Դեկտեմբերի 1-ից «Հայկական ավիաուղիներ» -ն ուղիղ չվերթներ է սկսում Երևանից դեպի Վոլգոգրադ։ Թռիչքը կիրականացվի շաբաթը մեկ անգամ՝ կիրակի օրերին, հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռով՝ նախատեսված է 220 ուղևորի համար:
Թռիչքի տևողությունը 2 ժամ 15 րոպե է լինելու։ Չվերթները կլինեն երեկոյան ժամը 17: 15-ին։
Տոմսերի վաճառքն արդեն բաց է և հասանելի ուղևորների համար «Հայկական ավիաուղիներ» -ի պաշտոնական կայքում։
«Հայկական Ավիաուղիներ» -ի թռիչքների առավելություններից են.
· Ձեռքի ուղեբեռ՝ 1 տեղ մինչև 7կգ – 55х40х20: Սակագների մանրամասները կգտնեք՝ այստեղ։
· Սակագնային զեղչեր՝ 0-ից 2 տարեկան երեխաների համար՝ 90%
· Սակագնային զեղչեր՝ 2-ից 12 տարեկան երեխաների համար՝ 15%
· Մեկնելուց առաջ տոմսերի փոխանակման և ինքնաթիռում նստատեղ ընտրելու հնարավորություն
«Հայկական Ավիաուղիներ» -ը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին և այսօր կանոնավոր ուղիղ չվերթներ է իրականացնում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Բաթումի, Մոսկվա, Սոչի, Միներալնիե Վոդի, Ուֆա և Կազան։ Առաջիկայում կմեկնարկի նաև դեպի Դելի չվերթը։
Մեզ համար առաջնահերթ ու կարևոր է անվտանգ և բարձրորակ ծառայությունների մատուցումը, նաև միջազգային երթուղային ցանցի զարգացումն ու նոր ուղղությունների ընդլայնումը։
Սիրով սպասում ենք Ձեզ օդանավում