Ճանապարհաշինությունը դա միայն «ասֆալտ փռել» -ը չի, դրան ձև կա, կարգ... պետք է հաշվի առնվեն քամու ուղղությունից ու ուժգնությունից, մինչև բնակլիմայական պայմաններ ու կոմունիկացիաներ, որ ո՛չ աշխատանքդ անելուց 5 ամիս հետո ստիպված լինեն քանդել որ տակի խողովակաշարերը փոխեն, ու ո՛չ էլ կողքից սողանք լինի, կամ տակից՝ փլուզում։
Այնինչ վերջին աղետի լուսանկարներում տեսնում ենք, որ մի շարք վայրերում «թազա» ասֆալտապատ տարածքներ են, բայց փլուզված։ Իսկ մյուս կողմից՝ պաշտոնից հեռացված ուպատասխանատվության ենթարկվող ոչ մի չինովնիկի անուն չի հնչում։
Ի՞նչու է այդպես։ Այն պատճառով, որ մարզերում մի շարք բարձր պաշտոնների են արժանացել, ապիկար, տգետ ու անփորձ մարդիկ, որոնք նշանակվում ու հովանավորում են ամենաբարձր մակարդակով՝ ՀՀ կառավարության և իշխող կլանի կողմից։