Նախ՝ համառոտ անդրադարձ Հունաստանի պետական կամ ազգային կարգախոսին: 1821 թվականին, երբ սկսվել է հույների ազգային-ազատագրական պայքարը օսմանյան բռնակալության դեմ, հայրենասերն իրենց սրբազան պայքարի կարգախոս են ընտրել երդման արժեք ունեցող «Elefthería í thánatos» (հունարեն՝ Ελευθερία ή θάνατος, հայերեն՝ «Մա´հ կամ ազատությո´ւն» ) կոչը կամ պատգամ-պատվիրանը: Այն պետական կարգախոս ավելի ուշ է դարձել: Մեր օրերում, համաձայն հունական ժողովրդական ստուգաբանության, կարգախոսի ինը վանկերը խորհրդանշում են Հունաստանի պետական դրոշը. «Ազատություն» նշանակող «é-lef-té-rí-a» բառի հինգ վանկերը խորհրդանշում են Հունաստանի դրոշի հինգ կապույտ հորիզոնական երիզները, իսկ «í- thá-na-tos» (հայերեն՝ մահ) բառի չորս վանկերը՝ դրոշի սպիտակ երիզները:
Ի դեպ, հիշյալ կարգախոսը գործածում են նաև Ուրուգվայը (իսպաներեն՝ Libertad o muerte) և Հյուսիսային Մակեդոնիան (մակեդոներեն՝ «Sloboda ili smrt»):