Մանյա Այրքից իջած ճգնավորի էր նման
Հունիսի 1-ին Գյումրիում էր Գերաշնորհ Տէր Արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանը ։ Նրան մոտիկից տեսնելու ակնկալիքով ես ճեղքելով հոծ բազմությունը մոտեցա Սրբազանին ։
(Գյումրիում հազվադեպ է ժողովուրդը առանց պատվերի ինքնակազմակերպվում ։ Իսկ թատերական հրապարակը բազմամարդ էր) ։
Տպավորությունս ցնցող էր ։Ինձ թվաց արևախանձ դեմքով, տառապանքի դրոշմը աչքերում այդ մարդը իջել էր Մանյա Այրքից, սուրբ Հակոբի աղբյուրի մոտից, Լուսավորչի կանթեղով ։
Ես հավատացի նրան ։Հավատացի նրան տրված շնորհին ։ Աշխարհին հաղթած այս հոգեվորականի հետ մեկ ակնթարթ առերեսվելու պահը ինձ ԵՏ ԲԵՐԵՑ ։
Եվ այսպես .
Ողորմելի է նա, ով փորձում է ինձնից խլել իմ Սրբազան տխրությունը
Ողորմելի է նա, ով գերի հանձնեց իմ հոգու դրախտը՝ Արցախը
Անիծված է նա, ով փորձում է ինձ ընկեցիկ դարձնել «պետականության» անվան տակ.
Հայրական կողմից մանկատանը մեծացած Եսթեր տատս Վանա Այգեստանից է ։Հովհաննես -Կարապետ - Մկրտիչ նախնիներս ՝ Էրզրումից
Մայրական կողմից հայտնի Տիրատուրենց գերդաստանը Սարի Ղամիշից .
Ասացեք խնդրեմ Ես որտեղացի՞ եմ .հայաստանցի՞...
Շառլ Ազնավուրը իջևանի՞ց է, թե՞ Սարոյանն է իջևանից, երևի Քըրք -Քըրքորյա՞նը...
Տաս միլիոնից ավելի սփյուռքը հայաստանցի է թե՞ Բիթլիս, Էրզրում, Վան,
Պատմական հայրենիք մեր ինքությունն է ։
Հասմիկ Մելքոնյան