Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պատասխանատվության գիտակցությունն ունեցող և հրամանին հնազանդ հայրենանվեր քաջասիրտները

18:02, կիրակի, 04 օգոստոսի, 2024 թ.
Պատասխանատվության գիտակցությունն ունեցող և հրամանին հնազանդ հայրենանվեր քաջասիրտները

Մ.թ.ա. 480 թվականի սեպտեմբերին Թերմոպիլեսի կիրճում պարսկական բազմահազար բանակին հերոսաբար դիմակայել ու զոհվել են 300 արիասիրտ սպարտացի հույներ: Հանուն հայրենիքի անկոտրում ինքնզոհողության ոգեշնչողն ու դիմադրության կազմակերպիչը եղել է Սպարտայի քաջասիրտ թագավորը՝ Լեոնիդասը, որը նույնպես զոհվել է հիշյալ ճակատամարտում: Ավելի ուշ Լեոնիդասի մասունքները տեղափոխվել են Սպարտա և ամփոփվել մի հոյակերտ դամբարանում: 300 սպարտացիների և Լեոնիդասի հիշատակն հավերժացնող տապանաքարին հետագայում գրվել է.

«Անցո´րդ, գնա´ ու Սպարտային ասա´, որ մենք այստեղ ընկանք՝ հնազանդ իր հրամաններին»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
527 | 0 | 0
Facebook