Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Ապագա ամենազոր դիկտատորը ստիպված է եղել չեղարկել սեփական կարգադրությունը

12:28, երեքշաբթի, 09 հուլիսի, 2024 թ.
Ապագա ամենազոր դիկտատորը ստիպված է եղել չեղարկել սեփական կարգադրությունը

Մ.թ.ա. 59 թվականին, երբ Հուլիոս Կեսարը կոնսուլի լիազորություններ է ունեցել (կոնսուլն օժտված է եղել քաղաքական ու զինվորական բարձրագույն իշխանությամբ, հրավիրել է սենատ, կոմիցիաներ, նշանակել է դիկտատոր և այլն։ Արտակարգ պայմաններում սենատը կոնսուլին օժտել է անսահմանափակ լիազորություններով), մի օր հռոմեական ժողովրդավարությունը և սենատորների համարձակությունը բնութագրող պատմական իրադարձություն է արձանագրվել: Սենատի նիստում մի օրինագիծ է քննարկվել, և նիստը վարող Կեսարը հռչակավոր Կատոնին առաջարկել է իր կարծիքն հայտնել օրինագծի վերաբերյալ: Կատոնն այն համոզմանն է եղել, որ այդ օրինագծի ընդունումը Հռոմեական հանրապետությանը կվնասի: Այդ ժամանակներում սենատորներն իրավունք են ունեցել քննարկվող հարցի և քննարկման հետ առնչություն չունեցող այլ հարցերի վերաբերյալ ասել այն, ինչ ցանկանում են, խոսել՝ որքան ցանկանում են: Հարցի քննարկումը երկարաձգելու դիտավորությամբ՝ Կատոնն ամբողջ օրը ճառախոսել է: Կեսարը կանչել է իր լեկտորին ու հանձնարարել է ձերբակալել օրինագծի քննարկումը տապալել փորձող ճարտասանին ու բանտ տանել: Քանի որ Կատոնը դեռ չէր ավարտել իր ճառը, սենատորները միահամուռ դատապարտել են Կեսարի որոշումը, հետո միասին վեր են կացել և հետևել են Կատոնին: Եվ Կեսարն ստիպված է եղել չեղարկել իր կարգադրությունն ու Կատոնին ազատ արձակել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
675 | 0 | 0
Facebook