Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

«Ես մեռնում եմ պատվով՝ ո´չ որպես դավաճան»

10:40, ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2024 թ.
«Ես մեռնում եմ պատվով՝ ո´չ որպես դավաճան»

Այս հայտարարությունը գնդակահարվելուց առաջ բարձրաձայնել է Մեքսիկայի անկախության պատերազմի հերոսը, անկախ Մեքսիկայի առաջին կառավարիչն ու նույն երկրում ընդամենը տասն ամիս գահակալած կայսրը՝ Ագուստին Առաջինը (իսպանացի ազնվականի և նրա կրեոլ կնոջ զավակ Ագուստին Կոսմե Դամիան դե Իտրուբիդե ի Արամբուրուն) :

1798 թվականին, երբ նա ընդամենը 15 տարեկան է եղել, ծառայության է անցել իսպանական բանակում և 1820 թվականին գնդապետի աստիճան է ստացել։

1809-1810 թվականներին մասնակցել է Իսպանիայի տիրապետության դեմ Մեքսիկայում բռնկված ապստամբությունների ճնշմանը, իսկ 1810 թվականին, երբ սկսվել է Մեքսիկայի անկախության պատերազմը, նա հրապարակել է մի հռչակագիր, որում հայտարարել է, որ ցանկանում է Մեքսիկան տեսնել որպես սահմանադրական միապետություն։

Անկախության պատերազմը տևել է տասնմեկ տարի և ավարտվել է այն ժամանակ, երբ ազատագրական բանակը մտել է Մեխիկո։

1815 թվականին Ագուստինը նշանակվել է իսպանական զորքերի գլխավոր հրամանատար Մեքսիկայի երկու գավառներում, սակայն 1816 թվականին, երբ Իսպանիայի կառավարությունը նրան կասկածել է դավաճանության մեջ, նա հրաժարական է տվել ու հեռացել է բանակից։

Երեք տարի անց՝ 1819 թվականին, նա նորից զինվորագրվել է, բայց այս անգամ անդամագրվել է ապստամբական կուսակցությանը: 1821 թվականի փետրվարի 21-ին նա մի կոչ է հրապարակել՝ պահանջելով Մեքսիկայում սահմանադրական միապետություն հաստատել։ Նրա հետևորդների թիվը արագորեն աճել է, և շուտով այն զորքը, որի հրամանատարն Ագուստինն էր, գրավել է Մեխիկոն: 1821 թվականի սեպտեմբերի 27-ին նա խունտա է հրավիրել, բայց քանի որ խունտան համաձայն չի եղել նրա առաջարկած կառավարման միապետական ձևին, այդժամ Մեխիկոյի կայազորը նրան կայսր է հռչակել։ Հաջորդ օրը կոնգրեսը հաստատել է Մեխիկոյի կայազորի այս որոշումը, և Իտուրբիդեն Մեքսիկայի կայսր է դարձել Ագուստին Առաջին անունով (այս որոշումը համարվել է ժամանակավոր, քանի դեռ չի գտնվել Մեքսիկայի գահին արժանի ինչ-որ եվրոպացի արքայազն) ։

Ագուստին Առաջինի թագադրումը տեղի է ունեցել1822 թվականի հուլիսի 21-ին. քահանան ոսկե թագ դրել է կայսեր գլխին և նրան գավազան է հանձնել։ Նորընծա կայսրի ավագ որդին՝ Ագուստին Ջերոնիմո դե Իտուրբիդը, ստացել է արքայազնի և Մեքսիկական կայսրության ժառանգորդի տիտղոսը, կրտսեր որդիները, եղբայրներն ու քույրերը ստացել են արքայազների և արքայադուստրերի տիտղոսներ, կայսեր հայրը՝ Խոակինը, ստացել է իշխանի կոչում։

Բայց շատ շուտով բախվել է հանրապետականների, ինչպես նաև զինվորական կայազորների բացահայտ ընդվզմանը: Հավատարիմ համախոհների միջոցով Իտուրբիդեն փորձել է ճնշել գավառների ապստամբությունները։ Սակայն, կարճ ժամանակ անց, կառավարության միջոցները սպառվել են, և երբ Վերակրուսում է ապստամբություն բռնկվել, Իտուրբիդեն ստիպված գրավոր հրաժարական է տվել (1823 թվականի մարտի 29-ին) ՝ հատուկ նշելով, որ այդ քայլին է դիմել ազգային և պետական միասնությունը պահպանելու համար։ Կոնգրեսը նրան և իր ընտանիքին ամենամյա նպաստ է նշանակել, սակայն պահանջել է լքել երկիրը և մեկնել արտերկիր: Նա գաղթել է Իտալիա։

1824 թվականին, իշխանությունը վերադարձնելու հույսով, Իտուրբիդեն Եվրոպայից նավարկել է դեպի Մեքսիկա: Մեքսիկայի Կոնգրեսը նրան հայտարարել է օրենքից դուրս և որոշել է ափ իջնելուց անմիջապես հետո մահապատժի ենթարկել: Այնուամենայնիվ, Իտուրբիդեն կարողացել է ծպտված ոտքը դնել մեքսիկական հողին: Սական, որոշ ժամանակ անց, նրան Տամաուլիպաս նահանգում ձերբակալել են և հուլիսի 19-ին մահապատժի են ենթարկել ։

Երբ Իտուրբիդը 1824 թվականի հուլիսի 14-ին ափ է իջել Սոտո լա Մարինայում՝ կնոջ, երկու երեխաների և հոգևորականի ուղեկցությամբ, բնակչությունը նրան դիմավորել է «Կեցցե կայսրը» բացականչություններով: Նա հավատարմության երդում է տվել դիմավորողներին՝ խոստանալով վերջ դնել խառնակություններին։ Նապոլեոն Առաջինի երկրպագու այս կայսրը որոաշ է լինոմ մի խումբ զինվորների հետ գրավել մայրաքաղաքը և ժողովրդի աջակցությամբ վերականգնելու իշխանությունը, ինչպես գահազրկաված Նապոլեոնն էր արել 1815 թվականին։ Իտուրբիդեն իր շուրջն է հավաքել իր կողմնակիցներին, ինչպես նաև Կոնգրեսի անդամ հանդիսացող պահպանողական որոշ համախոհների և իրեն «Ազգի կայսր» է հռչակել՝ խոստանալով նաև նոր սահմանադրություն գրել և օրենսդիր մարմնի ընտրություններ կազմակերպել։

Բայց այս ինքնահռչակումից հետո կայսրը ձերբակալվել է տեղի ռազմական հրամանատարի՝ գեներալ Ֆելիպե դե լա Գարզայի կողմից, որը Իտուրբիդեի կառավարման օրոք ապստամբություն էր ղեկավարել իշխանության դեմ։ Զգալով, որ ապստամբությանը հարողները շատ փոքրաթիվ են, նա առանց կռվի հանձնվել է ու ներկայացվել է Իտուրբիդեին։ Վերջինս խռովարարին ներել է: Նրան ոչ միայն չեն պատժել, այլև վերականգնել են բանակում։ Հավանաբար, այս ներումն է եղել պատճառը, որ լա Գարզան վարանել է Իտուրբիդեին կալանավորել և սկզբում նույնիսկ ջերմությամբ է ընդունել։ Հետո նրան առաջարկել է զինվորական ուղեկցողներ տրամադրել, եթե նա համաձայնի հանձնվել հարևան Պադիլա գյուղի իշխանություններին։ Իտուրբիդեն խոստացել է և խոստումը կատարել է։

Տեղական խորհրդարանը դատավարություն է կազմակերպել և երկար քննարկումից հետո Իտուրբիդեին մահապատժի է դատապարտել։ Միայն այդ ժամանակ է կայսրը հասկացել, որ իրեն խաբել են։ Երբ տեղի քահանան մահապատժից առաջ նրան վերջին Սուրբ Հաղորդությունն է կատարել, նա ասել է. «Մեքսիկացինե´ր, նույնիսկ մահապատժիս ժամին ձեզ խորհուրդ եմ տալիս սիրել հայրենիքը և հարգել մեր կրոնը, քանի որ դա է ձեզ փառքի արժանացնելու: Ես մեռնում եմ մեր ազգին օգնելու համար այստեղ գալուց հետո, և ես մեռնում եմ ուրախ, քանի որ մեռնում եմ Մեքսիկայում։ Ես մեռնում եմ պատվով՝ և ոչ որպես դավաճան; Ես դավաճանի խարան չեմ թողնում իմ երեխաների և իմ ժառանգության վրա։ Ես դավաճան չեմ, չէ՛։ Ես ձեր կայսրն եմ: »:

Նրան գնդակահարել են տեղի իշխանությունները, 1824 թվականի հուլիսի 19-ին։ Նրան երեք գնդակ է խոցել, որոնցից մահացու է եղել մեկը։ Դրանից հետո կայսեր հետ Մեքսիկա վերադարձած նրա ընտանիքի անդամներին նորից արտաքսել են:

Նրա մահապատժը Մեքսիկացի ժողովուրդն անտարբերությամբ է ընդունել, իսկ Կոնգրեսի նրա հակառակորդները, ովքեր միշտ վախենում էին նրա վերադարձից, թեթևացած շունչ են քաշել:

Մինչև 1833 թվականը նախկին կայսրի մարմինը հանգչել է մայրաքաղաք Մեխիկոյից հեռու գտնվող Պադիլա գյուղի եկեղեցում։ 1838 թվականին բռնապետ Անաստասիո Բուստամանտեի պահպանողական կառավարությունը Իտուրբիդեի մարմինը տեղափոխել է Մեխիկոյի տաճար և մեծ հանդիսավորությամբ թաղել է «Ազգային ազատարար» տիտղոսով։ Նրան մատուցվեցին ազգային տուրք։

***

1865 թվականին Մեքսիկայի պատմության միակ կայսրը՝ Մաքսիմիլիան Առաջինը, որն արժանացել է Իտուրբիդի ճակատագրին, Իտրուբիդի թոռանը՝ Ագուստին դե Իտուրբիդե ի Գրինին, «Ազգի ժառանգորդ» է հռչակել:

Մեքսիկայի առաջին կայսրի դեմքը դաջված էէ 2010 թվականից շրջանառության մեջ գտնվող 5 պեսո արժողության մետաղադրամների վրա, որոնք թողարկվել են Մեքսիկայի անկախության երկուհարյուրամյակի կապակցությամբ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
509 | 0 | 0
Facebook