Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հրեաների Եհովա աստվածն անգթորեն կոտորել ու դժոխք է ուղարկել նաև Մովսեսին ընդդիմադիր հազարավոր հրեաների

20:41, հինգշաբթի, 30 մայիսի, 2024 թ.
Հրեաների Եհովա աստվածն անգթորեն կոտորել ու դժոխք է ուղարկել նաև Մովսեսին ընդդիմադիր հազարավոր հրեաների

Դարեր անց նաև քրիստոնյաների և մահմեդականների աստվածը դարձած Եհովան կամ Յահվեն չի հանդուրժել իր սիրելի, իր նախընտրած, իր հովանավորությունը վայելող ժողովրդի այն հատվածին, որն ըմբոստացել է իրեն աստծու մարգարե հռչակածի ու նրա շուրջը համախմբվածների բանդայի դեմ:

«Խոսեցին Ղեվիի որդի Կահաթի, սրա որդի Իսահառի որդի Կորխը, Ռուբենի որդի Եղիաբի որդիներ Դաթանն ու Աբիրոնը, Ռուբենի որդի Փաղեթի որդի Օնանը, և իրար հետ պայմանավորվելով՝ 2ըմբոստացան Մովսեսի դեմ։ Սրանց միացան նաև իսրայելացիներից երկու հարյուր հիսուն տղամարդիկ՝ ժողովրդի առաջնորդներ, խորհրդականներ ու անվանի մարդիկ։ 3Նրանք միացան Մովսեսի ու Ահարոնի դեմ և ասացին. «Բավակա՛ն է, հասկացե՛ք, որ ժողովուրդը մաքուր է, և Տերը նրա մէջ է։ Արդ, ինչո՞ւ եք ձեզ Տիրոջ ժողովրդից բարձր դասում» ։ 4Այդ լսելով՝ Մովսեսը երեսնիվայր ընկավ գետին 5և դիմելով Կորխին ու նրա բոլոր մարդկանց՝ ասաց. «Աստված այցի եկավ, ճանաչեց յուրայիններին եւ մաքուրներին ու նրանց իր մոտ առավ։ 6Ում որ չընտրեց, իր մոտ չառավ։ Արդ, այսպե՛ս արեք. Կո՛րխ, դու և քո մարդիկ բուրվառներ առեք, դրանց մէջ կրակ դրեք, կրակի վրա խունկ, 7որ վաղը խնկարկեք Տիրոջ առաջ։ Տերը ում որ ընտրի, նա՛ է սուրբ։ Բավակա՛ն է ձեզ, Ղեվիի՛ որդիներ» ։ 8Մովսեսն ասաց Կորխին. «Լսեցէ՛ք ինձ, Ղեվիի՛ որդիներ։ 9Մի՞թե քիչ բան է ձեզ համար, որ Իսրայելի Աստվածը ձե՛զ առանձնացրեց իր ժողովրդի միջից և ձե՛զ մերձեցրեց իրեն, որպեսզի սպասավորեք Տիրոջ խորանում և ժողովրդին ծառայելու համար կանգնեք նրա առջև։ 10Չէ՞ որ նա քեզ և քեզ հետ քո բոլոր եղբայրներին՝ Ղեվիի հետնորդներին իր մոտ վերցրեց։ Հիմա պահանջում էք քահանա՞ էլ դառնալ։ 11Դրանով դու և քո մարդիկ Աստծու դեմ եք ելնում։ Մի՞թե չգիտեք, թե ով է Ահարոնը, որ նրա դեմ եք տրտնջում» ։ 12Եվ Մովսեսը մարդ ուղարկեց, որ կանչեն Եղիաբի որդիներ Դաթանին ու Աբիրոնին։ Սրանք ասացին. «Չենք գա։ 13Մի՞թե քիչ բան է այն, որ մեզ հանեցիր Եգիպտոսից, ուր կաթ ու մեղր էր բխում, որպեսզի սպանես մեզ այստեղ՝ անապատում։ Իսկ հիմա մեզ սաստո՞ւմ ես և դո՞ւ ես ղեկավարը։ 14Մի՞թե դու մեզ բերել ես մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում, և մեզ դաշտեր ու այգիներ ես ժառանգություն տվել այնտեղ։ Մեր աչքերն էլ փորես, քեզ մոտ չենք գա» ։ 15Մովսեսը խիստ դառնացավ և Տիրոջն ասաց. «Մի՛ ընդունիր նրանց զոհաբերությունները, որովհետև նրանցից ես ոչինչ չեմ առել և նրանցից որևէ մէկի հանդեպ անարդար բան չեմ արել» ։ 16Եվ Մովսեսն ասաց Կորխին. «Մաքրի՛ր քո մարդկանց, և առավոտյան Տիրոջ առաջ պատրաստ եղեք դու և Ահարոնը։ 17Յուրաքանչյուրը թող առնի իր բուրվառը և դրա մէջ խունկ թող դնի։ Յուրաքանչյուրն իր բուրվառը մատուցի Տիրոջը՝ ընդամենը երկու հարյուր հիսուն բուրվառ։ Դու և Ահարոնը նույնպես մատուցեցե՛ք ձեր բուրվառները» ։ 18Նրանք կրակ դրեցին դրանց մեջ, կրակի վրա խունկ լցրին, և Մովսեսն ու Ահարոնը կանգնեցին վկայության խորանի դռանը։ 19Կորխն իր բոլոր մարդկանց հավաքեց նրանց դիմաց, վկայության խորանի դռան մոտ։ Եվ Տիրոջ փառքը երևաց ամբողջ ժողովրդին։ 20Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և ասաց. 21 «Հեռացե՛ք այդ ժողովրդի մոտից, որ ես միանգամից կոտորեմ սրանց» ։ 22Մովսեսն ու Ահարոնը երեսնիվայր ընկնելով՝ ասացին. «Ո՛վ Աստված, հոգիների ու բոլոր մարմինների Աստված, եթե մի մարդ մեղք է գործում, մի՞թե ամբողջ ժողովրդի վրա պիտի թափվի Տիրոջ զայրույթը» ։ 23Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 24 «Խոսի՛ր ժողովրդի հետ և ասա՛. «Հեռացե՛ք Կորխի, Դաթանի ու Աբիրոնի բնակավայրի շրջապատից» ։

«25Մովսեսը վեր կացավ և գնաց Դաթանի ու Աբիրոնի մոտ։ Նրա հետ գնացին նաև իսրայելացիների բոլոր ծերերը։ 26Մովսեսը դիմեց ժողովրդին և ասաց. «Հեռացե՛ք այդ խստասիրտ մարդկանց վրաններից, նրանց ոչ մի իրին ձեռք չտաք, որպեսզի կորստյան չմատնվեք դրանց գործած մեղքերի պատճառով» ։ 27Նրանք հեռացան Կորխի վրանի շուրջը գտնվող ժողովրդից, բայց Դաթանն ու Աբիրոնը, նրանց կանայք, երեխաներն իրենց իրերով դուրս եկան ու կանգնեցին իրենց վրանների դռան մոտ։ 28Մովսեսն ասաց. «Սրանով դուք կ՚իմանաք, որ Տերն է ուղարկել ինձ այս բոլոր գործերը կատարելու համար, և ոչ թե ես ինձանից եմ անում դրանք. 29եթե Դաթանն ու Աբիրոնը մեռնեն մարդկային սովորական մահով, կամ դրանց պատիժը մարդկային սովորական պատժի նման լինի, ապա Տերը չէ, որ ուղարկել է ինձ։ 30Իսկ եթե որևէ նոր նշան ցույց տա Տերը, երկիրն իր երախը բացելով կուլ տա նրանց, նրանց ընտանիքներին վրաններով ու դրանցում եղած ամեն ինչով, ողջ-ողջ դժոխք իջնեն նրանք, ուրեմն իմացեք, որ այդ մարդիկ զայրացրել են Տիրոջը» ։ 31Երբ Մովսեսն ավարտեց այս խոսքերը, նրանց ոտքի տակ պատռվեց երկիրը, 32բացվեց գետինը և կուլ տվեց նրանց ու նրանց ընտանիքներին, Կորխին հարած մարդկանց ու նրանց անասուններին։ 33Նրանք և նրանց ունեցածները ողջ-ողջ իջան դժոխք, երկիրը ծածկեց նրանց, և նրանք վերացան ժողովրդի միջից։ 34Նրանց շուրջը գտնվող բոլոր իսրայելացիները նրանց ճիչը լսելով՝ փախուստի դիմեցին, որովհետև հավատացած էին, թե գուցե երկիրն իրենց էլ կուլ տա։ 35Տիրոջ ուղարկած կրակն իջավ ու ճարակեց այն երկու հարյուր հիսուն մարդկանց, որոնք խնկարկում էին։ 36Տերն ասաց Մովսեսին ու Ահարոնի որդի Եղիազար քահանային. 37 «Վերցրե՛ք հրո ճարակ դարձած մարդկանց պղնձե բուրվառները, իսկ օտար կրակը սփռեցե՛ք հեռու, 38որովհետև իրենց հոգիների դեմ մեղք գործողների այդ բուրվառները սրբագործվեցին։ Այդ բուրվառները դրվագածո թիթեղների վերածի՛ր և դրանցով ծածկի՛ր զոհասեղանը, որովհետև դրանք մատուցված լինելով Տիրոջը, սրբագործված են։ Դրանք իսրայելացիների համար ազդանշան պիտի լինեն» ։ 39Ահարոն քահանայի որդի Եղիազարն առավ հրո ճարակ դարձած մարդկանց մատուցած պղնձե բուրվառները, 40դրանցից զոհասեղանի համար թիթեղ պատրաստեց, որպեսզի իսրայելացիներին հիշեցնի, որ Ահարոնից չսերած որևէ օտար մարդ խունկ դնելու համար չմոտենա Տիրոջը, որպեսզի նրա հետ էլ չպատահի այն, ինչ պատահեց Կորխի ու նրան հարած ամբոխի հետ։ Այդ էր Տերը հայտնել Մովսեսի միջոցով։ 41Հետևյալ օրն իսրայելացիները տրտնջացին Մովսէսի ու Ահարոնի դէմ՝ ասելով. «Դուք կոտորեցիք Տիրոջ ժողովրդին» ։ 42Երբ ժողովուրդը խուժեց Մովսեսի ու Ահարոնի վրա, նրանք դիմեցին դեպի վկայութեան խորան։ Ամպը իսկույն ծածկեց խորանը, և երևաց Տիրոջ փառքը։ 43Մովսեսն ու Ահարոնը կանգնեցին վկայության խորանի առջև։ 44Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և ասաց. 45 «Հեռացե՛ք այդ ժողովրդի միջից, որ ես միանգամից ոչնչացնեմ նրանց» ։ Մովսեսն ու Ահարոնը երեսնիվայր ընկան գետին, 46և Մովսեսն ասաց Ահարոնին. «Վերցրո՛ւ բուրվառը, դրա մեջ զոհասեղանի վրայից վերցրած կրակ դի՛ր, դրա վրա խունկ լցրո՛ւ, շտապ տա՛ր բանակատեղի և քավություն խնդրի՛ր նրանց մեղքերի համար, որովհետև Տերը զայրացել է և սկսել է կոտորել ժողովրդին» ։ 47Ահարոնն առավ բուրվառը, ինչպես իրեն ասել էր Մովսեսը, և գնաց ժողովրդի մոտ։ Մարդկանց կոտորածն արդեն սկսվել էր։ Ահարոնը խունկ դրեց և քավություն խնդրեց ժողովրդի գործած մեղքերի համար։ 48Նա կանգնեց սպանված ու կենդանի մարդկանց միջև, և կոտորածը դադարեց։ 49Կոտորվածների թիվը հասավ տասնչորս հազար յոթը հարյուր հոգու՝ չհաշված Կորխի պատճառով մեռածները։ 50Ահարոնը վերադարձավ Մովսեսի մոտ, վկայության խորանի դուռը, և կոտորածը դադարեց» ։

Թվեր 16, 1 – 50

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
432 | 0 | 0
Facebook