Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վատիկանի զինանշանին Ֆրանցիսկոս պապի կարգախոսն է

15:52, հինգշաբթի, 18 մայիսի, 2023 թ.
Վատիկանի զինանշանին Ֆրանցիսկոս պապի կարգախոսն է

1969 թվականի դեկտեմբերի 13-ին, իր ծննդյան 33-րդ տարեդարձից ընդամենը մի քանի օր առաջ, Խորխե Մարիո Բերգոլիոն հոգևորական է ձեռնադրվել:

Դրանից 11 տարի առաջ, 1958 թվականի մարտի 11-ին, նա անդամագրվել է Հիսուսականների միաբանությանը, որտեղ ձեռնադրվելուց չորս տարի անց, 1973 թվականի ապրիլի 22-ին, սկսել է իր անժամկետ խոստովանությունը:

Ապագա պապն իր կոչումը բացահայտել է 1953 թվականի սեպտեմբերի 21-ին: Այդ օրը 17-ամյա Խորխե Բերգոլիոն, անցնելով Բուենոս Այրեսի այն ծխական համայնքի մոտով, որը նա սովորաբար այցելում էր, խոստովանության անհրաժեշտություն է զգացել: Նա գտել է մի հոգևորականի, որին չի ճանաչել և նրան խոստովանել է: Այդ խոստովանությունը փոխել է նրա կյանքը:

«Դա ինձ համար հանդիպման փորձառություն եղավ, - հետագայում հիշել է Ֆրանցիսկոս պապը: Ելույթ ունենալով 2013 թվականի մայիսի 18-ին Հոգեգալստյան օրվա գիշերային հսկման ժամանակ, նա խոսել է տարիներ առաջ եկեղեցի կատարած այն այցելության մասին. «Ես բացահայտեցի, որ ինչ-որ մեկն սպասում է ինձ: Ես չգիտեմ, թե ինչ տեղի ունեցավ, ես չեմ կարող հիշել, ես չգիտեմ, թե ինձ անծանոթ հոգևորականն ինչու էր այնտեղ, կամ ինչու ես խոստովանելու ցանկություն ունեցա, բայց ճշմարտությունն այն էր, որ ինչ-որ մեկն սպասում էր ինձ: Նա ինձ որոշ ժամանակ սպասում էր: Խոստովանությունից հետո ես զգացի, որ ինչ-որ բան փոխվեց: Ես այլ մարդ էի դարձել: Ես լսեցի ձայն կամ կանչի նման մի ինչ-որ բան: Ես համոզված էի, որ պիտի հոգևորական դառնամ» »:

Խորխե Բերգոլիոն հենց այդ ժամանակ է իր կյանքի մեջ Աստծու ներկայությունը զգացել, զգացել է Աստծու հպումն իր սրտին և Աստծո ողորմածության հորդումը, որը քնքուշ սիրո հայացքով նրան, սուրբ Իգնասիո Լոյոլայի (Իգնասիո Լոյոլան եղել է Հիսուսականների (ճիզվիտների) միաբանության հիմնադիրը) օրինակով, կանչել է կրոնական կյանքի մեջ: Իր կյանքի հենց այդ դրվագն է նրան ոգեշնչել ընտրելու իր եպիսկոպոսության, ապա նաև պապական հետևյալ կարգախոսը՝ «Նայած, թե դու ինչպես ես ընտրություն կատարում»: Այս կարգախոսը նա վերցրել է 8-րդ դարի անգլիացի պատմիչ և աստվածաբան, Հին և Նոր կտակարանների ու աստվածաբանական երկերի մեկնիչ Բեդե Պատվելիի աշխատություններից մեկից, որը մեկնաբանելով ավետարանական այն դրվագը, երբ Հիսուսը Մատթեոս առաքյալին առաջարկում է հետևել իրեն, գրել է. «Հիսուսը նկատեց մաքսավորին, և քանի որ նա նրան խղճահարությամբ թելադրված ընտրությամբ տեսավ, ասաց նրան. «Արի՛ իմ հետևից» »:

Ֆրանցիսկոսն ասել է. «Ես միշտ զգացել եմ, որ իմ կարգախոսը («Գթասրտություն ունենալով և ընտրելով նրան»), շատ ճիշտ էր ինձ համար:

Վերհիշենք Մատթևոսի և Ղուկասի ավետարանների համապատասխան հատվածները.

«Հիսուսը, այնտեղից անցնելով, տեսավ Մատթեոս անունով մի մարդու, որ նստած էր մաքսատանը: Նրան ասաց. «Արի՛ իմ հետևից» » (Մատթեոս 9. 9):

«Դրանից հետո Հիսուսը դուրս եկավ ու մի մաքսավորի տեսավ՝ Ղևի անունով, որ նստած էր մաքսատանը, և նրան ասաց. «Իմ հետևի՛ց արի»: Նա ամեն բան թողեց, վեր կացավ և նրա հետևից գնաց» (Ղուկաս 5.27 - 28):

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
670 | 0 | 0
Facebook