Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ցանկացած զավթողական պատերազմ «արդարացի է»

20:33, չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2024 թ.
Ցանկացած զավթողական պատերազմ «արդարացի է»

Զավթողական պատերազմ մղելու դրդապատճառները կամ էլ առիթները հեռավոր անցյալում էլ շատ են եղել: Հռոմեացի նշանավոր փիլիսոփա և հռետոր Մարկոս ՏուլիոսԿիկերոնը դրանցից մեկը մատնանաշել է իր «Պետության մասին» երկում:

«Պարսիկների դեմ կռվելու մտադրություն ունեցող և´ Փիլիպոսը (Ալեքսանդր Մակեդոնացու հայրը), և պարսիկների վրա արշաված Ալեքսանդրը, այդ պատերազմն արդարացրել են իրենց այն ցանկությամբ, թե ուզում են վրեժ լուծել Հունաստանի տաճարների համար (երբ պարսից արքա Քսերքսերսը ժամանակավորապես գրավել էր Աթենքը և հունական այլ քաղաքներ, այրել էր մի քանի տաճար): Իսկ հույները նույնիսկ անհրաժեշտ չէին համարել այդ տաճարները վերականգնել՝ իբրև թե նրա համար, որ ավերված տաճարները միշտ լինեն իրենց սերունդների աչքի առաջ՝ որպես ապացույց պարսիկների չարագործությունների»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
579 | 0 | 0
Facebook