Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

«Ես սպանեցի մեկ չարագործի, որպեսզի հարյուր հազարավոր անմեղ հոգիներ փրկեմ»

13:50, չորեքշաբթի, 17 հուլիսի, 2024 թ.
«Ես սպանեցի մեկ չարագործի, որպեսզի հարյուր հազարավոր անմեղ հոգիներ փրկեմ»

1793 թվականի հուլիսի 17-ին Ֆրանսիական մեծ հեղափոխության ամենահայտնի գործիչներից մեկին՝ Ժան-Պոլ Մարատին սպանողը՝ 25-ամյա Շարլոտ Կորդե դ’Արմոնը, կանգնեցվել է դատարանի առջև։ Հուլիսի 13-ին Կորդեն, հակահեղափոխական դավադրության մասին կարևոր տեղեկություն հաղորդելու պատրվակով, մտել է հիվանդ Մարատի բնակարան և սպանել նրան՝ լոգարանում դաշույնը մխրճելով դաժան գործչի սրտի մեջ։ Այնուհետև նա ինքնակամ հանձնվել է իշխանություններին: Դատավարության ժամանակ Շառլոտ Կորդեն իրեն պահել է մեծ արժանապատվությամբ։ «Ես սպանեցի մեկ չարագործի, - հայտարարել է նա, - որպեսզի հարյուր հազարավոր անմեղ հոգիներ փրկեմ»: Դատարանը «չզղջացող մոլեռանդ» -ին մահապատժի է դատապարտել: Նույն օրվա՝ հուլիսի 17-ի երեկոյան նրան գիլյոտինով գլխատել են։

Երբ Կորդեն բարձրացել է կառափնարան, հավաքված ամբոխից մեկը բացականչել է «Տեսե´ք, տեսե´ք, նա մեծափառությամբ գերազանցում է բռնակալ Կեսարին սպանած Բրուտոսին»: Այս խոսքերն ասել է Մայնց քաղաքից Կոնվենտի պատգամավոր ընտրված Ադամ Լյուքսը: Բայց, ափսո՜ս, արյունռուշտ բռնակալին սպանողին գովաբանող այդ խոսքերի համար նա կյանքով է հատուցել. Մի քանի օր անց նույն գիլյոտինով հեղափոխականները նրան գլխատել են:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
782 | 0 | 0
Facebook