Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երբեմնի հզոր թագավորը՝ սեփական տապանագրի հեղինակ

18:41, չորեքշաբթի, 07 օգոստոսի, 2024 թ.
Երբեմնի հզոր թագավորը՝ սեփական տապանագրի հեղինակ

1458-ից 1490 թվականը Հունգարիայի գահակալն է եղել Մատիաս Առաջինը, որի կառավարման տարիներին Հունգարիան հասել է իր հզորության գագաթնակետին: Հմտորեն զուգակցելով դիվանագետի ու զինվորականի որակները (նա կատարելագործել է հեծելազորի մարտավարությունը՝ ստեղծելով «սև հուսարներ» կոչվող հեծելազորը) : Դրանով հանդերձ՝ նա Վերածննդի հումանիստական գաղափարները կրող միապետերից մեկն է եղել: Բայց նրա մահից անմիջապես հետո նրա ստեղծած կայսրությունը բաժանվել է Ավստրիայի Հաբսբուրգների տան և Օսմանյան կայսրության միջև:

Մահվանից առաջ Հունգարիայի այս վերջին թագավորն անձամբ է կազմել իր տապանագիրը:

«Ես Մատիաս թագավորն եմ, որ ննջում է այս քարի տակ: Հաղթված Ավստրիան վկայում է իմ զորության մասին: Ես աշխարհի սարսափն էի. երկու կեսարները (նկատի ունի Օսմանյան սուլթանին և Հռոմեական սրբազան կայսրության գերմանական կայսրին) վախենում էին ինձանից, և միայն մահը կարողացավ վնասել ինձ» ։

Հունգարիան Մասիաս Առաջինի գահակալության վերջում:
Հունգարիան Մասիաս Առաջինի գահակալության վերջում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
602 | 0 | 0
Facebook