Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բիրտ ուժի գործադրմամբ է կարողացել հագուրդ տալ իր տենչանքին

19:06, ուրբաթ, 09 օգոստոսի, 2024 թ.
Բիրտ ուժի գործադրմամբ է կարողացել հագուրդ տալ իր տենչանքին
    

1376 թվականին ծնված, 1386 թվականին գահ բարձրացած և 1414 թվականին մահացած Վլադիսլավ Առաջին Դուրացցոն՝ Նեապոլիտանիայի թագավորը, 1404 թվականին ցանկացել է ամուսնանալ հերցոգ Ռամոնդելլո դա Բալցոյի այրու՝ Մարիա Տարենտացու հետ, որը, սակայն, համարձակվել է մերժել թագավորի առաջարկը: Այդժամ կրքից փոթորկվող Վլադիսլավը պաշարել է Տերենտը և նույն տարում մի քանի գրոհից ու տևական պաշարումից հետո գրավել է այն: Քաղաքին տիրելուց հետո նա Մարիա Տարենտացուն և նրա երեխաներին գերեվարել է ու տարել Նեապոլ, որտեղ էլ ամուսնացել է նրա հետ:

Ժամանակակիցներից ոմանք ասում են, թե Վլադիսլավը մինչ ի մահ քնքշորեն սիրել է իր կնոջը և պատշաճ հոգատարություն է դրսևորել նրա երեխաների նկատմամբ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
684 | 0 | 0
Facebook