Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Դիլիջան: Բազինյան և բանդա (Փիլոյաններ) 1

Լրահոս
Հեղինակ`
Լրահոս
09:20, ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2024 թ.
Դիլիջան: Բազինյան և բանդա (Փիլոյաններ) 1
     ՀՀ-ում ոչ թե հակակոռուպցիոն այլ հավանաբար կոռուպցիոն կառույց գոյություն ունի, որը ստեղծվել է դեռևս Սերժ Ազատիչի կողմից և անխափան գործում է մինչև այսօր: Հակառակ դեպքում նրանց աշխատանքի արդյունքները կնկատվեին նաև Դիլիջան համայնքում` թե նախորդ համայնքապետի և թե վերջինից կերպարում վերածնված ներկա փոխհամայնքապետի օրինակով: Մինչև 2018թ.-ը վառ հանրապետական, 2017-2018թթ. Տավուշի մարզի ամենակոռումպացված գուռույի՝ շին. թույլտվության աստծո կողմից վերապատրաստում անցած անձը (բազինյան և բանդա) կարգվեց Դիլիջանի փոխհամայնքապետ: Ուլտրակարճ ժամանակահատվածում իրեն զգալով ինչպես ձուկը ջրում, ինքն իրեն կարգելով դեփակտո համայնքապետ (անմեղսունակ համայնքապետի փոխարեն) սկսեց անկաշկանդ տնօրինել համայնքի բյուջեյին և համայնքային ունեցվածքին՝ աֆերիստորեն օգտագործելով անտեղյակ համայնքապետի ստորագրությունը: 1 տարվա ընթացքում խանութ՝ (վարձով տարածքում) համայնքային տենդերները սպասարկելու համար: Երկրորդ տարվա ընթացքում՝ սեփական տարածք մայրուղուն կից հատվածում, իսկ տարածքում՝ երկհարկանի շինություն, բայց արդեն սեփականության իրավունքով: Մեքենա կնոջը, մեքենա եղբորը, մեքենա իրեն, անշարժ գույք կնոջը, ... շարունակելի: Զուգահեռ սկսվեց համայնքապետարանի գրավվման օպերացիան (կնոջը խոնարհ ամուսին): Կնոջ և եղբոր կնոջ ազգանվան կրողները սկսեցին մասսայական նշանակվել պաշտոնների՝ այդ թվում ամենայուղոտ, օր.՝ կոմունալ ու դարձան գերակշիռ մեծամասնություն՝ ճնշելով Հաղարծին գյուղի ներկայացուցիչներին և դառնալով որոշիչ ձայների մեծամասնություն:
     Այսօր արդեն բանդայի գլուխը՝ Բազինյան. Ա-ն գլուխը բարձր ման է գալիս տարածելով՝ թե ինչ էլ լինի իրեն պատասխանատվության ենթարկել չեն կարող և համայնքապետին «փուռը» տալուց հետո հենց ինքը կնշանակվի համայնքապետ: Ըստ իր խոսքերի գործընթացն արդեն սկսված է:
     Կույր արդարադատությունը արդիական է բոլոր ժամանակներում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2150 | 0 | 0
Facebook