Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Հերետիկոսն ու այլասերվածը, ֆալոսական պաշտամունքի գերագույն քուրմը, արվամոլը, տրանսգենդերն ու մազոխիստը (5)

23:03, հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2024 թ.
Հերետիկոսն ու այլասերվածը, ֆալոսական պաշտամունքի գերագույն քուրմը, արվամոլը, տրանսգենդերն ու մազոխիստը (5)

Դիոն Կասիուսը պնդել է, թե Հելիոգաբալուսը հինգ անգամ ամուսնացել է (երկու անգամ նույն կնոջ հետ): Հելիոգաբալուսն իր առաջին կնոջ՝ Յուլիա Կորնելիա Պաուլայի հետ ապրել է մինչև 219 թվականի օգոստոսի 29-ը, իսկ մոտ մեկ տարի անց բաժանվել է նրանից և ամուսնացել է վեստալուհի կույս Յուլիա Ակվիլիա Սեվերայի հետ։ Այնուհետև բաժանվել է վեստալուհուց և ամուսնացել է, ըստ Հերոդիանոսի, Էննիա Ավրելիուս Ֆաուստինայի՝ Պոմպոնիուս Բասոսի այրու հետ, որի ամուսնուն Հելիոգաբալոսը մահապատժի էր դատապարտել աամուսնությունից կարճ ժամանակ առաջ։ Իր գահակալության վերջին տարում Հելիոգաբալուսը բաժանվեց Էնիա Ֆաուստինայից և նորից ամուսնացել է Յուլիա Ակվիլիա Սեվերայի հետ:

Դիոն Կասիոսը (որը Հելիոգաբալուսին իգական դերանունով է ներկայացրել) գրել է, թե նա իրեն ամուսին է ընտրել իր նախկին ստրուկ Հիրոկլեսին որը բերվել էր Կարիայից։ «Օգոստոսների պատմություն» -ը նշում է, թե Հելիոգաբալուսն ամուսնացել է Զմյուռնիայից բերված մի մարզիկի հետ, որի անունը Զոտիկուս է եղել, մինչդեռ Դիոն Կասիուսը Զոտիկոսին ընդամենը ներքինի է անվանել: Դիոն Կասիուսը գրել է, թե Հելիոգաբալուսը վաճառել է իրեն պանդոկներում և հասարակաց տներում, հաճախ պոռ նկանալու պահին, և իր «ամուսնը» նրան հայհոյել ու դաժանորեն ծեծել է: Սարդանապալի (ինչպես Դիոն Կասիոսն անվանել է Հելիոգաբալուսին) սերը այս մարդու հանդեպ անցողիկ սիրահարվածություն չի եղել. Նրա զգացմունքն այնքան զորեղ է եղել, որ նա ոչ միայն չէր նեղծրտել ծեծից, այլ ավելի շատ է սիրել իր «ամուսնուն» և նույնիսկ ցանկացել է նրան Կեսար հռչակել։ Նա պարծեցել է, թե ոչ մի փչացած կին այդքան սիրեկան չունի, որքան ինքը։ Նա ամբողջովին մերկ կառք է նստել, իսկ կառքը քաշել են մերկ պոռ նիկները, որոնց նա մտրակով խփել է, որ արագ գնան։

Դիոն Կասիոսը նաև ասում է, թե Հելիոգաբալոսին դուր է եկել, երբ իրեն անվանել Հիերոկլեսի «տիրուհի», «կին» և «թագուհի» են անվանել: Կայսրը շպարվել, կեղծամ է կրել և գերադասել է, որ իրեն «տիկին», անվանեն, և իբր հսկայական գումարներ էր առաջարկում ցանկացած բժշկի, ով կկարողանա վիրահատությամբ իրեն սեռափոխել:

Ըստ 19-րդ դարի ռուս գրականագետԻվան Երտովի՝ Հելիոգաբալուսը զզվել է գետնի վրա քայլելուց և հրամայել է, որ պալատից մինչև կառքն ընկած ճանապարհը ոսկու և արծաթի ավազահատիկներով ծածկվի։

221 թվականին Հելիոգաբալուսի անհարկի պահվածքը, հատկապես նրա հարաբերությունները Հիերոկլեսի հետ, առաջացրեց պրետորական գվարդիայի կատաղի վրդովմունքը։ Երբ Էլագաբալուսի տատը՝ Յուլիա Մաեսան, հասկացել է, որ ժողովրդական զայրույթն աճում է, որոշել է կայսրին և նրա մորը Հռոմից հեռացնել։ Հելիոգաբալուսի իրավահաջորդ է ընտրվել Յուլիա Մաեսայի մեկ այլ դստեր՝ Յուլիա Մամեայի որդին՝ Ալեքսանդր Սևերոսը։ Հունահռոմեական դաստիարակության և կրթության բարձր մակարդակի շնորհիվ Ալեքսանդրը Հելիոգաբալոսի լրիվ հակապատկերն է եղել։

Յուլիա Մաեսան համոզել է Հելիոգաբալուսին, որ իր զարմիկ Ալեքսանդրին իրավահաջորդ նշանակի և Կեսարի տիտղոս շնորհի։ Ալեքսանդրը թագադրվել է 221 թվականի հունիսին, ենթադրաբար հունիսի 26-ին։ Հավանաբար, հուլիսի 1-ին Հելիոգաբալուսը և Ալեքսանդրը երկուսն էլ կոչվել են կոնսուլ: Սակայն հետագայում, երբ Հելիոգաբալուսն հասկացել է, որ պրետորիականների գվարդիան իր եղբորը գերադասում է իրենից, հրամայել է սպանել Ալեքսանդրին: Դիոն Կասիուսն ասում է, թե Հելիոգաբալուսը լուրեր է տարածել, թե իբր Ալեքսանդրը մահանում է, որպեսզի տեսնի պրետորիական գվարդիայի արձագանքը: Խռովություն է սկսվել, և խռովարարները պահանջել են հանդիպում Հելիոգաբալոսի և Ալեքսանդրի հետ պրետորական ճամբարում։

Կայսրը ենթարկվել է, և 222 թվականի մարտի 11-ին նա և իր մայրը պաշտոնապես ներկայացրել են Ալեքսանդրին։ Զինվորները ողջունել են Ալեքսանդրին՝ անտեսելով Հելիոգաբալոսին: Նա հրամայել է ձերբակալել և մահապատժի ենթարկել բոլոր նրանց, ովքեր անհնազանդություն էին ցուցաբերել։ Ի պատասխան՝ պրետորիականները հարձակվել են Հելիոգաբալուսի և նրա մոր վրա: Դիոն Կասիուսը գրում է.

«Նա անմիջապես փորձեց ճողոպրել՝ թաքնվելով արկղի մեջ, սակայն բռնվեց և սպանվեց տասնութ տարեկանում։ Նրա հետ միասին սպանվեց է նրա մայրը, որը որդուն գիրկն էր առել։ Նրանց գլուխները կտրեցին, մարմինները մերկացրին ու քարշ տվեցին քաղաքով մեկ։ Այնուհետև նրա մարմինը նետեցին Տիբեր գետը, իսկ նրա մոր դիակը՝ մեկ այլ տեղ» ։

Նրանց հետ մահապատժի են ենթարկվել կամ պաշտոնազրկվել են շատերը, այդ թվում՝ Հիերոկլեսը։ Կրոնական բովանդակության հրամանագրերը չեղարկվել են, իսկ Հելիոգաբալուսի բերած սև քարը հետ է ուղարկվել Էմեսա: Կանանց կրկին արգելվել է մասնակցել Սենատի նիստերին: Նրա մի քանի պատկերների, ներառյալ Հերկուլեսի կերպարով իրական չափերի նրա արձանի դեմքը փոխարինվել է Ալեքսանդրի դեմքով:

Նկարում «Հելիոգաբալուսի վարդերը» կտավն է: Սյուժեի հիմքում մի պատում է, որի համաձայն Հելիոգաբալուսը մի անգամ պալատ է հրավիրել իր նկատմամբ անբարյացկամորեն տրամադրվածներին և հրամայել է առաստաղից նրանց վրա այնքան վարդ շաղ տալ, որ խրախճացողները շնչահեղձ են եղել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
412 | 0 | 0
Facebook