Ադրբեջանի ռազմական ուժերի ձևավորման օրվա կապակցությամբ ԱՄՆ–ի եվրոպական հրամանատարությունը այսպիսի շնորհավորական տեքստ է հրապարակել «X» սոցիալական ցանցի իր էջում․ «Շնորհավորում ենք Ադրբեջանին՝ զինված ուժերի օրվա առիթով։ Մենք ողջունում ենք ձեր զինված ուժերի ներդրումը տարածաշրջանային կայունության ապահովման գործում։ Ողջունում ենք նաև մեր սերտ համագործակցությունը» ։
Փաստորեն ԱՄՆ–ի եվրոպական հրամանատարությունը 44–օրյա պատերազմը, Արցախի կորուստը և Հայաստանի տարածքների օկուպացիան գնահատում է որպես Ադրբեջանի կողմից «տարածաշրջանային կայունության ապահովում» ։