Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները կաջակցեն ՀՀ պաշտպանությանն ավելի արդյունավետ գործիքակազմով

Խոսնակ 01 11
Հեղինակ`
Խոսնակ 01 11
22:03, ուրբաթ, 07 հունիսի, 2024 թ.
Ոստիկանության գվարդիայի ծառայողները կաջակցեն ՀՀ պաշտպանությանն ավելի արդյունավետ գործիքակազմով
    
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի շրջանակներում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Ոստիկանության գվարդիայի մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

     Փոխնախարարը նախ նշել է, որ դա այն բացառիկ օրինակներից է, երբ Կառավարությունն ու Ազգային ժողովը սկսելեն քննարկումները հայեցակարգային լուծումներից, ապա նոր միայն անցում կատարել նախագծային լուծումներին։

     Արփինե Սարգսյանի խոսքով` փաթեթը Ոստիկանության ոլորտի բարեփոխումների կարևոր ուղղություններից է, ուստի հետողականորեն շարունակելով Ոստիկանության կառուցվածքային, գործառութային, կրթական փոփոխությունների օրակարգը՝ Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել Ոստիկանության գվարդիա։ Փաթեթը մշակվել է Եվրոպայի խորհրդի փորձագիտական աջակցությամբ, Ազգային ժողովի, քաղաքացիական հասարակության գործընկերների ներգրավմամբ, ներառական հանրային լայն քննարկումների փուլ է անցել, արժանացել միջազգային փորձաքննության դրական գնահատականի։
Փոխնախարար Սարգսյանը ներկայացրել է փաթեթային լուծումները, որոնք հանգում են հետևյալին՝
Սահմանվում է Ոստիկանության գվարդիայի նոր կարգավիճակը։
    
     Դրա նպատակը, նախևառաջ, այն է, որ նոր ստեղծվող Ոստիկանության գվարդիան գործի բացառապես քաղաքացիական կառավարման և խորհրդարանական վերահսկողության ներքո։ Արդյունքում, Ոստիկանության գվարդիայի ձևավորման, գործունեության կարգը, ինչպես նաև գվարդիայում ծառայության առանձնահատկությունները կարգավորվելու են բացառապես Ոստիկանությանը վերաբերող օրենսդրությամբ, և գվարդիան, ի տարբերություն ներկայիս Ոստիկանության զորքերի, այլևս չի ներառվելու «այլ զորքեր» օրենսդրական բնորոշման մեջ՝ այդպիսով վերացնելով գործող երկակի կարգավիճակը, որը զուգակցում է արտաքին և ներքին անվտանգության գործառույթները և հանդիսանում Ոստիկանության զորքերի ռազմականացման հիմնական նախադրյալը: Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ նոր օրենքով Ոստիկանության գվարդիային վերապահվելու են պետության պաշտպանության ոլորտի այնպիսի գործառույթներ, որոնք բխում են Ոստիկանության խնդիրներից և արդյունավետ կերպով կարող են իրականացվել նոր ձևավորվող ծառայության կողմից:

     Հստակեցվում է Ոստիկանության գվարդիայի գործառույթների շրջանակը։ Ոստիկանության գվարդիան ձևավորվելու է որպես լիարժեք նոր կառույց՝ չլինելով Ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը։

     Սահմանվում է միջազգային չափանիշներին համապատասխան նոր ստանդարտ ուժային միջոցների՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի և հատուկ տեխնիկայի գործադրման դեպքերի, հիմքերի և համաչափության պայմանների մասով: «Մենք ներմուծում ենք նոր ստանդարտ ոստիկանական համակարգի կողմից ուժային միջոցների գործադրման տեսանկյունից: Այն համընդհանուր է լինելու ամբողջ ոստիկանական համակարգի համար: Նախատեսվում է նաեւ Ոստիկանական գվարդիայի` տարեկան կտրվածքով վերապատրաստումների իրականացում: Ոստիկանության գվարդիա մուտք գործող յուրաքանչյուր անձ պետք է անցնի համապատասխան կրթական խողովակով», -ընդգծել է հիմնական զեկուցողը:

     Սահմանել գվարդիայի ապագա ծառայողների որակյալ կրթության և վերապատրաստման ուղղությունները։ Արփինե Սարգսյանը հատկապես կարևորել է այն փաստը, որ առանց համապատասխան հատուկ պատրաստության, գվարդիայի ծառայողը ուժային միջոցներ կիրառելու իրավասություն չի ունենա։

     Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև հարակից փաթեթին։ Մասնավորապես, հիմքում ունենալով խաղաղ բնույթ ունեցող հավաքի երաշխավորման սկզբունքը, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտարկումները՝ փաթեթում առաջարկվում է վերացնել հավաքների ազատությանն առնչվող գործող որոշ արգելքներ և դրանց համար նախատեսված պատասխանատվության միջոցները։

     ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը հարակից զեկույցում անդրադարձել է նախաձեռնության կարեւորությանը եւ գործընկերներին հորդորել կողմ քվեարկել փաթեթին:

     Ծավալվել է ակտիվ քննարկում, տրվել են պարզաբանումներ։ Նախագծային փաթեթն արժանացել է ԱԺ գլխադասային հանձնաժողովի հավանությանը։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
390 | 0 | 0
Facebook