Պորտուգալիայի թագավոր Մանուել Առաջինի և նրա առաջին կնոջ՝ Աստուրիայի արքայադուստր, Պորտուգալիայի, Կաստիլիայի, Լեոնի և Արագոնի գահաժառանգ Իզաբել Արագոնցու որդին՝ Միգել դը լա Պազ դը Ավիզ ի Տրաստեմարան (պորտուգալերեն Միգել դը Պազ դը Տրաստամարա է Ավիզ), ծնվել է 1498 թվականի օգոստոսի 23, Սարագոսայումև մահացել է 1950 թվականի հուլիսի 19-ին, Գրանադայում:
Երեխայի մայրը մահացել է նրան ծննդաբերելուց մեկ ժամ անց: Ծննդյան պահից սկսած նա ժառանգել է Պիրենեյան թերակղզու երեք թագերի (Պորտուգալիա, Կաստիլիա և Արագոն) տոհմական տիտղոսները։ Ծնվելուց երկու տարի անց նա ճանաչվել է իր հոր՝ Պորտուգալիայի թագավորի գահի, ինչպես նաև իր մորական տատի ու պապի՝ Ֆերդինանդ 2-րդ Արագոնցու և Իզաբելա Կաթոլիկի բոլոր կալվածքների ժառանգորդը։ Բացի Պորտուգալիայից, նա կոչված էր թագավորելու Կաստիլիայում, Լեոնում և Արագոնում։ Ուստի նա կոչվել է Պորտուգալիայի արքայազն, Աստուրիայի արքայազն և Ժերոնի արքայազն:
Միգելը մահացել է իր տատի գրկում։ Նա թաղված է Գրանադայի թագավորական մատուռում։
Նույն թվականի հոկտեմբերին նրա հայրն ամուսնացել է Մարի Արագոնցու՝ Իզաբելի կրտսեր քրոջ հետ։ Մարին տասը երեխա է ունեցել, այդ թվում՝ թագաժառանգ արքայազն և ապագա թագավոր Հովհաննես 3-րդին։
Ֆերդինանդ 2-րդի և Իզաբելի հույսերը՝ տեսնելու թերակղզու բոլոր թագավորությունները միավորված, Միգելի մահով մարել են։ Միգելի մյուս մորաքույրը՝ Ժաննան, որն ամուսնացել էր Ավստրիայի էրցհերցոգ Ֆիլիպի հետ, որը միաժամանակ Բուրգունդիայի կոմսն էր և Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Մաքսիմիլիան Առաջինի ավագ որդին, որպես օժիտ ստացել է Կաստիլիան, Լեոնը և Արագոնը, որոնք արագ փոխանցվել են նրա որդուն՝ ապագա Կարլ 5-րդին.
Ութսուն տարի անց միայն իրականացել է Ֆերդինանդ 2-րդի և Իզաբելի ցանկությունը, երբ Ֆիլիպ 2-րդը՝ Իսպանիայի թագավորը, 1580-1640 թվականներին միավորել է թագավորությունները: