Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Այդ դաժան իրավիճակում մենակ չենք եղել․ Նոր ֆիլմ՝ Ցեղասպանության, հայերին օգնած այլազգիների մասին

15:28, կիրակի, 15 սեպտեմբերի, 2024 թ.
Այդ դաժան իրավիճակում մենակ չենք եղել․ Նոր ֆիլմ՝ Ցեղասպանության, հայերին օգնած այլազգիների մասին
     «Գթության ոսկե շղթա» ՝ նոր վավերագրական, խաղարկային լիամետրաժ ֆիլմ, որը պատմում է Հայոց ցեղասպանության ժամանակ փրկվածների և նրանց հուսահատ ճիչերին արձագանքող մարդկանց մասին։
    
     Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր-արտադրող, «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերության հիմնադիր-տնօրեն Մանվել Սարիբեկյանի փոխանցմամբ՝ ֆիլմը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ցուցաբերծ օգնության մասին է, որը քիչ լուսաբանված է։
    
     «Ներկայացվում է մարդասիրական և կրոնական կառույցների, ԱՆԶԱԿ ստորաբաժանման զինվորների անձնազոհության մասին է: Վերջինները կարողացել են փրկել հայերի, հույների և ասորիների։ Ֆիլմը 71 րոպե է։, բայց շատ բաներ դուրս են մնացել։ Դրա համար մտածել ենք խաղարկային դրվագներ, որ հանդիսատեսը կարողանա այս ամենը դյուրին ընկալի», -մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մանվել Սարիբեկյանը։
    
     Բեմադրող ռեժիսոր Արման Չիլինգարյանի խոսքով՝ սա վառ պատմություն է։
    
     «Բայց արի ու տես՝ որտեղից հայտնված ԱՆԶԱԿ-ի զորքերը 60, 000-ից ավելի հայերի, ասորիների, հույների են փրկել։ Փորձել ենք այդ ամենի վրա լույս սփռել․այդ դաժան իրավիճակում մենակ չենք եղել», -ընդգծեց բեմադրող ռեժիսորը։
    
     Ինչ վերաբերում է ֆիլմի անվանը, ապա Արման Չիլինգարյանը հայտնեց, որ հերոսը գաղթօջախներում հայերին օգնություն ցուցաբերող կետեր է ստեղծում և ոսկու գին ուներ այդ օգնությունը։
    
     Նշենք, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է օգոստոսի 16-ին՝ Սիդնեյում, Ավստրալիայի հայկական ֆիլմերի փառատոնի բացման օրը, օգոստոսի 25-ին՝ փառատոնի ընթացքում, ինչպես նաև փառատոնյան երկրորդ քաղաքում՝ Մելբուռնում՝ սեպտեմբերի 6-ին: Ցուցադրումներ են եղել նաև Ավստրալիայի միակ ամենօրյա բարձրագույն վարժարանում։ Միարժամանակ, ֆիլմը ներկայացվել է նաև IMDb որակավորում ունեցող 130-ից ավելի միջազգային կինոփառատոնների տարբեր անվանակարգերի մրցույթների և առայսօր արժանացել է 45 մրցանակների: «Գթության ոսկե շղթան», «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերության «Երախտագիտության քարտեզ» նախագծի երրորդ ֆիլմն է: Առաջինը՝ «Փրկության քարտեզ» ֆիլմն է, որը 2015թ.-ից առայսօր ցուցադրվել է 20-ից ավելի երկրներում, թարգմանվել 12 լեզուներով և այժմ հասանելի է նաև amazon մարկետինգում: Երկրորդը՝ «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմին է, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2022թ-ին՝ Լոս Անջելեսում, հայաստանյանը՝ Երևանում: Ֆիլմը մասնակցել է 23 երկրների 93 միջազգային կինոփառատոնների մրցույթային ծրագրերում և արժանացել 135 մրցանակների:
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
442 | 0 | 0
Facebook