Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Նրա շիրմաքարին Սաղմոսների գրքից լատիներենով մեջբերում է փորագրված

12:51, շաբաթ, 13 հուլիսի, 2024 թ.
Նրա շիրմաքարին Սաղմոսների գրքից լատիներենով մեջբերում է փորագրված

1974-ից 1981 թվականը Ֆրանսիայի նախագահն է եղել Վալերի Ժիսկար դ՝Էստենը: Նա եղել է «Միություն հանուն ֆրանսիական ժողովրդավարության» կուսակցության առաջնորդը։ Ժորժ Պոմպիդուի մահից հետո դարձել է նախագահ և մնացել է այդ պաշտոնին 7 տարի։ Նրա նախագահության ընթացքում երկրում կատարվել են մասշտաբային բարեփոխումներ (մասնավորապես կառուցվել են երկաթուղիներ, ատոմային էլեկտրակայաններ և այլն) ։ 1979 թվականին Վալերի Ժիսկար դ՛Էստենին Ֆրիտյոֆ Նանսենի մրցանակ է շնորհվել։ Սակայն իր նախագահության երկրորդ կեսին սկսվել է տնտեսական ճգնաժամ, որը կասեցրել է երկրի կայուն տնտեսական աճը:

Վալերի Ժիսկար դ՛Էստենը որոշակիորեն վերանայել է երկրի արտաքին քաղաքականությունը։ Թեպետ Ֆրանսիան անդամագրվել է ՆԱՏՕ-ին, բայց նաև խորացել ու ամրապնդվել է հարաբերությունները Խորհրդային Միության հետ։ Նախագահը ջերմ հարաբերություն է ունեցել Լեոնիդ Բրեժնևի հետ։ Պաշտոնավարման վերջին տարիներին Ժիսկար դ՛Էստենին մեղադրել են ավտորիտար եղանակով երկիրը կառավարելու մեջ։

Նա մահացել է 2020 թվականի դեկտեմբերի 2-ին, Ֆրանսիայի Լուար և Շեր դեպարտամենտի Օթոն կոմունայի իր դաստակերտում, 94 տարեկան հասակում: Թաղվել է նույն բնակավայրի գերեզմանոցում: Վալերի Ժիսկար դ՝Էստենի շիրմաքարին փորագրված է Սաղմոսների գրքից վերցված «In te Domine speravi non confundar in aeternum» («Քեզ վրա եմ, Տե՛ր, հույսս դրել, երբեք չեմ հիասթափվել») աղոթքի խոսքը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
895 | 0 | 0
Facebook