Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փարիզը նվաճած գերմանացի զինվորների վարքի ժամանակավոր կանոները

22:00, երեքշաբթի, 20 օգոստոսի, 2024 թ.
Փարիզը նվաճած գերմանացի զինվորների վարքի ժամանակավոր կանոները

1940 թվականին Ֆրանսիային հաղթած և Փարիզ մտած գերմանացիները ջանացել են հնարավոր ամեն ինչ անել ֆրանսիացիների վրա լավ տպավորություն թողնելու, նրանց դուր գալու համար: Փարիզ մտնելուց մեկ օր առաջ նրանց բեռնատարներն ու մարդատար մեքենաները փակի տակ են դրվել, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե իրենց բանակը «մաքուր է»:

Հաջորդ օրերին մայրաքաղաքն ռազմակալած զինվորները ֆելդմարշալ Բրաուհիչի շտաբից ստացել են «օրինակելի վարքի» վերաբերյալ մի շարք շրջաբերական-հանձնարարականներ, որոնց նրանք պետք է պատշաճորեն հետևեին:

Այդ հանձնարարականներով արգելվել է փողոցներում ծխել, համազգեստի օձիքն արձակած փողոցով քայլել, կարմիր լույսի արգելանքն անտեսել, Սեն գետում լողալ, հանրության միջավայրում պարել, ցերեկը մեքենայով ժամում 40 կիլոմետրից ավելի արագությամբ, իսկ գիշերը՝ 20 կիլոմետրից ավելի արագությամբ ընթանալ, գնել պո ռնոգրաֆիական պատկերազարդ ամսագրեր, ռեստորանում երեք կերակրատեսակից ավելի պատվիրել և, իհարկե, զվարճանալ, ժամանակ անցկացնել սևամորթ աղջկա կամ հրեուհու հետ…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
499 | 0 | 0
Facebook