Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 17 հուլիսի, 2024 թ.

Հոդվածներ

Կատուները և մարդկության պատմությունը

11:21, ուրբաթ, 05 հուլիսի, 2024 թ.
Կատուները և մարդկության պատմությունը

Հնուց ի վեր համարվելով աստվածային կամ սատանայական արարածներ՝ կատուները միշտ իրենց նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք են հարուցել մեր նախնիների մեջ:

Որոշ հնէաբաններ կարծում են, որ ընտանեացված կատուների նախնին եղել է 25 միլիոն տարի առաջ Եվրասիայում ապրած «Proailurus lemanensis» -ը, որն ունեցել է մոտավորապես 25 կիլոգրամ քաշ: Ավելի ուշ՝ շուրջ 5 միլիոն տարի առաջ, այս կատվազգիները բաժանվել են երկու խմբի՝ մեծ և փոքր կատուների:

Բազում տասնամյակներ շարունակ պատմաբաններն այն համոզմանն են եղել, որ կատուների ընտանեացումը սկսվել է Եգիպտոսում, մ.թ.ա. մոտավորապես 2000 թվականին: Սակայն 2004 թվականին Կիպրոս կղզում հնէաբանները հայտանաբերել են մ.թ.ա. 7-րդ հազարամյակին թվագրվող մի դամբարան, որտեղ մարդկային ոսկորների կողքին եղել են նաև կատվի ոսկորներ:

Այս բացահայտման լույսի ներքո թվացել է, թե կատուների ընտանեացումը պիտի որ ավելի վաղ՝ մ.թ.ա. մոտավորապես 10 հազար թվականին տեղի ունեցած լինի: Եվ դա բավականին հավանական է, որովհետև մոտավորապես այդ ժամանակներում է մարդն անցել երկրագործության, հացահատիկ է աճեցրել, պահեստավորել է այն: Հացահատիկի պահեստարաններն արագ «հրապուրել են» մկներին ու առնետներին, և մարդիկ, նկատելով, կատուն կրծողների հոշոտողն է, որոշել են ընտելացնել կատվազգիների փոքր տեսակին:
     Նկարում՝ «Proailurus lemanensis» -ը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
482 | 0 | 0
Facebook