Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Միքիա մարգարեն՝ օրենքը և մարդկանց իրավունքները ոտնահարելու մասին

12:33, ուրբաթ, 12 հուլիսի, 2024 թ.
Միքիա մարգարեն՝ օրենքը և մարդկանց իրավունքները ոտնահարելու մասին

«9 Լսեցե՛ք սա, Հակոբի՛ տան առաջնորդներ

և Իսրայելի՛ տան մնացորդներ,

որ անարգում եք իրավունքը

և շեղում եք բոլոր ուղիղ ընթացողներին,

10 որ Սիոնը կառուցում եք արյան վրա

և Երուսաղեմը՝ անիրավության:

11 Նրա առաջնորդները կաշառքներով էին դատում,

նրա քահանաները վարձով էին պատասխան տալիս...»:

Միքիա 3, 9-12

***

Միքիա մարգարեն իր պարտքն է համարել միջամտել իր երկրի քաղաքական կյանքին և մերկացնել իշխանավորների արատավոր բարքերը: Ինչպես տեսնում եք, նա խոսում է իշխանավորին, դատավորին և կառավարչին բնորոշ հատկությունների՝ դատարանում կաշառակերության, հասարակության մեջ հավասարության և արդարության բռնաբարման մասին: Ըստ մարգարեի՝ ինչ էլ որ արած լինի իշխանավորը, կարևոր չէ, բայց նա, նրա ընտանիքն ու նրա սերունդները դատապարտված են Աստծո պատժին, եթե իրենց ղեկավարած տարածքում գործադրված շինանյութը մարդկանց արյունն է, եթե շինանյութը մարդկանց հիասթափությունն ու անապագա կացությունն է: «Ուղիղ ընթացողը» հասարակ ժողովուրդն է, որին կաշառքով դատողը, որին կեղեքողն անիրավության մեջ թաթախվածն է, և, ավա´ղ, նա է մատնանշում, թե որն է «ուղիղ» ճանապարհը, նա է «հուշում», թե ինչպես պետք է ապրել՝ համատարած դարձնելով անբարոյականությունը, ամբարտավանությունը, կեղծիքն ու սուտը:

Լինելով Օսէէ և Եսայի մարգարեների ժամանակակիցը՝ Միքիան ազդարարել է Աստծու դատավճիռները՝ ուղղված Հուդայի և Իսրայելի դեմ։ Դա եղել է մ.թ.ա. 8-րդ դարում՝ Հովաթամ, Աքազ և Եզեկիա թագավորների իշխանության տարիներին։ Այդ ժամանակ Իսրայելը բարոյապես անկում է ապրել, երկրում ծաղկելիս է եղել, կաշառակերությունը, կռապաշտությունը, և այս ամենի պատճառով մ.թ.ա. 740 թ.-ին Սամարիան կործանվել է Ասորեստանի կողմից։ Իսկ Հուդան մե՛կ հավատարիմ է եղել, մե՛կ անհավատարիմ։ Չնայած սպասվող աղետին՝ Միքիային մխիթարել է այն, որ Աստծուց ստացած և Հուդայի ժողովրդին փոխանցած իր պատգամը որոշ ժամանակով հետաձգել է Հուդայի հոգևոր անկումն ու վերջնական կործանումը։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
733 | 0 | 0
Facebook