Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բոլշևիկները ռուս հայրենասերներին ոչնչացրել են

13:20, հինգշաբթի, 11 հուլիսի, 2024 թ.
Բոլշևիկները ռուս հայրենասերներին ոչնչացրել են

1918 թվականի հուլիսի 11-ին սպանվել է բոլշևիկյան դարձած Ռուսաստանի Արևելյան ռազմաճակատի հրամանատարը՝ փոխգնդապետ Միխայիլ Մուրավյովը: Լինելով ձախ էսէռների կուսակցության անդամ՝ նա հանդես է եկել Գերմանիայի հետ կնքվող Բրեստի ստորացուցիչ պայմանագրի դեմ, որը Լենինն ու բոլշևիկներն անպայման ցանկացել են կնքել, որպեսզի կարողանան պահպանել իրենց երերացող իշխանությունը: Մուրավյովը կոչ է արել Պովոլժիեում գտնվող չեխոսլովակայան կորպուսի հետ միասնական հակագերմանական ճակատ ստեղծել ու տարածքային ոչ մի զիջում չկատարել:

Կարմիր բանակի նշանավոր հրամանատար Միխայիլ Տուխաչևսկու վկայությամբ՝ «Մուրավյովն աչքի է ընկել խելահեղ պատվախնդրությամբ, անձնական ակնառու խիզախությամբ և զանգվածներին էլեկտրականացնելու կարողությամբ»: Սակայն թշնամուն երկիր հանձնող բոլշևիկների դեմ նրա «ծիծաղելի ապստամբություն» -ը ձախողվել է, որովհետև կարմիրբանակայինները Գերմանիայի դեմ կռվել չեն ցանկացել և խռովությանը չեն աջակցել:

Եվ բոլշևիկները, Մուրավյովին նենգաբար կանչելով իբրև թե բանակցությունների, դարանակալել են ու գնդակահարել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
444 | 0 | 0
Facebook