Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գիտե՞ք արդյոք

18:54, հինգշաբթի, 08 օգոստոսի, 2024 թ.
Գիտե՞ք արդյոք

Թնդանոթային հրաձգությունը ներառված է եղել 1900 թվականի Օլիմպիական խաղերի ծրագրում, որը կազմակերպվել էր Փարիզյան Համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում: Հետագայում միջազգային օլիմպիական կոմիտեն թնդանոթային հրաձգությունն այլևս չի դիտարկել որպես պաշտոնական մարզաձև:

Թնդանոթային հրաձգության մրցումները կազմակերպվել են հուլիսի 29-ից օգոստոսի 19-ը՝ Վինսենի հրետանային հրաձգարանում՝ Փարիզի Canon Shooting Society-ի հետ համատեղ: Թնդանոթաձգության ենթահանձնախումբը ստացել է պահանջվածից շատ ավելի պակաս գումար, և, բնականաբար, ստիպված է եղել զգալիորեն կրճատել կրակոցների տևողությունը և ծավալը:

Ծրագիրը բաղկացած է եղել երեք մասից՝ «Անհատական կրակոց», «Դաշտային մարտկոցից հրաձգություն» և «Պաշարման մարտկոցից հրաձգություն»: Անհատական մրցապայքարը, որ տևել է վեց օր, ընդգրկել է 542 մասնակցի: Նրանք պետք է գործարկեին 90 միլիմետր տրամաչափի թնդանոթը երկու անձի օգնությամբ և հնարավորինս արագ չորս անգամ կրակեին 60 մետր հեռավորության վրա գտնվող թիրախների ուղղությամբ: Փարիզի թնդանոթային հրաձգության միության անդամները շահել են 33 մրցանակներից 16-ը, մնացած մրցանակները, ի թիվս այլոց, ստացել են Պուատիեի և Լիոնի ընկերությունների անդամները: Դաշտային մարտկոցներով կրակելու համար անհրաժեշտ է եղել 16 սպայի և 30 ենթասպայի աջակցությունը: Կրակել են վեց թնդանոթից։ Դաշտայի թնդանոթաձգության համար նախապատրաստվել է քառասունվեց մարտկոց: Այնուամենայնիվ, միայն 26 կրակոց է տեղի ունեցել հուլիս և օգոստոս ամսվա ութ օրերի ընթացքում, որովհետև հրաձգարանը հիմնականում տրամադրվել է անհատական հրաձգությանը: Փարիզի Թնդանոթային հրաձգության միությունը շահել է այս միջոցառման համար շնորհված 73 մրցանակներից 56-ը. Մրցանակներ են ստացել նաև Պուատիեի և Լիոնի ընկերությունները։ Պաշարման մարտկոցներից կրակելիս անհրաժեշտ է եղել մարտկոցի մեկ հրամանատարի, տասներկու նշանադիրի և ութ ասիստենտի օգնությունը՝ չորս թնդանոթները կարգաբերելու համար: Պաշարման մարտկոցներից հուլիս և օգոստոս ամիսներին կատարվել է քսանյոթ կրակոց, իսկ հոկտեմբերին և նոյեմբերին՝ ևս տասնմեկ։ Փարիզի թնդանոթային հրաձգության միությունը շահել է 25 մրցանակներից 16-ը, իսկ երեքը` Լիլի հրաձգային գումարտակը:

Ֆրանսիայի Պատերազմի նախարարը

հայտարարել է, որ հանրությունը չի կարողանա մասնակցել մրցույթին: Այս հայտարարությունը տխրեցրել է կազմակերպիչներին, որոնք հույս են ունեցել հանրային մասնակցությունից 7000 ֆրանկ ստանալ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
645 | 0 | 0
Facebook