարյան, վոկալ
Ավագ Մարգարյան, բլուլ, զուռնա։
Նշենք, որ Տիգրան Լալայանը ստեղծել է Արցախի պետական ջազ նվագախումբը 2004 թվականին Արցախում։ Նվագախումբը ներկայումս շարունակում է իր գործունեությունը Հայաստանում որպես «Արցախ» ջազ նվագախումբ։