Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Երբոր փակվին դռներն հուսո...

21:44, ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2024 թ.
Երբոր փակվին դռներն հուսո...

Հին հռոմեացի գրող, փիլիսոփա, հռետոր Լուսիուս Ապուլիուսը (124 - 180 թթ.), «Կերպարանափոխություններ» վեպի հեղինակը, անդրադարձել է երբեմնի ծաղկուն ու հզոր Եգիպտոսին ու կարեկցանքով գուշակել, թե ինչպիսին է լինելու նրա ապագան: Եթե Հայաստանի Հանրապետության ներկա ընթացքը շարունակվի, ապա այդ փիլիսոփայի՝ստորև մեջբերված խոսքերը լիովին վերաբերալի կլինեն նաև մեր հայրենիքին, մեզ ու մեր սերունդներին:

«Ո՜վ Եգիպտոս, Եգիպտո՜ս։ Աստվածներին քո ծառայության մասին կպահպանվեն միայն համբավը, պատումը, խոսք ու զրույցը, և նույնիսկ դրանք քո ապագա սերունդներին անհավատալի կթվան: Կպահպանվեն միայն քարերին փորագրված խոսքերը, որոնք կպատմեն քո բարեպաշտ սխրանքների մասին, իսկ Եգիպտոսում ապրելու են սկյութները, կա´մ հինդուսները, կա´մ մեկ ուրիշը հարևան բարբարոսների երկրից»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
450 | 0 | 0
Facebook