Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Ջիվան Ավետիսյանի նոր ֆիլմերի մասին

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
16:45, չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2024 թ.
Ջիվան Ավետիսյանի նոր ֆիլմերի մասին

Ջիվան Ավետիսյանի նոր ֆիլմերի մասին


    

«Վերածնվածը» ֆիլմի առաջընթացը

Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի չորրորդ խաղարկային «Վերածնվածը» ֆիլմի արտադրական փուլը հաջողությամբ ավարտվեց:

Նկարահանումները իրականացվեցին Հայաստանում՝ 2023 թվականի օգոստոսին և Կիպրոսում՝ 2024 թվականի հունիսին՝ կիպրացի համարտադրող, Caretta Films ընկերության ներկայացուցիչ Կոնստանտինոս Նիկիֆորուի հետ միասին։ «Վերածնվածը» ֆիլմը այժմ հետարտադրական փուլում է։
    
     Ջիվան Ավետիսյանը նշում է, - «Մենք խորապես շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մեր կողքին են։ Շնորհակալություն ձեր առատաձեռն նվիրաբերությունների համար։ Աջակցության և օգնության յուրաքանչյուր տարբերակ անչափ կարևոր և արժեքավոր է եղել: Ձեր վստահությունը մեզ համար մեծ նշանակություն ունի: Ձեր շնորհիվ մենք կարողացանք կարևոր քայլեր ձեռնարկել և հաղթահարել մեր առաջ եղած մարտահրավերները, նույնիսկ ամենածանր ժամանակներում: Մենք անհամբեր սպասում ենք այն պահին, երբ կկարողանանք ձեզ ներկայացնել ֆիլմի վերջնական տարբերակը» ։

«Վերածնվածը» ֆիլմի դերասանական կազմ
     Նշենք, որ ֆիլմի գլխավոր դերասանական կազմը ներառում է տաղանդավոր և ճանաչված դերասաններ Հայաստանից և արտերկրից։

Արմանդ Ասանտեն՝ Ժան Պերբոստի դերում (հրեա պրոֆեսոր) ․ բացառիկ դերասան, ով հայտնի է «Գոտտի» (***ti, 1996), «Ոդիսական» (The Odyssey, 1997թ.) և «Մամբոյի արքաները» (The Mambo Kings, 1992թ.) ֆիլմերով։ Նրա դերակատարությունը «Վերածնվածը» ֆիլմում մեծ կարևորություն ուներ։
    
     Մայա Մորգենշտերնը՝ Արաքսի Առաքելեանի դերում (գլխավոր հերոսի՝ Մյուրատի մայր) ․ հրաշալի դերասանուհի, ով հայտնի է իր դերով Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» (The Passion of the Christ, 2004) ֆիլմում։ Նա «Վերածնվածը» ֆիլմի առանցքային կերպարներից է։
    
     Հայնո Ֆերչը՝ Մարկ Բրուքների դերում (Պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրառական կիբեռնետիկայի ֆակուլտետի դեկան) ՝ գերմանացի ամենաճանաչված դերասաններից է։ Նա կարևոր դեր է խաղում «Վերածնվածը» ֆիլմում: Հայտնի է «Անկում» (Downfall, 2004), «Թունել» (The Tunnel, 2001), «Գետտո» (Getto, 2005) և «Սերմը» (Die Saat/The Seed, Սերիալ, 2023) ֆիլմերով։
    
     Երիտասարդ և հավակնոտ ֆրանսահայ դերասան Ռոբին Հայրաբեանը մարմնավորում է Մյուրատ Առաքելեանի կերպարը (գլխավոր հերոս), իսկ երիտասարդ տաղանդավոր ֆրանսիացի դերասանուհի Քլեմենս Բոդուենը՝ Իզաբել Մորելին (Մյուրատի ընկերուհի): Երկուսն էլ Փարիզի Théâtre-Libre-ի դերասաններ են:
    
     Հայաստանի դերասանական կազմում ընդգրկված են մի շարք ակնառու գործիչներ, այդ թվում Բաբկեն Չոբանյանը, Նարինե Պետրոսյանը, Վարդան Մկրտչյանը, Արթուր Կարապետյանը, Մարինե Գաբրիելյանը, Սամսոն Ստեփանյանը և այլ տաղանդավոր դերասաններ և դերասանուհիններ։

Հիշարժան ձեռքբերումներ
     Ջիվան Ավետիսյանը 2024 թվականի մայիսի 9-ին պատիվ է ունեցել ընտրվել որպես Եվրոպական ամենահեղինակավոր հաստատություններից մեկի՝ Եվրոպայի Կինոակադեմիայի անդամ։

Ավելին, կինոռեժիսորը նաև 15 մասնակիցներից մեկն է՝ Սարաևոյի կինոփառատոնի բարձր մրցակցայնություն ունեցող CineLink Producers' Lab-ում, որը կանցակցվի 2024 թվականի օգոստոսի 17 - 20։

«20 20-ի Հրեշտակները» ֆիլմի մասին
     Զուգահեռ Ջիվան Ավետիսյանի ստեղծագործական խումբը աշխատում է նաև նոր «20 20-ի Հրեշտակները» խաղարկային ֆիլմի վրա։ Ֆիլմը իրական պատմությունն է՝ հիմնված ավելի քան քառասուն բժիշկների հիշողությունների և անձնական վկայությունների վրա: Այն Արցախի 44-օրյա պատերազմի մասնակից բժշիկներին ուղղված երախտիքի խոսք է իրենց կատարած անձնազոհ և հերոսական աշխատանքի համար։

«20 20-ի Հրեշտակները» ֆիլմի աշխատանքները սկսվել են 2021 թվականին, երբ Ջիվան Ավետիսյանը և իր ստեղծագործական խումբը սկսել է անկեղծ հարցազրույցներ անկցկացնել 44-օրյա պատերազմի մասնակից բժիշկների հետ և նրանց պատմած հուզիչ ու ապշեցնող պատմությունների հիման վրա կառուցել ֆիլմի սցենարը, որի հեղինակը Աննա Մարգարյանն է։

Ֆիլմի անվանումը պատահական չէ ընտրված՝ «20 20-ի Հրեշտակները», քանի որ յուրաքանչյուր բժիշկ պատերազմի օրերին որևիցե զինվորի, որևիցե անձի համար եղել է հրեշտակ երկրի վրա։

Դրամահավաք արշավ reArmenia հարթակում
     Ֆիլմի սցենարը զարգացնելու հետ մեկտեղ ստեղծագործական խումբը նաև աշխատում է ֆիլմի համար անհրաժեշտ գումարը գոյացնելու ուղղությամբ։ Օգոստոսի 8-ին մեկնարկվեց ֆիլմի դրամահավաքի արշավը reArmenia հարթակում, ինչը էական քայլ էր ֆիլմի ստեղծման ճանապարհին լրացնելու հայկական բյուջեյի մի մասը։

Ջիվան Ավետիսյանը նշում է, - «Մենք իրապես կարիք ունենք երևելի հայորդիների, այն մեծ փիլիսոփայությունը կրող, պայքարող մարդկանց, հայի տեսակի, որը կարող է սատար կանգնել և օգնել, որպեսզի այս ֆիլմը իրականություն դառնա։ Մենք հավատում ենք, որ շատերը կմիանան մեզ այս կարևոր առաքելությունը իրականացնելու համար» ։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
633 | 0 | 0
Facebook