Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այսպես իրար ենք անցել ու հե՛չ չենք մտածում մեր սիրուն, մեր դմբո Հայաստանի մասին, ցավազրկել՝ անդամահատում ենք. Վազգեն Սարգսյան

04:10, երեքշաբթի, 14 մայիսի, 2024 թ.
Այսպես իրար ենք անցել ու հե՛չ չենք մտածում մեր սիրուն, մեր դմբո Հայաստանի մասին, ցավազրկել՝ անդամահատում ենք. Վազգեն Սարգսյան
    
Վազգեն Սարգսյանը Մեղրիի մասին գրել է ո՛չ մեկ անգամ և ինչպես իր սպանությունից օրեր առաջվա գրառումում, նախկինում նույնպես չի՛ մեղադրել ոչ մի քաղաքական գործչի, այլ մեղադրել է հենց ժողովրդին, հասարակությանը, մարդկանց և վերաբերմունքը սեփական հողին։
    
    
«Անպտուղ որոշումների ալիքով տարուբերվել պարպվել է Մեղրին: Վերին գյուղերից իջել են Մեղրի,
Մեղրուց՝ Երևան: Վերին գյուղացիք մեղրեցիների առանձնատներն են գնել, մեղրեցիք՝ մի վանդակ ու
կես կում օդ Երևանում: Հիմա վերին գյուղերում այլևս մարդ` Մեղրիում տուն առնող չկա, վաղը Մեղրիում
մարդ, Երևանում շնչելու օդ չի մնա:

     Այսպես իրար ենք անցել ու հե՛չ չենք մտածում մեր սիրուն, մեր դմբո Հայաստանի մասին, ցավազրկել՝ անդամահատում ենք` Աստված մի կողմից, մենք` մյուս կողմից,
ինքն էլ խելոք-խելոք, բաց աչքերով անդամահատվում է, դառնալու է պրոֆեսոր Դոուելի գլուխ մտածող, հանճարեղ, բայց առանց ոտք ու ձեռքերի, գործելու հնարավորությունից զուրկ:
Խեղճ Արարատյան դաշտ, ոնց ենք չարաշահում գթասրտությունդ: Մարդով, անասունով, գործարանով-բանով, զարգացման հեռանկարներով նստել, ծանրացել ենք շնչիդ ու սեղմում ենք:
    
    
Չէ՞ր լինի, որ անասնապահությունը Ղափանի ու Մեղրու հայակարոտ սարերում «էլ ավելի» զարգացնենք, տեխնիկումներից մեկ-երկուսը Մեղրու շրջանում բազմեցնենք... Չէր լինի: Նեղվելով, շնչակտուր լինելով դու պիտի շալակդ առնեիր։ Իսկ բերք ու բարիք, մաքուր կենցաղի Մեղրու արևոտ հովտում, վեց հարյուր
քառասունչորս քառակուսի կիլոմետրի վրա` քանի
տասնամյակ է արդեն բնակչության թիվը տասներեք-տասնչորս հազարից չի անցնում:
Մեղրին...»
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
188 | 0 | 0
Facebook