Ամստերդամի Kapsalon BIANCO գեղեցկության սրահի գլխավոր հովանավորությամբ, «Լուսավոր Ապագա» (Stichting Bright Future) Հ/Կ-ի, «Նիդերլանդական Օրագրի» օժանդակությամբ Հայաստանում գործող LaMedia Production ընկերության կողմից նկարահանվել և պատրաստվել է 2023թ. Լեռնային Ղարաբաղից բռնագաղթված մեր հայրենակիցների իրական և ահասարսուռ պատմությունները:
Հայ ժողովրդի դրամատիկ պատմության այս էջերը' որպես պատմական իրողություն և վավերագրություն, անհրաժեշտ կլինեն ապագա վերլուծությունների ու քննարկումների համար, մեր ապագա սերունդների համար: Ուստի, մեծ կարիք կա ադրբեջանական ագրեսիայի միջով անցած մեր հայրենակիցների պատմությունները մեկ առ մեկ վավերագրելու` ի պահ տալու պատմությանն ու սերունդներին:
Այդ պատճառով այս նախագիծը բաց ու շարունակական է նրանց համար, ովքեր պատրաստ կլինեն ֆինանսավորել ու միանալ այս հույժ կարևոր ձեռնարկին: ֆիլմերը դեռ նկարահանվում են, և մենք դեռ փնտրում ենք հովանավորների' մնացած պատմությունները նկարահանելու համար։
Դիմում ենք նաև այն արցախցիներին, ում պատմություններն իրենցից կարևոր փաստեր են ներկայացնում: Կապվեք մեզ կամ LaMedia Production-ի հետ։
Այս ֆիլմերը բոլորիս սեփականությունն են և պաշտպանված չեն հեղինակային իրավունքով լոկ այն պատճառով, որ յուրաքանչյուր լրատվամիջոց ազատ կերպով կարողանա այն ներկայացնել հանրությանը: Օրիգինալ տարբերակով Ֆիլմերն ունենալու համար կարող եք դիմել մեզ, կամ օգտվել մեր հարթակներից:
Ֆիլմերի այս խմբաքանակին աջակցել են նաև'
Հասմիկ Արմոտա
Սաթենիկ Ամիրանյան
Ամալյա Եղիազարյան
Շուշան Օսիպյան
Ռուզաննա Ղազարյան
Մարիամ Կիրակոսյան
Stichting Ararat
ֆիլմը` YouTube-ում