Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կատուները և մարդկության պատմությունը. կատուները միջնադարում

12:02, կիրակի, 07 հուլիսի, 2024 թ.
Կատուները և մարդկության պատմությունը. կատուները միջնադարում

Չնայած հեթանոսական պաշտամունքի անհետացմանը, երբ քրիստոնեությունն էր տիրապետող կրոն դարձել, կատուն, այնուամենայնիվ, որոշակի խորհրդապաշտական դերակատարում է պահպանել մարդկանց կյանքում: Գրեթե ամբողջ միջնադարի ընթացքում կատուները անփոխարինելի որսորդներ են համարվել: Միայն սկսած 14-րդ դարից է կատուն սատանայի գործակից դիտարկվել ու դժոխքի կրակի հետ նույնականացվել: Քանի որ կատուները խավարի մեջ տեսնում են, երկար են քնում և սեռական անհագուրդ ցանկություն ունեն, միջնադարի մարդիկ այս արարածներին համարել են չարի ծնունդներ ու մարմնացումներ:

Համոզմունք է ձևավորվել, թե կատուներն ինը կյանք ունեն ու կախարդների մշտական ուղեկիցներն են. Ահա թե ինչու հատկապես միջնադարյան Եվրոպայում կատուներին հաճախակի դատել են ու դատապարտել խարույկի վրա այրման:

Հիշյալ դարաշրջանում կատու պահելը (հատկապես՝ սև կատու), հանցանք է համարվել և եղել են դեպքեր, որ կատու պահող անձը դատապարտվել է մահվան: Նաև նշենք, որ որոշ պատմաբաններ հիմնավորում են, թե կատուների զանգվածային ոչնչացումը հանգեցրել է 1347-ից 1350 թվականը Եվրոպայի բազում երկրներին ճարակած «սև մահ» -ի (ժանտախտ) համաճարակի տարածմանը: Կատուներից այլևս ահ չունեցող առնետները կարողացել են մահաբեր հիվանդությունը տարածել ամբողջ Եվրոպայում:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
429 | 0 | 0
Facebook