Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄԱՐԻԱՄԻ ԻՇՈՒԿԸ /Շվեդ գրող Գունհիլդ Զեհլինի ամենահայտնի վիպակը՝ թարգմանված ռուսերենից/

Aram Hovhannisyan
Հեղինակ`
Aram Hovhannisyan
09:27, հինգշաբթի, 07 մարտի, 2024 թ.
ՄԱՐԻԱՄԻ ԻՇՈՒԿԸ /Շվեդ գրող Գունհիլդ Զեհլինի ամենահայտնի վիպակը՝ թարգմանված ռուսերենից/

Նազարեթի ամենածույլ իշուկը

Հեռու-հեռավոր ժամանակներում Սուրբ Հողում, Նազարեթում մի իշուկ էր ապրում։ Նա ամենևին նման չէր քաղաքի մնացած էշերին։ Մյուսները ջանասեր էին, կոկիկ հարդարված, իսկ սա ծույլ էր, մշտապես կեղտոտ ու գզգզված։ Փոխարենն ուներ գեղեցիկ քայլվածք և գլուխը բոլորից բարձր էր պահում։

Ժամանակ առ ժամանակ բոլոր ավանակները գնում էին անտառ փայտի, ապա բեռնավորված՝ երկար շարքով վերադառնում Նազարեթ։ Յուրաքանչյուրը փութաջան տանում էր իր բեռը։ Ո՞վ իր տիրոջ տուն կհասցնի փայտի ամենածանր կապուկը։ Այդ շարասյան վերջում քարշ էր գալիս ալարկոտ իշուկը, և միշտ, երբ հնարավորություն կար մեջքից ճյուղ գցելու, այդպես էլ անում էր։ Նա ոչ մեկ անգամ փորձել էր աննկատ շրջանցել մյուս էշերին, որովհետև չէր ուզում պոչում լինել, սակայն նրան չէին թողնում․ աքացի տալով ասում էին․ «Կանգնի՛ր, որտեղ քեզ դրել են, գարշելի՛ էշ» ։

Երեկոյան, երբ բոլորը փարախ էին վերադառնում, ծառաները նրանց մաքրում էին, քերում այնպես, որ մաշկն սկսում էր փայլել, ինչպես մետաքսը։ Անբան ավանակի տերը ամենահարուստ մարդն էր Նազարեթում, բայց իշուկին հոգալը հանձնարարվել էր ծառաներից ամենակոպիտին։ Նա իշուկին երբեք քերիչով չէր մաքրում, դրա համար խեղճը մշտապես դեսուդեն էր վազում փռչոտ ու աղտի մեջ։ Չնայած այդ ամենին, իշուկը հպարտորեն ցցում էր գլուխը, և մյուսները դիտողություն էին անում․ «Գոնե ամաչի՛ր։ Պա՛հ, վիզդ երկարել, ճեմում ես» ։

Իսկ ամենատարեց ու խելացի ավանակն ասում էր․ «Դու ինչ է, չե՞ս հասկանում։ Սազական չէ։ Նման տեսք ունեցողը քիթը չպետք է տնկի» ։

Բայց դա քիչ էր հուզում ալարկոտ իշուկին։

-Ես դեռ ցույց կտամ ձեզ, -մտածում էր նա։

Ճիշտ է, դեռ չգիտեր, թե ինչ է ցույց տալու, այնուամենայնիվ դա առանձնահատուկ, ապշելու աստիճան հոյակապ բան էր լինելու։

Մարդիկ քաղաքում հաճախ էին ծիծաղում ծույլ իշուկի վրա։

-Եվ ինչպե՜ս սովից չի սատկել, -ասում էին։ -Մինչևիսկ ալարում է ուտել։

Նրա տերը ոչ մեկ անգամ էր հառաչել․

-Որքա՞ն սոսկալի տեսք ունի։ Սիմո՛ն, քերիչով հիմնավոր սանրիր դրան։

-Այո՛, տեր իմ, - պատասխանել էր Սիմոնը։

Բայց հենց տերը հեռացել էր, Սիմոնը խոզանակը կախել էր մեխից և մեկնվել խոտերին։ Ահա թե ինչու իշուկը հաճախ կիսով չափ էր սանրված եղել։ Բնական է, մարդիկ, կենդանիները ավելի էին ծաղրել ու ծիծաղել նրա վրա։

-Սպասեք, -ի պատասխան, -մտմտացել էր իշուկը։ -Ես ձեզ դեռ ցույց կտամ, շուտով կտեսնեք։

Իսկ բարձրաձայն ոչինչ չէր ասում։

Երբեմն Սիմոնը պետք է ջուր բերեր քաղաքային աղբյուրից։ Ամենևին դուր չէր գալիս, երբ տերը նման գործ էր հանձնարարում։ Նա ավանակի մեջքին էր շպրտում ջրի երկու տկճորը, և երկուսով քաշեքաշ բերում էին։ Եթե ծառային թվում էր, թե իրենք չափազանց դանդաղ են շարժվում, ավանակին դագանակով էր քշում։ Սակայն այդպես հաճախ չէր լինում, քանզի Սիմոնն ինքն էլ էր ալարկոտ և հազվադեպ էր շտապում։

Վաղ առավոտյան ջրհորի մոտ կյանքը և աշխատանքը եռում էին․ կանայք ջուր էին հավաքում կավե հսկա ամաններում։ Նրանք կժերը պռնկեպռունկ լցնում էին թարմ վճիտ ջուրն ու տուն տանում գլխին դրած։ Տանում էին ճարպկորեն՝ կաթիլ իսկ չթափելով, կժին թույլ չտալով ընկնել։ Հաճախ, նախքան ճամփա ընկնելը, նրանք նստում էին աղբյուրի մոտ, զրուցում մի րոպե՝ ոչ ավելի, զի բոլորն էին կամենում շուտ դառնալ, քանի դեռ օդը սառն է, թարմ։

Մի առավոտ Սիմոնն ու իշուկը տեսան դեռատի մի կնոջ, որին Մարիամ էին կոչում։ Նա արդեն վերադառնում էր իր կժով։ Մարիամը նկատելով ավանակին՝ ասաց․ «Ի՜նչ փառավոր իշուկ է։ Ցավալի է, որ այդպես թափթփված է» ։ Նա մի պահ կանգնեց և քորեց իշուկի ականջատակը։ Որքա՜ն հրաշալի էր։ Չէր հիշում, մեկնումեկն իրեն շոյած լինի, և հետդարձի ճամփին շարունակ Մարիամի մասին էր մտածում, այնպես որ՝ չէր էլ նկատում, ինչպես է Սիմոնը բղավում, ոտքով խփում։

Այդ օրվանից ալարկոտ իշուկը սկսեց հաճախ առավոտները ջրհորի մոտ հանդիպել Մարիամին; Եվ ամեն անգամ նա ողջույնի խոսքով կանգնում էր իր փոքրիկ ծանոթի մոտ, շոյում նրան։ Դրանից հետո իշուկը շորորաքայլ ուղևորվում էր տուն՝ սովորականից առավել հպարտ, գլուխը՝ բարձր։ Մյուս ավանակներն ավելի շատ անպատվեցին նրան՝ ասելով․

-Ի՞նչ է նրա հետ կատարվում։ Օր օրվա վրա ավելի է մեծամտում, հետն էլ շատ ավելի ծուլանում։ Թյու՛․․․

Սակայն իշուկը ոչ մի բառով պատասխանի չէր արժանացնում։

-Եթե դուք իմանայի՜ք, -մտորում էր նա։

Հիմա ամեն առավոտ իշուկն ականջները սրած սպասում էր՝ տերը Սիմոնին արդյոք աղբյուր կուղարկի՞։ Հերիք է ծառան տկճորներով հայտնվեր, իշուկն անպատմելի ուրախանում էր, ու մինչ կկապկպեին, մի կերպ էր զսպում իրեն։ Հետո այնքան արագ էր բլրակից բլրակ վազում դեպի աղբյուրը, որ Սիմոնը հազիվ էր հասնում։

Եթե Մարիամն այնտեղ չէր լինում, իշուկը մտածում էր, որ նա ուշանում է։ Դրա համար սկսում էր կամակորություն անել, մինչ Սիմոնը ամրացնում էր լցված տիկը։ Նա ձգում էր ժամանակը, որքան կարող է։ Վերջապես ամեն ինչ պատրաստ էր, ու նրանք բռնում էին դարձի ճամփան։ Այդ ժամանակ իշուկը դոփում էր տեղում, համառում, թույլ տալիս ծեծել, ոտքով խփել, մինչև հայտնվի Մարիամը։ Նա շոյում էր իշուկին, մի քանի փաղաքշող խոսք ասում։

Միայն դրանից հետո էր իշուկը տնկտնկալով աճապարում տուն՝ գլուխը բարձր պահած։

-Լրիվ խելքը թռցրել է, -դժգոհում էր Սիմոնը վերադարձող մյուս կենդանիներին։

Մի անգամ իշուկը փշով վնասեց ոտքը։ Ամեն քայլը սոսկալի ցավ էր պատճառում, ու նա սկսեց կաղալ։ «Պատիժ է, -ասացին մյուս ավանակները։ -Արդարացի է նրա լնգլտալը։ Կիմանա այսուհետ ինչպես քայլի» ։

Հաջորդ առավոտ դա չվրիպեց Մարիամի աչքից։

-Իշուկի ոտքին ի՞նչ եղել, -հարցրեց։ -Վիրավորվե՞լ է։

-Չգիտեմ, -պատասխանեց Սիմոնը՝ դեռևս չնկատելով գրաստի կաղալը։

-Ամոթ է խեղճ անասունին չօգնելը, -ասաց սրտնեղած Մարիամը։

-Դա էր մնացել պակաս, -մտածեց Սիմոնը։ -Նա այնքա՜ն ծույլ ու չար է։

-Կարո՞ղ եմ ոտքդ նայել, -իշուկին խնդրեց Մարիամը։

-Չմոտենաս, կխփի, -զգուշացրեց Սիմոնը։ -Վտանգավոր է, նա աքացի է տալիս։

-Ոչինչ, -պատասխանեց Մարիամը։

Իշուկը պատրաստակամ բարձրացնելով ոտքը՝ շատ հանգիստ կանգնեց։ Մարիամը արագ գտավ և հանեց փուշը։

-Ահա որն է պատճառը։ Հիմա դու կարող ես քայլել հաստատուն ու գեղեցիկ, -ասաց Մարիամը փաղաքշանքով։

Երբ իշուկը տուն եկավ, ընկերները զայրացան, որ դարձյալ նախկինի պես է քայլում։ Նրանք սարսափելի վիրավորեցին, բայց դա չանհանգստացրեց ալարկոտ իշուկին։

-Եթե իմանային նրանք, -մտածեց։ -Օ՜հ, եթե միայն իմանային․․․


    

Իշուկի վաճառքը


    

Մարիամը կուժը գլխին տուն էր գալիս։ Ճամփան նեղ, ծուռումուռ փողոցով էր։ Վերջապես լիովին ուժասպառ տուն հասավ։ Իջեցնելով կուժը՝ տեղավորվեց հանգստանալու այգու նստարանին։ Արհեստանոցից ելավ Հովսեփը՝ ամուսինը։ Նա միշտ հոգատար էր Մարիամի հանդեպ և նրան այդպես տանջահար տեսնելով՝ անհանգստացավ։

-Եթե քեզ համար ավանակ կարողանայի գնել, -հառաչեց, - փայտ ու ջուր կբերեր, ու դու ճարահատյալ նման ծանրություններ չէիր տանի։

-Հրաշալի կլիներ, -աաց Մարիամը։ -Այնքա՜ն կուզեի իշուկ պահեինք, բայց գիտենք, որ այդպիսի գնումը մեր գրպանի բան չէ։ Դու մի անհանգստանա, Հովսե՛փ, թեթևակի հանգստանալուց հետո կրկին ի վիճակի կլինեմ աշխատել։ Աստված ինձ ուժ կտա, մի քիչ սպասիր։

Հովսեփը վերադարձավ արհեստանոց։ Ընտանիքի ապրուստը հոգալու համար տիպված էր շատ աշխատել՝ առավոտից իրիկուն, ուստի խիստ դառնացած էր, որ ի զորու չէ իշուկ գնել։

Մինչ նա կանգնած ռանդում էր, գլխում միտք ծագեց․ «Ամեն օր մի ժամ շուտ կարթնանամ և ավելի արագ կբանեմ։ Այդ դեպքում գուցե կարողանամ իշուկի փող վաստակել, -ասաց ինքն իրեն։ -Պետք է փորձել։ Մարիամն այսօր այնքա՜ն հոգնած էր» ։

Այդ օրվանից սկսած՝ Հովսեփը մինչ լույսի բացվելը ելնում էր և բանում, քանի դեռ ձեռքը գործիք էր կարողանում բռնել։ Բարեբախտաբար բավարար չափով պատվերներ ուներ։ Նրա խնայողությունները դանդաղ, այդուհանդերձ հաստատուն աճում էին։

-Խե՜ղճ Հովսեփ, - հաճախ ասում էր Մարիամը, - դու չափից ավելի ես աշխատւմ։ Մեր կարիքների համար փողը հերիքում է։

-Տքնելն սքանչելի բան է, -պատասխանում էր Հովսեփը։

-Դու ուժասպառ ես լինում, -մտահոգ նկատում էր Մարիամը։

-Ամենևին, -առարկում էր Հովսեփը՝ խորհրդավոր ժպտալով։

Մարիամին չէր ասում, որ նրա համար իշուկի փող է կուտակում։

Մի անգամ Հովսեփը նկատեց, որ Մարիամը սովորականից երկար մնաց ջրհորի մոտ։ ՈՒ թեև գործ շատ ուներ, բաճկոնակից թափ տվեց տաշեղները և ելավ փողոց։ Մարիամը ոչ մի տեղ չէր երևում, ու նա ընդառաջ գնաց։ Նրան գտավ խիստ հոգնած․ նստել էր ճամփեզրին։ Կուժը կողքին էր։

-Թանկագի՛ն Հովսեփ, -ասաց Մարիամը, -ես ուզում էի մի փոքր հանգստանալ, ու նորից կտանեմ ջուրը։ Չպիտի առանձնակի անհանգստանաս։

Հովսեփը վերցնելով կուժը՝ դրեց ուսին․ կանանց պես չէր կարող գլխին դրած տանել։ Ի՜նչ տանջալի բան ջուր կրելը։ Մարիամը հետևում էր նրան։

Այդ գիշեր Հովսեփը հանեց փողը։ «Ես այսօր ևեթ պետք է ավանակ գնեմ, - որոշեց, սակայն Մարիամին բան չասաց։

Հովսեփը գնաց Նազարեթի ամենահարուստ մարդու մոտ․ «Նրանք շատ էշ ունեն, կարող են առանց մեկի էլ գլուխ հանել» ։

-Ինձ էշ չե՞ք վաճառի, -հարցրեց Հովսեփը հարուստին։

-Իսկ կարո՞ղ ես վճարել։ Լավ անասունը թանկ արժե։

-Այո՛, տեր, -անվստահ ասաց Հովսեփը։ -Դուք ինչքա՞ն եք ուզում։

Մեծահարուստը Հովսեփի մոտ եղածից շատ ավելի պահանջեց։ Որպեսզի այդքան փող աշխատեր, նա դեռ պետք է երկար-երկար ամիսներ բաներ։

-Մյուս անգամ արի, երբ վճարել կկարողանաս, -ասաց հարուստը։

-Բայց ինձ հիմա է պետք, որովհետև Մարիամը հալից ընկել է ու չի կարող ամեն բեռ տանել։ Կարո՞ղ եմ պակասող գումարը հետո բերել։

-Ոչ, -պատասխանեց հարուստը, -փողն ինձ անմիջապես է հարկավոր։

Հովսեփը լիովին հուսահատվեց։ Հարուստը ձևացրեց, իբր շտապում է։

-Գնաս բարով, -ասաց, -կգաս, երբ ի վիճակի կլինես վճարել։ Այդ ժամանակ էլ առուծախ կանենք, -ու պատրաստվեց հեռանալ։

Հովսեփը բռնեց նրա խալաթը․

-Տե՛ր, իսկ դուք դրանից ավելի էժան իշուկ չունե՞ք, -հարցրեց։

-Ո՛չ, -կտրեց հարուստը։ -Իմը ունեցածը միայն ցեղական կենդանիներ են։

Այդ պահին էլ մտաբերեց ծույլ, փնթի ավանակին, որի վրա բոլորը ծիծաղում էին։ Սիրով կազատվեր դրանից․ անասնոցի ամոթն էր։ Հետն էլ արհեստավորից փող կստանա․․․

-Սպասի՛ր, -ասաց, -կարծես մեկն ունեմ, կարող ես գնել։

Նա կանչեց Սիմոնին և կարգադրեց բերել անբան ավանակին։

Հովսեփն անհամբերությամբ էր սպասում։ Սիմոնին էշի հետ հազիվ տեսած՝ անմիջապես հասկացավ, որ դա անվստահելի, փորձանք կենդանի է, բայց դա միակն էր, որին կարող էր ստանալ։

Հարուստը վերցրեց փողը, Հովսեփը՝ ավանակին, որից հետո էշի հետ բռնեց տան ճամփան։

Իշուկի համոզմամբ, ինքն այդ օրը բավականաչափ չարչարվել էր, և բոլորովին հավես չուներ էլի ինչ-որ բան անելու։ Նա չէր կարող ըմբռնել, թե օտար մարդն ինչու և ուր է իրեն տանում։ Այդ իսկ պատճառով ամեն կերպ ընդդիմանում էր։

Մի տեղ փողոցն սանդղաձև վեր էր ելնում։ Երբ Հովսեփն ավանակի հետ բարձունք հասավ, էշը հանկարծ հետ ձգվեց, և անփորձ Հովսեփը թողեց սանձերը։ Իշուկն արագ ցած իջավ աստիճաններով, հետն էլ ասես ծիծաղելիս լիներ։ Սիմոնին հիմարացնելու համար նա հաճախ էր այդ կերպ վարվում, և գրաստավարը մոլեգնած՝ հետապնդում էր։ Մինչդեռ Հովսեփը չզայրացավ, սոսկ հոգոց հանելով ասաց․

-Ջանա մյուս անգամ այդպես չանել, այլապես մինչ մութն ընկնելը տուն չենք հասնի։

Հովսեփը հարկադրված՝ անսաստ կենդանուն նորից բոլոր աստիճաններով վերև տարավ։ «Վախենամ Մարիամին ավելի շատ հոգս պատճառի այս անասունը, քան օգնություն», - մտածեց տխրամած՝ մաքրելով ճակատը քրտինքից։

Վերջապես տուն հասան։ Հովսեփն ավանակին կապելով տանառաջի ձիթենուց՝ ներս գնաց։

-Քեզ համար գրաստ եմ առել, Մարիա՛մ, -ասաց, բայց ձայնն ամենևին ուրախ չհնչեց։

-Օ՜, Հովսեփ, -բացականչեց Մարիամը, -դու որքա՜ն բարի ես։ Ահա թե ինչու էիր այդպես համառորեն տքնում։

-Ես քեզ համար հիրավի ընտիր, ամրակազմ գրաստ էի կամենում, որը լավ օգնի, սակայն փողը եղածներից ամենածույլ, ողորմելի տեսքով անասունն առնելուն հերիքեց, ինչպիսին երբևիցե տեսել է Սուրբ Հողը։

-Ասում ես՝ ծու՞յլ, - ջերմ հարցրեց Մարիամը։ -Աղբյուրի մոտի այն իշու՞կը չէ։ Նա գեղեցիկ քայլք ունի, ոչ մյուսների նման, գլուխն էլ բա՞րձր է պահում։ Եվ նա սոսկալի թափթփվա՞ծէ։

-Այո՛, -հոգնած ասաց Հովսեփը։ -Ես չեմ նկատել նրա գեղեցիկ քայլվածքը։ Նա շատ անգամ պպզեց հետևի ոտքերին, և ստիպված էի քաշքշելով բերել։

Բայց Մարիամն արդեն փողոցում էր։

-Օ՜, Հովսե՛փ, նա է։ Իշուկի մասին քո ասելուց հետո իմ մտքում միայն նա էր, սակայն ինչպե՜ս կարող էի մտածել, թե երազանքս կկատարվի։ Շնորհակալություն, երախտապարտ եմ, սիրելի՛ Հովսեփ։

-Բայց, Մարիա՛մ, - զարմացավ Հովսեփը, - ինչու՞ ես դու ողջ Նազարեթի հենց այդ ամենածույլ, տխմար, աղտոտ ավանակին ցանկանում։

-Որովհետև, -բացատրեց Մարիամը, ընթացքում բերելով խոզանակն ու սկսելով մաքրել իշուկին, -այս թափթփվածից շատ փառավոր գրաստ կստացվի։ Մի՞թե չես նկատել, թե որչափ խելացի են աչքերը։ Այդպես ազատ քայլողը կսովորի ծանր բեռ տանել։ Նա ընդամենը մի վատ սովորույթ ունի․ շատ է անբան, բայց գլուխն այդպես բարձր պահողը խորքում մաքուր է, բարեսիրտ։ Նրան սոսկ պետք է մաքրել։ Հովսե՛փ, ես այնքա՜ն ուրախ եմ իշուկի համար։ Ինչպե՞ս քեզ շնորհակալ լինեմ։

-Գուցե հանգստանա՞ս, -հոգատար ասաց Հովսեփը։ -ՈՒրախ եմ, որ գոհացրի։ Թույլ տուր նրան ես տեսքի բերեմ։

Եվ Հովսեփն այնպես մաքրեց ավանակին, որ վերջինս իրոք փայլեց։ Մարիամը կողքը կանգնել, սանրում էր կենդանուն։

Իշուկը, ի դեպ, լիովին շփոթված էր։ Այդ ամենն ի՞նչ էր նշանակում։ Ինքն ինչու՞ է այստեղ՝ Մարիամի մոտ։ Դե՛, քանի որ այստեղ է, բոլոր դեպքերում այստեղ էլ կմնա։ Մինչևիսկ եթե տանեն։

Երբ Մարիամը սանձից բռնած կանչեց՝ գնանք, ետքից շարժվեց դեպի մսուրը։ «Կեր ու հանգիստ քնիր, -ասաց Մարիամը՝ փաղաքշանով խփելով պարանոցին։ -Այստեղ դու նոր ընկերներ կգտնես, -հավելելով պարզաբանեց։ -Փարախում ոչխարներ ու այծեր կան, կապրես նրանց հետ» ։

Ապա Մարիամը գնաց։ Իշուկը փորձեց դուրս պրծնել։

Բեե՜, -մայեցին ոչխարները։ -Բարի գալուստ։ Հրաշալի բան է նոր ընկեր ձեռք բերելը։ Մարիամին այնքա՜ն անհրաժեշտ էր ավանակը։

-Մըը՜, -մկկացին այծերը։ -Գալդ բարի։ Դու Մարիամին օգնելու ես, հասկացա՞ր։ Մենք քեզ այնպես երկա՜ր ենք սպասել։ Լավ է, որ վերջապես այստեղ ես։

Դա մի փոքր խաղաղեցրեց իշուկին։ Նա շատ զարմացավ․ մյուս կենդանիներն իր հանդեպ երբեք այդքան բարիացակամ չէին եղել։

-Սա ու՞մ գոմն է, -հարցրեց։

-Մարիամի՜, Մարիամի՜, -բացականչեցին գառնուկներն ու ուլիկները։ -Սա լավագույն տունն է ողջ աշխարհում։ Իսկ դու որտեղի՞ց եկար։

Իշուկը չպատասխանեց․ նա միայն զարմացած էր։ «Այստեղից երբեք չեմ գնա», -մտածեց։

Շուրջն արդեն քնել էին ոչխարներն ու այծերը։ Շուտով իշուկը ևս քուն մտավ, բայց նույնիսկ խոր քնի մեջ անդադար մտածում էր․ «Ո՛չ, ես երբեք չեմ գնա, ոչ մի դեպքում, ոչ․․․» ։


    

Մեծ գաղտնիքը


    

Հաջորդ առավոտ իշուկը վաղ արթնացավ․ «Այսօր ի՞նչ երազ տեսա», -մտածեց։ -Ինչ-որ անծանոթ եկավ, վերցրեց ինձ ու բերեց Մարիամի մոտ, որն այնքա՜ն դուր է գալիս։ Հա’, հետո ասաց, որ այսուհետ իր տերն ինքն է։ Մարիամը շատ ուրախացավ․ նա էլ էր ինձ սպասում։ Անծանոթն ինձ մաքրեց, սանրեց, ես օրվա պես հրաշալի էի։ Ա՜խ, դա երազ էր, չքնաղ երազ։ Բայց ինչ-որ բան այնպես չէ․ ախր, մաքուր եմ ու կոկիկ։ Որքա՜ն հաճելի է։ Ինչպես երազում» ։

Իշուկն այնպես «իա՜» բացականչեց, ասես ծիծաղելիս լիներ։ Զռռոցից Հովսեփի փարախում արթնացան ոչխարներն ու այծերը։ «Բարի լույս, իշու՛կ, -ասացին նրանք։ -Հուսով ենք, դու այսօր հոյակապ երազ ես տեսել» ։

-Այո՛, -պատասխանեց իշուկը, -աշխարհի ամենահրաշալի երազը տեսա։

-Հիանալի է, -կարճ արձագանքեց տարիքավոր ոչխարը։ -Տեսե՛ք, մեզ մոտ է գալիս Մարիամը։

Բոլոր կենդանիները տրտինգ տվեցին փարախի իրենց հատվածում։ Յուրաքանչյուրն ուզում էր առաջինը ողջունել Մարիամին։ Ամենուր մայուն ու մկկոց էր։

-Մարիա՞մը, -շուրջը նայելով՝ գլխի ընկավ իշուկը։ -Պարզվում է՝ սա բոլորովին էլ երազ չէ, իսկ սա իսկապես Մարիամն է։ Ճիշտ է դա։

Նա համբերատար կանգնել, սպասում էր, մինչև Մարիամը կսանրի բոլոր անասուններին ու կեր կտա։ Վերջում նա մոտեցավ իշուկի փակոցին․

-Բարի լույս, ի՛մ փոքրիկ։ Քեզ հիմա լավ ուտել է պետք, որպեսզի առողջ ու ամուր լինես։ Ես կկթեմ այծերին և ոչխարներին, հետո նրանց արոտ կուղարկեմ։ Իսկ քեզ հետ հարկ կլինի ջուր բերելու գնալ։ Առայժմ խոտ կեր։

Բայց իշուկն այնքան ուրախ էր, որ մոռացել էր սնվելու մասին։ Հովսեփը նույնպես մտավ նրան տեսնելու։

-Իշուկը հիանալի տեսք ունի, -զարմացավ նա։ -Անճանաչելի է։

-Այո՛, սիրելի Հովսեփ, սա ամենաչքնաղ իշուկն է, ինչպիսին եթե լինում է, -նկատեց Մարիամը։

-Վախենամ ջրի գնալիս քեզ շատ հոգս պատճառի։ Չես պատկերացնի, որքան կամակոր է։

-Նրա համար լավ թամբ սարքիր, որ չհարի։ Կկապեմ վրան տկճորներն ու կտեսնես, թե ինչ փառավոր է քայլում, -պատասխանեց Մարիամը։

Հովսեփն իսկույն գործի անցավ։ Վերցնելով իշուկի չափսերը՝ մտավ արհեստանոց։ Լսելի էր, թե ինչպես է բանում մուրճով ու ռանդայով։ Շուտով դուրս գալով՝ փորձեց թամբն իշուկի մեջքին։

-Մի քիչ էլ պիտի տաշել աջից։ Այդպես ավելի լավ կլինի, -ասաց ու վերստին ուղղվեց արհեստանոցի կողմը։ Վերադարձավ պատրաստի թամբով այն պահին, երբ Մարիամն ավարտել էր առավոտյան գործը։ Երկուսով թամբեցին իշուկին․ ամեն բան տեղը տեղին էր։

-Բարի՛ Հովսեփ, -երախտագիտությամբ ասաց Մարիամը, -ոչ ոք քեզ պես թամբ չէր կարող պատրաստել։

Իշուկը համոզված էր, որ Մարիամը ճիշտ է։ Անցյալում երբեք նման թամբ չէր կրել, որը ոչ մի տեղը չհարի, ցավ չպատճառի։ Ամեն բան այնպես հարթ էր, ողորկ ու հարմար։

Հովսեփն ամրացրեց տկճորները։

-Ցտեսություն, Հովսե՛փ, մենք գնացինք, -բացականչեց շողացող Մարիամը։

-Ցտեսություն, -շունչ քաշեցՀովսեփը։ -Տեսնենք երբ կվերադառնաս այս ավանակի հետ։ Այնուամենայնիվ անհանգիստ եմ։

-Հարկ չկա, -ժպտաց Մարիամը։ -Մենք ժամանակին տուն կգանք։ Դու միայն նայիր, որքան հնազանդ է գնում։

Հովսեփը տարուբերելով գլուխը՝ անցավ արհեստանոց։

Հպարտ ու ուրախ՝ Մարիամն իր իշուկով գնում էր Նազարեթի ծուռումուռ փողոցներով։ Անցնում էր ցածրիկ, տափակակտուր շինությունների մոտով, ու բոլոր տներից ելնում էին կանայք, աղջիկները՝ կժերը գլխներին։ Մարիամն ընթանում էր առջևից, իշուկը՝ ետքից։ Նա չէր էլ պատկերացնում, թե իշուկի մտքով կանցնի կամակորություն անել․ նրան կառավարել իսկ չարժե։ Սանձերը դրված են թամբին։ Իշուկը ետքից գնում է ամենահավատարիմ շան պես։ Ոչ մի անգամ չհամառեց։ Ո՞վ չի լսի Մարիամին։ Երբ մոտեցան ջրհորին, կանայք, աղջիկները հավաքվեցին իշուկի շուրջը։

-Ա՛խ, Մարիամ, -ասացին, - ի՜նչ հոյակապ ավանակ է։ Որտեղի՞ց եք վերցրել։ Նա իհարկե ձերը չէ։

--Ո՛չ, մերն է, - հպարտ պատասխանեց Մարիամը։ -Հովսեփն է առել ինձ համար։

-Հովսե՞փը, -ապշած հարցրին նրանք։ -Այս հրաշք իշուկի՞ն։ Պետք է, որ շատ թանկ լինի։

Մարիամը միայն ծիծաղում էր։ Աղջիկները շոյեցին իշուկին, գովաբանեցին նրա տեսքը։ Ամենագեղեցիկը վարդագույն մի ծաղիկ քաղելով՝ ամրացրեց առջևի կաշեփոկին։

-Նայի՛ր, Մարիամ, ինքն հիմա նույնիսկ արքային է սազական, -խորհրդածեց նա։ -Գլուխն այսքան բարձր պահող ավանակ տեսած չկամ։

Մարիամը լցրեց տկճորները և ամրացրեց թամփին։

--Գնացինք տուն, -ասաց, -բայց ուշադիր կլինես, որ մի կաթիլ ջուր չթափվի։

Եվ ավանակը քայլեց հպարտ, հլու ու գեղեցիկ՝ ընտրելով նոր տուն տանող լավագույն ուղին, զգույշ, որ չթափի թարմ ջուրը։

Հովսեփի աչքը ողջ ընթացքում Մարիամի ու իշուկի կողմն էր, և երբ նրանք վերադարձան, իսկույն ելավ արհեստանոցից։

-Դեհ, լա՞վ անցավ։ Թե՞ ուժդ չէր պատում քաշել նրան։ Հանգստացիր, Մարիա՛մ, իսկ ես քշելով կտանեմ։ Ինքս արագ գլուխ կբերեմ։

-Սիրելի՛ Հովսեփ, -պատասխանեց Մարիամը ժպտալով, -պիտի քեզ ասեմ՝ սա աշխարհի լավագույն իշուկն է։ Մենք եղանք ջրի տեղում, նայի՛ր։ Տկճորները բերնեբերան լցված են, կաթիլ իսկ չի թափվել։

Հովսեփը զարմացավ։ Նա ջրով լի տկճորներից մեկը տեղավորելիս ասաց․

-Բոլոր արարածները հնազանդ ու հեզ են են դառնում, երբ դու ես գործ ունենում հետները, քանզի բարի ես։

-Բանը դա չէ, -նկատեց Մարիամը, -այս փոքրիկ իշուկը փառահեղ է, ու դու նույնպես, անուշի՛կ Հովսեփ։

Ապա Մարիամը իշուկին տարավ արոտավայր, ուր մյուս կենդանիներն էին արածում։

-Շնորհակալություն օգնության համար, -ասաց Մարիամը։ -Հանգստացիր, իմ սիրելի՛ իշուկ։ Այսօր քեզ համար ուրիշ գործ չկա, սակայն շուտով կգա հնձի ժամանակը և, հավատա, հոգսը շատ կլինի։

Արոտատեղը թեև մեծ չէր, բայց անասունի համար շատ լավն էր։ Բլրից փոքրիկ առու էր հոսում, որի շուրջ աճել էր ախորժելի կանաչ խոտը։ Օդը լի էր բուրմունքով, իսկ ծեր թզենին ստվեր էր տալիս, երբ արևը չափազանց շատ էր վառում։

Այդ օրն իշուկն իմացավ գաղտնիքը։ Սկզբում նրան հարցրին՝ կամենու՞մ է Մեծ գաղտնիքի մասին տեղեկանալ։ Իհարկե՛ ուզում էր։

Իսկ ի զորու՞ է պահել գաղտնիքը, -այնուհետ հարցրին։ Այո՛, կարող են իրեն վստահել։

Դե՛ լսիր, ուրեմն։ Տարիքավոր ոչխարը խոր շունչ քաշեց՝ պատրաստվելով պատմել։ Իշուկը հետաքրքրվածությունից դողդողաց, բայց գառներն ու ուլերը, որոնք արդեն գիտեին, թե հիմա ինչ է հետևելու, գաղնիքի մասին մտքերից այնպես հրճվեցին, որ անկարող էին հանգիստ կանգնել։ Նրանք սկսեցին տրտինգ տալ, խռնվել, լսելի մտմտալ։ Մեծերը փորձեցին նրանց խաղաղեցնել, սակայն դա բավական երկար տևեց, մինչև այն աստիճան լուռ դարձավ, որ տարեց ոչխարը ի վիճակի եղավ սկսել։

Նա ներս քաշեց շունչը, բացեց բերանը․․․ Բայց այդ պահին ամեն ինչ խլացրեց թռչունների մեծ երամի ճռվողյունը։ Ողջ Նազարեթի հավքերը թռան եկան և նստեցին մեծ ձիթենուն։ Նրանց ականջին հասել էր՝ ինչպես են ուրախացել գառներն ու այծիկները և իսկույն ըմբռնել էին, թե որ գաղտնիքի մասին է խոսքը։ Նրանք ևս ուզում էին այդտեղ լինել։ Նրանք նույնպես գիտեին Մարիամին, և նրա մասին մտածելիս կոկորդով մեկ ուրախ երգում էին։

Տարեց ոչխարը հարկադրված կրկին լռեց, թեև հանգիստ էր, մինչդեռ խեղճ իշուկը քիչ էր մնում շունչը փչի հետաքրքրասիրությունից։

Վերջապես ոչխարը կարողացավ խոսել։ Երրորդ անգամ օդը ներս քաշելով ասաց․ «Մա․․․» ։ Հիմա էլ սկսեցին ճռռալ ծղրիդները, որոնց նաև ճպուռ են անվանում։ Նրանք ևս հավաքվեցին ձիթենու մոտ։ Իշուկի համար նրանց ականջ ծակող ճռճռոցը խլացնող աղմուկ էր, բայց ծղրիդները կարծում էին, թե դա շատ գեղեցիկ է հնչում։ Համ էլ, նրանց ուրախանալու կերպն էր դա։

Երբ վերջապես նրանք լռեցին, ոչխարը չորրորդ անգամ օդ հավաքեց։ Նա կամենում էր վերջապես անաղմուկ և հանդիսավոր ներկայացնել, թե ինչ գաղտնիք է դա, փոխարենը շատ բարձր վրա եկավ․ «Մարիամը երեխա է ունենալու։ Որդի՛» ։

Այստեղ նրան դարձյալ ընդհատեցին։ Ոչխարներն ու այծերը ցատկոտում էին ու պարում, թռչունները նոր երգեր ճռվողում, ծղրիդները ճթճթում։ Եվ իշուկն էլ հրճվանքից այնքան բարձր խառանչեց, որ ճպուռներն իրենք իրենց չլսեցին։ Դա անսահման երկար շարունակվեց, մինչև բոլորն ուժասպառվեցին։

Խաղաղվեց։ Յուրաքանչյուրը մտածում էր Մարիամի Որդու մասին, որը շուտով աշխարհ էր գալու։ Հիմա այնպիսի լռություն էր, որ լսելի էր առվի թույլ խոխոջը։

Գառները հանդարտվեցին։ Նրանք կանգնել, լարված մտածում էին, թե ինչպես են խաղալու Նրա հետ։Գուցե թե Նա ուզի ծեր ձիթենու շուրջ պահմտոցի՞ խաղալ։ ՈՒլիկները պատկերացնում էին, ինչպես են Նրա հետ առաջկտրուկ վազում։ Ծղրիդները պատրաստվում էին Մանուկին ճռռալ սովորեցնել։ Թռչունները գեղեցիկ օրորոցայիններ էին հորինում․ նրանք գիտեին, որ մարդու Երեխան չի կարող անմիջապես խաղալ և չաչաճճիություն անել, բայց մեծանալու ու առողջ լինելու համար պիտի շատ քնի։

Մեծ կենդանիներին ևս դա հասկանալի էր։ Այծերը Մանկանը որակյալ կաթ կտան, ու նրանք որոշում էին, թե ինչ խոտ ուտեն, որը սովորականից ավելի առողջարար լինի և ուժ տա։ Իրենք պետք է հրաժարվեն դառը կանաչից ու խոտից, որպեսզի կաթը չկծվի։

Ոչխարներն իրենց հերթին կարծում էին, որ փոքրիկին փափուկ, տաք հագուստ է պետք, և խորհրդածում էին, թե ինչպես կարողանան շատ բուրդ աճեցնել ու զգույշ լինեն, որ այն չփչանա։

Բայց ամենահրաշալի միտքը իշուկի գլխում ծնվեց․ հարուստի փոքր որդին թամբով հեծկան ավանակ ուներ։ Ի՜նչ կտրիճ տեսք ուներ տղան նստած գնալիս։ Միայն թե Հովսեփը նման մանկական թամբ պատրաստեր։ Այլևս Հովսեփի հետ վատ չի վարվի։ Ինքն ուզում է շատ ուշիմ լինել։ Գուցե այդ դեպքում Հովսեփը ցանկանա երեխային թամբ սարքել։

Լռությունը երկար տևեց։ Ամեն մեկն իր մտքի հետ էր, սակայն գառնուկներն անսպասելի գոչեցին՝ օ՜ձ․․․ Նրանց կողքը՝ ամենափոքրիկ գառնուկի անմիջապես քթի տակ մեծ օձ էր պառկել։ Նա արոտավայրի ամենածայրում էր ապրում։ Ի՜նչն էր էր նրան բերել այստեղ։ Բոլորը սոսկացին, բայց սողունն ասաց․

-Դուք խոսում եք Մարիամի Որդու մասին ու վախենում եք ինձնից։ Մի՞թե չգիտեք, որ Որդին առանց ահի խաղալու է օձերի հետ։ Մի՞թե չգիտեք, որ վայրի գազաններն ու ընտանի կենդանիներն միատեղ են սնվելու։ Մի՞թե տեղյակ չեք, որ Մարիամի տանը ոչ մի արարած չի կարող մյուսին չարություն պատճառել։

-Այո՛, -ամաչելով պատասխանեց տարիքով ոչխարը, -դու ճի՛շտ ես։ Այլևս չենք վախենա։ Մեզ հետ ուրախացիր Մարիամի Մանկան համար։


    

Բերքհավաք


    

Եկավ բերքը հավաքելու ժամանակը։ Մարիամի ու իշուկի համար, պարզվեց, իրոք շատ գործ կա․պետք հավաքվեր, տեղափոխվեր տուն և չորանալու համար փռվեր հարթ տանիքին։ Մարիամի թզենին կռացել էր պտղի առատությունից, և զամբյուղը, որը տանում էր իշուկը, միշտ ծանրաբեռ էր։ Բայց ոչինչ՝ Մարիամը կթփթփացնի ուսին, կթողնի քաղցր թուզ ծամի, և ինքը դարձյալ հոգնություն չի զգա։ Վերջապես հավաքված են բոլոր թզերը։

-Դե, ի՛մ իշուկ, մենք կարող ենք երկու օր հանգստանալ մինչև խաղողահավաք։

«Հիանալի է, -մտածեց իշուկն ու գլխով հպվեց Մարիամի ձեռքին, -օրերով հանդում կարածեմ այծերի ու ոչխարների հետ» ։

Հաջորդ առավոտ, սակայն, Մարիամն ու Հովսեփը նորից փարախ եկան։

-Իմ փոքրի՛կ իշուկ, ասաց Մարիամը, -մեր խեղճ հարևանուհին՝ Հուդիթը բոլորովին մենակ է։ Նա ավանակ չունի։ Ես ու դու մի քիչ նրան կօգնենք։

-Արոտում, իհարկե, հիասքանչ է, -մտածեց իշուկը, -բայց ավելի ուրախալի է ողջ օրը Մարիամի հետ աշխատելը, -և նա պատրաստակամ վարգեց։

Հուդիթն ուրախացավ նման օգնականով։

-Ես ծեր եմ, զառամյալ, -ասաց։ -Մտքովս չէր անցնի, թե ինչ-որ մեկն իմ մասին հոգ կտանի, սակայն տեսնում եմ՝ Աստված հիշում ինձ պես պառավին։ Նա Նազարեթի ալավագույն կնոջն ինձ մոտ ճամփեց։

-Եվ ամենախելամիտ ավանակին, -ծիծաղելով նկատեց Մարիամը։

Մի քանի օր Մարիամն ու իշուկը աշխատեցին Հուդիթի համար։

-Թերևս բավական է, -մի երեկո ասաց Մարիամը։

-Վաղն ինձ վերջապես թույլ կտան արածել, -մտածեց իշուկը։ -Դա հրաշալի կլինի։ Բոլոր դեպքերում թվում է մի քիչ հոգնել եմ։

-Առավոտյան սկսվում է խաղողի բերքահավաքը, -վերադառնալով տուն՝ ասաց Հովսեփը։ -Ցավալի է, որ քեզ, Մարիա՛մ, չհաջողվեց հանգստանալ։

-Ոչինչ չես կարող անել, Հովսե՛փ, -պատասխանեց Մարիամը, -ես ջանասեր իշուկ ունեմ։ Առանց նրա ստիպված էի լինելու ողջը ինքս քաշեքաշ կրել և այսօր իսկապես դադրած կլինեի, իսկ նրա հետ նույնիսկ կարողացա օգնել Հուդիթին։ Դրա համար շատ ուրախ եմ։

-Ի՜նչ ցավալի է, -ասաց տարիքավոր ոչխարն իշուկին, -քեզ նույնիսկ մի օր չհաջողվեց լինել արոտավայրում։

Խաղողահավաքը տարվա ամենաուրախ ժամանակն է։ Ամենուր խաղողի թագավորություն է, մարդիկ ծիծաղում են, երգում, միմյանց հյութալի ողկույզներ փոխանցում։ ՈՒրախությամբ վարակվեցին նաև կենդանիները։ Մարիամի իշուկն ընթացքի ժամանակ ասես պարեր, թեև ճթերով լեցուն կողովները շատ ծանր էին։

-Ինչքա՜ն առատ է հատապտուղն այս տարի, -ասում էր Հովսեփը, -ու որքա՜ն ընտիր։

-Այո՛, թե հյութի կհերիքի ու թե չորացնելու, -ուրախ արձագանքեց Մարիամը։ -Բայց մեր իշուկը հոգնած է երևում։ Թող նա իրոք երկու օր հանգստանա արոտավայրում, մինչև գա ձիթապտղի քաղի ժամանակը։

-Մեզ համար, ա՛յ, լավ կլինի արոտում, -ցնծացին այծերն ու ուլիկները։ Այդպես չէ՞։

-Այո, այո, -համաձայնեց իշուկը։

Մյուս օրը, սակայն, վաղ առավոտյան Մարիամն իշուկին ասաց․

-Հուդիթը ոչ ոք չունի, ո՞վ կօգնի նրան հավաքելու բերքը։ Խաղողն արդեն հասել է։ Նա չի կարող արագ քաղել։ Մենք մի քանի օր կօգնենք նրան։

«Արոտատեղիում հիրավի հիասքանչ է, -մտածեց իշուկը, բայց դա մի՞թե կարելի է համեմատել Մարիամի կողքին աշխատելու հետ» ։

Եվ իշուկն ու Մարիամը պատրաստվեցին ձեռք մեկնել խեղճ Հուդիթին։

-Ի՜նչ բախտավորություն է բարի հարևաններ ունենալը, -ասաց Հուդիթը։ Սա լավագույն բանն է, որ Աստված կարող է առաքել աղքատներին։

-Ժրաջան իշուկը ևս լավ ընծա է, -պատասխանեց Մարիամը։

Վերջապես Հուդիթի խաղողն էլ հավաքվեց, ու փոխադրեցին տուն։ Հիմա էլ ձիթապտղի ժամանակը հասավ։

-Դու բոլորվին դադար չունես, -ասաց Հովսեփը։

-Սարսափելի ոչինչ չկա, -եղավ Մարիամի պատասխանը։ -Ինձ միայն իշուկն է անհանգստացնում։

-Ո՛չ, -մտածեց նա ու թեքվեց դեպի Մարիամը։ -Քո տեսքն ինչ-որ լավ չէ։ Մեկ-երկու օրով կփակեմ արհեստանոցն ու ու կօգնեմ քեզ, -եզրափակեց Հովսեփը։

Ձիթապտուղի բերքհավաքը դժվար էր։ Մոտերքի պուրակի ծեր կոշտուկաբուն ձիթենիներից օգտվել կարող էին բոլոր նազարեթցիները։ Տղամարդիկ երկար փայտերով խփում էին ճյուղերին՝ սկսելով վերևից, հասնելով ներքև։ Երեխաները հավաքած ձիթապտուղը լցնում էին զամբյուղները։ Կանայք պոկում էին այն պտուղները, որոնց ձեռք հասնում էր։ Թեև կողովը սոսկալի ծանր էր, իշուկը հոգնություն չէր զգում։

-Այս իշուկն իրականում գանձ է, ասաց Հովսեփը։ Շա՛տ լավ ավանակ է, լավագույնը ողջ քաղաքում, պիտի խոստովանեմ։

-Լավագույնն աշխարհում, -արձագանքեց Մարիամը։

Ձիթենու անտառակից ելնելիս իշուկին դեմառդեմ ելան Նազարեթի մյուս ավանակները։ Ոչ ոք չճանաչեց նրան, նույնիսկ մեծահարուստի էշերն ու գրաստապանը։

-Ինչպիսի՜ ազնվազարմ ավանակ, - «ախ» քաշեց ծառան։ -Որքա՜ն հնազանդ է։ Ի՜նչ գեղեցիկ է պահել գլուխը՝ հպարտ, ուղիղ։ ՈՒ որքա՜ն լավ խնամված, սանրված է։

-Ինձ նա հիշեցնում է ինչ-որ ժամանակ ճանաչածս մի ավանակի, -ասաց տարիքավոր էշը։ -Նրա քայլքն ու պահվածքը նույնքան սիրուն էր, սակայն ոչ մի կերպ չեմ մտաբերում ով էր։

-Նա շատ, շա՛տ սիրուն է, -երիտասարդ իշուկով հիացան բոլորը։ -Այնպես ամուր է։ -Եվ ծեր ավանակը հավելեց․-Նա պետք է մեզ հետ լինի, քանի որ մեր տերն ամենահարուստն է։ Նա բոլորվին չի սազում աղքատներին։

-Ոչ մի կերպ ըմբռնում, ինչպես են նրան ձեռք գցել, -հետագայում էլ տալիս-առնում էր հարուստի էշը։

Մարիամի իշուկի ականջին ամեն բան հասավ, ժպտում էր՝ կողովով բեռնված տուն գնալիս։Նրան վիճակված էր հաճախ ետուառաջ անել ձիթենու պուրակի և Հովսեփի տան ճամփով։ Սակայն մի օր էլ Հովսեփը իրենց տան մոտից իշուկին ուղղեց Հուդիթենց կողմ։

-Պե՛տք է, -Հովսե՛փ, -խնդրեց Մարիամը։ -Թշվառ կինը ձիթապտղի ո՞նց գնա։

-Դու ճիշտ ես, -համաձայնեց Հովսեփը։ -Իսկապես մեզ է հասել աշխարհի լավագույն ավանակը, և հարևաններին օգնելը նվազագույնն է, որով ի զորու ենք մեր երախտագիտությունը հայտնել Աստծուն։ Բայց թե ժամանակը գնում է, իսկ դու այդպես էլ դադար չես առնում։

-Շուտով ձմեռը կգա, -ասաց Մարիամը, -այդ ժամանակ էլ կհանգստանանք՝ թե՛ ես ու թե՛ զարմանահրաշ իշուկը։

-Ի՞նչ կարող եմ անել․ հանգստանամ, թե՝ ոչ, որոշողը միմիայն Մարիամն է, - մտածեց իշուկը։

Բայց երբ բերքահավաքն ավարտվեց, իշուկին հարկ եղավ ուղեկցել Հովսեփին։

Դաշտերն ու բլուրները գրեթե չորացրած շոգն ավարտվեց։ Ցրտել սկսեց։ Հովսեփը ավանակի հետ ուղևորվեց հեռուները՝ փայտ բերելու։ Մինչև ուշ երեկո չոր ճյուղեր էր փնտրում՝ գտածները կապելով իշուկի մեջքին։ Նրանք հարկադրված էին բավական հեռու գնալ քիչ ու միչ բան գտնելու համար։ Նազարեթի շուրջ փայտը սակավ էր, բացի դա մյուս աղքատներն էլ էին հավաքում։

Մի անգամ, երբ Հովսեփն իշուկի հետ առանձնակի հեռու էր գնացել, երկնքում սև ամպեր կուտակվեցին։ Արևը թաքնվեց, և մութը պատեց, չնայած կեսօրվա ժամը մեկն էր։ Ծովից սառը քամի փչեց։

-Երևում է՝ անձրև է գալու, -ուրախացավ Հովսեփը։ -Հողն այլևս անկարող է ծարավին դիմանալ։ Առուներն ու ջրհորները վերստին կլցվեն ջրով, ու գազանները կխմեն, որքան կամենան։ Հիանալի է, որ անձրևելու է։

Իշուկը, հակառակ, անձրև չէր սիրում։ Թյու՛, այն տհաճ թաց է, սառը։ Բայց եթե Հովսեփն այդքան ուզում է, թող գա։ Բոլոր դեպքերում նա կարոտում էր տանը, չոր, տաք գոմին։ Եվ անհամբեր դոփում էր։

-Դե-դե, իշու՛կ, -հորդորեց Հովսեփը, - մենք այսօր պիտի շատ ցախ տուն տանենք։ Հնարավոր է, անձրևն առավոտյան թույլ չտա տնից ելնել։ Ես փոքր ինչ դեպի հյուսիս մի տեղ գիտեմ, հավանաբար այնտեղ որոշ բան գտնենք։

Իշուկը Հովսեփից ետքից ընթացավ հեռուները։ Գրեթե պատրաստ էր կամակորության։ Հանկարծ պատկերացրեց իրեն չռված, քտնմխած ցատկռտելիս։ Հովսեփին հարկ կլինի իրեն որսալ, և կվերադառնան տուն, -մտածեց։ Բայց նույն պահին մտաբերեց Երեխային․ ինքը պիտի լսող լինի, որպեսզի Հովսեփը փոքրիկ, հարմարավետ թամբ պատրաստի, և նա զիջողաբար քայլեց։

-Դու փառավոր ես, ամենաժրաջանը, -գովաբանեց Հովսեփը։ -Ըստ երևույթին, դու նույնպես հասկանում ես, որ մենք Մարիամի համար պետք է շատ ցախ հավաքենք։ Նա տունը պիտի տաք պահի, որ մեր Փոքրիկը չսառչի։

Իշուկն ամաչեց իր տգեղ խոհերից։

Երբ հասան Հովսեփի ասած տեղը, բավականաչափ ճյուղեր գտան։ Հովսեփն այնքան բարձեց, որ իշուկն հազիվ էր տանում։

-Հիմա հետ կգնանք, -ասաց Հովսեփը։ Ես կողքից կքայլեմ ու կօգնեմ պահել կապուկը։

Ընթացքում վրա տվեց մթնշաղը։ Քամին ավելի ու ավելի ուժգին էր փչում, և անձրև սկսվեց։ Իսկական տեղատարափ էր։ Անձրևն աչքերին էր խփում, և երկուսն էլ բան գրեթե չէին տեսնում։ Դժվարությամբ էին առաջանում։ Շուտով Հովսեփը կանգնեց։ Ճամփան գտնելու համար շուրջը նայեց։ Հնարավոր չէ․ Հովսեփն ու իշուկը շեղվել էին ուղուց։

-Ձախ պիտի պահենք, -մտածեց Հովսեփն ու քաշեց սանձը, բայց իշուկը դեպի աջ էր ձգտում․ իրենք չէ՞ որ այդտեղից են եկել։ Ինչու՞ է Հովսեփն ուրիշ կողմ ուզում։

-Այս կողմ արի, -խնդրում էր Հովսեփն ու քաշքում, որքան ուժը պատի։

Այդ ժամանակ իշուկը պպզեց հետևի ոտքերին․ տնից հեռու տանող քայլ իսկ չի անի։

--Կամակորություն մի արա, -խնդրեց Հովսեփը։ -Դու վերջին շրջանում այնպե՜ս ըմբռնող ու ողջամիտ էիր։ Մարիամի մոտ վերադառնալու համար մենք իրար պիտի օգնենք, քանի դեռ գիշեր չէ։

Սակայն հենց դա էլ ուզում էր իշուկը։ Որքան էլ Հովսեփը քաշքշեց, նա չշարժվեց տեղից։ Թուլացած պարանը ձգելու համար Հովսեփը մի պահ թողեց սանձերը։ Ավանակն ասես դրան սպասելիս լիներ․ նույն պահին ոտքի ելավ ու աջ վազեց։ Հովսեփը հետ մնալով՝ բղավեց․

-Կանգնի՛ր, կանգնի՛ր։ Մենք կմոլորվենք։ Սպասի՛ր» ։

Իշուկն նրան այնքան մոտ թողեց, որ Հովսեփը գրեթե բռնելու էր սանձը, այնուհետ վերստին արագորեն հեռացավ։ Հոգնած, մտահոգ Հովսեփն ստիպված էր ետքից հասնել։ Արդեն վախենում էր իսպառ կորցնել Մարիամի իշուկին։

Ավանակն հանկարծ կանգնեց ու զռաց։ Հովսեփը խավարում նրան գրեթե չէր տեսնում, բայց լսում էր նրա ցնծալը՝ իա՜, իա՜։

Հովսեփին ի վերջո հաջողեց բռնել իշուկի սանձերը։ Նա շուրջը նայելով՝ ծայրահեղ զարմացավ․ Նազարեթի քաղաքային դարպասների առաջ էին։

-Ա՛յ քեզ բան, -ապշեց Հովսեփը։ -Աչքերիս չեմ հավատում։ Մենք Նազարեթում ենք։ Մարիամն իրավացի է․ աշխարհի ամենախելացի ավանակն ես դու։

Մարիամը տանը մերձ տաք փարախում նստել կթում էր։ Գառներն ու այծիկները նրան հանգիստ չէին տալիս․ հրում էին, դիպչում մռութիկներով, կուտակվում ծնկների շուրջ, միայն թե շոյի։ Տարիքոտ կենդանիները ձգտում էին սթափեցնել մատղաշներին՝ պարսավելով նման պնդերեսությունը։

-Թողե՛ք, -ասաց Մարիամը, -նրանք այնքա՜ն քնքուշ են։ Կմեծանան ու լիովին հնազանդ կդառնան։ Բայց որտե՞ղ են Հովսեփն ու իշուկը։ ՈՒ՞ր կարող են լինել այս եղանակին։ Երևում է, անձրևը վատ վիճակի մեջ է դրել։ Եթե չիմանայի, որ հրեշտակը նրան կպաշտպանի, շատ կանհանգստանայի։

Նույն պահին փարախի դուռը բացվեց։ Մտան Հովսեփն ու իշուկը։ Մարիամը ելավ, օգնեց իջեցնելու փայտի ծանր կապուկը և սկսեց չորացնել թրջված ավանակին։Հովսեփը վրայից քաշեց հանեց թաց վերարկուն՝ ընթացքում պատմելով, թե ինչպես է մոլորվել ու իշուկն ինչպես գտավ ճիշտ ուղին՝ ստիպելով հետևել իրեն։ Մարիամը ծիծաղեց ու մտածեց, որ ինքը միշտ է իմացել՝ իր իշուկն ամենախելացին է ողջ աշխարհում։

Անասնոցի բոլոր կենդանիները հիացած էին իշուկով, իսկ տարիքավոր ոչխարն ասաց․

-Պզտիկնե՛ր, նրանից սովորեք։

-Այո՜, -ձայնեցին գառնուկներն ու ուլիկները, -մեր իշուկը շատ խելացի է ու մեծ հերոս։

-Ի՜նչ եք ասում, -մտածեց իշուկը։ -Ես ընդամենը ուզում էի արագ վերադառնալ Մարիամի մոտ, դրա համար էլ ուղիղ տուն եկա։

Այդ գիշեր, ինչպես սովորաբար, փարախում խոսեցին Մարիամի Մանկան մասին։ Զրույցին զուգընթաց, իշուկը մոռացավ իր դողդողոցն ու հոգնությունը։

-Շու՞տ է Նա գալու, մայրի՛կ, -գլուխ էին տանում գառնուկները։

-Ի՞նչ ես կարծում, Նա վաղը կգա՞, -հարցնում էին անհամբեր ուլիկները։

-Մի փոքր էլ համբերեք, -լինում էր տարեց կենդանիների պատասխանը։

-Դե, եթե մի՜ քիչ, -մայեցին գառները, -քիչիկ-միչիկ․․․

-Իսկ հիմա քնեք, պստլոնե՛ր, և հիանալի կլինեք, -խնդրեց տարեց ոչխարը, - այլապես հարկ կլինի երկար սպասել։

Չվտանգելու համար նույն պահին բոլորը հնազանդվեցին։ Շուտով ողջ փարախը քնած էր։ Գառներին ու ուլերին երազում երևաց Մանուկը, իսկ իշուկը Մարիամին տեսավ։


    

Կայսերական հրաման


    

Հաջորդ օրը անձրևը թափվում էր, ինչպես դույլից։ Իշուկին հանգիստ թողեցին փարախի ընկերների հետ։ Հրաշք էր վերջապես հանգստանալը։ Երեկոյան, մինչ Մարիամը կթում էր, մտավ Հովսեփը։

-Այնպիսի ամպրոպ է, -ասաց նա։ -Ի՞նչ լավ է, որ տանն ենք, ու հավաքել ենք ողջ բերքն ու ձմռան փայտը։

-Այո՛, մեզ համար լավ է, -պատասխանեց Մարիամը։ -Ի՞նչ ես կարծում, Հովսե՛փ, կարո՞ղ ենք փայտ բաժին հանել Հուդիթին։

-Այո՛, ըստ էության, կկարողանանք, -գցեց-բռնեց Հովսեփը։ -Թող վաղը մի կապ վերցնի։

-Համա թե կուրախանա, -ժպտաց Մարիամը։

-Ճիշտ ես, Մարիա՛մ։ Ես ուզում եմ․․․

Դարպասի ուժգին թակոց լսվեց։ Հովսեփը ելավ բացելու։ Նա երկար մնաց դրսում, իսկ երբ վերադարձավ, տխուր ու անհանգիստ էր տեսքը։

-Ո՞վ էր, -վախվորած հարցրեց Մարիամը։ -Ինչ-որ վատ բան կա՞։

-Մենք պիտի անհապաղ Բթեթղեհեմ ուղևորվենք, -արտաբերեց Հովսեփը։

-Բեթղեհե՞մ։ Դա այնքա՜ն հեռու է։ Բեթղեհեմում ի՞նչ գործ ունենք։

-Կայսրը հրամայել է միապետությունում բոլորին հաշվառել, -բացատրեց Հովսեփը։ -Բոլորին գրանցելու են մեծ գրքում, և ամեն մարդ պետք է քաղաք գնա, որտեղից իր տոհմն է։

-Իսկ մի՞թե նույն հաջողությամբ չի կրելի գրանցվել Նազարեթի գրքում, -հարցրեց Մարիամը։

-Ո՛չ, յուրաքանչյուրը պիտի գնա իր հոր քաղաքը․ այդպես է կարգադրել միապետը։Ես սերում եմ բեթղեհեմցի Դավիթից, և մեզ հարկավոր է այնտեղ ուղևորվել։

-Բայց հենց հիմա ես չեմ կարող, -ասաց Մարիամը։ -Իմ Զավակը ցանկացած օր կարող է լույս աշխարհ գալ։

Գառնուկներն այդ լուրից անչափ հուզվեցին։

-Սը՜ս, -հիշեցրեց նրանց տարեց ոչխարը։

-Տիրակալը հրամայել բոլորին անմիջապես մեկնել, -ասաց Հովսեփը։ -Մենք չենք կարող հետաձգել։

-Սիրելի՛ Հովսեփ, այդ դեպքում մենակ գնա։ Հո չե՞ս ուզում, որ Մանուկը ճանապարհին ծնվի և կամ անապատի վայրի գազանների մեջ։

-Գուցե, այնուամենայնիվ, կհասնե՞նք Բեթղեհեմ, - փորձեց սփոփել Հովսեփը։

-Բայց այնտեղ ոչ մեկին չգիտենք, որը մեզ կհյուրընկալի, -տրտնջաց Մարիամը։

-Ես շատ եմ անհանգստանում, Մարիա՛մ, -արտահայտվեց Հովսեփը։ -Դու պետք է ինձ հետ լինես։ Միապետը հրամայել է բոլորին հաշվառել։ Նրա գրագիրը կամենում է ընտանիքի բոլոր անդամներին անձամբ տեսնել՝ նախքան գրանցելը։ Պետք է լսել տիրակալին։

Մարիամը մտածմունքի մեջ ընկնելով՝ նստեց։ Ապա ելնելով՝ ասաց․

-Հավանաբար ճիշտ ես։ Մենք այնքա՜ն ընդունակ իշուկ ունենք։ Գուցե թե, ո՞վ գիտե, Աստված է մեզ համար այդ ուղևորությունը որոշել։ Մանկան բոլոր առարկաները ես մի տեղ կդնեմ, նաև տաք մորթի, որում Մանուկը կարող է քնել, ու շատ ուտելիք ճամփի համար։ Իշուկն ի զորու է այդքանը, ինձ էլ հետը տանել, եթե հոգնեմ։

-Բայց ո՞վ է նայելու մեր անասունին, մինչ մենք ճամփին կլինենք, -մտքի մեջ ընկավ Հովսեփը։

-Առավոտյան կգնամ քրոջս մոտ ու կխնդրեմ դրա համար։ Նրա ամուսինը Նազարեթից է, ուստի ոչ մի տեղ նրանց գնալ պետք չէ։ Հավանաբար սիրով կհամաձայնի հոգալ, մինչ տանը չենք լինի ։ Կարծում եմ, ամեն բան լավ կլինի, Հովսե՛փ։

Մարիամը ընթրիք դնելու համար սենյակ անցավ։ Հովսեփը խնամքով փակեց փարախը, որպեսզի ոչ մի վայրի գազան մուտք գործելով չվնասի անասունին, ու նույնպես գնաց տուն։

Անասնոցում ուժգին վախ տիրեց։Բոլոր կենդանիները լսեցին, սակայն բան չհասկացան։ Գառնուկներն ու այծիկները Մարիամի խոսքից միայն որսացել էին այն, որ Մանուկը կարող է արևերես ելնել ցանկացած օր։ Մեծերը, հակառակ, ըմբռնել էին, որ ինչ-որ բան այն չէ։

-Նա շուտով կգա՜։ Նա շուտով կգա՜։ Նա շուտով կգա՜, -բղավում էր երիտասարդությունը։

-Բայց ոչ այստեղ, -պատասխանեց տարեց ոչխարը։ -Հովսեփը հստակ ասաց, որ իրենք պիտի շտապ մեկնեն, և Մարիամին էլ հարկ կլինի գնալ։

-Բայց Երեխան կարող է մեզ մոտ մնալ, -մտորում էին ուլիկները։

-Նման հիմարություն երբևէ լսած չկայի, - կշտամբեց տարեց ոչխարը։ -Մայրն իր Մանկանը թողած՝ ճանապարհ չի ընկնի։ Նախևառաջ՝ Երեխան դեռ չի ծնվել։

-Մի՞թե պարտադիր է, որ Մարիամը հիմա մեկնի, երբ ուր որ է կծնվի Որդին, -տնքացին գառնուկներն ու ուլիկները, որոնք դանդաղ հասկանում էին, բանն ինչ է, սակայն ոչ մի կերպ չէին համակերպվում։

-Համբերություն ունեցեք, -հիշեցրին մեծերը։ -Մի՞թե չլսեցիք, ինչպես Մարիամն ասաց, որ շուտով կվերադառնա։

-Բայց դա այնքան երկա՜ր կտևի, -դժգոհեցին ջահելները։

-Իսկ եթե տան ճամփան չգտնի՞, -հարցրեց ամենափոքրիկ գառնուկը։

-Մեր խելամիտ իշուկը նրան կբերի, -պատասխանեց տարիքով ոչխարը։ -Այնպես որ՝ վախենալու բան չկա։

-Այո՛, վախենալ պետք չէ, - համաձայնեցին փոքրիկները, -բայց դու ամբողջ ուժով շտապիր, իշու՛կ։

-Անպայման, -վստահեցրեց նա։ -Հետո շատ ուշադիր կլինեմ, որ երեխային չվնասեմ։ Մենք արագ կվերադառնանք, և ամեն բան լավ կլինի։ Իսկ հիմա քնեք։

Աստիճանաբար և՛ գառները, և՛ ուլերը, և՛ մեծ անասունները խաղաղվեցին, ու շուտով բոլորը քուն մտան Մարիամի տանը։

Մարիամն ու Հովսեփը անդուլ բանեցին այդ օրերին՝ իշուկին թողնելով փարախում։

-Լավ հանգստացիր, -ասում էր Մարիամը։ Մեզ երկար, երկար ճամփա է սպասվում դեպի Բեթղեհեմ։

Հովսեփն ավարտեց մոտն եղած բոլոր պատվերները, բաժանեց գնորդներին։ Եվ երբ հանձեց վերջին պատվերը, ավլեց արհեստանոցը, սրբեց գործիքներն ու գոցեց դուռը։

Մարիամն ընթացքում հաց թխեց, տեղավորեց մամլած թզի չրերի, ձիթայուղի ու այլ ուտեստների հետ ընդհանուր սնդուկում։ Այնուհետ հանեց Մանկան համար կարած ամեն բան՝ տակաշորը, շապիկներն ու խանձարուրը։ Բոլորը դրեց սեղանին, զննելով ձայնեց Հովսեփին․ նա ևս պիտի հիանա այս իրերով։ Ապա կապեց եղածն ու ճերմակ հրաշալի մորթին։

Պատաստվելով՝ Մարիամը լվաց, մաքրեց իր և Հովսեփի հագուստը, որպեսզի օտարություն կարողանան գնալ արժանապատիվ տեսքով։ Իհարկե, այցեց նաև քրոջը՝ խնդրելով տեր լինել անասունին։ Քույրը շատ տխրեց, որ Մարիամն ստիպված է լքել Նազարեթը, բայց և սիրով համաձայնեց հոգալ կենդանիներին։ Ծեր Հուդիթին ևս խնդրեցին օգնել ։

-Ես միշտ հուսով էի, որ ինձ կհաջողվի օրորել քո Որդուն, -ասաց նա։ -Ես հավեսով դա կանեի, բայց դրա փոխարեն հիմա կխնամեմ գառնուկներիդ։

-Շնորհակալ եմ, Հուդի՛թ, -պատասխանեց Մարիամը։ Դու ինձ ուրախացրիր։

Երբ նախքան գնալը Մարիամը վերջին անգամ կթում էր, կենդանիները սովորականից ավելի դեպի նա մղվեցին։

-Թանկագիններս, -ասաց Մարիամը, -դուք գիտեք, որ պետք է գնամ։ Ես տեսնում եմ ձեր աչքերից։ Չտխրեք։ Քույրս խոստացել է ձեզ հոգալ։ Նմանապես՝ ծեր Հուդիթը։ Բացի դա, Հուդիթը ժամանակ ունի, և ձեզ շատ բան կպատմի ու կզբաղեցնի, քանզի ուրիշ հոգս չունի։ Իմ քույրը մշտապես մի փոքր շտապում է։

Բոլորն սկսեցին աղմկել, և դա սոսկալի բողոքի պես հնչեց։

-Դե՛, դե՛, -ասաց Մարիամը, -ես շուտ կգամ։ Եվ այդ ժամանակ, այո, ձեռքերումս կբերեմ պստլիկ Որդուն։ Դուք լսու՞մ եք, չարաճճինե՛ր, պարտադրված եք զգույշ լինել, չհրմշտել, չկոխոտել, որովհետև Նա փոքրիկ ու նուրբ կլինի և չի տանի նման բոթբթոցները։ Լավ եղեք, մինչ ճանապարհին կլինեմ, և համբերությամբ զինվեք, քանզի ուղին երկար է։

Այդ գիշեր Մարիամը հրաժեշտ տվեց նրանց։

-Լուսաբացին դուք դեռ քնած կլինեք, երբ մենք ճամփա ընկնենք, -ասաց։

Սակայն բոլորն արթնացան և տխուր հետևում էին, ինչպես է Հովսեփը լծում իշուկին և ամրացնում թամբը։

-Այդպես տխուր մի նայեք, -խնդրեց իշուկն ընկերներին։ -Հիմա գնալ է պետք, բայց շուտով կվերադառնանք։

-Պաշտպանի՛ր Մարիամին ու Որդուն, -պատվիրեցին կենդանիները։

-Ես դա կանեմ, -լուրջ պատասխանեց իշուկը։

-Գնա՛նք, - ասաց Հովսեփը և Մարիամին նստեցրեց թամբին։ -Դեռ մութ է, բայց մոտ է լուսաբացը։ Շալն ամուր փաթաթիր, Մարիա՛մ, այսօր քամին այնքա՜ն սառն է։

Այդպե՛ս ճանապարհ ընկան Մարիամը, Հովսեփը և իշուկը դեպի հեռավոր Բեթղեհեմ։


    

Բեթղեհեմի ճանապարհին


    

Նազարեթից մինչև Բեթղեհեմ ուղին երկար էր՝ իշուկի համար գրեթե մի շաբաթ, եթե լուսաբացից մինչ ուշ երեկո վարգով ընթանային։ Իշուկը հպարտ էր, որ իրեն թույլ տվեցին օրերով թամբին տանել Մարիամին։ Ինչպես միշտ, պահում էր գլուխը ցից, հնազանդ, բայց և ոգևորված։

-Հովսե՛փ, այնքան գոհ եմ մեր իշուկից, -ասում էր Մարիամը։ -Ոչ մի կերպ չէի կարողանա անցնել ողջ ճանապարհը։ Ի՜նչ լավ է, որ նրան գնեցիր։

Առաջին օրը ուղին նրանց ծանոթ վայրերով էր անցնում։ Ընթանում էին Նազարեթին մերձ արոտավայրերի, ցանքսերի, խաղողի այգիների, թզենու պուրակների մոտով, այնուհետ՝ անծանոթ գյուղերի, որոնք այդուհանդերձ նման էին Նազարեթին։ Ոչ մեկ անգամ տեղատարափի տակ ընկան։ Մարիամն ու Հովսեփն ուրախ էին, քանզի առատ անձրևը լավ էր բույսերին ու կենդանիներին։ Երբեմն շողում էր արևը, և դա ևս ուրախացնում էր, զի չորացնում էր նրանց թաց հագուստը։

Վերջապես դեմ առան ինչ-որ գետի, որը հորդառատ անձրևների պատճառով դուրս էր եկել ափերից։ Նախկինում այն սոսկ փոքր առու էր, որով հեշտությամբ կարելի էր անցնել, բայց հիմա լայն, սրընթաց գետ էր։

Հովսեփը մտահոգ և անհանգիստ շոյում էր մորուքը։ Ինչպե՞ս մյուս ափ անցնեն։

Նա իր երկար զգեստը ամրացրեց ազդրերին, այնուհետ զգույշ քայլ արեց դեպի ջուրը։ Վա՜խ։ Քիչ մնաց ջուրը քշի։ Հապշտապ ափ վերադարձավ։

-Ո՞նց անենք, -մտածեց Հովսեփը։ -Ինձ թվում է, դժվար թե իշուկը ի վիճակի լինի մյուս ափ անցնել։ Հարկ կլինի սպասել, մինչև ջուրը պակասի, սակայն դա կարող է օրեր տևել։

-Կարծում եմ, Աստված մեզ ուղի կնշի, -հաստատակամ պատասխանեց Մարիամը։ -Հովսե՛փ, հապա նայիր՝ ինչ անում իշուկը։

Հանկարծ իշուկը, Մարիամին մեջքին, վճռական շարժվեց գետի երկայնքով։ Նա նկատեց սպիտակ կերպարանքը, որը ձեռքով էր անում, և ուղղվեց այդ կողմը։ Հրեշտակ էր, որին ո՛չ Հովսեփը տեսավ, ո՛չ Մարիամը։

Երբ իշուկը հասավ Հրեշտակին, սա բռնեց սանձից և տարավ ջուրը։

-Բռնվի՛ր։ Հե՛տ, -վախեցած բղավեց Հովսեփը։ -Մարիա՛մ, նրան հետ շրջիր։

Սակայն իշուկը գնաց գետի միջով, և Հրեշտակը նրան մեծ, ողորկ քարերի վրայով մյուս ափ հնեց։ Թեև Հովսեփը չէր տեսնում քարերը, որոնց զարնվում էին ալիքները, նետվեց իշուկի ետքից ու նույնպես բարեհաջող մյուս ափ ելավ։

-Մարիա՛մ, -հարցրեց, -դու ուժե՞ղ վախեցար։

-Վախեցա՞, -զարմացավ Մարիամը։ -Ինչի՞ց երկյուղեի։ Կարծում եմ, Աստծո Հրեշտակը տանում էր իշուկին, չնայած ինքս չտեսա։

-Հավանաբար, ճի՛շտ ես, Մարիա՛մ, -պատասխանեց Հովսեփը։ - Հիմարություն էր իմ այդպես սարսափելը․ ինչպե՜ս էր խփում սիրտս։

Շուտով եկավ ճաշի ժամը։ Մարիամն իջավ իշուկից, իսկ սնվելուց հետ հանգստացավ ամբողջովին նոր բողջոջներ տված թզենու տակ։ Հովսեփը անցյալ տարվա մի քանի ուտելի թուզ գտնելով՝ տվեց Մարիամին։

-Նայի՛ր, անձրևը որքա՜ն բարերար է ազդել այս ծառի վրա։ Նրանք արդեն այնքան չոր չեն։ Նրանցում նոր կյանք կա։

Այդ պահին օդը լցվեց հավքերի հրճվագին դայլայով։ Երամն իջնելով ծառին՝ հոգին բացող ճռվողյուն դրեց։

-Նրանք ինչպե՜ս են ուրախանում, -ասաց Մարիամը։ Լսու՞մ ես, նրանք իմ Մանկան համար են երգում։

Հովսեփը ծիծաղեց։

-Ինչպե՜ս են ուրախանում, -ասաց Մարիամը։ -Լսու՞մ ես՝ մեր Երեխայի համար են երգում։

-Որտեղի՞ց գիտես։

-Դե՛, գիտեմ, -խորհրդավոր ասաց Մարիամը։ -Մի՞թե չես նկատել, Հովսե՛փ, որ նրանք մեր թռչուններն են։

-Մե՞ր։

-Այո՛, չճանաչեցի՞ր։ Նազարեթի մեր այգունն են։ Ես իմացա։ Ահա այս փոքրիկը, որը միշտ կողքանց է ցատկում, սա՛, լրիվ ձեռնասուն ասես լինի, նույնիսկ իմ ափից է համարձակվում կեր կտցել։ Տեղը չբերեցի՞ր, Հովսեփ։ Սրան ևս գիտեմ։ Եվ սրա՛ն։ Այս մեկի՛ն էլ։ Նրանք են, այո՛։ Օ՜, Հովսե՛փ, թռչունները մեր ետքից են թռչում։ Նրանք ուզում են մեզ հետ լինել և ողջունել Մանկանը։

-Դու իրո՞ք համոզված ես, որ մերն են, -վերստին հարցրեց Հովսեփը․ նրան թվում էր, հավքերին անհնար է ճանաչել։

-Լիովին, -ասաց Մարիամը, -այդպես չէ՞, իշուկս։ Դե՛, դու ևս գիտես իրենց։

Իշուկը, այո՛, տեղյակ էր և վաղուց էր նկատել, որ ուղեկցում են իրենց։ Երբեմն նրանք առաջ էին ընկնում, երբեմն լքում, հետո վերստին նստում ծառին ու ճռվողում, երբ իշուկն անցնում էր մոտերքով, ծլվլում էին՝ Մարիամին մերձ թռչելով։ Իշուկին զարմացնում էր սոսկ այն, որ Մարիամը երկար ժամանակ նրանց տեղը չէր բերում

Հանգստից հետո շարունակեցին ճամփան մինչև երեկո։ Շատ հոգնեցուցիչ էր այդքան երկար՝ ժամերով քայլելը։ Երեքն էլ ուժասպառ էին, երբ արևը մայր մտավ։

-Շարունակել չենք կարող, -նկատեցՀովսեփը։ -Գիշերելու պիտի տեղ գտնենք։

-Լավ կլինի որևէ տան մեջ, -խնդրեց Մարիամը։

-Դու սառե՞լ ես։ Մի քիչ էլ գնանք, կարող է բնակավայր հասնե՞նք, -ասաց Հովսեփը։

Շուտով մթնեց, իսկ նրանք գնում-գնում էին, և Հովսեփն արդեն վախենում էր, որ ոչ մի գյուղ էլ չեն գտնի ու կարկ կլինի բաց օդում գիշերել։

-Մի հուզվիր, Հովսե՛փ, -ասաց Մարիամը։ Հուսով եմ, Աստված կօգնի։

Հազիվ էր դա ասել, երբ իշուկին վերստին հայտնվեց Հրեշտակը և համառորեն ձեռքով արեց։ Իշուկը նրա մոտ՝ բլրակ բարձրացավ։ Այդտեղից կարելի էր տեսնել թույլ լույսը։

-Բնակավայր, Հովսե՛փ։ Փառք Աստծուն, -հրճվանքով բացականչեց Մարիամը։

Ճանապարհորդները շուտով գյուղում էին։ Հովսեփը թակեց առաջին իսկ դուռը և իջևան խնդրեց։ Նրանք շատ աղքատ մարդկանց էին դիմել։ Տղամարդը հրավիրեց ներս, իսկ տանտիրուհին՝ հաց կիսել։ Շուտով Մարիամը, Հովսեփն ու իշուկը խոր քնած էին։

Առավոտյան բոլորին արթնացրեց թռչունների դայլայլը։

-Այս ի՞նչ հավքեր են, -հարցրեց տանտերը։

-Դրանք իմ թռչուններն են, -բացատրեց Մարիամը։ -Նրանք ուղեկցում են մեզ, քանզի ուզում են ցնծությամբ ողջունել իմ Մանկանը, երբ աշխարհ գա։

-Թռչուններ Նազարեթի՞ց, - տանտերը զարմացած էր։

-Այդ ի՞նչ Երեխա պիտի ծնվի, -հարցրեց տանտիրուհին, - որ ծնունդը ողջունելու համար այդքան հեռվից թռչուններ գան։ Այդ Մանկան առանձնահատկությունը ո՞րն է։

Մարիամը խորհրդավոր ժպտաց։

-Դու պիտի նորից մեր տուն մտնես ու ցույց տաս քո Որդուն, երբ վերադառնալիս լինեք, -խնդրեց տանտիրուհին։

-Հաճույքով, -ասաց Մարիամը։

Ընթացքում այդ աղքատ մարդկանց մանկտիք ընկերացան իշուկի հետ։ Նրանք օգնեցին Հովսեփին սանրել, խոտ տալ ու ջուր ու ոչ մի կերպ չէին ուզում բաժանվել։ Փոքրիկ տղան մինչևիսկ լաց եղավ․

-Մայրի՛կ, այսպիսի իշուկ առնենք, -լալով ասաց։

-Մենք փող չունենք, - բացատրեց մայրը, -բայց երբ մեծանաս, ինքդ կաշխատես ու կգնես։

-Հիմա՜, մայրի՛կ, և հեծնել կուզեինք, -լալիս էր տղան։

Մյուս երեխաները ոչինչ չէին ասում։ Նրանք երկչոտ բոլորել իշուկին, շոյում էին, սանրում։

-Թող փոքրիկները մի քիչ մեզ ուղեկցեն․-առաջարկեց Հովսեփը։ -Կարող են նստել վրան։

Մայրը համաձայնելով՝ ժպտաց։

Ինչպիսի՜ ուրախություն։ Հովսեփը ամենափոքրիկին նստեցրեց Մարիամի հետ, և ողջ խումբը հրճվանքով, երգով ուղևորվեց։ Հովսեփն ավագին թույլ տվեց տանել իշուկին, իսկ ինքը գնում էր վերջում։ Առժամանակ անց Մարիամը փոքր տղային տվեց մեծ քրոջը և նստեցրեց հաջորդ մանկանը։ Դա այն երեխան էր, որը քիչ առաջ դառը հեկեկում էր։ Հիմա նա հպարտ էր և թափահարում էր սանձերը, որ իշուկն արագ վազի։ Այնքան գրգռեց, որ Մարիամը դժվարությամբ խաղաղեցրեց կենդանուն։ Այդպես հերթով բոլոր եղբայրներն ու քույրերը իշուկով զբոսնեցին։ Արդեն իսկապես բավական հեռացել էին տնից, սակայն էլի ու էլի էին ուզում։ Փոքրիկ խումբը ահա դադար առավ, և Մարիամը սնվելու համար նրանց իրենց բոքոններից տվեց։

-Իսկ այժմ պետք է տուն գնաք, որ ձեր ծնողները չանհանգստանան, -բացատրեց Մարիամը։

-Մենք երբեք այքան ուրախ չէինք եղել, -ասաց մեծ քույրը։ -Մարիամն այնքա՜ն հմայիչ է։

-Եվ իշու՛կը, -բացականչեց փոքրիկներից ամենաքաջը։

-Հովսե՛փն էլ, -հավելեցին մյուսները։

-Դուք հաստա՞տ նորից կգաք, -հարցրին, -ու մենք կուղեկցե՞նք ձեզ։

-Անշուշտ, -հաստատեց Հովսեփը։

-ՈՒ կկարողանամ մենա՞կս իշուկով զբոսնել, -հարցրեց փոքրիկը։ -Այդ ընթացքում չէ՞ որ կհասցնեմ մեծանալ։

-Իհարկե՛, -ասաց Հովսեփը, -ինքնուրույն կվարես։

-Ես ամեն օր հյութալի խոտ կքաղեմ, -ասաց փոքրիկը, -կհավաքեմ մի մեծ բարդոց։ Դա նվեր կլինի իմ կողմից քեզ, իշու՛կս։

-Մեր կողմից էլ, -նկատեցին մյուսները։

Քույրերից մեծն ամաչկոտ հարցրեց․

-Իսկ երբ վերադառնաք, կարո՞ղ եմ մի քիչ օրորել ձեր Որդուն։

-Իհարկե՛։ Ես տեսնում եմ, թե դու ինչպես ես վերաբերվում կրտսեր եղբայրներիդ ու քույրերիդ։ Նրանց բարհաջող տուն հասցրու։ Կանհանգստանամ ձեզ համար․ երկար է հետդարձի ճամփան։

Վերջապես երեխաները հրաժեշտ տվեցին, բայց քանի դեռ Մարիամն ու Հովսեփը երևում էին, շրջվելով՝ թափահարում էին ձեռքերը։

Ընթրիքից առաջ ճանապարհորդները լիովին անբնակ վայր հասան։ Գյուղերը մեկը մյուսից շատ էին հեռու։

-Վախենամ, այսօր ստիպված ենք բացօթյա գիշերել, -թախիծով ասաց Հովսեփը։ -Այստեղից տեսադաշտը լավն է, սակայն ոչ մի տեղ կրակ չեմ տեսնում։ Ի՞նչ ես կարծում, չե՞ս մրսի, Մարիա՛մ։

-Միայն թե անձրև չսկսվի, -պատասխանեց Մարիամը։ -Երկինքն աստղալից է, էլի առաջանանք։ Քամին բավական սառն է, բայց կարող ենք շալերով փաթաթվել։

Հովսեփն օգնեց Մարիամին իջնել ավանակից։ Նրանք նստեցին ճամփեզրին, և Հովսեփը նկատեց, որ նա ցրտից դողում է։ Իր քղամիդը հանելով՝ ծածկեց Մարիամին։

-Ո՛չ, -հրաժարվեց Մարիամը, -դու էլ ես ինձ պես սառել։

-Թող առայժմ մնա, -խնդրեց Հովսեփը, -ուզում եմ տեսնել՝ անքամի տեղ կգտնվի՞։

-Աստված կօգնի մեզ այս գիշեր լավ քնենք, -նկատեց Մարիամը։ -Բայց որտե՞ղ է մեր իշուկը։

Ավանակը վերստին տեսել էր Հրեշտակին, որը նրան հասցրեց մոտերքի մեծ քարանձավին։ Անտարակույս, այդտեղ հաճախ գիշերել էին ճանապարհորդները, քանզի գետնին ծղոտ էր փռված, հանգած խարույկին՝ որոշ չոր ճյուղ։ Ի՞նչ ուրախ էր Հովսեփը, երբ աստղերի թույլ լույսի ներքո տեսավ իշուկին։ Նա գնաց Մարիամի հետևից, նրա համար ծղոտից տեղ սարքեց, կրակ արեց ծղոններով։ Մութ անձավը հիրավի հարմարվետ դարձավ։

-Մեզ ինչպե՜ս է Աստված օգնում, Հովսեփ։ -Գրեթե ամեն օր գիշերելու տեղ ենք գտնում, նույնիսկ անապատում։

Նրանք քնեցին հանգիստ, ապահով, մինև լույսի բացվելն ու թռչունների ճռվողելը։


    

Ավազակների ճամբարում


    

Օր օրվա վրա գնում էին Հովսեփը, Մարիամն ու նրանց իշուկը Բեթղեհեմի ճանապարահով։ Ոչ մեկ անգամ նրանց գործերը վատ գնացին, բայց միշտ Հրեշտակը ցույց տվեց ճիշտ ուղին, սակայն մի անգամ քիչ մնաց դժբախտություն պատահի։

Ճամփորդները անապատային տարածքով էին անցնում։ Ճաշից հետո մի գյուղ մտան։ Ջրհորից ջուր վերցրին և մինչ կհանգստանային, Հովսեփը մտմտաց․

-Իմաստ ունի՞ այսօր էլի գնալ։ Վախենամ, հաջորդ գյուղը հեռու լինի։ Հնարավոր է չհասցնենք մինչ մութն ընկնելը։

-Բայց քեզ չի՞ թվում, որ գիշերատեղի փնտրելու համար շատ վաղ է, -պատասխանեց Մարիամը։ -Որքան մոտ լինենք Բեթղեհեմին, այնքան լավ։

-Հարցնեմ տանտիրուհուն՝ ինչպե՞ս այնտեղ գնալ, -ասաց Հովսեփը։

-Եթե արագ գնաք, հաջորդ գյուղ կհասցնեք մինչև մութն ընկնելը, -ասաց տանտիրուհին՝ հետաքրքրությամբ նրանց նայելով, -բայց ուղին դժվար է, թեք ու քարոտ։ Խոսքը մեր մեջ, ձեր իշուկը դիմացկուն է, կհաղթահարի այն։

-Սա աշխարհի լավագույն ավանակն է, -ասաց Մարիամը։

-Բայց ճամփին ավազակներ կան, -շարունակեց կինը։ -Նրանք տիրում են անապատի սարերին։ Խիստ վտանգավոր են, եթե ձեռքներն ընկնեք։ Գուցե լավը լուսաբացին սպասելն է․ մի քանի գյուղացի առավոտյան Երուսաղեմ մեկնել են պատրաստվում, նրանք ձեզ կարող են ուղեկցել։ Եթե շատ լինեք, ավազակները կխուսափեն հարձակվել։

-Այո՛, -համաձայնեց Հովսեփը, -հավանաբար ճիշտը սպասելն է։ Գյուղացիներն առավոտյան հաստա՞տ կշարժվեն։

-Երևի՝ այո, -պատասխանեց տանտիրոհին։ Կամ էլ՝ հաջորդ օրը։

-Գուցե մեզ արժի փորձել մյուս գյուղ հասնել, -որոշեց Մարիամը։ Օրը դեռ նոր է կիսվել։ Մեր իշուկը շատ հուսալի է։ Ելուզակներից Աստված կպաշտպանի։

Եվ նրանք շարունակեցին առաջ ընթանալ։ Սկզբում օրը հրաշալի էր, բայց մի քանի ժամ անց վրա տվեց քամին, և սոսկալի տեղատարափ անձրև բռնեց։ Վայրկենաբար մթնեց, և հասավ ճանապարհի ամենադժվար հատվածը։

Իշուկը Մարիամի հետ առջևից էր գնում՝ սմբակով որոնելով ճանապարհը, Հովսեփը ՝ ետևներից, զի արահետը նեղ էր։

-Մենք պետք է թաքստոց գտնենք, -բղավեց Հովսեփը։ -Այստեղ չափից ավելի քամոտ է։

Բայց իշուկը ոչինչ չգտավ, և Մարիամը սկսեց դողացնել։

-Եթե ոչ մի տուն չգտնենք, անկասկած կսառչենք, -մտածեց Հովսեփը։

Իշուկն անսպասելի անհետացավ աչքից, և նրան հասնելու համար Հովսեփն ստիպված վազեց։ Նորից Հրեշտակին էր տեսել։ Նա քարակարկառի մյուս երեսից ձեռքով էր անում։ Նեղ արահետ էր այնտեղ տանում, ու շուտով իշուկը մոտեցավ խրճիթի։

-Հովսե՛փ, այստեղ տնակ կա, - շրջվելով դեպի ետքից եկող ամուսինը՝ բղավեց Մարիամը։

Իշուկն արդեն խրճիթի մոտ էր։ Այն անդուռ խարխուլ հյուղակ էր։ Հատակին կրակ էր վառվում, շուրջը երեք մորուքավոր նստել տաքանում էին։ Նրանցից մեկը, նկատելով իշուկին, ոստնեց, և, բռնելով սանձից, քաշեց հյուղակ։

Որքա՜ն ուրախ էր իշուկը, որ սոսկալի եղանակից պատսպարվելու համար Մարիամը գլխին վերջապես տանիք ունի։

-Բարի՛ մարդիկ, թույլ տվեք մի փոքր տաքանալ, -խնդրեց Մարիամը։ -Մենք լրիվ ջուր ենք։

Տղամարդիկ չպատասխանեցին։ Մարիամին նրանք լավ տեսանելի չէին, որովհետև կրակին էր նայում և խարույկի կողմն էրպարզել ձեռքերը։ Բայց Հովսեփը իսկույնևեթ հասկացավ, թե ինչ եռյակ է։

Իշուկը նրանց ուղիղ ավազակների բերանն էր բերել։ ՈՒղիղ որջը։

Դե՛հ, առաջացեք, -խռպոտ ասաց մեկը։

Մարիամը նրան մեկնեց ձեռքը, և նա ելավ օգնելու, որ իջնի իշուկից։ Նույն պահին նշմարեց, որ խարույկն սկսեց ավելի լավ վառվել, և խրճիթում օդը գարնանային բույր ունի։

Մարիամը նստեց հատակի ծղոտին։ Հովսեփը լռվել էր մուտքի մոտ․ չգիտեր՝ ո՞րն է հիմա ճիշտ։

-Հովսե՛փ, զամբյուղն այստեղ բեր, -և ինչ-որ բան հանելով՝ ասաց։ -Աստված, օրհնիր հացը մեր։

Բոքոնի մի մասը մեկնեց Հովսեփին, այնուհետ՝ երեք ավազակին։ Վերջիններս այնքան շփոթված էին, որ հազիվէին կարողանում ուտել։ Որքա՜ն ժամանակ օրհնված հաց չէին ճաշակել։

Մարիամն ու Հովսեփը կերան, և իշուկը սնվեց՝ ծամելով շուրջը եղած ծղոտը։ Երեք ելուզակները նախկինի պես լուռ նստել էին՝ հետևելով անծանոթներին։ Նրանց համար անհասկանալի էր՝ ինչպե՞ս են կարողացել գտնել սքողած խրճիթը, մյուս կողմից լավ է, որ մարդիկ իրենց ոտքով եկել են։ Ընդամենը պետք է ունեցածը հափշտակել, երբ քնեն, անաղմուկ հեռանալ իշուկի հետ։ ՈՒժ գործադրելու կարիք չի լինի։

Երեք ավազակները միմյանց նայելով՝ իրար աչքով արեցին։ Հովսեփը հասկացավ՝ ինչ է դա նշանակում։ Նա անհանգստացած էր, և քիչ էր մնում խեղդվի ուտելիքից։ Իսկ Մարիամը ոչինչ չկասկածելով՝ շողշողում էր։

Նրանց էր նայում հրաշալի ջինջ աչքերով և ժպտում, ասես վաղեմի բարեկամներ լինեին։ ՈՒտելուց հետ Մարիամը շոյելով իշուկին՝ ասաց․

-Դուք չգիտեք, որքան խելացի է այս ավանակը, - և սկսեց պատմել, թե իրենց ինչպես անցկացրեց վարարած գետով, ինչպես էր ամեն երեկո գիշերատեղի գտնում։ -Իսկ այս գիշեր կարծում էինք բաց երկնքի տակ կքնենք։ Եվ ահա հայտնվեց Հրեշտակը, որը իշուկին ցույց տվեց ուղին, այլապես չէինք գտնի խրճիթն այս ամայի սարերում, -ավարտեց նա։

Ելուզակները զարմացած ունկնդրում էին։ Նրանք եզրակացրին, որ կինը չափազանց պարզամիտ է։ Ինչպես թե Հրեշտակն իրենց իշուկին բերեց ավազակների որջը։ Նա այնպե՜ս դյուրահավատ է։ Բայց ավազակապետի գլխում սարսափազդու միտք ծնվեց․ նա վայրկենապես գունատվեց, սառը քրտինք տվեց վրան։

Այս կնոջ մեջ այնպիսի տարօրինակություն կա, որն ինքն զգաց առաջին իսկ պահից։ Երբ իջեցնում էր թամբից, նրան մերձ այնքա՜ն լավ ու լուսավոր էր, որը, սակայն, կրակից չէր, չնայած սկզբում այդպես կարծեց։ Ո՛չ, այժմ գիտի՝ նրան մեկ այլ արարած է ուղեկցում, որից էլ ճառագում են լույսն ու ջերմությունը։ Հրեշտակը։ Իսկ ինքն այստեղ նստած ծրագրեր է մտմտում մարդկանց դեմ, որոնց առաջնորդում է Հրեշտակը։ Սառնություն պատեց այն մտքից, թե ինչ կպատահեր իրեն ու մտերիմներին, եթե ձեռք բարձրացնեն նրանց վրա։ Բարբախտաբար, կինն ամեն բան պատմեց՝ նախքան չար քայլ ձեռնարկելը։ Նա պիտի այնպես անի, որ ընկերները բարեկամանան անծանոթների հետ։

Ավազակի երկու ընկերը քմծիծաղով ժպտացին՝ լսելով պարզամիտ, ուրախ կնոջը։

Անսպասելի ծլվլացին թռչունները։ Մարիամն ընդհատելով պատմությունը՝ բացականչեց․

-Հովսե՛փ, լսիր, մեր թռչուններն այս վայրի տեղն էլ գտան։

Եվ նա ևս մի զարմանալի պատմություն սկսեց Նազարեթի հավքերի մասին։ Պատմեց, որ իրենց ուղեկցել են ողջ ճանապարհին՝ ողջունելու համար Մանուկին, երբ նա աշխարհ գա։ Ամեն հանգստանալիս թռչունները նստում են ծառին՝ երգելով Նրա համար, ու իրենք նրանց դայլայլից արթնանում են։

Ելուզակներից երկուսը նրան սոսկալի պարզամիտ համարելով հանդերձ՝ այլ բան չէին կաորղ անել լսելուց զատ։ Նրանք անգիտակցաբար բարձրացրին գլուխները և տեսան, որ հյուղակի փայտերն ու հեծանները ծեփված են թռչուններով։ Երկրորդ ավազակը դաժան երիտասարդ էր․ նա ոչ ոքի չէր խղճա, մինչև չստանար ուզածը։ Բայց փոքր տարիքում սիրել էր ծտերին և նրանց հանդեպ հատուկ ձգտում ուներ։ Ապշահար նայում էր Մարիամի թռչուններին։ Հավաքելով հացի փշուրներն ափում ՝պարզեց ձեռքը, ապա սուլեց։ Թևատակից գլուխ երևաց։ Երեք-չորս ծիտ իջվարելով՝ վախվորած շրջապատեցին նրան, այնուհետ շուռ եկան Մարիամի կողմը՝ կարծես հարցնելիս լինեին՝ կարելի՞ է։ Մարիամը գլխով արեց։ Համարձակ, փոքրիկ, զգուշավոր՝ նրանք աղմկելով պտտվում էին ափի վրա՝ կտցելով փշրանքը։ Պահ եղավ, ամբողջ երամն էր նրա մոտ։ Նստեցին ձեռքին, ուսերին, գլխին, ճռվողում էին, ճտվտում։

Ավազակը լուռ նստել էր, որ չվախեցնի։

-Ծտերին ո՜նց էի կարոտել, -ասաց։ Թռչնի երգին։ Այստեղ՝ սարերում միայն ուրուրի կռինչն է լսելի։

-Դու թռչուն սիրու՞մ ես, -հարցրեց Մարիամը։

Ավազակը փափկած՝ հարցրեց Մարիամի ու Հովսեփին թռչունների անվանումները, որտեղ են բույն հյուսում, որքան ձագ հանում ու էլի շատ բան։ ՈՒզում էր ամեն մանրամասն իմանալ, մինչ ի վիճակի են պատասխանել։

-Ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ, -մտածում էր նա, -այսքան երկար ինչպե՞ս եմ դիմացել այս ամայի սարերում։ Վե՛րջ, առավոտյան կհեռանամ այնպիսի վայր, որտեղ ծառերին թռչնի բներ կան, ուզում եմ մինչև կյանքիս վերջն այնտեղ մնալ ու աշխատանքով վստակել իմ հացը։ Առանց այս հյուրերի ու թռչունների, մինչև մահ ապօրինություններ կգործեի։ Որքա՜ն շնորհակալ եմ, որ նրանք եկան։ ՈՒզում եմ այնպես անել, որ ընկերներս նրանց ազատ թողնեն ։ Ի՜նչ երջանկություն պատճառեցին ինձ թևավորները։

Կրտսեր ավազակը նորից Հրեշտակի մասին հարցրեց։ Նա լրիվ պատանի էր և վերջերս էր մյուս երկու ավազակին միացել։ Նա լավ ընտանիքից էր սերում, բայց մանկուց հռչակ էր ձեռք բերել վայրենի ու անզուսպ խառնվածքով։ Մշտապես կամենում էր առաջինն ու լավագույնը լինել, սակայն մի անգամ գյուղում մեկի հանդեպ ավելի մեծ հարգանք ցուցաբերեցին։ Նա դեռ ողջ գյուղին ցույց կտա։ Զայրույթից միացավ ավազակներին՝ իր համար ընտրելով «Անապատի սասափ» անունը։ Առավել սոսկալի վայրիացավ՝ ընկերների հետ զբաղվելով կողոպուտով ու թալանով։

Երրորդը նայում էր ընկերներին և ջղայնանում՝ նկատելով անծանոթ կնոջ նկատմամբ նրանց դրական տրամադրվելն ու մտքներինը, թե ինչպես պաշտպանեն նրան ու ամուսնուն։

-Խղճուկ ծերունիներ, -զայրագնած մտորում էր, -շուտով նրանք ևս երեխայի կնմանվեն և ի վիճակի չեն լինի ավազակության։ ՈՒ դա արագ կլինի։ Այսօր գիշեր, երբ բոլորը քնեն, կվերցնեմ բեռը, ավանակին ու կանհետանամ։ Այնուհետ մտովի պատկերացրեց՝ ինչ կարող է լինել բեռում։ Անկասկած, որևէ թանկ բան։

Սակայն օտարականները տարօրինակ էին․ նա ևս դա զգում էր։ Հավանաբար, այնքան էլ աղքատ չէին, որքան թվում են։ Կինը վեհանձն տեսք ունի։ Վերջապես գլխի ընկավ՝ նա զգեստափոխվել է։ Ըստ երևույթին, մտածել է, թե երկրով մեկ ապահով կտեղափոխի իր թանկարժեք իրերը, եթե ունեզուրկ ներկայանա՝ ունեցվածքը թաքցնելով կապոցում։ Ինքը դիմակազերծեց նրան։ Իրեն թյուրիմացության մեջ չես գցի։ Այս ավանակն էլ ամենևին աղքատի չէ։ Ո՛չ։

Նա այնքան անհամբեր էր, որ շարունակ եղունգներն էր կրծում։ Այո՛, անկասկած, շուտով բոլորը կլռեն։ Սակայն ծեր ավազակը մնջելու ունակ չէր։

-Իրականում դու ո՞վ ես, -հարցրեց նա Մարիամին։ -Հավքերը քեզ ուղեկցում են, մինչդեռ Հրեշտակը ելուզակների որջը բերեց։

-Ես ընդամենը Մարիամն եմ Նազարեթից, -բացատրեց Մարիամը, - ու Հովսեփն էլ սոսկ Հովսեփն է։ Մեր սիրուն չեն թռչուններն ուղեկցում, իսկ Հրեշտակը պաշտպանում, այլ հանուն Մանկան, որը շուտով աշխարհ կգա։ Հանուն Որդու։

-Մանուկի՞, -շշնջաց ծեր ավազակը։

Մարիամը գլխով արեց ու ժպտաց։ Նույն վայրկյանին անցավ սարսափը, որ պատճառել էր նրան Հրեշտակի հայտնվելը։ Նա ուրախ ու լավ զգաց իրեն։

-Զարմանալի է, -մտածեց։

-Ես ձեզ մի սքանչելի բան ցույց կտամ, -խորհրդավոր ասաց Մարիամը ծեր ավազակին։ -Հովսե՛փ, օգնիր ինձ, բա՛ց, խնդրում եմ, բեռը։

Հովսեփն արձակեց փոկը։ Կրտսեր ավազակը լարված պահել էր շունչը։ Աջ ձեռքն այնպես պինդ էր բռնել դանակի բռնակը, որ հոդերը սպիտակեցին։ Մանկան համար ի՞նչ կա այս կնոջ մոտ։ Ինչո՞վ է պարծենում։

Նստելով սնդուկի աջակողմը՝ նա հանեց կողպեքը, այնուհետ թափ տվեց շրջազգեստի ծղոտն ու հանեց Մանկան գողտրիկ իրերը՝ ցուցադրելով ապշած ավազակներին։

-Տեսեք, -ասաց ու ամեն մեկին պարզեց ինչ-որ պուճուրիկ շապիկ, -հրաշալի չեն մի՞թե։

Կրտսեր ավազակն այնքան շվարած էր, որ ձեռքից դանակն ընկավ։ Հովսեփը դա տեսավ և ոտքով դանակը վայրկենաբար խցկեց ծղոտի տակ։ Ավազակը ամենևին բան չնկատեց․ նա կանգնել, շապիկը մի կողմից մյուսն էր շրջում, իսկ դեմքը դարձավ ավելի ու ավելի կարմիր։

Որպիսի՜ ամոթ․ եթե ինքն այդ մանկան պստլիկ իրերով կապոցը թռցներ, ի՜նչ ծիծաղ կանցներ քաղաքից քաղաք, գյուղից գյուղ։ Ամենափոքր երեխան էլ կխնդար՝ լսելով իր անունը՝ Անապատի սարսափ, որը նորածնի սպիտակեղեն է թռցրել։ Օ՜ֆ․․․

Նա շապիկը շպրտեց Մարիամի գոգը, որը նույնպիսի հոգատարությամբ տեղը դրեց ողջ հագուստը։ Բոլորը լուռ էին։

Երիտասարդ ավազակն ասաց․

-Ես հերոս էի ուզում դառնալ, բայց հնարավոր չէ փառք ձեռք բերել դեռևս չծնված երեխայի հագուստ գողանալով։ Պատմեք ձեր Որդուն, երբ նա հասակ առնի, որ Անապատի սարսափը պատրաստվում էր հափշտակել իր բարուրի լաթերը․ թող իմանա՝ ինչ կարգի մարդիկ կան։

-Իմ Որդին աշխարհ է գալիս օգնելու նրանց, ովքեր շեղվել են ճամփից, -ասաց Մարիամը։

Վերադառնալ տուն և դառնալ ազնիվ մարդ։ Ավազակությամբ ոչ հարգանքի կհասնես, ոչ ճանաչման։ Անապատի սարսափ։ Հա՛, հա՛․․․ Ի՜նչ տխմար էի։

-Ես քեզ հետ կգամ, -ասաց ծերունին։

-Ես նույնպես այստեղ չեմ մնա, -ոտքի կանգնեց թռչունների սիրահարը։ -Ես լրջորեն որոշել եմ գնալ այնպիսի վայր, որտեղ բացվում են ծաղիկներն ու դայլայլում թռչունները։

-Նազարեթցի Մարիա՛մ, -ասաց տարեց ելուզակը, -պատմիր քո Որդուն, որ իր շնորհիվ ազնիվ մարդ դառնալու համար երեք ամենաավատ ավազակները հեռացան ամայի սարերից։

-Ես Նրան կասեմ, - ժպիտով հակադարձեց Մարիամը, -որ երեք լավ մարդ նման մառախլապատ գիշերը գթացին չքավոր ճանապարհորդներին։

Այնուհետ գիշերվա մնացյալ հատվածը ավազակների հյուղակում հանգիստ քնեցին բոլորը։

Հաջորդ առավոտ Նազարեթի թռչունները դայլայլեցին նաև երեք ուրախ տղամարդկանց համար, որոնք այլևս ավազակներ չէին։

-Ես ձեզ ցույց կտամ հաջորդ գյուղ տանող լավագույն ճամփան, -ասաց պատանին։

Նա բռնելով շուկի սանձից՝ տարավ հազիվ նշմարելի արահետով այնքան, մինչև հեռվում ինչ-որ գյուղեր երևացին։

-Շնորհակալություն, Մարիամի սիրելի իշուկ, ասաց վերջում, -շնորհակալություն, որ երեկ երեկոյան մեզ այցեցիր։

Նա հրաժեշտի համար փաղաքշանքով զարկեց իշուկին և մնաս բարով եղավ Մարիամի ու Հովսեփի հետ։ Նրանք երջանկություն մաղթեցին պատանուն, ապա նա դարձավ ընկերների մոտ, որոնք արդեն հավաքել էին իրենց աղքատիկ ունեցվածքը՝ այլ վայր փոխադրվելու համար։


    

Հովիվների մոտ


    

-Գիտե՞ս, Մարիա՛մ, -այդ օրն ասաց Հովսեփը, -ինձ թվում է, եթե ամեն բան լավ ընթանա, վաղը կմտնենք Բեթղեհեմ։

-Հիանալի կլինի, -հոգոց հանեց Մարիամը։ -Երեխան երկար չի սպասի։ Լավ կլինի վերջապես նորից տանիք ունենանք մեր գլխավերևում։

-Է՛հ, -մտածեց իշուկը, -եթե այդպես է, պետք է աճապարեմ, -և նա անցավ վարգի, այնպես որ՝ հետ չմնալու համար Հովսեփը հարկադրված էր վազել հետևից։

-Զարմանալի է, որ մեր իշուկը դեռ ուժ ունի, -խորհեց Մարիամը, -բանեց ողջ աշունը, հիմա էլ քանի՜ օր ձգվում է մեր ճամփորդությունը։

-Այո՛, այո՛, -տնքաց Հովսեփը, -ես էլ չեմ հասկանում, ինչպես է դիմանում։

Նրանք արոտայրով էին անցնում։ Ամենուր այծերի ու ոչխարի հոտեր էին հանդիպում։ Տներ չէին երևում, միայն փոքրիկ կացարաններ հովիվների և քարից ցածրիկ պատերով արգելոցներ, որոնցում գիշերում էր հոտը։

Մթնշաղին Հովսեփը կանգ առավ մի ցանկորմի մոտ։ Կուտակ-կուտակ բազմաթիվ կենդանիներ մեկը մյուսին կիպ՝ նստոտել էին ներսում։ Հովիվները կրակ արել, շուրջը նստած տաքանում էին։ Մեկը պահակություն էր անում։ Նա ոչխարի մորթով ծածկված՝ ընկողմանել էր մուտքի լայնքով։ Անցնել կամեցողը պիտի նրա առաջ դադար առներ։ Ով էլ մոտենար, անմիջապես վռնդելու էր, քանզի գիշերն ո՞վ կգա՝ կամ վայրի գազան, որը կուզենա ոչխար փախցնել և կամ անասունի գող։

Հովսեփը մոտեցավ մուտքին։ Հովիվը կասկածանքով ելավ։

-Քեզ ի՞նչ է պետք, -խիստ հարցրեց։

-Թույլ տվեք այս գիշերը ձեզ հետ անցկացնել։ Այլևս չենք հասցնի Բեթղեհեմ։ -Լավ, -ասաց հովիվը՝ նայելով Հովսեփին ոտքից գլուխ, - մտիր։ Քողտիկ չունենք, միայն խարույկ է, եթե դա բավարարում է․․․

Նա ճանապարհ տվեց Հովսեփին, Իշուկին ու Մարիամին։

Տասներկումյա տղան վազքով ընդառաջ եկավ․

-Տվեք ես կերակրեմ ձեր ավանակին ։ -Ի՜նչ սքանչելի իշուկ է, բայց լրիվ թաց է։ Քրտնե՞լ է։

-Այո՛, նա ամբողջ օրը խիստ շտապում էր, -բացատրեց Հովսեփը՝ սրբելով ճակատը։ -Լավ է, որ հիմա կարող ենք հանգստանալ։

Տղան չոր խոտով սրբեց իշուկին, խոտ ու ջուր տվեց, շոյելով ինչ -որ բան փսփսաց։ Մի խոսքով՝ հոգաց նրա մասին, ինչպես կարող էր։ Տեսնելով, որ իշուկը դողդողում է գիշերային սառը օդում, հանելով թիկնոցը՝ գցեց վրան։

-Ռուբե՛ն, ի՞նչ ես անում-կանչեց պապը։

-Իշուկը դողացնում է։ Նա քրտինքից ամբողջովին թաց է, -ասաց տղան։ Թիկնոցն ինձ պետք չէ։ Ես չեմ դողում։

Պապը տարուբերելով գլուխը՝ հորդորեց․

-Արի կրակի մոտ նստիր։

Երեխան մոտեցավ, և պապն իր այծենակաճով ծածկեց նրան։

Հովիվները նկատելով Մարիամի հոգնությունն ու դողոցը՝ ասացին․

-Դու այսօր չպիտի բաց երկնքի տակ մնաս։ Աստղերը անսովոր վառ են լուսավորում, ցուրտ է լինելու։

Հովիվները մի քանի այծի մորթի բերելով՝ տաք քողտիկ սարքեցին, պզտիկ բան, սակայն Մարիամին բավարարող։ Նրանք փռեցին մորթիները, իսկ հովիվներից մեկը այծի կաթ բերեց։ Մարիամը բոլորին շնորհակալություն հայտնեց, ապա պառկեց փափուկ մորթուն և վայրկենաբար քուն մտավ։ Այդ գիշեր նա շատ էր հոգնած նստել զրուցելու համար, ինչպես նախորդ օրը՝ ավազակների հետ։

Իսկ Հովսեփը հովիվների հետ ծալապատիկ երկար նստեց կրակի մոտ՝ նրանց տեղեկացնելով իրենց ճամփորդության ու արկածների մասին։ Երբ պատմում էր, թե ինչպես էր Հրեշտակի օգնությամբ իշուկը միշտ գտնում ճիշտ ուղին, նրանք լրջորեն գլխով էին անում։

-Դու տեսա՞ր Հրեշտակին, -հարցրեց հովիվը։

-Ո՛չ, չտեսանք, բայց Մարիամը շատ լավ զգում է նրա՝ մոտերքում լինելը։

-Այո՛, լավ մարդիկ զգում են նրա ներկայությունը, բայց նրանք էլ չեն տեսնում։

-Մեր հայրը Հրեշտակի հետ հաճախ էր զրուցում, -անցողակի միջամտեց մյուսը։

-Այն ժամանակ Հրեշտակը դեռևս տեսանելի էր մարդուն, -երազուն խորհեց Ռուբենը, -իսկ հիմա՝ չէ։

-Մինչ այժմ Հրշեշտակը մեզ օգնել է, -ասաց Հովսեփը, -ու հույս ունենք Բեթղեհեմ հասցնի, նախքան Մարիամի Որդին աշխարհ կգա։

-Բեթղեհեմում, -հպարտ շեշտեց պապը, -քանզի նա, մյուս հովիվները ծնունդով այնտեղից էին, -Բեթղեհեմում է ծնվել Դավիթ թագավորը։ Երեխա ժամանակ, ինչպես Ռուբենը, արածեցրել է հոր հոտը, իսկ մեծանալուց հետո դարձավ բոլորի արքան ու հովիվը։

-Մենք բոլորս նրա տոհմից ենք, -հավելեց Ռուբենի հայրը։

-Մենք նույնպես, -ասաց Հովսեփը, -դրա համար ենք գնում Բեթղեհեմ․ մեզ պիտի այնտեղ հաշվառեն։

-Այո՛, այո՛, -հովիվը զրույցի կծիկը շարունակեց քանդել։ -Դավիթը Բեթղեհեմում էր ծնվել, բայց մենք մեկ այլ թագավորի էլ ենք սպասում․ այդպես է պատգամվել մեր հայրերին Աստծուց։

-Պատմիր մեզ, Ռուբե՛ն, - մարգարեները ինչ են ասել Բեթղեհեմի Մանկան մասին։

-Քեզանից, Բեթղեհեմ, պետք է գա Թագավորը, որը Իսրայելի ժողովրդի Աստվածն է դառնալու, -հնչեց Ռուբենի հստակ ձայնը։

-Գրված է նաև, որ նա Բարի Հովիվ է լինելու, -ցածրաձայն ասաց Հովսեփը։

-Ամբողջ ժողովրդին տանելու է Տիրոջ ուղիով, -հպարտ լրեց Ռուբենը։

-Այո՛, -միջամտեց հովիվների մեկը, -այդպես է ասված Գրքում, բայց Նա այդպես էլ չի գալիս, չնայած մեզ այնքա՜ն պետք է, ու ոչինչ չի փոխվում։

Ռուբենի ծեր պապը տեղեկացրեց․

-Ես միշտ ջերմորեն հավատացել եմ, որ ինձ կվիճակվի տեսնել բեթղեհեմցի Մանկանը, սակայն ցավոք այդ ժամանակը, երևում է, արդեն չի գա։

Բոլոր հովիվները հառաչեցին, քանզի երկար և խանդով էին սպասել Բարի Հովվի գալստյանը։

-Գիտե՞ս, պապի՛կ, -երկյուղով ասաց Ռուբենը, -ինձ թվում է, Նա շուտով կժամանի։ Ես դա զգում եմ։

-Փոքրի՛կ տղա, -պատասխանեց ծերունին, - որտեղի՞ց գիտես։

-Անսովոր ինչ-որ բան է կատարվում, -պատմել սկսեց Ռուբենը։ -Երբ իմ թիկնոցով ծածկում էի իշուկի թիկունքը, նրա աչքերը առանձնահատուկ փայլ ունեին։ Ես նման բան չեմ տեսել, ու դա զարմացրեց։ Ես այդ ժամանակ մտածեցի՝ աստղերն այնպես ուժեղ փայլատակում, որ անգամ կարելի է լսել։ Դա իրոք այդպես էր։ ՈՒ թվաց, նրանք երգում են՝ շուտո՜վ, շուտո՜վ, շուտո՜վ։ Ես նորից նայեցի ավանակին, ու նա էլ, ասես, գիտեր՝ ինչ-որ բան կատարվելու է։ Հաստատապես ժամանելու է Բարի Հովիվը։

-Ռուբե՛ն, -լավ մտածիր, կարող է դա պարզապես քո երևակայա՞ծն է, -տղային խստիվ ընդհատեց հայրը։

-Ո՞վ գիտե, գուցեև Ռուբենը ճի՞շտ է, -նկատեց պապը։ -Աստղերն այս գիշեր իսկապես զարմանալի են։

Դրանից հետո կրակի մոտ լռություն տիրեց։ Յուրաքանչյուրը փաթաթվելով իր թիկնոցում՝ մտավ քուն։ Միայն իշուկը քնած չէր։ Օ՜, Մարիամի խոսքից, թե Երեխան շուտով ծնվելու է, նա այնքա՜ն էր հուզվել։ Այս գիշեր այլևս հանգիստ չի ունենա։

-Իշու՛կ, ինչու՞ ես տեղումդ դոփում, -հարցրեց ոչխարը։ -Ինչու՞ չես քնում։

-Չեմ կարող, -պատասխանեց իշուկը։ -Ես պիտի միշտ մտածեմ Մարիամի Որդու մասին։ Բոլորս այնքա՜ն երկար ենք սպասել Նրան, հասկանու՞մ ես, իսկ այսօր Մարիամն ասաց, որ Նա չի կարող երկար սպասել։ Համ էլ տանը մնացած կենդանիներն ինձ խնդրել են ժամանակին նրան Բեթղեհեմ հասցնել, այլապես Երեխան ծնվելու է ճանապարհին։ Ես ընդամենը կարող եմ արթնացնել Հովսեփին ու Մարիամին, որ ճանապարհ ընկնեն դեպի Բեթղեհեմ։

-Գիշերն այնքա՜ն մութ է, իշու՛կ, -առարկեց մի այլ ոչխար, որն ամեն բան լսել էր։

-Հրեշտակն ինձ ցույց կտա ճամփան։

-Դու այսօր գիշերը տեսե՞լ ես Հրեշտակին, - առաջին ոչխարն էր հարցնողը։ -Նա քեզ նշան արե՞ց։ ՈՒրեմն պիտի շտապել։

-Ո՛չ, -տատանվեց իշուկը, -ո՛չ, այսօր նրան չեմ տեսել։

-Այդ դեպքում ինչու՞ ստույգ գիտես, որ Հրեշտակը քեզ այսօր կկանչի, -հարցրեց ոչխարը։

-Նայի՛ր հովիվներն ի՜նչ տաք, հիանալի տեղ են սարքել Մարիամին։

-Նայի՛ր ի՜նչ լավ է քնել, - լսվեց ուրիշ ոչխարի ձայնը։ -Հովսեփն էլ է քնած․ նա պետք է քնի, այնքա՜ն հոգնած էր այստեղ մտնելիս։

-Այո՛, համաձայնեց իշուկը, -դուք ճիշտ եք․ թող նրանք մի քիչ քնեն։

Առավոտյան վաղ արթնացան։ Հովիվները Հովսեփին ու Մարիամին հրավիրեցին ընթրիքի, և իշուկին մի գիրկ խոտ հասավ, թռչունները նրանց համար վաղորդայն երգեր դայլայլեցին։

-Դուք հիմա հեռու չեք Բեթղեհեմից, - ասաց Ռուբենի պապը։ -Կեսօրին այնտեղ կլինեք, բայց դժվար թե կացարան գտնեք, քանի որ Դավիթի տոհմից շատերն են ժամանել։ Հնարավոր է, ի վերջո գտնեք։ Երբ վերադառնաք, այցեք մեզ, շատ կուրախացնեք․ մենք ուզում ենք տեսնել Մանկանը, որը ծնվելու է Բեթղեհեմում և լինելու է Դավիթի տոհմից։

Մարիամը հաճույքով համաձայնեց։

-ՈՒ ես կրկին խոտ ու թարմ ջուր կտամ ձեր իշուկին, -խոստացավ Ռուբենը։ -Նա հրաշք ավանակ է, գիտե՛մ։

-Դու լավ երեխա ես, Ռուբե՛ն, -ասաց Հովսեփը։ -Թող Աստված հասնի քեզ քո բոլոր ձեռնարկներում։

Այնուհետ Հովսեփն ու Մարիամը, հրաժեշտ տալով հովիվներին, շարժվեցին առաջ։

Բայց այդ օրը նրանց ուղեկցում էր անհաջողությունը։ Նախ՝ սառը անձրև մաղեց, որից ոտքից գլուխ թրջվեցին։ Թուխպերով ծրարված մնաց երկինքը ողջ օրը։ Հազիվ երևացող արևն ի զորու չէր չորացնել նրանց հագուստը և ջերմացնել սառած մարմինները։ Այնուհետ տհաճությունները հասան իշուկին։ Նա վատ էր քնել և հոգնած էր։ Սայթաքուն քարերով բարձր սարը ելնելիս քիչ մնաց տապալվեր։ Մարիամը գոռաց, բոլոր դեպքերում իշուկը կարողանալով պահել հավասարակշռությունը՝ շարունակեց բարձրանալ, բայց ոտքը ցավում էր։ Շուտով Մարիամն ու Հովսեփը նկատեցին նրա կաղալը։

Խղճու՛կս, -բարձրաձայնեց Մարիամը, - այնքա՜ն երկար ես ինձ տանում, շուտով տեղ կհասնենք, և դու կհանգստանաս։

Իշուկը ողջ ուժով վարգում էր, բայց ոչ նախկինի պես։ Հովսեփին այդ օրը դժվար չէր նրա ետքից հասնելը։ Ճաշից հետո հասան Բեթղեհեմ։ Քաղաքի շուրջ քարե պարիսպ կար, և ճանապարհորդները միայն դարպասով կարող էին մտնել։Բոլոր դարպասները պահակախումբ էր հսկում։ Նախքան ներս թողնելը, Հովսեփը պիտի ասեր՝ իր անունը, Մարիամինը, որտեղից են գալիս։ Վերջապես նրանք Բեթղեհեմում էին։

-Հովսե՛փ, այնքա՜ն ուրախ եմ, -ասաց Մարիամը։ -Փառք քեզ, Տե՛ր, վերջապես հասանք։ Եվ շնորհակալություն, իշու՛կ․ քեզ համար ծանր գլխացավանք էր, բայց և կոփվեցիր։

-Նա պարզապես ոսկի է, -թեթևացած նկատեց Հովսեփը։ -Առանց նրա երբեք տեղ չէինք հասնի։

Իշուկն հպարտ էր և ուրախ։

-Իա՜, իա՜-խռնչաց նա՝ տեսնելով Նազարեթի թևավորներին։

Նրանք շարեշար նստել էին քաղաքային պարսպին։

-Դու ամեն բան շատ-շատ լավ արիր, իշու՛կ, -ծլվլալով գովեցին։


    

Բեթղեհեմում


    

Հովսեփն ու Մարիամը արագ հասկացան, որ Բեթղեհեմը ճիշտ Նազարեթի պես փոքրիկ տներով, ծուռումուռ փողոցներով քաղաք է։ Օթևան որտե՞ղ գտնել։ Բախտին ապավինած առաջանալով՝ հասան մի իջևանատուն։

-Այստեղ սենյակ են տալիս ճանապարհորդներին, -բացատրեց Հովսեփը։ -Սպասիր հարցնեմ՝ կարո՞ղ ենք մնալ։

Զբաղված էին բոլորը, ոչ մի ազատ անկյուն չկար՝ լեփ-լեցուն էր։

-Մենք պետք է ուրիշ հյուրատուն փնտրենք, -ասաց Հովսեփը Մարիամին։ -Հավանաբար էլի կլինի։

Նույն փողոցի վրա ուրիշները գտան։

-Կինս հոգնել է, նրա երեխան ամեն պահ կարող է ծնվել, -մտնելով իջևանատուն, բացատրում էր Հովսեփը։

Եվ միշտ տերերը նույն կերպ էին պատասխանում․

-Մեզ մոտ բոլոր սենյակներն զբաղված են, այլ տեղ փնտրեք։

Մի քանի հյուրանոցում լինելուց հետո Հովսեփն ասաց․

-Գուցե որևէ ընտանիքու՞մ ընդունեն։

Ինձ շատ է անհանգստացնում մեր իշուկը, -տնքաց Մարիամը։ -Նայի՛ր, ինչպես է կաղում․ նրան հանգիստ է հարկավոր։

-Փորձենք այս տունը, -ասաց Հովսեփն ու թակեց։

Դուռը ճերմակավարս ծերունի բացեց։

-Բարեկամ, այս գիշերվա համար չե՞ք ընդունի մեզ, -հարցրեցՀովսեփը։ -Մենք անցանք ողջ Բեթղեհեմով, սակայն տեղ չգտնվեց ոչ մի իջևանատանը։

-Շատ եմ ցավում, -պատասխանեց ծերունին-սիրով կընդունեի, բայց ձեզնից առաջ երեխաներով մի ընտանիք եկավ, ու ես ներս առա նրանց։ Հարևանիս դիմեք․ նրա սիրտը կամեցող է։

-Շնորհակալություն բարի խոսքի համար, -ասաց Հովսեփը՝ թակելով հաջորդ դուռը։

Նույն վիճակն էր։ Ե՛վ հաջորդում, հաջորդու՛մ՝ փողոցի ողջ երկայնքով․ հզոր միապետի հրամանով Բեթղեհեմ չափից շատ մարդ էր ժամանել։

-Եթե իշուկն ուժ ունենար, ավելի լավ կլիներ կրկին հովիվների մոտ գնայինք, -մտահոգ խորհեց Հովսեփը, -սակայն չգիտեմ՝ խավարում ճամփան կգտնի՞։

-Աստված կօգնի մեզ և կպաշտպանի, առարկեց Մարիամը։ -Մի անհանգստացիր, Հովսե՛փ․ իշուկը պատսպարան կգտնի։

-Կուզեի, որ ճիշտ լինեիր, Մարիա՛մ, -ասաց Հովսեփը, -սակայն իշուկը փոխվել է։

Այո՛, իշուկը նախկինից շատ տարբեր էր։ Նա ոտքում ուժեղ ցավ էր զգում և սոսկալի հոգնել էր։ Գլուխը գրեթե մինչև գետին էր հակել։ Դրա համար էլ չէր տեսնում Հրեշտակին։ Հրեշտակը, սակայն, անելիքը գիտեր։ Եթե իշուկն իրեն չի տեսնում, կկանչի Նազարեթի թևավորներին․ նրանք մշտակա էին, զի ողջ հետկեսօրյա ժամերին հետևում էին իշուկին, Հովսեփին ու Մարիամին, թևեցին Բեթղեհեմի լայնքով ու երկայնքով և խիստ անհանգստացան։ ՈՒ հիմա ինչքա՜ն ուրախացան․ նրանք իշուկի ականջի տակ ճտվտացին։ Այս ցրտին ու խավարին ի՞նչ թռչնային ծղրտոց է՝ այդքան բարձր, հստակ։ Նազարեթի թռչուններն են, իհարկե՛ և ի՞նչ են ճռվողում։

-Գնա՛նք, գնան՛ք, գնա՛նք, իշու՛կ․ այնտեղ ծածկ կա, ջերմություն։

Իշուկը վերստին ուղղեց պարանոցը և գլուխը բարձր պահեց։

-Լսեցի՞ր, Հովսե՛փ, -հարցրեց Մարիամը զարմացած, -իմ թռչունները երգեցին։

-Այո՛, -ասաց Հովսեփը։ -Իրոք, երբևէ թռչունների ճռողվյուն չէի լսել գիշերը, հետն էլ այս ցրտին։

-Ճանապարհն է ցույց է տալիս, -ժպտաց Մարիամը, - նա կրկին առույգ է։

Իշուկը հիմա նույնիսկ վարգի էր անցել, և Հովսեփն ստիպված էր ետքից վազել։

Ճաշից հետո և երեկոյի ընթացքում երկինքը պատած խիտ ամպերն անսպասելի անհետացան, և գլխավերևում պարզվեց։ Քաղաքի ուղիղ վերևում մի մեծ աստղ շողաց, որը նախկինում ոչ ոք չէր տեսել։

Հերթական ոլորանում թեքվելուց հետո իշուկը կանգնեց ճերմակին տվող մի տան առաջ։ Դարպասի մոտ գլխով անող Հրեշտակը ժպտում էր, այգում գեղգեղում էին Նազարեթի հավքերը։ Հովսեփն ու Մարիամը լսում էին թռչներգը, բայց Հրեշտակին չէին տեսնում։

-Այս ի՞նչ պալատ է, -զմայլված հարցրեց Հովսեփը։ -Նա ավելի ու ավելի է փայլում։ Ինչի՞ց կարող է կառուցված լինել։ Հավանաբար հարուստի տուն է։

-Մի՞թե մեզ պես հասարակ մարդիկ այնտեղ մուտք ունեն, -երկչոտ ասաց Մարիամը։ -Իշուկը, սաակայն, ոնց որ թե հենց այդտեղ է առաջնորդում։

Հովսեփը կամենում էր բռնել ավանակին, բայց նա համառ էր։

-Սիրելի՛ Հովսեփ, -ասաց Մարիամը, -իսկ գուցե այդպես էլ պե՞տք է, չէ՞ որ իմ թռչուններն հենց այդ այգում են երգում։

-Ինչպե՞ ս թե, -զարմացավ Հովսեփը։

Մոտենալով տանը՝ Հովսեփն ու Մարիամը նկատեցին, որ այն ամենևին էլ երևելի ու մեծ չէր, ինչպես թվացել էր սկզբում։ Դա թեքված պատերով հին, հասարակ խրճիթ էր, սակայն նրանց հմայած աստղի շողքի պատճառով երևում էր նշանակալի ու կուրացուցիչ ճերմակ։

-Օ՜, -հրճվանքով ձայնեց Մարիամը, -սա սոսկ տնակ է։ Այստեղ մեզ կթույլատրեն բնակվել։ Բոլորովին հույս չունեի, թե մենք հրաշք տունը մուտք կգործենք․ այնքա՜ն փոշոտ ու թափթված ենք։

-Լավ, - որոշեց Հովսեփը մորմոքով, -այստեղ էլ կբնակվենք։ Թող այդպես լինի։ Գնամ հարցնեմ շեմքի ծերունուն։

Այնտեղ իսկապես ծեր, կորացած մարդ կար՝ տերը հյուղի։ Նա լսելով թռչնային անսովոր համերգը մութ գիշերով՝ ելել էր տեսնելու նրանց։ Ե՛վ աստղն էր տեսնում, նրա պայծառ լույսը։ Կանգնել էր հյուղի առաջ՝ չնկատելով, թե աստղն ինչպես է իրեն արծաթազօծել։ Սակայն տեսավ Իշուկին, Մարիամին ու Հովսեփին։ Նրանց առջևում ևս աստղափայլ կար։ Այնպես էր շողշողում, որ ծերունին մտածեց, թե իրեն թագավորն ու թագուհին են այցում։

-Այստեղ է ինքը՝ կայսրը, ինչպես երազում էր, -մտածեց ։ -Եվ նրա հետ կայսրուհին է։ Սքանչելի են նրանց հագուստները՝ ասես արծաթե թելերով հյուսված լինեն։ ՈՒրիշ ու՞մ պատկանելիս կլինի նման փառահեղ ավանակը։ Նրա մորթին շողշողում է թանկարժեք մետաքսի հանգույն, իսկ կճղակը փայլում է ոսկու պես։ Ինչպե՞ս համարձակվեմ նրանց այստեղ հրավիրել։

Ծերուկը հուզմունքից դողում էր, բայց երբ ճանապարհորդները մոտեցան, հանդարտվեց․ նրանք նույնպես աղքատներ էին, ամենասովորական ավանակը մեջքին տանում էր չքավոր ջահել կնոջը, էշին քշող տղամարդու հագուստը պարզ էր ու փոշոտ։

Մինչ ծերունին կանգնել, զարմանքից աչքերն էր թարթում, Հովսեփը խոնարհվելով ասաց․

-Բարի՛ մարդ, մեզ գիշերելու կացարան տուր։ Մենք շատ ենք հոգնել։ Կինս և ավանակս պետք է հանգստանան։

Ծերուկը բացեց դարպասը։

-Ընդամենը այս հին խրճիթն ունեմ։ Երկու ոչխարի և կովի կողքին բավականաչափ տարածք կա, որտեղ կկարողանաք տեղավորվել։

-Մենք դա էլ ուզում ենք, -ասաց Հովսեփը։ -Ավելի լավ ի՞նչը կարող է մեզ համար լինել։

-Անցյալ գիշեր, -բացատրեց տանտերը, -զարմանալի երազ տեսա, իբր, պետք է կարգի բերեմ խրճիթս և խոտ փռեմ հատակին․ ինձ այցի է գալու կայսրրը։ Արթնանալուց հետո այդպես էլ արեցի, չնայած քմծիծաղ էի տալիս՝ կայսրն ի՞նչ ունի անելու այստեղ։Նրա ինչի՞ն է պետք խոտը։ Իսկ հիմա գալիս էիք ճանապարհով, և ամեն բան փայլում էր, ասես իսկապես Սողոմոն թագավորն ու Շեբայի թագուհին եք, թեև ինձ համար դուք՝ աղքատ ճամփորդներդ առավել հաճելի եք․ արքայի ներկայությամբ դժվար կացության մեջ կընկնեի։ Բայց այս ի՞նչ եմ կանգնել շատախոսում։ Համեցեք։

-Գիտե՞ս, ծերու՛կ, -ասաց Մարիամը, - սկզբում մենք կարծեցինք քո հյուղը ճառագող ապարանք է, հետո հասկացանք, որ այն արծաթազօծել է աստղը։

-Հիշարժան գիշեր է, -նկատեց ծերունին, -և այս մեծ աստղը։ Նման աստղ երբևէ չի եղել։ Ինչպես նաև թռչունների դայլայլ գիշերով։

-Երգողն իմ թռչուններն են, -բացատրեց Մարիամը։ -Եվ ինձ ուղեկցում են Նազարեթից սկսած։ Նրա՛նք ավանակին այստեղ կանչեցին։

-Անիմանալի են ուղիներն Աստծո, -ասաց ծերունին։ -Միգուցե ինձ հետ կիսեք իմ սովորական ընթրիքը, ապա նո՞ր հանգստանաք։ Ի՜նչ հաջողություն, որ ներս բերեցի ամբողջ խոտը, դուք կկարողանաք պառկել։

-Այստեղ մեզ համար լավ կլինի, -նկատեց Մարիամը։

-Թագավորից ու թագուհուց ավելի լավ, -ժպտաց Հովսեփը։

Իշուկն արդեն մրափում էր իր անկյունում․ նա Մարիամին հասցրեց նպատակին։ Վերջապես կարող էր քնել։


    

Երեխան


    

Իշուկը երազ էր տեսնում, իբր արածում է տանը՝ Մարիամի մարգագետնում։ Վաղ գարուն էր, շուրջ բոլորն ամեն բան ծաղկել, կանաչել և բուրում էր։ Թռչուններն ուրախ-կայտառ ճռվողում էին օդում։ Նա մանկան ճիչ լսեց և անսպասելի նկատեց, որ թռչունները օրհներգում են Մարիամի Որդուն։ Սիրտն ուրախությունից պոկվեց տեղից։ «Սա Մարիամի Մանուկն է», -մտածեց իշուկը երազում։

Արևը նույնպես ուզում էր մասնակցել ՝ այնպես էր շողում, ծակում իշուկի աչքերը, որ նա արթնացավ։ «Ա՛խ, սա սոսկ երազ է, -հիասթափվեց նա։

Գարուն չէր, առավել ևս՝ Նազարեթում չէին, այլ Բեթղեհեմի հին, խարխուլ խրճիթում։ Բայց նա առավ գարնանային ծաղկանց բույրը, հնչում էր թռչունների երգը, շուրջն ամեն բան լույս էր ճառագում և շողում։

Ավանակը բացելով աչքերը՝ նայեց։ Հրեշտակը ուժգին թափահարում էր նրան, մինչևիսկ թևերով հրում։ Հիմա՞ ինչ էր ուզում ցույց տալ։ Տաքությունը վրա տվեց իշուկին։

Հովսեփը բացելով սնդուկը՝ հանեց Մարիամի պատրաստած հրաշք սպիտակեղենը։ Հրեշտակը տվեց Մարիամին, իսկ Մարիամը գեղեցիկ ու կոկիկ բարուրեց Երեխային։ Նա ի ցույց մյուսների բարձրացրած պահելով Մանկանը՝ հանձնեց Հովսեփին։ Շուրջը կանգնած հրեշտակները երգում էին՝ այնքա՜ն սքանչելի, իսպառ կամաց, հազիվ լսելի։

Հովսեփն ու տանտերը լուռ ունկնդրում էին չքնաղ մեղեդին և նայում Որդուն։ Հայացք գցելով ավանակի ուղղությամբ՝ Մարիամը նկատեց, թե նա ինչպես է երկարել պարանոցը։

-Հովսե՛փ, -ասաց, -ցույց տուր Նրան մեր իշուկին։

Հովսեփն ավանակին տարավ մսուրի կողմը։ Իշուկն առավ խոտից ելնող գարնանային ծաղիկների բուրմունքը։

Անսպասելի խրճիթում գիշեր տիրեց։ Հրեշտակներն անհետացան։ Հիմա միայն տանիքի ճեղքից էր լույս ընկնում մսուրին, մնացյալը խավարի մեջ էր։ Ավանակը հստակ տեսավ, որ Մանկան շուրջ ամեն բան փայլում ու ճառագում է։ Հովսեփն ու ծերունին ևս նայեցին։

-Աստղն այնքան պայծառ է լուսավորում, կարծես պսակ կա Նրա գլխին։ Հիմա եմ աստիճանաբար ըմբռնում, թե երազումս ինչու էի արքայի գալստյանն սպասում։

Երեխան պառկած էր մեծ, մուգ բաց աչքերով։ Իշուկը նրբորեն հոտոտեց նրան։ Ի՜նչ սքանչելի են Նրա այտերը, որքա՜ն տաք, ճերմակ, իսկ աչքերը՝ հրեշտակի։

-Ծերունին ասաց․

-Մարիա՛մ, նայիր, ինչպե՜ս են ճառագում Որդուդ աչքերը։ Ինչպես պայծառ աստղերը։ Կարելի է կարծել, որ նրանցում անդրադարձված է երկնային արքայության ողջ պերճությունը։ Ինձ հարց եմ տալիս՝ Ո՞վ է Նա, այս Երեխան։

-Շուտով կիմանանք։

Դարպասը խփեցին։ Ծերունին ելավ բացելու։ Այնտեղ կանգնած էին այն հովիվները, որոնց մոտ վերջին գիշերը մնացել էին Մարիամն ու Հովսեփը։ Ավանակն իսկույ ն ճանաչեց Ռուբենին։

-Այդտե՞ղ է վերածնված Մանուկը, -հարցրեց հովիվը։

-Բարուրվա՞ծ է, պառկած մսուրու՞մ, -հնչեց պարզ, հպարտ ձայնը։

-Այո՛, -պատասխանեց ծերունին։ -Մտեք, բայց կամացուկ։

Հովիվները մտան խրճիթ, ոտնաթաթերի ծայրին առաջանալով՝ ծնրադրեցին։ Երկար մնացին նրանք այդպես անշարժ։ Ռուբենի աչքերը փայլում էին, իսկ ծեր պապը արտասուքներն էր սրբում։ Ավանակը լսեց, թե դրսում ինչպես են երգում հրեշտակները։

Հովիվները ելնել հապաղում էին․ նրանք էլի կմնային ծնկների վրա աղոթելով։

-Ո՞վ է Մանկան ծնողը, -հարցրեց ծեր հովիվը։ -Մենք նրան անսովոր բան ունենք պատմելու։

Հովսեփին ու Մարիամին տենելով՝ նրանք շատ զարմացան։

-Այդ դու՞ք եք, -ասացին։ -Մենք հարուստ մարդկանց էինք սպասում տեսնել։ Գիշերը ողողված էր մեծ աստղի լույսով, որը տեսած չկայինք։ Հանկարծակի հայտնվեց Աստծո Հրեշտակը, և մենք խիստ վախեցանք։ Սակայն Հրեշտակն ասաց․

-Մի՛ երկյուղեք, համակ ուշադրությամբ լսեք, ես ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը կհասնի բոլոր ժողովուրդներին, քանզի այսօր ծնվեց Փրկիչը, Քրիստոս Աստվածը Դավիթի տոհմից։ Ահա ձեզ նշանը՝ կգտնեք Երեխային բարուրված պառկած մսուրում։ Նույն պահին ես տեսա երկնքով մեկ երգող հրեշտակներին՝

Փառք Բարձրյալին,

Եվ խինդ երկրի վրա,

Եվ բարեհաճություն մարդկանց։

Հրեշտակները նույն պահին աներևութացան, և մենք ասացինք մեկս մյուսին․ «Հրեշտակի ավետած Մանկանը տեսնելու համար ուզում ենք Բեթղեհեմ գնալ» ։ Աճապարանոք ճամփա ընկնանք։

-Մեզ ինչպե՞ս գտաք, -հարցրեց զարմանք կտրած տանտերը։

-Դժվար չէր, -պատասխանեց հովիվը։ -Սկզբում գալիս էինք Բեթղեհեմի ճանապարհով։ Այստեղ տեսանք աստղը՝ կանգնած հենց այս տան վրա։ Մնացյալում խավար էր։ Տեսանելի է այս տան վրա թափված Աստվածային շնորհը։

-Ի՛մ խրճիթի վրա, -ասաց ծերուկը։

Այնուհետ երկարատև լռություն տիրեց։ Հովիվները կանգնել նայում էին Երեխային։ Զգացվում էր, որ նրանց դժվար է կտրվելը։

-Եթե ինձ թույլ տրվեր մնալ ձեր ու Մանկան կողքին, -հոգոց հանեց Ռուբենը՝ գգվելով իշուկին։

-Ահա ես էլ իմացա, թե ինչ Մանուկ է սա, -մտորեց ծերունին։ Պատկերացնելու՞ է՝ Փրկիչն իմ խրճիթում։

-Բարի Հովիվը, -ասաց Ռուբենը՝ երջանկությունից շողալով։

-Ճշմարիտ է, Աստված ինձ մեծ խնդություն առաքեց, -ասաց պապը։ -Մեզ հիմա մեր հոտի մոտ վերադառնալ է պետք։ Անասունը արոտ հանելու ժամն է։

Հովիվները մեկնեցին։ Ցերեկվա պես տեսանելի էր։ Աստղը շարունակ լուսավորում էր։ Երեխան, Մարիամը, Հովսեփը քնեցին, բայց ավանակը դեռ կանգնած էր մսուրի մոտ։ Հովսեփը մոռացել էր հետ տանել։ Նա լուռ կանգնած՝ պաշտպանում էր Մանկանը։ Հիշեց Նազարեթի տան ընկերներին։ Ավանակը գիտեր՝ մինչ Որդու հետ Մարիամի վերադարձը, ոչ քիչ ժամանակ կանցնի։

Երեկ դա էր ակնարկում Հովսեփը․ չափազանց շատ մարդ է գրանցում անցնելու համար ժամանել Բեթղեհեմ։

Իշուկը շատ էր ուզում, որ կենդանիներին հասնի Մանկան մասին լուրը։

-Ցավալի է, -մտածում էր նա, -այստեղ պառկած է աշխարհի ամենաքնքուշ Մանուկը, որի աչքերում անդրադարձվում է Աստծո ողորմածությունը, իսկ ոչխարները, այծերն ու նրանց փոքրիկները դա չգիտեն ու նախկինի պես անհամբեր սպասում են։ Լուրն ինչպե՞ս Նազարեթ հասցնեմ։

Մինչ իշուկը լարված մտորում էր, արևը դուրս եկավ։ Խրճիթի շուրջ եղող ծառերին Նազարեթի թռչուններն արթնանալով՝ սկսեցին ցնծագին երգել։ Նրանք ծիկրակում էին երդիկից։

-Իշու՛կ, -շշնջացին, -կարո՞ղ ենք նայել Երեխային։Այսօր մենք լսեցինք հրեշտակների երգը և տեսանք նրանց ու արդեն գիտենք, որ Նա ծնվել է, սակայն չհամարձակվեցինք հրեշտակներին ձայնակցել։Մեզ կարելի՞ է ներս գալ։

Մի թռչնակ թռավ տանիքի ճեղքով։ Սա ձագուկ էր, որը կողքանց էր ցատկում։ Նա անմիջապես իջավ մսուրի եզրին։

-Սը՛ս, -ասաց նրան իշուկը։

Բայց հազիվ երեխային տեսած՝ անկարող էր հանգիստ մնալ։ Նա ծվաց։ Դա չափազանց էր դրսում մնացած ընկերների համար։ Նրանք կուտակվեցին երդիկի մոտ, և շուտով ամբողջ երամը խրճիթում էր։

Նրանք ցրիվ եկան, որտեղ հնարավոր էր՝ մսուրին մոտ, շա՜տ մոտ։ Ոմանք նստեցին քնած Մարիամին կիպ, իսկ մի երամիկ տեղավորվեց ուղիղ իշուկիվրա։

-Սու՛ս կացեք։ Լռություն պահպանեք։ Սը՛ս, -սթափեցնում էր իշուկը։ -Ձեզ թողել են նայեք, բայց լուռ մնացեք, որ չարթնանան։

Թռչուններն իսկապես էլ վայրկյանի չափ լուռ մնացին, բայց երբ ամենահամարձակն իրեն չտիրապետելով նստեց Երեխայի ձեռքին, ուրիշ երեքը անմիջապես պատրաստվեցին վռնդել անհնազանդին։

-Կարգապահ կլինեք, -շշնջաց իշուկը, -այլապես դուրս կանեմ բոլորիդ այստեղից։

Երեխան քնի մեջ շարժեց ձեռքը։ Կարո՞ղ էին թռչունները հանգիստ մնալ։ Նրանք իրենց երգով փառաբանեցին Նրան։ Օ՜հ, նրանք այնպե՜ս էին ծլվլում, ի՜նչ դայլայլ էր։

Արթնացած Մարիամը ժպտաց։ Քունը թոթափած Հովսեփը՝ նույնպես։ Ծերունին հայտարարեց, որ էլ ոչնչից չի զարմանա։ Քիչ անց Մանուկը զարթնեց։ Թռչունները, ամաչելով, անհամարձակ, որ արթնացրել են Նրան, ծլվլացին։ Միայն ամենահամարձակը մոտեցավ մսուրին՝ ցուցադրեու իր արվեստը։

-Ի՛մ թռչնակներ, -ասաց Մարիամը։ -Շնորհակալ եմ ձեր երգի համար։ Դուք հիմա տեսաք Որդուս։ Լավ չի՞ լինի տուն դառնաք, քանի որ առանց ձեզ Նազարեթն իսկապես դատարկ է։

Իշուկն այժմ գիտեր լուրը տեղ հասցնելու եղանակը։

-Թանկագիննե՛րս, -ասաց, -լսե՛ք Մարիամին և թռեք տուն։ Հայտնեք բոլորին, հատկապես գառներին ու ուլերին այստեղ կատարվածը։

-Մենք դեռ ուզում ենք օրորոցային երգել Մանկան համար, -խնդրեցին թևավորները։ -Կարելի՞ է։

Նրանք այնքան կամացուկ ու հրաշալի դայլայլեցին, որ Մանուկը վերստին գոցելով աչքերը՝ քնեց։ Այնուհետ նրանք երդով օդ ելան և, հրաժեշտի բառեր քչփչալով, անհետացան Նազարեթի ուղղությամբ։

-Նրանք լավ են զգում, կարող են տուն գնալ, -մտորեց իշուկը։ Թեև իմ տունն էլ է Նազարեթում, բայց ես ամենաերջանիկն եմ, որովհետև դեռ կարող եմ մնալ Մարիամի ու Հովսեփի Որդու հետ, չէ՞ որ նրանց փոքրիկ իշուկն եմ։


    

Բեթղեհեմ

Իշուկը կապի տակ կանգնել էր հին խրճիթի մոտ։

-Բավականաչափ ժամանակ Բեթղեհեմում ենք, -խորհում էր՝ հոտոտելով թարմ կանաչը։ -Նազարեթ հետ գնալ եմ ուզում։ Երանի տանը լինեի։ Պատկերացնում եմ այծիկների ու գառնուկների սպասումը, հավանական է անվերջ հարցնում են՝ ե՞րբ են վերադառնալու, և անհամբեր դոփում են։

Մտաբերելով իր փոքրիկ ընկերներին խաղալիս՝ իշուկը չժպտալ անկարող էր։

-Շուտով կգանք։ Ես լսեցի, թե այսօր Հովսեփն Մարիամին ինչպես ասաց, որ հաշվառվելու քիչ ընտանիքներ են մնացել։ Մարիամը սոսկ հարցրեց․ «Բոլոր դեպքերում ինչու՞ են ուզում ամենավերջում մեզ գրանցել, սիրելի՛ Մեսրոպ» ։ Մեսրոպի պատասխանն էր․ «Շտապում են բոլորը» ։ Մարիամը հոգոց հանեց․ «Երևի այստեղ մենք լավ վիճակում ենք, ու ես չեմ ուզում մեր փոքրիկ տանը լինել։ Ողջ օրը մեր անասուններն են մտքիս» ։ «Մի՛ տխրիր, Մարիա՛մ, -հանգստացրեց Հովսեփը, մի քանի օր անց տուն կուղևորվենք» ։

Եվ իշուկի հոգուն այնպիսի խինդ տիրեց, որ անկարող էր լռել։

-Իա՜, արձագանքեց կամաց, որովհետև տեսավ Մարիամի Որդու քնած լինելը։ Չի կարելի Նրան արթնացնել։

-Նա այնքա՜ն նուրբ ու փափուկ է։ Մռութովս այտին հպվելու պահն սքանչելի էր․այդպես տանը սառը առվակին դիպչելիս էր լինում։ Իսկ աչքերը փափուկ փայլում են, ինչպես երկարատև ձմեռից հետո ելնող գարնային արեգինը։ Նման աչքեր աշխարհում ոչ ոք չունի։ Այդպես ասացին հովիվները, և ծեր տանտերն է նույնն ասում։ Ե՛վ նրա սևուկ կովը, և՛ ոչխարը նույնն են մտածում։

Մինչ իշուկը Երեխայի մասին մտորում էր, շուրթերից ոչ մեկ անգամ խնդագին խառանչ ելավ՝ իա՜։

-Ինչու՞ ես ժպտում, իշուկ, -հարցրին աղքատիկ խոտը կլլող ոչխարները։

-Օ՜, Մարիամի Որդու մասին եմ մտածում, -ասաց իշուկը։ Երկրի վրա ամենհրաշք Մանուկն է նա՝ ամենաքնքուշը, ամենախելացին, ամենաքաղցրը, ամենա․․․

-Ամենալավն ու փառավորը, -շարունակեց ոչխարը․ նա չդիմացավ, երբ ավանակը պարծեցավ։ -Երբ նա ծիծաղեց, դու չէի՞ր զարմացողը՝ այս ի՞նչ ղողանջ է։

-Դե՛, իհարկե։ Ինձ թվաց՝ հրեշտակների երգեցողությունն է։ Հիշու՞մ եք՝ Նրա ծնվելու պահին ինչպես էին օրհներգում հրեշտակները։

-Հրեշտակնե՞րը, - ոչխարը մտահոգ էր։ -Ի՞նչ հրեշտակներ։ Քեզ թվացե՞լ է գուցե և կամ անձրևի խշշո՞ցն ես լսել։

-Անձրևի՞, - վախեցած բացականչեց իշուկը։

-Այո՛, անձրևի շփշփոցը զանգուլակների ձայնին է նման։

-Ո՛չ, -հրեշտակներն էին, -վստահ պատասխանեց իշուկը։

Այդ պահին սև կովն արթնացավ թեթև քնից և, բացելով աչքերը, խոսեց․

-Ես լսեցի մեր տիրոջը Մարիամն ինչպես ասաց, որ պատրաստվում են տուն գնալ։ Ճ՞իշտ է դա, իշու՛կ։

-Այո՛, այո՛, -հրճվանքից պոչը թափահարելով՝ հաստատեց իշուկը։

-Իսկ չե՞ք կարող մի քիչ էլ մնալ, -հարցրեց ոչխարը, -թեկուզ այնքան, մինչև Նա քայլել սովորի։ ՈՒրախություն կլինի նրա ցատկելը տեսնելը։

-Ո՛չ, -պատասխանեց իշուկը։ -Մենք, որքան հնարավոր է, պիտի շուտ վերադառնանք։

-Մի փոքր էլ մնացեք, մինչև սկսի փորսող տալ, -խնդրեց ոչխարը։

-Ո՛չ, անհնար է։ Տանը մնացել են Մարիամի կենդանիները, նրանք մեզ են սպասում, իսկ Հովսեփին՝ իր արհեստանոցը։

-Այնպե՜ս եմ ուզում Նրա խոսելը լսել, -բառաչեց կովը։ -Համոզված եմ՝ նա միայն լավ, ազնվաշունչ բառեր կսովորի։

-Հարկա՛վ, -համաձայնեց իշուկը։

-Մի՞թե չեք կարող սպասել մինչև խոսել սովորելը, -վերստին հարցրեց կովը։ Դա այնքան էլ երկար չի տևի։

-Ո՛չ, մենք այս շաբաթ ենք ուղևորվելու, -եղավ իշուկի պատասխանը։

Ոչխարն ու կովը իսպառ տխրեցին։ Միայն իշուկն էր գլուխը տնկած նայում երկնքին։

-Նայե՛ք, հրաշագեղ աստղը, -բացականչեց իշուկը։

Մյուսները ևս վերև նայեցին։ Այդ պահին էլ արևը թաքնվեց։ Մութը արագ պատեց շրջակայքը։ Իսկ երկնակամարում ավելի ու ավելի հստակ երևակվեց մեծ աստղը։

-Ես նրան գիտեմ, -զարմացավ իշուկը։ Դա այն աստղն է, որը լուսավորել էր ձեր խրճիթը, երբ այստեղ եկանք։

-Այն գիշե՞ր, երբ Նա ծնվե՞ց, -զարմացած հարցրեց կովը։

-Կարող եմ պարզապես ենթադրել, որ այս գիշեր նորից ինչ-որ բան կպատահի, -նկատեց ոչխարը։ Հնարավոր է, հրեշտակները կրկին գան։

-Ո՞վ իմանա, -քրթմնջաց կովը։


    

Օտրերկրացիները


    

-Ի՜նչ նշանակալի գիշեր է, -խոսք բացեց Մարիամը։ -Այնպես լուռ է ու լուսավոր։

-Այո՛, ամեն բան հանդիսավոր է, -պատասխանեց Հովսեփը։ -Խրճիթի ուղիղ վերևում է։

Ծերուկը գլուխը հանեց հյուղից։

-Ի՞նչ է այնտեղ լուսավորում, -հարցրեց։

-Աստղը, -պատասխանեց Հովսեփը։ Նա խրճիթի վերևում է։

-Հիմա նրան գիտեմ, -ուրախացավ Մարիամը։ Նույն աստղն է, որը լուսավորում էր Մանկան ծնվելու գիշերը։ Կկամենայի իմանալ՝ այսօր ի՞նչ է կատարվելու ։

-Այո՛, այո՛, նա հայտնվեց նույն գիշերը, -հաստատեց ծերուկը։ -Նա այնտեղ էր՝ ճանապարհի շրջադարձին։ Ես այն տեսա, թվաց, արքայական զույգն է շքերթի ելել։

-Իսկ ժամանեցինք սոսկ մենք՝ հոգնած ճամփորդներս։ Բայց նայե՛ք, այստեղ նորից մարդիկ են գալիս, -բացականչեց ապշած Մարիամը։

Այդ գիշեր ժամանողները հիրավի հզոր հյուրեր էին։

-Նրանք հավանաբար մոտերքով կանցնեն, -զարմանքով նշեց Հովսեփը։ -Տեսե՛ք, ինչ ուժեղ ուղտեր են, նրանց մորթը արծաթափայլ է։

-Տեսնես ի՞նչ նշանավոր հեծյալներ են, -բացականչեց Մարիամը։ -Բայց նայիր, Հովսե՛փ, նրանք մեր կողմն են գալիս։ Մենք զգում էինք։

-Տարօրինակ բան չկա։ Ինձ այլևս ոչինչ չի զարմացնում, -մրմնջաց ծերունին։

Ընթացքում անծանոթները մոտեցան խրճիթին։ Կարելի էր տեսնել, նրանք որքա՜ն հարուստ էին, ազնվատոհմիկ։ ՈՒղտերն ուղղակի հոյակապ էին։ Թամբերն ու հեծելասարքերը զարդարված էին արծաթով ու թանկարժեք քարերով։ Աստղի ներքո ամեն բան այնպես էր փայլփլում, որ առջևի ուղտը կախել էր գլուխը։

Իսկ ինքա՜ն ազնվազարմ էին հեծյալները։ Իրենց հարուստ հանդերձով նրանք թագավորավայել տեսք ունեին։

-Մենք ուզում ենք տեսնել հրեից նորածին արքային, -ասաց նրանցից առաջինը։

-Մենք տեսել ենք ճաճանչող աստղը, և նա մեզ բերեց այստեղ՝ ա՛յս տուն, -ասաց մյուսը։

-Մենք եկել ենք ողջունելու Աշխարհի Լույսը, -ասաց երրորդը։

Հովսեփը մունջ կանգնել էր։ Նայեց Մարիամին, բայց նա վերադարձել էր խրճիթ՝ իր Որդու մոտ։

Երեք օտարականն այնքա՜ն համոզված էին, որ ճիշտ վայր են եկել․ նրանք նշան արեցին ծառաներին օգնել իրենց՝ իջնելու ուղտերից։

Հովսեփը նոր նկատեց, որ երեք մեծ ուղտի թիկունքում կուտակվում են բազմաթիվ համեմատաբար փոքր ուղտերը։ Նրանց վրա նստածներն շտապեցին սպասարկել պարոններին։

Երբ վերջին օտարականը ուղղվեց, պարզ դարձավ, թե որքան բարձրահասակ ու վայելչակազմ է։ Նա ձեռքերը պարզեց աստղերին։

-Հսկա է թվում, -մտածեց Հովսեփը զարմանք կտրած։ Ասես երիտասարդ հերոս կամ դյուցազն լինի։

-Դե՛հ, - հարցրեց այցելուն խորունկ ձայնով, -որտե՞ղ է արքայական Մանուկը։

Հովսեփը կարկամել էր ու ապշել։ Նույն պահին խրճիթից լսվեց զարթնած Նորածնի հրճվելը։

-Այնտե՜ղ, -բացականչեց երկրորդը։

Նա նույնքան հսկայահասակ էր, որքան ընկերը։ Խիստ, տիրական հայացք ուներ, անդրդվելի, անկաշառ դատավորի տպավորություն թողնող։ Հովսեփին պարզ դարձավ, որ իր առաջ կանգնածը մեծ ժողովրդի առաջնորդ է, բայց խրճիթ մտնելիս նա ևս ստիպված էր խոնարհել հպարտ գլուխը։

Երրորդ օտարականը դեռ պիտի իջվարեր ուղտից։ Նա շատ ծեր էր, նիհար ու կորացած։ Ստիպված էր ծանրորեն հենվել ձեռնափայտին։ Խրճիթի ներսում դեռևս մութ էր, միայն տանիքի ճեղքից էր մսուրին լույս ընկնում, որը փայլում, ճաճանչում էր Մանկան շուրջը, որը ծղոտի միջով նայում էր մտնողներին, ժպտում, ձեռքով անում։

-Ա՞ստղն է այսքան լուսավոր, թե՞ լույսը Մանուկից է՝ մտածում էին մարդիկ շփոթված, և խոնահվեցին մինև գետին։ Նա ծիծաղեց բավականությունից։ Ողջ խրճիթը լցվեց փսփսոցով, նույնիսկ առաջին եկվորը ժպտաց։ Հզոր հսկան ծնկի իջավ։ Երեխան ձգվելով՝ մեկնեց թաթիկները, ասես դեպի նա մղվելիս լիներ։ Մարիամը բարձրացնելով Նրան՝ դրեց հսկայի պարզած ձեռքերի մեջ։

-Օ՜, թագավոր Երկրի, -շշնջաց օտարականը, - ես ուժեղ եմ բոլոր մարդկանցից, բայց նորածնի պես թույլ եմ, երբ պահում եմ Քեզ ձեռքերումս, զի Դու ինձնից զորեղ ես։

Նա հեզաբար համբուրելով պստլիկ մատները՝ Նրան հանձնեց հաջորդ հյուրին։

-Ահա թե ում վիճակվեց բռնել ձեռքերումս, -ասաց սա մեղմաբար։ -Դու կլինես Աշխարհի Տերը։ Ես հարուստ եմ և հզոր, մարդիկ ենթարկվում են իմ աննշան ակնարկին, սակայն քո կողքին գտնվելով ըմբռնեցի, որ խղճուկ եմ ու աննշան, զի դու ինձնից զորավոր ես։

Նա զգուշորեն համբուրելով Երեխային՝ փոխանցեց երրորդ օտարականին։ Սա այնպես էր դողում, որ հազիվ կարողացավ պահել Մանկանը, սակայն չխնդրեց իրեն օգնեն։

-Օ՜, Մանու՛կ, Մանու՛կ, -շշնջաց։ -Վերջապես Դու ժամանեցիր, Դու՛, որին բոլորն այնքա՜ն երկար սպասում էին։ Ես աշխարհի ողջ իմաստնության գիտակ եմ, սակայն Քեզ ձեռքերումս պահելիս անգետ եմ զգում ինձ, ասես երեխա, զի Դու ինձնից իմաստուն ես։

Երեխան ժպտալով ձգվեց դեպի ճերմակ մորուքը։ Մարիամը հապշտապ մոտեցավ՝ թուլացնելու Նրա պստլո մատները։ Ծերունին համբուրելով Մանկան ճակատը՝ ժպտաց, այնուհետ կռացավ և ճերմակ կաշվե պայուսակից հանած թասի մեջ դարչնագույն կնդրուկ ածեց՝ վառելով օջախի կրակով։ Ցածրիկ շինությունը լցվեց հրաշալի բուրումնավետ ծխով։

Հովսեփն ու Մարիամը զարմանքով էին հետևում։ Ծերունին ասաց․

-Մենք հսկայական ճամփա ենք հաղթահարել Արևելքից գալով, որպեսզի պատվենք Թագավորին։ Ի պատիվ Նրա մենք խունկ ծխեցրինք, ինչպես ընդունված է մեր երկրում։

Հաջորդ օտարականը բացեց սնդուկը։ Նա հանեց զմուռսով զարդատուփը։ Կնքամոմը նույնպես սքանչելի հոտավետ էր, որը, սակայն պետք չէ այրել՝ բույրը զգալու համար։

-Ահա՛ իմ հարստությունը՝ բուրախեժը։ Մեր երկրում սովորույթ կա այն արքային ընծայելու։

Վայելչակազմ օտարականը մսուրի մոտ խաղում էր Երեխայի հետ, որը պտտում էր նրա թանկարժեք քարով մատանին։ Նա կամենում էր ճանկել անսովոր մեծ, փայլուն ադամանդը։ Օտարականն հանելով մատանին՝ դրեց Նրա բուռը։

-Թագավորի՛ Որդի, Քոնն է ճշմարտության մատանին, -ասաց ։ -Ահա՛ հարստությունը, որն ունեմ ։ -Ապա մի քանի ոսկեդրամ հանելով՝ մեկնեց Հովսեփին։

-Ահա՛ Մանկան ոսկին, -ասաց։

-Բայց փոքր երեխան նման թանկ նվերի պետք չունի, -առարկեց Մարիամը։

-Մենք արդեն մի քանի ամիս տեսնում ենք աստղի զարմանալի լույսը։ Այդպես իմացանք, որ մոտենում է մեր մեծ Արքայի Ծննդյան ժամը, և որոշեցինք այս ճափորդությունը, որպեսզի պատիվ տանք Նրան, -ասաց տարեց հյուրը։

-Մենք ժամանեցինք, որպեսզի պատվենք Թագավորին, այդ իսկ պատճառով մեր ընծաները պիտի արքայական լինեն, -հավելեց մյուսը։

Մարիամը պատասխանեց․

-Դուք ճիշտ եք։ Նա թագավոր կդառնա։ Հրեշտակն ավետեց։

Օտարերկրացիներն այդ մասին իմանալ ցանկացան, և Մարիամը պատմեց Գաբրիել Հրեշտակապետի դրվագը, որը Նազարեթում այցել էր նրան ու պատմել Մանկան աշխարհի Փրկիչն ու Արքան լինելու մասին։ Բոլորը լարված ունկնդրում էին, այնուհետ ծերունին ասաց․

-Անիմանալի են Տիրոջ ճանապարհները։

-Նրա ապշեցնող իմաստնությունը մեզ այստեղ հասցրեց, -հայտնեցին նրանք։

Բաց դարպասի մոտ կուտակվել էին ծառաները։ Նրանց ևս հետաքրքիր էր աչք գցել իրենց տերերին հրեաների երկիր այսքան ճանապարհ բերած Մանկանը։ Երկարել էին պարանոցները՝ տեսնելու նրան։ Մարիամը նկատեց։

-Մտե՛ք, մտե՛ք, -ասաց և տեղ բացեց մսուրի մոտ։

-Ի՞նչ է այստեղ ճաճանչում, -փսփսում էին ծառաները։ -Մանկան աչքե՞ր են, թե աստղի լույսն է։

-Այս Մանուկը Աշխարհի արքան պիտի դառնա, -ասաց ծերունին։

Ծառաները բերանքսիվայր ընկան՝ ճակատներով հպվելով հատակին։ Երեխան նրանց ևս ժպտում էր, ինչպես ազնվազարմ տերերին նրանց։

-Հեզաբարո մնա հետո էլ, ինչպես այսօր ես, -ասաց ստրուկներից մեկը, -և Դու կկառավարես աշխարհը, և քոնը կլինի Տիրոջ գավազանը, և Քո թագավորությունում թշվառ ստրուկների կյանքը նույնպես նշանակություն կունենա։

Փոքրիկը գլխով արեց, ասես, ըմբռնելիս լիներ։

-Թվում է, Նա մեզ հասկացավ, -ուրախ ասացին ստրուկները։

Մարիամը բարձրացնելով Մանկանը՝ փոխանցեց ստրուկին։

-Այո՛, Նա կդառնա Թագավոր, -ասաց հանգիստ, բայց կլինի նաև Աշխարհի Փրկիչը, այդ իսկ պատճառով՝ Ծառան բոլոր մարդկանց, ստրուկներինը՝ նմանապես։

-Օ՜հ, Արքան արքաների, Ծառան ծառաների, -ցնծացին ստրուկները։ -Որքա՜ն բարի է Տերը, որ Քեզ Երկիր ճամփեց բոլոր թշվառների համար։

Մարիամը նրան վերստին մսուրը դրեց, որտեղ նա նույն պահին քնեց։ Բոլորը դարձյալ մեկ րոպե լուռ մնացին՝ և՛ ազնվատոհմ տերերը, և՛ ստրուկները։ Այնուհետ օտարերկրացին ասաց․

-Գիշերելու համար վրաններ բացեք։ Հանգստի ժամանակն է։ Լուսաբացին մենք ետդարձի ճամփան ենք բռնելու։ Երթը Բեթղեհեմ շատ երկար էր, -ապա դարձավ Հովսեփին։ -Մենք պիտի վերադառնանք հնարավորինս արագ։ Ընթացքում Երուսաղեմում դեռ պիտի տեսնենք Հերովդես արքային։ Այստեղ գալիս նրա պալատում եղանք և հարցրինք հրեից նորածին արքայի մասին, սակայն Հերովդեսը ոչինչ չէր լսել։ Նա ուրախ կլիներ իմանալ ամեն բան, ու մենք պատմեցինք՝ ինչ գիտեինք։ Նա մեզ խնդրեց հետդարձին մտնել և տեղեկացնել, թե ով է Մանուկը, որ ինքը ևս կարողանա պատվել Նրան։

Այդ պահին սառը քամի փչեց, և աստղի հստակ լույսը մարեց։ Մարիամը կռանալով՝ իր գլխաշորով ծածկեց Որդուն։ Նա տեղյակ էր, որ Հերովդեսը չար արքա է և չէր կարող հավատալ, թե Մանկան հանդեպ բարիացակամ է տրամադրված, սակայն մտածածը չհամարձակվեց հայտնել պատվարժան հյուրերին։

-Հովսե՛փ, ես վախենում եմ, -շշնջաց, երբ օտարերկրացիները գնացին իրենց վրանները։ -Վախենում եմ Հերովդես թագավորից։ Երբ նա այստեղ գա․․․ Չեմ ուզում դրա մասին մտածել անգամ։

-Մենք պիտի արագ, հենց ստացվի, հեռանանք այստեղից, -պատասխանեց Հովսեփը։ -Բեթղեհեմը չափազանց մոտ է Երուսաղեմին։ Նազարեթի տանը մենք ապահով կլինենք։ Վաղը պատրաստ կլինեմ, ամենաուշը՝ մյուս օրը։ ՈՒ մենք անհապաղ կմեկնենք։

-Ա՛խ, որքա՜ն կուզեի, որ այս բարի մարդիկ Հերովդեսին պատմած չլինեին մեր Որդու ով լինելը, - տնքաց Մարիամը։ Չե՞ս կարող խնդրել, որ չանեն, Հովսե՛փ։

-Չեմ կարծում, թե կհամարձակվեմ խոսել նման կարևոր անձանց հետ, -երկչոտ առարկեց Հովսեփը։

-Սիրելի՛ Հովսեփ, արա հանուն մեր Որդու։

-Կփորձեմ վաղն առավորտյան՝ նախքան նրանց մեկնելը, -հանգստացրեց Հովսեփը։

Խրճիթի շուրջ տեղավորվել էին ուղտերը։ Իշուկը դարպասին էր կապված։ Գիշերվա սկիզբը բավականաչափ տաք էր, ու նա սիրով կմնար մատղաշ խոտ ու ծաղկի հետ։

-Իշու՛կ, -ուղտը նրա կողմը շրջվեց, -ազնվական տիկինն ինչու՞ է հին, խարխուլ հյուղում ապրում։

-Հովսեփն ու նրա խեղճ Մարիամը, -պատասխանեց իշուկը, - ամենևին նշանավոր անձինք չեն։

-Իսկ որտե՞ղ է նրանց հոտը։

-Հո՞տ, -բացականչեց իշուկը։ -Դա ես եմ, Նազարեթում Մարիամն ու Հովսեփը ոչխար ու մի քանի այծ էլ ունեն։

-ՈՒրեմն դու աղքատ մարդկա՞նց ես ծառայում, - ուղտը շփոթված էր։ -Այդ դեպքում ինչու՞ են մեր հարուստ տերերը այստեղ՝ նրանց այցել։

-Չգիտեմ, -պատասխանեց իշուկը։ -Բայց իմ ի՞նչ պետքն է՝ տերս փող, ունեցվածք ունի, թե՞ ոչ։ Մարիամն ու Հովսեփը բարությամբ են հարուստ, սրտաբաց են, պատրաստ օգնելու։ Ընդամենը կարող եմ ասել, որ լավ է ունենալ տեր, որը ուժերիցս վեր բեռ տանելու համար երբեք չի ծեծում, չի բղավում, չի պահանջում։

-Դու, իհարկե՛, ճիշտ ես, -համաձայնեց ուղտը։ -Մենք՝ կենդանիներս գնահատում ենք բարի մարդուն, բայց ասա ինձ, իշուկ, այդ ի՞նչ զարմանալի Երեխա է, որի մասին այստեղ լսեցի։ Տերս Նրանից էր օրերով պատմում։ Գրեթե բոլորին ասում էր։ Ո՞վ է նա։

-Բարի Հովիվ է, -հանգիստ պատասխանեց իշուկը։

-Բարի Հովի՞վ, - բացականչեց ուղտը։

-Բարի Հովիվը, -լուրը շրջեց հանգստացող ուղտերի շրջանում։ Ճի՞շտ ես ասում։

-Հրեշտակները Նրա համար օրհներգեցին ողջ գիշեր, երբ ծնվեց Փրկիչն Աշխարհի, Թագավորը, Հովիվը, -հպարտ խոսեց կովը։

ՈՒղտերը գարնանային ամպերին հառեցին գլուխները։ Ողջ գիշեր նրանք լուռ պառկած մտածում էին իրենց լսածի մասին։ Այգաբացին ավանակն ասաց․

Երբ ետդարձին անցնեք Նազարեթով, կարո՞ղ եք ողջույն փոխանցել և հայտնել, որ Մանուկն իրեն լավ է զգում, Հովսեփն ու Մարիամը՝ նմանապես, և որ մենք շուտով վերադառնալու ենք։

-Մենք նման քաղաքի մասին ոչինչ չենք լսել, -պատասխանեց ուղտը, բայց եթե մեր ուղին այնտեղ հասցնի, չենք մոռանա քո ողջույնը փոխանցել։ Մենք ևս խնդրանք ունենք։

-Ինչպիսի՞, -հարցրեց իշուկը։

-Նախքան հետ գնալը շատ ենք ուզում տեսնել Երեխային։ Կկարողանա՞ս օգնել։

-Հաճույքով կփորձեմ, -պատասխանեց իշուկը։

Առավոտյան, երբ հյուրերը ելան վրաններից, մեկը մյուսին ասաց․

-Այսօր երազումս այցեց Հրեշտակը՝ խնդրելով այլ ճամփով վերադառնալ։ Մենք չպիտի Երուսաղեմով անցնենք և զրուցենք Հերովդեսի հետ։

-Տարօրինակ է՝ նույնպիսին իմ տեսածն է։

Ծանրաքայլ մոտեցավ ծերունին։

--Այս գիշեր Հրեշտակն ինձ այցեց․ տունդարձի ուրիշ ճանապարհ մենք պիտի ընտրենք, -ասաց։

-Նույն երազը մենք էլ ենք տեսել։ Խելացին երազին հետևելը կլինի։

Եվ նրանք վճռեցին տուն դառնալ ուղիղ ճամփով։ Որքա՜ն ուրախ էր Հովսեփն այդ լուրը լսելիս։

-Անշուշտ Աստված է նման երազ ուղարկել հյուրերին, -մտածեց ։ Տերն անհանգստությանս հասու էր, տեսնում էր, որ ի զորու չեմ նրանց հետ խոսել։ Որքա՜ն է Նա բարի։

-Դուք, ըստ ամենայնի, կանցնեք Նազարեթով։ Չմոռանաք ողջույնս հաղորդել։

-Մենք քո ցանկությունը կկատարենք, -ասաց ուղտը, դու էլ, խնդում եմ, իրագործիր քո խոստումը։

Իշուկն այնպես բարձր խռնչաց և սմբակներով զարկեց դարպասին, որ Մարիամը դուրս եկավ։

-Մի փոքր էլ համբերիր, իշու՛կս, -հորդորեց։ -Քեզ թարմ ջուր կբերեմ, -ու դարձյալ ներս գնաց։

Ինչպե՜ս հիասթափվեին ուղտերը։

-Սպասենք մի քիչ էլ, -հանգստացրեց իշուկը, -- դեռ Մանկանը չի արթնացրել։

Մինչ ծառաները կհավաքեին ու կկապկպեին բեռը, կենդանիներն անհամբեր սպասում էին։ Վերջապես լսեցին Մանկան կանչը։

-Հիմա՛, -ասաց ավանակը՝ պատրաստվելով նորից բղավել ու տրտինգ տալ։ Հայտնվեց Մարիամը․ Որդին էր նրա ձեռքերում։

-Ա՜խ, -ձայնարկեցին ուղտերը։

Մանկանը տեսած-չտեսած՝ ծառաները մոռացան անելիքը։

-Քեզ հետ ի՞նչ է պատահել այսօր, -հարցրեց Մարիամն իշուկին։

Նա թափահարելով գլուխը՝ տեղում այնպես դոփեց, որ Մարիամը հարկադրված մոտեցավ։

-Չե՞ս հիվանդացել, -հարցրեց անհանգստացած։ -Անցյալում նման աղմուկ հանած չկայիր։

Իշուկը գլխով հպվեց Մարիամին։

-Դու ինձ բարի լու՞յս էիր կամենում ասել, փոքրի՛կ ավազակ, -խնդաց Մարիամը։ -Ահա թե ինչ։

ՈԻղտերը հիացքով Մարիամին ընդառաջ ձգվեցին ։ Նա պահել էր Մանկանը՝ բոլորին թույլ տալով հպվել, նախքան խրճիթ դառնալը։

-Վարպետորեն արեցիր, իշու՛կ, -ասաց ուղտը։ Երախտապարտ ենք Բարի Հովվին տեսնելու հնարավորության համար։ Մենք դա երբեք չենք մոռանա։


    

Երազը

Երազում իշուկն անսպասելի սարսափեց, սրտխփոցն ուժգնացավ։ Նույն պահին մսուրից հասավ Մանկան ճիչը։

-Դու՞ արթնացրիր, -ուրախացավ։ -Ողջ վախս մնաց երազում։ Ի՜նչ սոսկալի էր։ Ինչե՜ր չտեսա։

Բայց ի՞նչ էր նա տեսել երազում․ իրենք, իբր, Նազարեթում են։ Նրանց գալուստը ողջունելու համար բոլոր կենդանիները ոտքի ցատկեցին։

-Որտե՞ղ թողեցիր Մանկանը, -հարցրեց տարեց ոչխարը։

-Հենց նոր Նա այստեղ էր, -շփոթմունքից իշուկը կակազեց։

-Բայց հիմա որտե՞ղ է։ Եվ ու՞ր է Մարիամը։

Իսկապես՝ ի՞նչ եղան Նա ու Մարիամը, -իշուկը լրիվ հուսաբեկվեց։

-Դու նրանց անապատում կորցրիր, ու նրանց խժռեցին առյուծնե՞րը, -հարցրին այծերը։

-Կի՞րճը շպրտեցիր, նրանք ջախջախվեցի՞ն ժայռերին, -տրտնջացին ոչխարները։

-Նրանց հոսանքը քշեց գետն անցնելի՞ս, գոռգոռացին գառնուկները։

Իշուկը ոչինչ չէր մտաբերում։ Միայն այն, թե ինչ դժվարությամբ բարձրացավ սարը, ինչպես էր ուզում բարեկամներին ցույց տալ Որդուն։

-Մենք ձեզ այնպես էինք կարոտել՜, -մայեցին գառները։

-Մենք այնպե՜ս հույսով էինք սպասում, -մկկացին ուլերը։

Իշուկն զգում էր սոսկումից սրտի կանգնելը։ Այդ պահին էլ արթնանալով՝ հասկացավ ամենի երազում լինելը։ Նա խավարում կանգնած էր Բեթղեհեմի խրճիթում, Հովսեփն ու Մարիամը ծղոտին քնած էին, Մանուկը պառկած էր մսուրում։

-Մենք ձեզ այնքան կարոտե՜լ ենք, - երազից եկող ինչ-որ արձագանք դեռ ականջում էր։

-Ամբողջը նրանից է, որ Հովսեփը երեկ երկար խոսեց վերադարձից, -մտածեց նա։

Հովսեփը պատմեց, որ ամեն բան պատրաստ է ճամփա ընկնելու համար։

-Այնքա՜ն եմ ուզում, -Մարիամը պատասխանեց։ -Արդեն երեք ամիս է այստեղ ենք։ Երեխան բավական մեծացավ։ Գարնան արևն էլ տաքացնում է։ Կարելի է մտածել Աստծո մոտ՝ Դրախտում, զբոսնում ենք եդեմական մարգագետիններում, ամեն բան այնպե՜ս հրաշալի է։ Սիրելի՛ Հովսեփ, տունդարձը սքանչելի ճամփորդություն կլինի։

-Այո՛, բոլորովին այլ կլինի՝ համեմատ այստեղ գալու։ Այն ժամանակ ցուրտ ձմեռ էր, սաստիկ անձրևային։ Հիշու՞մ ես։

Մեր պանծալի իշուկը շատ օգնեց, -ասաց Մարամը։ -Հիմա նա հավանաբար միայն դարձի մասին է երազում։ Նկատել եմ՝ շատ է կարոտել տանը։

Նրանք այդպես զրուցեցին մինչև քնելը։ Իշուկն անսովոր երջանիկ էր։ Տխմարություն է նման երազ տեսնելն անգամ։

-Ի դեպ, երազը սոսկ երազ է՝ չարժե առանձնակի կարևորություն տալ, -մտածեց։

Խրճիթում այդ պահին լույս առկայծեց, սկզբում թույլ էր, ապա գնալով ուժգնացավ։ Իշուկը վերջապես հստակ տեսավ ճառագայթող հանդերձով Հրեշտակին, որը կռանալով՝ Հովսեփի ականջին շշնջաց։

-Հովսե՛փ։ Հովսե՛փ։ Լավ լսիր։

Հովսեփը քնի մեջ շրջվեց մյուս կողքին, հետն էլ Հրեշտակին ձեռքով, ասես, վռնդելու արեց, որ քունը խանգարել է։

-Հովսե՛փ, -շարունակեց Հրեշտակը, -շու՛տ զարթնիր և արթնացրու Մարիամին։ Դուք պետք է կապեք ձեր ունեցածը, վերցնեք Մանկանն ու փախչեք, սակայն ոչ տուն։ Հերովդես արքան ուզում է սպանել Մանկանը, դրա համար պետք է ժամանակավոր հեռանաք Եգիպտոս և թաքնվեք այնտեղ։ Մի՛ վախեցեք, Հրեշտակը ձեզ կպաշտպանի։ Հովսե՛փ, զարթնի՛ր վերջապես, ժամանակն է։

Հովսեփը շարժվեց, ձգվելով ինչ-որ բան քրթմնջաց և բացեց կոպերը։Հրեշտակը նրբորեն շոյեց իշուկի ռունգերը։ Ասես արևմտյան մեղմ հովիկ փչեց։

-Թանկագի՛ն իշուկ, -շշնջաց նա, -դու ինձ կօգնես Մանկանն անվտանգ վայր հասցնել։

-Ի՞նչ տեսա երազումս, Աստված իմ, -հարցրեց Հովսեփը։ -Իբր, Մանկան հետ պիտի Եգիպտոս գնամ։ Ինչե՞ր չեն երևում երազի մեջ։ Վե՛րջ, լուսաբացին կուղևորվենք Նազարեթ, այդպես լավ կլինի։

Հովսեփը վերստին պառկելով՝ փորձեց քնել, իշուկը, սակայն, չթողեց։ Անպես էր դոփում, այնպիսի աղմուկ հանեց, որ Հովսեփը վերջնականապես թոթափելով քունը՝ ելավ։

-Ի՞նչ է կատարվում, - հարցրեց։

Ավանակի խառանչը լսելի էր ողջ խրճիթում, նա ամենբարձր նոտան էր վերցրել։ Մարիան ու ծերունին նույնպես արթնացան։

-Ի՞նչ կա, -հարցրեց Մարիամը։ -Անհագիստ եմ։ Թվում է, մեծ վտանգի մեջ ենք։

-Իշուկն էր աղմկում, -հանգստացրեց Հովսեփը։ - Պառկիր, մի քիչ էլ քնիր։

Չէ՛, -ասաց Մարիամը, -եթե բան չլիներ, ձայնը գլուխը չէր գցի։

Ի վերջո Հովսեփն սկսեց պատմել․

-Արտասովոր երազ տեսա․ Հրեշտակը երևաց և ասաց, որ մենք արագորեն Եգիպտոս գնանք և առժամանակ այնտեղ մնանք։ Հորովդեսն ուզում է սպանել մեր Մանկանը։

-Օ՜, -դողէրոցքի մեջ բացականչեց Մարիամը։ -Ես նրանից այնքա՜ն եմ վախենում։ Փախչենք։ Արագ։ Հենց հիմա։

-Բայց, Մարիա՛մ, դա ընդամենը երազ էր։ Քնի՛ր։ Մենք կքննարկենք առավոտյան։

Իշուկը նորից աղմկեց։

Ոչ, -վստահ առարկեց Մարիամը։ -Ես մտածում եմ՝ իշուկը տեսել է Հրեշտակին ու գիտի, որ նա իրոք խոսել է հետդ։ Կարծես մեզ հիրավի վտանգ է սպառնում։ Արագ փախչենք, Հովսե՛փ։

Հովսեփը վերջապես ըմբռնեց, որ Հրեշտակը կամենում էր քնի ժամանակ նախազգուշացնել։ Նա օգնեց Մարիամին հավաքելու իրերը և բեռնել իշուկին։ Դեռ մութ էր, ուստի քիչ թե շատ բան տեսնելու համար բորբոքեց օջախի ածուխը։

Ծերունին թախծեց։

-Իսկապե՞ս պիտի գնաք, -հարցրեց։ -Գիշերվա կեսի՞ն։ Գոնե մինչև լուսաբաց մնացեք։

-Անհրաժեշտ է շտապել․ Երեխան վտանգի մեջ է, -բացատրեց Հովսեփը։

--Ո՞վ կարող է վնաս պատճառել ծծկեր Մանկանը, -նկատեց ծերունի։ -Պարզապես սարսափելի երազ է տեսածդ։

-Բայց Հրեշտակը հրահանգեց փախչել, -պատասխանեց Հովսեփը։ -Մեր իշուկն էլ է նրան տեսել։

-Մինչև լույսի բացվելը գոնե սպասեք, -խորհուրդ տվեց տանտերը։ -Վայրի գազանները դեռ թափառում են, բոլորիդ կխժռեն, նաև Մանուկին։

-Մենք վայրի գազաններից չենք սարսափում․ մեր կյանքին նրանք չեն սպառնում։

-Իսկ ո՞վ, -հարցրեց ծերունին՝ տարուբերելով գլուխը։

-Հերովդեսը։

-Բայց ետդարձին Արևելքի օտարակնները չեն հանդիպելու նրան։ Նշանակում է նա չգիտի՝ ով է այս Երեխան, -համոզում էր ծերունին։

-Նա հանգիստ կարող էր տեղեկանալ որևէ գուշակից, -բացատրեց Հովսեփը։ Եվ կուզի Նրան սպանել, որովհետև չի կամենա երկրի վրա իշխանություն ունենան Բարին ու Ճշմարտությունը։

-Դե ինչ, արեք, ինչպես գիտեք, -վեջապես ասաց տանտերը։ Աստված ձեզ ապավեն։

-Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել արածի համար․ դու մեզ այս ողջ ընթացքում կացարան տվեցիր։ Նայի՛ր, այս լուծը ձիթենու արմատից եմ պատաստել։ Այն գտել եմ մերձակա առվակում։

-Հիանալի գործ է, -ասաց ծերունին։ Շնորհակալ եմ շատ։ Իմ հին լուծը կոտրվել, դարձել է անպիտան։

-Այո՛, ես նկատել էի, ու մտածեցի պետք կգա, -Հովսեփը ժպտաց։

Մարիամը բռնեց ծերունու ձեռքերը։

-Ես վերարկու ունեմ հյուսած բրդից, որը թողել են Արևելքի օտարականները, -ասաց նա։

-Ի՜նչ փափուկ ու տաք է։ Սա իմ բանը չէ, բայց շատ ուրախ եմ․ հինը մաշվել էր, ու չգիտեի նորը որտեղից հայթայթեմ։

-Նկատել էի, որ նոր վերնազգեստի կարիք ունես, ի՜նչ լավ է, որ հասցրի նախքան մեկնելը գործել։

-Քանի որ գնում եք, ես ևս ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել, որ ընտրելով փոքրիկ խրճիթս՝ պատիվ արեցիք մնալ, որտեղ էլ ծնվեց Փրկիչը։ Երկրի վրա ոչ մի վայր այնպիսի պատվի չի արժանանա, ինչպես այս կացարանը։

Իշուկը հետզհետե ավելի ու ավելի անհամբեր էր դառնում։ Ինչքա՞ն կարելի է կանգնել և մնաս բարով անել։ Հրեշտակը մի՞թե չասաց, որ արագացնենք։ Սմբակներով դոփդոփում էր, քաշում սանձը բռնած Հովսեփին։

-Գիտեմ, -ասաց Հովսեփը, -պետք է շտապենք։

Մարիամը մտավ խրճիթ։ Երեխան դեռ քնած էր մսուրում։ Նա ժպտում էր երազում, երբ Մարիամը գրկեց։

-Թույլ տուր մեկ անգամ ևս գրկել նրան, -խնդրեց տանտերը։

Մարիամը Մանկանը փաթաթելով շալով՝ տվեց ծերունուն։ Նա իշուկի մոտ տարավ նրան։ Հովսեփը Մարիամին տվեց սանձերը, ծերունին համբուրելով Մանկան այտը՝ հանձնեց մորը։ Իշուկն այնքան արագ վարգեց, որ Հովսեփը հետ չմնալու համար հարկադրված վազեց։

Դեռ խավար էր, սակայն իշուկը մթնում լավ էր տեսնում և գիտեր ինչպես ընթանալ։

-Ի՜նչ լավ է, որ այն ժամանակ քարեպատ իջևանատներում ապաստանելու տեղ չգտանք, -մտահոգ նկատեց Մարիամը։ -Ստիպված սպասելու էինք, մինչև բացեն դարպասը; Հնարավոր է՝ առավոտյան արդեն ուշ լիներ։

-Այո՛, լավ է, որ այստեղ մնացինք, ոչ թե պատերի ներսում, -աաց Հովսեփն ու անսպասելի բացականչեց։ -Սպասեք, վերարկուս ինչ-որ բանից բռնվել է։

Մարիամը կանգնեցրեց իշուկին, մինչև Հովսեփը կազատեր փեշը։

-Որքա՜ն լուռ է, -ուշադրություն դարձրեց Մարիամը։ Նայիր, արևելքն աստիճանաբար լուսավորվում է։Շուտով արևը դուրս կգա։

Իշուկը սրեց ականջները։ Նա հեռվից եկող սմբակների կտկտոց առավ։ Շուտով Հովսեփն էլ լսեց։

-Հեծյալներ են արշավում։ Ովքե՞ր կլինեն այսքան վաղ։

Դոփյունն արագորեն մոտենում էր։

-Ավելի լավ է թփերի մեջ մնանք, -ասաց Հովսեփը՝ իշուկին ճամփից դուրս քաշելով։

Նույն պահին նրանց մոտով սլացավ պահակազորը։

Հովսեփն ու Մարիամը նայեցին հեծյալների ետքից։ Շուտով նրանց առջև դարպասը բացվեց, և արևի առաջին շողերը ցոլացին փայլուն սաղավարտներին։

-Ինչ լա՜վ է, որ ճամփից ելանք, -մտածեց Մարիամը։

-Հիմա պիտի շտապենք, -ասաց Հովսեփը։

Ոչ Հովսեփը գլխի ընկավ, որ դրանք արքա Հերովդեսի զինվորներն են, ոչ Մարիամը։ Նրանք իրենց Որդուն բռնելու համար էին ուղարկվել։

Ողջ օրը ճանապարհորդները գնացին հարավ՝ չհամարձակվելով հանգստանալ։ Երեկոյան կողմ ուժասպառվել էին։ Արեգակը մայր մտավ և մթնեց։

-Այստեղ՝ անտառում մնալը սահմռկեցնող է, -ասաց Մարիամը։

-Այդուհանդերձ պիտի մնանք, -որոշեց Հովսեփը։

Մարիամն իջավ ավանակից։ Հաց կերան, որ տվել էր խրճիթի տերը․ իսկ իշուկը խոտ ծամեց։ Սանձերն ազատ գցված էին։ Հովսեփն ու Մարիամը, գլուխները դնելով իշուկի փորին, մեկնվեցին հողին։ ՈՒրախացած Երեխան ձեռքերը երկնքին էր մեկնել, ասես առկայծող աստղերի հետ խաղալ կամենար։ Մի մեծ աստղ ընկավ։ Երեխան ցնծաց, մինչ աստղը ցոլում էր երկնակամարով։

-Փոքրիկը չի վախենում խավարից, -նկատեց Հովսեփը, -Նա իրեն նույնքան լավ է զգում, որքան խրճիթում։

-Տեսնու՞մ ես, թաթիկներն ինչպես է մեկնել աստղերին, -հարցրեց Մարիամը։ -Նրանք աչքով են անում, ինչպես լավ բարեկամները։

Մարիամն ու Հովսեփն այնքան էին տարվել Մանկան հրճվալի խաղով, որ շուտով մոռացան վախն ու դառնությունը։ Իշուկը կամացուկ խռմփացրեց։ Ննջեց նաև Երեխան։ Քնեցին խաղաղ, մինչև օրը բացվեց։


    

Պանդոկում

Ողջ հաջորդ օրը իշուկը մանրաքայլ տնկտնկաց հարավի ուղղությամբ։ Թամբին տանում էր Մարիամին ու Մանկանը։ Գնալով երկարեց ճամփան մարդկային մի բնակավայրից մյուսը, սակավացան ձիթենու պուրակներն ու խաղողի այգիները։ Ի վերջո նրանք հայտնվեցին իսկական անապատում։ Մերկ ու վայրի՝ փռված էր ճանապարհորդների դեմ հողը։ Շիկացած արևը վառում էր։ Նրանք հասել էին հրեաների հողը Եգիպտոսից բաժանող մեծ անապատին։

Ավանակը սոսկալի հոգնեց անապատով տանջալի քայլքից։ Աչքերն ու քթանցքերը լցվող փոշին խելագարեցնում էր։ Տառապողը ոչ միայն իշուկն էր, ավազը նաև Հովսեփին ու Մարիամին էր տանջում։ Միայն քնած փոքրիկ Որդին, ամուր փաթաթված մոր շալով, ոչինչ չէր նկատում։

-Խմել եմ ուզում, -մտածեց իշուկը։ Կյանքում երբեք այսպես չեմ ծարավել։ Թող էլի տանջվեմ, միայն թե այսօր երեկոյան հասնենք Եգիպտոսի սահման։

ՈՒ չնայած փոշու առկայությանը՝ փորձեց արագ վազել։ Մարիամը նույնպես ուղու ավարտի մասին էր երազում։ Ճաշից հետո նա Հովսեփին հարցրեց․

-Հովսե՛փ, չի՞ թվում, որ այսօր վերջապես կհասնենք։

Հովսեփը տարուբերեց գլուխը․

-Սիրելիս, ասում են՝ Եգիպտոսը շատ-շատ է հեռու։ Երկար օրերի ճամփա է, կարծում եմ։ Բայց մի անհանգստանա։ Հրեշտակն ասաց, որ մեզ կօգնի։

Մարիամը առպահ լռեց, ապա անսպասելի բացականչեց․

-Ես շինություն եմ նկատում։ Եվ ծառեր։ Սկսվում է Եգիպտոսը։ Մի՞թե չես տեսնում։ Ա՛յ, այնտեղ։

Հեռվում, հիրավի, տուն ու ծառեր երևացին։ Իշուկն աճապարեց նոր ուժով։ Հոյակապ է։ Շուտով տեղում կլինեն։

Նկատվածը միայն պանդոկ չէր փոքրիկ օազիսում․ ճանապարհորդներն այդտեղ հանգստանում էին դեպի Եգիպտոս ու հետդարձի ճանապարհին։ Հավաքվածներն այդ պահին շատ էին։ Մի հարուստ վաճառական իր քարավանով՝ ուղտեր, ուղտապահներ, զբաղեցրել էր իջևանը։ Քարավանով նա բեռներ էր անցկացնում անապատով։ Վաճառականը նստած էր սեղանի մոտ, երբ Հովսեփն ու Մարիամը մտան։

-Իհարկե, նման շքախմբով դժվար չէ կտրել անապատը, -նկատեց տերը։ -Բայց այստեղով ամեն օր փախստականներ են անցնում։ Նրանք Հերովդեսից փրկվել են ուզում։ Վստահ եմ, շատերը մեռնում են ավազուտներում՝ չհասնելով նպատակին։ Նրանք այստեղ են հասնում արդեն իսկ հյուծված՝ անապատի շունչը դեռ իրապես չզգացած։

Հովսեփն ու Մարիամը վախեցած մեկմեկու նայեցին։ Նրանք հիմա նոր զգացին, որ ճամփորդությունը ծանր է լինելու։

-Հրեշտակը մեզ կպաշտպանի, -շշնջաց Հովսեփը՝ հանգստացնելու համար սեղմելով Մարիամի ձեռքը։

Տնատերը նկատեց նրանց։

-Ի՞նչ եք ուզում, -հարցրեց խստությամբ։

-Տե՛ր, կարո՞ղ եք մեզ ու մեր ավանակին մի գիշեր կացարան տալ։

-Իսկ վճարունա՞կ ես։

Հովսեփը բացելով քսակը՝ հանեց ոսկեդրամը, որը Մանկանը նվիրել էին Արևելքի օտարականները։ Շատերը տեսան նաև մատանին, որը գլորվեց հատակին՝ վաճառականի նստած սեղանի դիմաց։ Սկզբում նա ուզեց ոտքը դնել վրան, բայց երբ մատանին մոտ գլորվեց, հասկացավ, որ վրան մեծ ադամանդ է շողշողում։

Հովսեփը կռանալով՝ վերցրեց մատանին։

«Ի՜նչ մատանի է, մտածեց վաճառականը -Կյանքումս նման փայլ չեմ տեսել, մտքովս նույնիսկ չի անցել, որ այդպիսի ադամանդներ են լինում։

-Այն քեզ որտեղի՞ց, -հարցրեց՝ հայացքը սևեռելով Հովսեփի վրա։ Դու, հավանական է, գող փախստակա՞ն ես, այլապես ինչու՞ ես հայտնվել այս անապատի ծայրում։

-Մեր Որդին մատանին նվեր է ստացել մի շատ հարուստ մարդուց, -հանգիստ պատասխանեց Հովսեփը։

-Ձեր տղա՞ն, -փնչացրեց առևտրականը․-ծծկեր երեխային մատանի չեն ընծայում։ Խոստովանե՛ք, որտեղի՞ց մատանին և ոսկեդրամը։

-Ամեն բան Հովսեփի ասածի նման է, -պատասխանեց Մարիամը։ -Փոքրիկը բոլորը ստացել է Արևելքի օտարականից։

Վաճառականը զննողաբար նայեց Մարիամին։ Տարօրինակ է, կինը հայացքին դիմավորեց այնպիսի ջինջ աչքերով, որ անհնար էր կարծել, թե ունակ է ստախոսության։ Վաճառականը աչքերն ուղղեց Երեխայի կողմը։ Առանձնահատուկ բան իրենից չէր ներկայացնում մոր գրկում քնած պահին։ Նման թանկարժեք նվեր ո՞վ կտա փոքրիկ արարածին։

-Կարո՞ղ ես ինձ վաճառել մատանին, -հարցրեց։

-Ո՛չ, -պատախանեց Հովսեփը։ -Մանկանն է, Նա դրա հետ հաճույքով խաղում է։

«Այս մարդը չգիտի մատանու արժեքը, -դատեց վաճառականը։ Աստված իմ, ինչպե՜ս եմ ուզում այն ձեռք գցել։ Մտքովս բան անցավ․․․» ։

-Եվ ուր եք դուք գնու՞մ, -ավելի բարեհամբույր հարցրեց։

-Եգիպտոս, -պատասխանեց Հովսեփը։

Վաճառականն ուրախացավ։ Ոչ ոք չի կարող անապատն անցնել մի ավանակով ու փոքրիկ երեխայով։ Նա որոշեց այդ մարդկանց թույլ տալ իր քարավանի հետ ճամփորդել։ Ընթացքում նրանք սննդի ու ջրի համար այնպիսի պարտքի տակ կընկնեն, որ դրա դիմաց կարելի կլինի պահանջել մատանիին։

-Լսի՛ր, բարի՛ մարդ, -ասաց, -դուք չեք կարող մի ավանակով անցնել անապատը։ Ես առատաձեռն եմ, կարող եմ ձեզ առաջարկել միանալ իմ քարավանին։ Այդպես դուք բարեհաջող Եգիպտոս կհասնեք։

Հովսեփը խոնարհվելով՝ շնորհակալություն հայտնեց, իսկ Մարիամը ժպտաց։

-Դու բարի ես, պարոն, -ասաց Հովսեփը։

-Աստված կփոխհատուցի ձեզ, -հավելեց Մարիամը։

-Լսեցի՞ք, -ասաց գլխավոր ուղտավարը մյուսներին մոտենալիս, -վաճառականը աղքատ մարդկանց իրենց իշուկով առաջարկեց քարավանին միացած շարունակել ճամփան Եգիպտոս։

.

-Իմաստը ո՞րն է, -հարցրեց մարդկանցից մեկը։ -Անկասկած նրանց օգնելու նպատակով չէ։

-Նրա սիրտը քարից է, -մտորեց մյուսը։

-Օ՜ֆ, - նկատեց մեկ ուրիշը՝ դեմքն աստղերին ուղղելով, -ըստ իս, ոչ մի լավ բան չկա քարավանում նման թափթփուկներ ունենալու մեջ։

-Ինչպե՞ս է իշուկը մեզ հասնելու, եթե հարկ լինի վազքով ընթանալ, -հարցրեց երրորդը։

-Նա ոտքերը կջարդի կեսճամփին, -գտավ չորրորդը։

-Եվ դա մեզ հետ պատահած լավագույն բանը կլինի, -բացատրեց տարեց ուղտը, -երբ պատվով հասնենք Եգիպտոս։ Ոչ ոք չի ծաղրի մեզ։

-Սու՜ս, -զգուշացրեց առաջին ուղտը, -նա այստեղ է գալիս։

-Թյու՛, ձևացրեք չենք տեսնում-պահանջեցին նրանք ավագ ուղտից։ -Նրա հետ չխոսես, երբ հարց տա։

Հովսեփն ուղեկցում էր ավանակին, Մարիամը Երեխայի հետ ընթանում էր կողքից։

Վաճառականը նրանց դեմ ելավ։

-Ձեր ավանակին, անշուշտ, պիտի ծախեք, -ասաց։ -Նրան հնարավոր չէ հետներդ վերցնել։

-Ինչու՞, -հարցրեց Մարիամը վախեցած։

-ՈՒղտերի հետ հնարավոր չէ․ նրանք շատ արագ են գնում։ Բայց իջևանատերը դժվար թե դրա համար ձեզ կարգին գումար տա։ Ի դեպ, դուք կարող եք գնալ ուղտերիցս մեկով։

-Բայց մենք չենք կարող վաճառել մեր իշուկին, -ասաց Հովսեփը։

-Նա գլուխ կհանի, -նկատեց Մարիամը։

-Մենք երկար օրեր գնալու ենք անապատով, -բացատրեց վաճառականը։ Նա ի զորու չէ կատարել անկարելին։

-Ավանակին մեզ Աստված է շնորհել, -ասաց Հովսեփը։ -Առանց նրա մենք կկորչենք՝ նա լսում է այն, ինչ մենք չենք լսում, տեսնում է մեր չտեսածը։

Առևտրականն սկսեց զայրանալ։

-Հիմարություն․․․-ասաց։ -Խելամիտ եղեք և ծախեք նրան։

-Մեր ավանակը կարող է Հրեշտակին տեսնել, -ասաց Հովսեփը։ -Եվ միշտ գտնում է ճիշտ ուղին։ Շատ շնորհակալ ենք, որ մեզ ցանկանում եք օգնել, սակայն չենք ուզում բաժանվել մեր ավանակից։

Վաճառականը հասկացավ, որ անզոր է նրանց համոզել, ուստի նախատելով վերադարձավ շենք։

-Չվախենաս, իշու՛կ, -ասաց Հովսեփը, -մենք քեզ երբևիցե չենք ծախի։

-Սրտագին շնորհակալություն քեզ, ի՛մ փոքրի իշուկ, -Մարիամը շոյեց նրա մռութը։ -Շնորհակալություն, որ մեզ այս լավ վայրը հասցրիր։

Ընթացքում արթնացավ Երեխան։ Տեսնելով բազմաթիվ հրաշալի ուղտերին՝ պարզեց ձեռքերը, ասես նրանց փաղաքշել ցանկանալիս լիներ։ Հովսեփը ժպտալով նրան մոտեցրեց ուղտերից մեկին։ Դա հենց ավագ ուղտն էր։ Հսկա կենդանին մնաց խաղաղ պառկած, երբ Մանուկը շոյեց բացված մատներով։ Այնուհետ Մարիամը երեխայի հետ գնաց տուն։ Հովսեփն իշուկի վրայից հանելով բեռը՝ հետևեց կնոջը։

-Իշու՛կ, -հարցրեց նառ ուղտը, լիովին մոռացած, որ չպիտի խոսի հետը։ -Դրանք ի՞նչ կարգի մարդիկ են, ո՞վ է այս Երեխան։

Ա՜խ, -ասաց երջանիկ իշուկը, -մեր Բարի Հովիվն է։

-Բարի Հովի՞վ, -վերահարցրեց ուղտը։ -Բարի Հովի՞վ։ Դու նկատի ունես Նրան, ում մասին Աստված ասել է՝ երկնքից ուղարկվելու է Երկի՞ր։

-Այո՛, - ասաց իշուկը։

Օ՜, օ՜, -ձայնեցին կենդանիները։ -Բարի Հովի՜վը։

-Երբ ինձ շոյոմ էր, -ասաց ուղտը, -այնպես երջանիկ զգացի, թվաց, կարող եմ գիշեր-ցերեկ առանց հոգնելու վազել անապատով։

-Երբ ծիծաղեց, -մտածեց ավագի թիկունքում կանգնածը, -այնքա՜ն սքանչելի բույր տարածվեց, ինչպիսին սիրածս ծաղիկներով խոտից եմ առնում։

-Այդ հոտը դեռևս մի քիչ մնացել է օդում, -մյուսը նկատել տվեց։

-Իշու՛կ, -հարցրեց տարեց ուղտը, -դու իրո՞ք ուզում ես մորն ու Մանկանը անապատով Եգիպտոս տանել։ Չե՛ս կարողանա։

-Կարող եմ, Մարիամին Նազարեթից Բեթղեհեմ եմ հասցրել։

-Դա կարճ ճամփա է, իսկ Եգիպտոսը շատ-շատ հեռու է։ Ես կարող եմ տանել Մորը և Մանկանը։

-Ո՛չ, ո՛չ, ես Մարիամի իշուկն եմ։

-Դե՛, երբեմն, մի քիչ, երբ հոգնես։

-Տեսնենք, -ասաց իշուկը, -ինչ-որ ժամանակ հնարավոր է։

-Ե՛ս էլ, ե՛ս էլ, -գոչեցին մյուսները։

-Տերդ ասաց, որ դու կարող ես տեսնել Հրեշտակին, իսկապե՞ս, -հեռվում եղող ուղտն էր հարցնողը։

-Իհարկե՛, -պատասխանեց իշուկը, -ամեն անգամ վտանգ է սպառնալիս ինձ օգնության է հասել Հրեշտակը։ Այս անգամ էլ այդպես եղավ, դրա համար ենք այստեղ։

-Ինչների՞դ է պետք Եգիպտոսը, -հարցրեց տարեց ուղտը։

-Չար Հերովդեսն ուզում է սպանել Երեխային։

ՈՒղտերի մեջ սարսափելի աղմուկ բարձրացավ։ Նրանք այնպես բղավեցին, որ ուղտավարները ելան վրաններից՝ տեսնելու ինչ է եղել։ Դա երկար շարունակվեց։

Հաջորդ առավոտ ճամբարում մեծ իրարանցում էր։ Բոլորը պատրաստվում էին ուղևորվելու։ Միայն հարուստ վաճառականն էր դեռ սեղանի առաջ նստած նախաճաշում։ Մարիամի ու Մանկան հավաքվելուց հետո Հովսեփն օգնեց նրանց ելնելու ավանակի մեջքին։ Մայրը խաղում էր Երեխայի հետ, ու դա շատ զվարճացրեց ուղտերին․ նրանք երկարեցին պարանոցները՝ մոռացած իրենց սովորական ամբարտավանությունը։ Հանկարծ սմբակների դոփյուն ու աղմուկ լսվեց։ Դեպի իրենց էր գալիս պահակազորը։

-Մարիա՛մ, անհանգստացած բղավեց Հովսեփը, -այստեղ են գալիս։ Գուցե մեզ են որոնում։ Ինչպե՞ս թաքնվենք։

Գլխավորը արագ ցատկելով նժույգից՝ շտապես պանդոկի տիրոջ մոտ։

-Չե՞ք տեսել երիտասարդների մանկան հետ, -գոռաց նա դռնից։

-Ո՞վ մանկան հետ կճամփորդի անապատով, -ծիծաղեց վաճառականը։ Ի՞նչ ունեն նրանք այստեղ։

-Երեխային են թաքցնում։

-Ինչու՞։

-Հերովդեսն իմացել է, որ Բեթղեհեմում Երեխա է ծնվել, որի մասին ասում են՝ հետո թագավոր է դառնալու։

-Հը՛մ, հը՛մ, -իսկ ինչու՞ նրան Բեթղեհեմում չեք փնտրում։

-Մենք ողջ քաղաքը տակնուվրա ենք արել, բայց Հերովդեսին լուր է հասել, որ քաղաքին մերձ խրճիթում ապրող մի աղքատ զույգ հենց այդ գիշեր անհետացել է մեր քաղաք մտնելու պահին։

-Ինչպիսի՜ անհեթեթություն․ արքունի երեխաները հյուղում չեն ապրում։ Նրան անապատի եզրին չեք գտնի։ Բեթղեհեմի մերձակայքի գյուղերում նայեք։ Ինձ հետ մի գավաթ գինի ըմպեք, որ հաջողությունն ուղեկցի ձեզ։

Գլխավորը պարպելով բաժակի պարունակությունը՝ նստեց ձին և ջոկատի հետ անհետացավ այլ ուղղությամբ։

Վաճառականը խորասուզվեց մտքերի մեջ, երբ քարավանն աղմկելով հեռավոր ճամփորդության ելավ անապատի միջով։

«Հետաքրքիր է, ով է այս Երեխան, -տալիս առնում էր։ -Բոլոր դեպքերում, Հերովդեսը չպիտի ճանկի նրան, հատկապես՝ մատանին։ Ես եմ տիրելու այդ ակնեղենին։


    

Անապատի միջով


    

Քարավանն ուղևորվեց անապատով։ Մինչ առջևի ուղտերը Նառի հետ կքայլեին, վաճառականը մոտեցավ ավագ ուղտին, իսկ մնացյալները երկար շղթա կազմեցին։ Վերջինը իշուկն էր Մարիամի ու Մանկան հետ, Հովսեփը, ինչպես սովորաբար, ընթանում էր կողքից։

«Սպասեք, շուտով էշը կգայթի անապատում, -քթի տակ քրթմնջում էր վաճառականը։ -Այդժամ ինձնից օգնություն կխնդրեք» ։

Եվ նա վերջին ուղտը քշողին հրամայեց աչքից չկորցնել իշուկին, սակայն հպարտ ուղտերն այնպիսի թափ հաղորդեցին վարգին, որ իշուկն ի վիճակի լինի հասնել։ ՈՒղտավարները բղավում, շտապեցնում, հարվածում էին, բայց ոչինչ չէր օգնում․ ուղտերը չարագացրին քայլքը։

-Կենդանիները խելքները թռցրել են, -դժգոհեց քարավանապետը։

-Նրանց ի՞նչ է եղել, -գոռաց վաճառականը։ -Դու ինձ արագ ուղևորություն խոստացար։

Այդուհանդերձ մտքում ուրախ էր, որ փոքրիկ ընտանիքը առանձնակի հետ չի մնում։ Երեկոյան կողմ իշուկը շատ հոգնեց։ Երբ եկավ վրան խփելու ժամանակը, նա կաղալով տոտետոտ մոտեցավ, թեև ջանում էր քաջաբար հետ չմնալ մյուսներից։

Խե՜ղճ իշուկ, -երբ հասավ, ասաց առաջնորդը։ -Շա՞տ ես հոգնել։ Մենք աշխատում էինք սովորականի պես արագ չգնալ, որպեսզի հասցնես։

-Ա՛խ, ինչ լավ է, կկարողանամ քնել։ Ինձ միայն տնից այսքան հեռանալու միտքն է տանջում, ու այն, որ վերադարձը Նազարեթ երկար է տևելու։ Մանկանը տեսնելու սպասումից նրանք շուտով կցնորվեն։

-Իշու՛կ, սիրելիս, -ասաց ավագ ուղտը, -Եգիպտոս տանող ուղին շատ երկար է։ Դու դեռ շատ ես վազելու պոչդ Նազարեթի կողմը։

Հաջորդ օրն անապատի սաստիկ տաք օդն առավել անտանելի էր։ «Այստեղ արեգակն ասես անշարժացած լինի երկրի վերևում՝ կամենալով այրել ամեն կենդանի բան», - տնքաց իշուկը։

Ժամանակ առ ժամանակ նա մի կում ջուր էր ստանում, բան, որն այնքա՜ն գնահատված է անապատում։ Վաճառականն այն ծախում էր Հովսեփին կաշվե տկճորից։ Ավանակն անսպասելի նկատեց Հրեշտակին։ Նա դեպի ձախ գնալու նշմար էր տալիս։ Անմիջապես այդ կողմ թեքվեց։ Նա հնչեղ զռաց՝ ուղտերին հասկացնել տալով, որ վտանգ է սպառնում։

-Ի՞նչեղավ, -հարցրեց Հովսեփը զարմացած։

-Թույլ տուր անի այն, ինչը ճիշտ կգտնի, -ասաց Մարիամը։ -Նա միշտ է իմացել ճիշտ ճանապարհը։ Ենթադրում եմ, նորից Հրեշտակին է տեսել։

-Ի՞նչ է պատահել, -իշուկ՛, -հարցրեց առաջնորդ ուղտը։

-Հրեշտակն ինձ այստեղ գալու նշան արեց, -պատասխանեց։

Այդ ժամանակ ուղտը շրջվեց և արագ վազքով գնաց դեպի ավանակը։ Մյուսները հետևեցին նրան։ ՈՒղտապանները կանչում էին, գոռում։ Վաճառականը արթնացավ կեսօրվա քնից։

-Ի՞նչ է կատարվում բոլորի հետ, -քնաթաթախ հարցրեց։

-ՈՒղտերը խելքները թռցրել են, -պատասխանեց գլխավորը։ -Էշը զռռաց, և բոլորը նրա կողմը վազեցին՝ չենթարկվելով քշողներին։ Նման բան դեռ չկայի տեսած։

-Շրջեք ուղտերի գլուխները, -հրամայեց առևտրականը։

-Նրանք չեն ենթարկվում, -լսվեց պատասխանը։

Անօգնական մարդիկ ընդամենը կարողանում էին հետևել խոշոր անասուններին։ Հրեշտակը ավանակին տարավ քարաբեկորներով պաշտպանված մի լայն ձորակ՝ հասկացնելով, որ պիտի այնտեղ մնալ։ Անմիջապես հավաքվեցին բոլոր ուղտերը։

-Հրեշտակն ուզում է, որ մենք այստեղ մնանք, -ասաց ավանակը։

-Գուցե քեզ թվա՞ց, -զգուշորեն հարցրեց վերջին ուղտը։ -Դու սարսափելի հոգնել ես, այդպես հաճախ է պատահում անապատում՝ անսովոր բան են տեսնում, օազիս, էլի ինչ-որ բան։

-Ո՛չ, ես հենց Հրեշտակին տեսա, -բացատրեց իշուկը։

-Ձեզ հետ ի՞նչ պատահեց, -բղավեց վաճառականը։ Ինչու՞ այստեղ բերեցիր ավանակին։

-Ես չարեցի, -ասաց Հովսեփը։ -Ինքը եկավ։ Նա հավանաբար նորից Եգիպտոս հասնելու համար մեզ օգնելու նպատակով Աստծո ուղարկած Հրեշտակին է տեսել։

-Ինձ թվում է, բոլորդ ցնորվել եք՝ և՛ դու, և՛ քո էշը, և՛ ուղտերը, և՛ ուղտապանները, որոնք թույլ են տալիս անասուններին անել՝ ինչ խելքները փչի, -վաճառականը զայրացած էր։

Այդ վայրկյանին ուղտավարներից մեկը հանկարծ բացականչեց՝ մատնացույց անելով սև ամպի պատը, որն արագորեն մեծանում էր հեռվում։

Ավազամրրիկ։ Երևում է, Աստված մեր ապավենն է, եթե հասցրեց այս տարածքը, -ասաց առևտրականը։ Սա լավ ապաստարան է։

Հապճեպ ճամբար խփեցին։ Հազիվ էին ավարտել, երբ պոռթկաց սահմռկեցնող հողմը։ Ավազը ծեծկեց, և լրիվ խավար իջավ։

-Եթե մենք այնտեղ մնայինք, կյանքներս վտանգի կենթարկվեր, -ասաց վաճառականը, -սա ամենասոսկալի հողմն է, որն ինձ վիճակվել է տեսնել։ Այստեղ մենք թաքստոցում ենք, բարեբախտություն էր մեր գալը։

-Աստծո Հրեշտակի շնորհիվ է․ նա մեզ բերեց, -նկատեց Մարիամը։

-Հավանաբար, -լսվեց գլխավոր ուղտավարի ձայնը, -այդուհանդերձ չեմ հասկանում՝ ինչպես։

-Տարօրինակ բան չկա, -ասաց Հովսեփը։ -Աստված իր Հրեշտակին ճամփեց օգնության։ Մենք նրան չենք նկատում՝ բացառությամբ իշուկի, ուստի պետք է հանգիստ հետևենք, թե ուր կտանի։

Գլխավորը նկատեց․

-Տարօրինակ է, ավազամրրկի ժամանակ երբևէ այսպես պաշտպանված ու անվտանգ չեմ զգացել, ինչպես հիմա՝ ձեզ հետ։

--Մենք նույնպես, -լրեց պահակը։ -Հիմա մենք էլ ենք հասկանում, թե ինչու չէիք ուզում վաճառել ավանակին։

-Նույնիսկ հիմա չէի խնդրի դա անել, -վաճառականն ասաց։

Բոլորը լռեցին՝ ունկնդրելով հողմի մոլեգնելը։ Միայն Փոքրիկն էր երբեմն փորձում հրճվագին ճիչերով խլացնել այն։

Հաջորդ օրը մրրիկն անցավ։

-ՈՒզում եմ ձեզ մի առաջարկություն անել, -ասաց վաճառականը՝ չկամենալով աչքից բաց թողնել մատանիով Հովսեփին։ -Դուք կգնաք ուղտերին նստած․ այսուհետ ավանակի համար հեշտ կլինի։

Հովսեփն ու Մարիամը խորհրդակցեցին, ապա Հովսեփն ասաց․

-Քո առաջարկությունը լավն է, և մենք ի սրտե շնորհակալ ենք, որ մեր ավանակի համար մտահոգ եք։

ՈՒղտերը հուզվեցին։ Կթույլատրվի իրենց մեջքին տանել Մանկա՞նը։ Կուտակվելով՝ կամենում էին մեկը մյուսից բնույթով խաղաղ ներկայանալ։

Ընտրությունը կանգ առավ բեռնակիր ուղտերից մեկի վրա։ Նրա բեռը բաժանեցին մյուսների վրա։ Մարիամը հեծավ հզոր կենդանուն, որը զգուշավոր քայլքով առաջացավ անապատում։

-Նայի՛ր, -նկատեց հսկիչը, -ուղտը մտածում է, թե իրեն թույլատրված է տանել առանձնահատուկ բան։

Ավանակն անվեհեր վարգեց ետքից․ այնքա՜ն դատարկ էր մեջքն առանց Մարիամի։ «Հիմա ես սովորական էշ եմ, -տրտմած մտածեց։ -Այլևս Մարիամի իշուկը չեմ; Ի՜նչ դժբախտ եմ։ Առանց իշաբեռի ամեն բան հոգեմաշող է։ Նախկինում իմ գլուխը դիպչում էր Հովսեփի ուսին, և կարող էի լսել Մանկան հրճվանքը։ Անտանելի է սա։

Բեռնակիր ուղտն այդ երեկո չափազանց հպարտ էր, և մյուսներին նորանոր բաներ էր պատմում՝ ինչ ասաց տիկինը, Մանուկն ինչպես դիպավ իրեն, մինչ մայրը կբռներ թաթիկները։

-ՈՒղտերը ոնց որ թե դիտմամբ են այդպես վարվում, -նկատեց գլխավորը․ նա խորապես գիտեր իր կենդանիներին։

Մշտապես տխուր միայն իշուկն էր։ Արդեն որքա՜ն ժամանակ չէր ծառայել Մարիամին։ Հիմա բոլորի վերջից սոսկ վազել կարող էր, տեսքը խղճուկ էր, թախծալի։

-Դու դժվար ես դիմանում տոթին, իշու՛կ, երեկոյան ասաց Հովսեփը։ -Լավ է, որ հարկադրված չես մեկնումեկին տանելու։

Իշուկը շրջեց գլուխը, ասես չկամենար, որ Հովսեփը շոյի, բայց երբ եկավ Մարիամը, չկարողացավ անտարբեր մնալ․ անպայման պիտի մռութը քսեր այտին։

-Շուտով Եգիպտոսում կլինենք, - Մարիամը հանգստացրեց նրան։ -Այդ դեպքում էլի միասին կլինենք՝ դու, ես, Հովսեփն ու մեր Որդին։

Մի անգամ ջուրը պրծնելու վրա էր։

-Ճամփորդությունը ձգձգվեց ավազամրրիկի պատճառով, -հայտնեց գլխավոր ուղտապանը։ -Եթե հաջողությունը մեզ ուղեկցի, այսօր երեկոյան ջրհորի կհասնենք։ Այստեղ փոքրիկ օազիս կար կեսօյա հեռավորության վրա։

-Ողջ ուղևորության ամենածանր օրն էր։ Բոլորը ծարավից տոչորվում էին։ Ավանակը գնում էր, ինչպես երազում, ոտքերն ասես կապարով էին լցված։ Քրտինքից թաց էր, ոտնիգլուխ փոշեպատ։

-Երևում է՝ մեռնելու եմ անապատում, -մտածեց։ -Մարիամն ու Հովսեփը առանց ինձ հիանալի գլուխ կհանեն։ Ես նրանց միայն ճամփի համար էի պիտանի։

Ավանակն ընկավ ու մնաց պառկած վառող ավազներին։

-Նրան սպասելու ժամանակ չունենք, -ասաց քարավանապետը։ -Մենք ջրին պիտի հասնենք, եթե ուզում ենք ողջ մնալ։Հովսեփը ուղտից իջնելու թույլտվություն խնդրեց։

-Ավանակի հետ ես կհասնեմ աղբյուրին, -ասաց։ -Անապատում մենակ նրան թողնել չեմ կարող, պիտի փրկեմ։

Վերադառնալով հետ՝ շոյեց նրան, սկսեց խոսել հետը։ Վերջապես հաջողվեց ոտքի կանգնեցնել։ Անասելի հոգնած, ծարավ էին, երբ ավազուտով վերստին ճամփա բռնեցին։

-Դիմացի՛ր, -ասաց Հովսեփը։ -Մոտերքում օազիս կա, կխմես, որքան ցանկանաս։

Սակայն այնտեղ ոչ մի կաթիլ ջուր չգտնվեց։ Ավազը ծածկել էր ակը, և ջուրը թաղել խորքերում։ Մարդիկ հուսահատ էին, զայրացած։

-Մեղավորը դուք եք ու ձեր ավանակը, -ասաց վաճառականը։ -Նրա պատճառով ենք սովորականից դանդաղ շարժվում։ Եգիպտոս հասած կլինեինք առանց նրա։

-Աստված կօգնի, -վեհերոտ ասաց Մարիամը՝ մոտենալով իշուկին․ նրա ձեռքերում Մանուկն էր։

-Կկամենայի տեսնել, -ցասկոտ քրթմնջաց վաճառականը։ -Քեզ եմ հարցնում՝ դա ինչպե՞ս տեղի կունենա։

Մարիամը կռացավ իր ոտքերի առաջ կիսամեռ պառկած իշուկի վրա։ Երեխան անսպասելի սկսեց ծիծաղել։ Ասես փրփրած առու կարկաչեց։

-Այս երեխային տեսեք, -ասաց գլխավոր ուղտավարը։ Պիտի բոլորվին փոքրիկ լինես նման վիճակում գտնվելիս խնդալու համար։

--Թող լռի, -գոռաց վաճառականը․ նա ջերմում էր, և ծարավը առանձնակի էր տանջում։ -Օ՜, օ՜, ո՞վ ինձ ոսկով թեկուզ մի բաժակ ջուր կվաճառի, -գոչեց։

Ոչ ոք չաձագանքեց։

-Սիրելի՛ Մանկիկ, -շշնջաց Մարիամը։ -Փաղաքշիր մեր իշուկին․ նա իրեն լավ կզգա, եթե դիպչես։

ՈՒ նա, վերցնելով Մանկան թաթիկները, տարավ կենդանու գլխի կողմը։ Երեխան ցնծաց, ասես ինչ-որ բան պատմեր՝ աշխույժ թափահարելով ձեռքերով։ ՈՒժասպառ կենդանին բացելով կոպերը՝ տեսավ Երեխային։ Նա ի՞նչ է ցանկանում ասել։ Իշուկը ջանաց կարդալ ջինջ աչքերում եղողը։ Բայց ո՞վ։ Հրեշտա՞կը։ ՈՒ՞րէ կանչում։ Ավանակը կիսանստելով՝ բարձրացրեց գլուխը։ Իրոք, ոչ շատ հեռվում կանգնած Հրեշտակը ձեռքով էր անում։ Ելավ և ուղղվեց նրա կողմը։

-Նա տեսավ Հրեշտակին, -շշնջաց Մարիամը, -օրհնյալ է Երկինքը։ Մենք ջուր կունենանք։

-Ջու՜ր, -բացականչեցին բոլորը՝ երերուն երկար շղթա կազմած շարվելով նրա ետքից։

Հրեշտակը իշուկին մոտ հարյուր մետր տարավ անապատով։ Այնտեղ, պարզվեց, մաքուր ջուր կար։ Հովսեփը Մարիամին ջուր բերեց։

-Ո՛չ, սկզբում վաճառականին տուր, ուշագնաց է, -խնդրեց Մարիամը։

Երբ Հովսեփը նրա շուրթերը թրջեց ջրով, վերջինս ուշքի եկավ։

-Ի՞նչ ջուր է, -հարցրեց, - անմիջապես կազդուրեց։

Այդ գիշեր մարդիկ դեռ երկար անքուն նստեցին՝ խոսելով կատարված հրաշքից, իրենց փրկած Մարիամի ավանակից։


    

Եգիպտոսում


    

Մարիամի ու Հովսեփի զարմացած հայացքի առաջ փռվել էր կանաչ հարթավայրը։ Հորիզոնի հեռվում փայլուն շերտ էր նկատելի։ Քարավանապետը բացատրեց, որ Նեղոսն է՝ եգիպտացոց հանրահայտ գետը։

-Շուտով, շատ շուտով մատանին իմը կլինի, -ուրախ մտմտաց վաճառականը։ -Հրաշք բան է։ Չեմ կարող տեսնել, թե Մանուկն ինչպես է նրա հետ խաղում։ Նման մատանին երեխայի՞ բան է։

Մինչդեռ սիրտը շշնջաց․ «Իսկապե՞ս կարծում ես իրավացի կլինի այն փոքր օգնության դիմաց, որ նրանց արեցիր, մատանին պահանջելը։ Մի՞թե նրանք քեզ մի քանի անգամ չօգնեցին․ ինչպե՞ս էիր փրկվելու ավազամրրիկից, ինչպե՞ս էիր գտնելու ջուրը» ։

Վաճառականը, սակայն, խլացրեց այդ ձայնը։

-Ես նրանց համար ավելին եմ արել, -ասաց ինքն իրեն։ -Իսկ եթե հոգամ, որ Եգիպտոսում Հովսեփը գործ ճարի, ընտանիքը՝ ծածկ, առավել իրավունք կունենանմ մատանուն տիրելու։ Հովսեփը մենակ երբեք աշխատանք չի գտնի։

-Բայց ինձ համար իսկապես դժվար կլինի նրանցից բաժանվելը։ -Նույնիսկ տարօրինակ է՝ ինչպե՞ս կարողացա սիրել նրանց՝ հանդարտաբարո Հովսեփին ու բարեսիրտ, մշտապես նրբանկատ ու խնդուն Մարիամին։ Հապա Մանու՜կը։ Կուզեի նման երեխա ունենալ։ Ոչ ոքի

այդպիսի սիրով չեմ գրկել, ինչպես Նրան։ Մինչևիսկ նրանց իշուկի հետ մտերմացա։ Տարօրինակ բան կա այդ փախստականների մեջ։ Շատ անգամ եմ ինձ հարց տվել՝ ովքե՞ր են։ Ես, այո՛, նրանց համար տանիք կգտնեմ։

Վերջապես մոտեցան բավականաչափ մեծ մի գյուղի։ Վաճառականն այդտեղ ծանոթ ուներ, նրանց մեկմեկու կապողը առևտրային գործերն էին, ու միշտ այդտեղ էր իջևանում։ Նա պատմեց Հովսեփի մասին։

-Լսի՛ր, -ասաց վաճառականը Հովսեփին։ -Ընկերս այս գյուղում այգի ունի։ Այնտեղ հինածաղիկ է աճում։ Վերջին շրջանում պարտեզը ամայացել է։ Նա քեզ խնդրում է, որ կարգի բերես և հոգաս։ Կողքին փոքրիկ տուն կա, որտեղ էլ նորոգելուց հետո կապրեք։

Հովսեփն ու Մարիամը ուրախացան։

-Դուք երևի զգեստվորված Հրեշտա՞կն եք, -հարցրեց Մարիամը։ -Ոչ մեկ անգամ է ինձ այդպես թվացել։

Վաճառականն այդ բառերից կարմրեց։

-Ինչպե՞ս շնորհակալ լինենք ձեր բարության դիմաց, -հարցրեց Հովսեփը։ -Որևէ ցանկություն գուցե ունե՞ք։

Առևտրականը թուքը երկու անգամ կուլ տալով ասաց՝ մատանին։

Մարիամն ու Հովսեփն իրար նայեցին։

-Դա Մանկանն է, -հապաղումով արձագանքեց Հովսեփը։ -Չգիտեմ՝ կարո՞ղ ենք քեզ տալ։

Մարիամի գրկում նստած Փոքրիկը խաղում էր մատանու հետ։ Անսպասելի, ասես ըմբռնելով, ինչի մասին է խոսքը, Նա առինքնող ժպիտով վաճառականին մեկնեց մատանին։

-Տե՛ս, քեզ է տալիս, -ասաց Մարիամը, -այպես որ՝ վերցրու։ Սակայն դու պիտի իմանաս, թե դա ինչ մատանի է․ այն սովորական, մատին կրելու համար չէ։ Մեր Երեխան նվեր է ստացել մի շատ անվանի և մեծահարուստ անձից։ Սա ճշմարտության մատանին է։ Ազնիվ մարդու ձեռքում գտնվելիս այն իսկապես շողում է, բայց եթե անարաժան մեկը դնի, որը փորձում է ստել ու խաբել մեկին, ադամանդը կկորցնի փայլը և գեղեցկությունը։ Բայց դու լավ մարդ ես ու կարող ես համարձակ կրել այն։

Վաճառականը մատանին ձեռքում կարկամել էր։ Թվում էր, մի բութ բանով տվեցին գլխին։ Թանկարժեք մատանին վերջապես իրենն է, բայց չի համարձակվում դնել։ Նա հազիվ էր կարողանում նույնիսկ նայել։

Լսվեց քարավանապետի կանչը։ Քարավանը պատրաստ էր շարունակել ճանապարհը, և վաճառականի շարժվելու ժամանակն էր։ Հապճեպ հրաժշտ տալով Հովսեփին ու Մարիամին, համբուրելով Մանկանը՝ նա աճապարեց։ Բռունցքում ցանկալի մատանին էր։ Վերջին պահին հետ շրջվելով՝ բղավեց․

-Ես դեռ կվերադառնամ։ Խոստանում եմ ձեզ նորից ուղեկցել ձեր երկիր, հենց գա ժամանակը։

-Աստված օգնի քեզ, -պատասխանեց Մարիամը։

Հովսեփն ու Մարիամը տարուց ավելի ապրեցին Եգիպտոսում։ Շրջակայքում բոլորը մտածում էին, թե սովորական փախստականներ են։ Կանայք զրուցելու համար հաճախ էին նրանց տուն գալիս։ Նայում էին Մանկանը և գովաբանում՝ որքա՜ն քնքուշ է, ամուր ու գեղեցիկ։

-Մենք նման երեխա տեսած չկանք, -երբեմն ասում էր կանանցից մեկը։ -Ասես երկնային հրեշտակ լինի։ Ասա՛, Մարիա՛մ, կարո՞ղ ես ինձ մի քիչ կաթ տալ։ Իմը վերջացել է, իսկ աղջնակս ուտել է ուզում։ Նա քոնի պես ուժեղ ու ծաղկուն չէ։

Մարիամն իր պահաուստային կաթից բաժին էր հանում հարևանուհուն։

-Քո Որդին արքայազնի է նման, -ասում էր մյուսը։ -Նա մեծ մարդ կդառնա, Մարիա՛մ։ Մի քիչ յուղ կլցնե՞ս։ Մեր կճուճը բոլորովին դատարկ է։

Մարիամը բերում էր իրենց յուղամանն ու տալիս հարևանուհուն, որն ուրախ հեռանում էր։

Չնայած գյուղում ոչ ոք կասկած չուներ, թե ինչ Երեխա է այնտեղ ապրողը, բոլոր կենդանիները շուտով իմացան։ Առաջին շունն էր։ Նա այգու ամեն բան հոտոտում էր ու լսեց Մանկան հրճվանքը։ Մարիամն արմավենու ստվերում էր՝ Մանկանը գրկում շալով փաթաթած։ Շունը հետաքրքրված՝ մոտեցավ։ Նկատելով, որ Երեխան մենակ է մնացել, ավելի մոտ գալով՝ հոտ քաշեց։

-Զգույշ, պատահաբար ցավ չպատճառես, -բղավեց քիչ հեռվում ծառին կապած և Նրան հետևող իշուկը։

Տղան ձեռքերը մեկնեց մեծ շան ուղիղ քթին։ Իշուկի շունչը կտրվեց։

-Չհամարձակվե՛ս, -շշնջաց նա, -Նրան չդիպչե՛ս։

Շունն զգույշ լիզեց թաթիկը, լեզվով հպվեց վարդագույն այտին։ Երեխան գոհ ժպտաց։ Շունը ընկավ գետնին, սկսեց այնպես թավալ գալ, գունդուկծիկ լինել, որ Մանկան քիքիջը բռնեց։

Այս ի՞նչ Երեխա է, -ապշած հարցրեց շունը։ -Տարօրինակ է։ Ամենևին նման չէ մյուսներին։ Հրաշալի է նրա կողքին լինելը։ Այդպիսի զգացողություն երբեք չեմ ունեցել։ Ասես հրեշտակ լինի, ոչ թե սովորական մարդ։

-Նա Բարի Հովիվ է դառնալու, - հանդիսավոր ասաց իշուկը։

-Ի՜նչ ես ասում, -հուզվեց շունը, -իսկ ես նրան լպստեցի։

Մոտեցավ հարևան կատուն՝ պոչը տնկած, գաղտագողի, ցանկացած պահի պատրաստ կտրուրը ցատկելու։ Այնքա՜ն գրավիչ է շանը վերևից ծաղրելը, նախքան վերջինիս կատաղելը։

-Այստե՛ղ արի, փիսո՛, -կանչեց հուզված շունը։ -Բան եմ ասելու։

Ինքնավստահությունը կորցրած կատուն կանգնեց։

-Ի՞նչ կա, -հարցրեց կասկածանքով։ -Ինձ մոլորեցնե՞լ ես ուզում։

-Մի վախեցիր, հա՞, հանգիստ մոտ արի, -պատասխանեց շունը, -եկ տես Մանկանը։ Քո կարծիքով ո՞վ է։

Փոքրիկը ձեռքերը պարզեց մոտեցող կատվի կողմը, որը մեծ ոստյունով մոտեցավ Նրան։ Հասավ, մլռտաց, քնքշորեն մեկնեց թաթը։

-Զգույշ կլինես Նրա հետ, -հաչեց շունը։ Մի՞թե չես տեսնում՝ ով է։

-Սովորական երեխայի պես չէ, -կատուն մտածեց։ -Եվ այնպես նու՜րբ է շոյում։ Այդպես մայրս էր փաղաքշում, երբ բոլորովին փոքր էի, և լիզում էր իր փափուկ լեզվով։ Ասա՝ ո՞վ է։

-Բարի Հովիվը, -պատասխանեց շունը։

-Բարի Հովիվը, որին ողջ աշխարհն սպասում է գոյության օրվանից սկսա՞ծ, -վերահարցրեց կատուն։

-Այո՛, -հաստատեց շունը, -հե՛նց Նա է։

Կատվի գլխավերևով հավքեր էին անցնում։ Տեսնելով կատվին՝ ցանկացան ծաղրել նրան։

-Լսեք, -բղավեց թռչունների վրա, -չխանգարեք Մանկանը։ Չե՞ք տեսնում, որ քնում է։

-Ի՞նչ Երեխա է, -ճռվողեց սուրքիթ մի թռչնակ ու նորից թևեց կատվի կողքով։

-Զգու՛յշ, -դիտողություն արեց կատուն, -կարթնացնես։

Իջվարելով ծառին՝ թևավորները նայեցին Մանկանը։

-Մոտեցեք, եկեք միասին նայենք, -կատուն ասաց։

-Դրա ուզա՜ծը, -ծղրտաց կռվազան թռչունը։ Մենք լավ գիտենք քեզ ու քո մտքինը։

-Զեզ բան չեմ անի, ասացի, չէ՞, -թաթով արեց կատուն ։

Երկու-երեք թռչուն քաջաբար իջել, սակայն չէին հանդգնում մոտ գնալ։

-Հիասքանչ Մանուկ է։ Տեսեք, քնի մեջ ինչպես է փռվել, -ծլվլաց մեկը։

-Իսկ գիտե՞ք ով է Նա, -հարցրեց շունը։

-Ո՛չ, -պատասխանեց թռչնակը։ -Բայց հրեշտակի է նման։

-Որտեղի՞ց գիտես՝ հրեշտակն ինչ տեսք ունի, -հարցրեց դյութված կատուն։

-Գիտեմ։ Ձմռանը ես հրեաների երկրում էի, այնտեղ ամենուր հրեշտակներ էին թևում։ Նրանք Երկնքից իջած Մանկան պատվին օրհներգում էին, ու դա Բեթղեհեմ անվամբ քաղաքում էր։

-Ես էլ եմ տեսել, -մյուսը հավելեց։

-Մենք այնտեղ ուրիշ թևավորների տեսանք, նրանք ուղեկցում էին Նրա մորը, -լրեց երրորդը։

-Եթե լսեիք, թե ինչպես էին երգում հրեշտակները, -մեկը մյուսին ոգևորելով շարունակեցին։ -Երբեք նրանց պես երգել չենք սովորի, բայց նրանց օրորոցայինն ենք լսել, ականջ դրեք, -ու այնպես աշխույժ, միաժամանակ նուրբ դայլայլեցին, որ Մարիամը զարմացած դուրս եկավ․

-Մի՞թե Նազարեթի թռչուններս են։

Ժպտալով նա մի բուռ հատիկ շպրտեց նրանց, իսկ երբ գալով սկսեցին կտցել՝ նկատեց, որ իրենը չեն։

-Տարօրինակ է, -մտածեց, - իմ տան թռչակների պես են երգում։

-Նա է՝ Մա՛յրն այն Մանկան, -ճլվլացին թռչունները։ Եթե Մանուկը սա է, այն ժամանակ ու՞մ համար էին երգում հրեշտակները։

-Իհարկե Նա է, -հայտարարեց կատուն։ -ՈՒ նա Բարի Հովիվ կդառնա։

-Ի՜նչ հրաշալի է նրա ոտքերի մոտ պառկելը, -մռմռաց կատուն։ -Առավել սքանչելի է, քան մանկության տարիներին մորս գոգում։ Հիրավի սա Բարի Հովիվն է։

-Ինչպե՞ ս է Նա հայտնվել Նեղոսի ափերին, -հարցրին թռչունները։

-Այդ մասին ես կարող եմ պատմել, -հայտնեց իշուկը։

Հազիվ սկսել էր պատմել, թռչունները ճռվողեցին․

-ՈՒրեմն դու՞ էիր նրանց ուղեկցում։ Դու՞ ես Մարիամի իշուկը։

-Իհարկե, ի պատասխան ճտվտացին մյուսները, - հանրահայտ իշուկն ես։

Ապա նրանք ուշադրությամբ ունկնդրեցին իշուկի դանդաղ պատմածը՝ Եգիպտոս գալու մասին։

-Այքան ուրա՜խ ենք, ասացին թռչունները պատմության ավարտից հետո, -որ Բարի Հովիվն այստեղ է՝ մեր երկրում։

-Բայց մենք մշտապես այստեղ չենք մնա, -ասաց իշուկը։

-Իսկ ինչու՞ եք եկել, -զարմացան թևավորները։

Իշուկը նրանց չար արքայի մասին պատմեց։

-Մենք պիտի մեկս մյուսին օգնենք, միասին կպաշտպանենք Մանկանը, որ հետը բան չպատահի, -վերջում ասաց կատուն։ -Թռչուննե՛ր, դուք մեր հետախույզները կլինեք։Կասկածելի բան նկատելիս անմիջապես թռեք այստեղ ու զեկուցեք, իսկ ես ու շունը փոխնիփոխ կհսկենք, մինչ իշուկը գործով ընկած կլինի։ Եգիպտոսը նույնպես վտանգավոր երկիր է, ո՞վ իմանա․․․

-Լավ կլինի, -մտորեցին շունն ու թռչունները․ նրանք ևս ուզում էին, որ Նրան բան չպատահի։

-Մի՞թե կարիք կա, -հարցրեց իշուկը։ -Այստեղ սիրալիր են բոլորը։

-Ամեն բան հնարավոր է, -արձագանքեց շունը։

-Հրեշտակը մեզ կօգնի, -վստահաբար նկատեց իշուկը։

Օրերը խաղաղ էին հոսում, ու միայն քարավան գալու ժամանակ էր գյուղն աշխուժանում։ Մի քանի օր աղմուկ, վազվզոց էր սկսվում, այնուհետ բնակավայրի վրա վերստին անդորր ու հանգիստություն էր իջնում։

Բայց մի անգամ ողբերգություն պատահեց։ Հերովդես արքան շատ էր զայրացել, որ ոչ մի կերպ չի հաջողվում Մանկանը ճանկը գցել, և սուրհանդակներ ճամփեց Եգիպտոս՝ խնդրելով թողնեն իր զինվորներին սահմանամերձ բնակավայրերում որոնելու Երեխային։ Նա ենթադրում էր, որ փախստականներն այդ վայրերում կլինեն։ Եվ ահա գյուղ ժամանեցին զինվորները։

Մարիամն այդ ժամանակ խարխուլ հյուղում էր՝ պատրաստված ծառաբնի երկու փտած փայտից, և կարգի էր բերում։ Հյուղակը երկար տարիներ բարձիթողի էր մնացել, ոչ ոք չէր օգտվում, իսկ հիմա Մարիամը որոշեց ազատել ավելորդություններից, ավլել, որից հետո Հովսեփը կարող այնտեղ դնել գործիքները։ Երեխան, որն ընթացքում մեծացել ու փորսող էր տալիս, կատվի հետ ավազին խաղում էր։ Հովսեփն ու իշուկը մեծ այգու ծայրին էին։

Հեծյալները գյուղ մտան։ Տներն էին մտնում, հարցնում հրեաների երկրից եկած փախստականների մասին։ Նրանց ոչինչ չհաջողվեց իմանալ, որովհետև ոչ ոք չցանկացավ պատմել Հովսեփի ու Մարիամի մասին։ Խուզարկելով բոլոր բնակարանները՝ հետք իսկ չգտան։

Ծիծեռնակները, որ բնավորվել էին առաջին տան քիվին, զինվորներին տեսան, սակայն վտանգ չզգացին։ Այդժամ հայտնվեց Հրեշտակը։ Մատնացույց անելով Մարիամին՝ շշնջաց․

-Շտապե՛ք, փրկե՛ք Մարիամին։

Ո՜նց իրար խառնվեցին ։

-Զինվորնե՜րը։ Նրանք Մանկանն են փնտրում, - միախումբ ճչում էին անհանգիստ։

-Նրան ինչպե՞ս թաքցնենք, - վրդով մլավեց կատուն։

-Հյուղում, -հաչեց շունը՝ սուրալով որքան ուժ կար ոտքերում։

Թռչունները այս ու այն կողմ էին ցատկոտում գետնին ու Մանկան շուրջը։ Նա ասես գիտեր՝ ինչ նկատի ունեն և փորսող տվեց մութ հյուղի կողմը, մինչդեռ Մարիամը մտածեց, որ կխանգարի ավլելուն, ուստի կամենում էր դուրս տանել։ Թռչուննեը շրջապատելով նրան՝ այնպես հուսակտուր ծվծվացին, որ Մարիամը գլխի ընկավ՝ ինչ-որ բան լինելու է։ Ելնելով դուրս՝ ականջ դրեց։ Ականջին դոփյուն հասավ։ Ձիեր են, ինչը զինվոր է նշանակում։ Մարիամը Մանկանը սեղմելով կրծքին՝ խորացավ հյուղակում, որքան հնարավոր է։ Ա՜խ, ինքն ինչու՞ հենց այսօր ամեն բան մաքրեց ու ավլեց։ Այնպիսի կարգուկանոն է ներսում, որ զինվորները անկասկած իրեն կգտնեն։ ՈՒզում էր դուրս վազել ուրիշ թաքստոց որոնելու։

Թռչուններն անդուլ ճղճղում էին։ Այնպես էին շուրջը պտտվում, որ նա վերադարձավ։ Ժամանեցին մի քանի ծիծառներ՝ կտուցներին սարդեր, որոնց դրեցին հուղակին մերձ ծառին։ Սարդերն անմիջապես սկսեցին մեծ սարդոստայն հյուսել՝ փակելու համար մուտքը։ Շունը աղբ շաղ տվեց մաքրած հատակին, շուտով ամեն բան նույնքան աղտոտ տեսք ուներ, որքան նախկինում։ Երբ զինվորները այգի մտան, կատուն պառկելով մուտքի առաջ՝ պատրաստվեց հորանջել։

Զինվորները խուզարկելով Մարիամի բնակարանը՝ չհայտնաբերեցին ոչ մեկին, իսկ Հովսեփին ու իշուկին ուշադրության չարժանացրին։ Վերջում նրանք նկատեցին հյուղակը, բայց մի զինվոր ասաց․

-Այնտեղ մարդու ոտք չի դիպել։

-Բոլոր դեպքերում լավ կլինի ստուգել, -պատասխանեց մյուսը։

-Գնա՛, -քմծիծաղեց մյուսը։ -Խնդալու կլինի, երբ սաղավարտդ ամբողջությամբ սարդոսայնով պատվի։

Ծիծաղեցին բոլորը և առաջացան։ Շուտով դոփյունը մարեց։ Լսելի էր, որ լքում են գյուղը։

-Հովսե՛փ, -կանչեց Մարիամը։

Նույն պահին Հովսեփը վազքով մոտեցավ։

-Զինվորները-ուժազուրկ շշնջաց Մարիամը, -նրանք մեզ էին փնտրում։

-Երկնքին ցանկալի էր, որ չգտնեին, -որպես պատասխան տնքաց ուշքը գլուխը դեռ չեկածՀովսեփը։

-Թռչունները Մանկանն ուղղեցին հյուղակ, ինձ էլ այնտեղ պահեցին։ Շունը գետնին աղբ շաղեց, իսկ սարդերը, մինչ կհասկանայի, մուտքին սարդոստայն հյուսեցին նրանց գալուց առաջ։

-Նրանք ինչպե՞ս իմացան, ով է մեր Երեխան, Հովսե՛փ։

Հովսեփը տարուբերելով գլուխը՝ ժպտաց Մարիամին, մինչ նա թևավորներին հատիկ կտար, ամանը կաթ կլցներ շան ու կատվի համար։ Իշուկը նույնպես ժպտաց։

-Մեծագույն շնորհակալություն, դուք սքանչելի ընկերներ եք, -ասաց շանը, կատվին ու թռչուններին։ -Լավ գործ արեցիք։

-Չասի՞նք, որ կպաշտպանենք Մանկանը, -հարցրեց կատուն։

-Իսկ դու չհավատացիր, որ նման բանի կարիք կզգացվի։ Հիմա տեսա՞ր։

-Հը՛մ, -հեգնեց իշուկը, -բայց չասի՞, որ Հրեշտակն օգնության կհասնի։

Ընթացքում Փոքրիկը սարդոստայնը փաթաթեց ձեռքին։ Ցուցամատին մի մեծ սարդ էր տնտնում։ Մանուկը հանգիստ, ուշադիր նրան էր հետևում։

ՈՒրախալի լուր

Ժամանակ առ ժամանակ նրանց այցում էր վաճառականը։ Երբ նրա ուղին անցնում էր գյուղակի մոտով, Մարիամին ու Հովսեփին ողջունելու համար հինածաղկի այգի մտնելու ժամանակ միշտ գտնում էր։ Մի անգամ նա փայտի կտորներ բերեց, որոնցից Հովսեփը կարող էր ինչ-որ բան պատրաստել, հաջորդ անգամ Մարիամին՝ գլխաշոր։ Բայց ամեն գալուստի Մանկան անուշեղենը կար ու կար։ Հաջորդ այցին Երեխան արդեն քայլում էր։

-Որքա՜ն լավ է քայլում, -զմայլված բացականչեց վաճառականը։ -Որքա՜ն գեղանի, ինչպե՜ս է հավասարակշռությունը պահում։

Լսելով նրան՝ կարելի էր կարծել, թե հրաշք է, եթե Երեխան ազատ քայլել է կարողանում։

Հովսեփը ծիծաղելով ասաց․

-Բոլոր փոքր երեխաները կարողանում են քայլել, երբ մեծանում են։

Հաջորդ գալուստին Մանուկն արդեն խոսում էր։ Նա ասաց՝ հայրիկ, մայրիկ ու էլի մի քանի բառ։

-Որքա՜ն խելացի է այս Երեխան։ Այսքան խելք ոչ ոք չունի։ Որքա՜ն մաքուր, հստակ է արտաբերում յուրաքանչյուր բառ։ Անկասկած, Նա Իսրայելի մեծագույն մարգարեն կդառնա։

Մարիամը խնդաց․

-Նա չգիտի բան, ինչը չիմանան իր հասակակիցները։

Առևտրականը, իհարկե, չհավատաց։

Վաճառականից բավական ժամանակ լուր չկար։ Հովսեփն ու Մարիամը հաճախ էին նրան հիշում, քննարկում ՝ որտեղ կլինի ճանապարհորդելիս, Եգիպտոսու՞մ է արդյոք։ Հաճախ խոսում էին նաև այն մասին, թե երբ կգա իրենց վերադարձի ժամանակը։ Սակայն ոչ ոք տունդարձի այնպես ծարավ չէր, որքան իշուկը։ Անշուշտ, հաճելի էր խաղալ Մանկան հետ, որ արյդչափ արագ մեծանում է, սովորեց քայլել, խոսել։ Բայց ավելի լավ կլիներ հրճվանքը կիսեր Նազարեթի մտերիմների հետ։ Որքա՜ն կուզեր։ Փոքրիկ գառներն ու ուլերը հիմա մեծացած կլինեն։ Նրանք և՛Հովսեփին, և՛ իշուկին և՛ Մարիամին ու Մանկանն են սպասում։ Նա չէր մոռանում, որ հաստատ խոստացավ տուն բերել Նրան, ՈՒմ այդքան երկար սպասում էին։

-Ինձ երբեմն թվում է, թե ծերանում եմ, -մտածում էր։ -Ոտքերս արդեն կոպտացել են։ Ինձ դժվար կլինի ևս մեկ անգամ անցնել անապատով։ Եվ աչքերս են մթագնել։ Հանկարծ ու էլ չկարողանամ տեսնել Հրեշտակին։ Ինչպե՞ս վարվենք այդ դեպքում։

-Մարիամ, ասաց մի անգամ Հովսեփը, -մտածում եմ, մեր ավանակը ծերանում է։ Նախկինի պես արագ չի կարողանում վազել։ ՈՒ ի՞նչ է պատահել տեսողությանը։

Մարիամը մոտենալով տնտղեց նրա աչքերը։

-Նախկինի պես հրաշալի են, -ասաց, -նունչափ բարի ու խելացի և ինձ են նայում այնպիսի սիրով, որ իմ սիրտը լցվում է երախտագիտությամբ։

-Բայց այսօր նա ճյուղի դեմ առավ, երեկ՝ ծառին։ Նա վատ է տեսնում։

-Սիրելի՛ս, ասաց Մարիամը, -դու պետք է կրկնակի հոգատար լինես նրա հանդեպ։

Հովսեփն ու Մարիամը նախկինից ավելի էին շոյում ավանակին, կարողացածի չափ լավ ու առատ կեր տալիս։ Պատահում էր, իշուկին բարձելու փոխարեն Հովսեփն ինքն էր բեռը տանում։

Իշուկին այդ կերպ Փոքրիկի հետ խաղալու շատ ժամանակ էր մնում։ Հովսեփը նրա համար թամբ պատրաստեց։ Նա արագ սովորեց վարել։ Ավանակը նկատեց, որ իր ոտքերը ալևս չորուկ չեն, և ոչ հայացքը՝ խամրած։ Նա վարգում էր, Մանուկը բղավում, հրճվում, թամբի վրա այնպես էր ցատկոտում, որ գյուղիբոլոր երեխաները հավաքվում էին դիտելու։

Ճամփա ընկնելու ժամանակն էր

Երբեմն-երբեմն ավանակը հանգստանալու համար պառկում էր, Տղան նստում էր մոտը և խոսու՜մ, խոսու՜մ։

-Ինչքա՜ն լավ են մեկմեկու հասկանում, -նկատում էր Մարիամը։

-Մարիա՛մ, ուրախացիր։ Կարող ենք տուն վերադանալ։

-Տու՞ն, Հովսե՛փ։ Հրաշալի է։ Որտեղի՞ց գիտես։

-Հրեշտակը երազում ասաց․ «Թագավորը մահացել է։ Վերցրու Մարիամին ու Մանկանը և դարձիր քո երկիրը» ։

Մարիամը ծալեց ձեռքերը, դեմքը ճառագում էր։

-Աստված որքա՜ն բարի է, որ թույլ է տալիս վերադառնալ։

Նա Որդուն բարձր պահելով ասաց․

-Տղա՛ս, վերջապես կտեսնես հայրենիքդ։

-Հայրենի՞քը, -հարցրեց Երեխան։

Հովսեփը զննողաբար նայեց իշուկին․ կկարողանա՞ տեղ հասնել։

Երեկոյան գյուղը կենդանացավ զանգակների հնչուն ձայներից։

-Քարավան է գալիս, -ասաց Մարիամը։ -Ես լսում եմ ուղտերի քայլքը։ Հավանաբար մեր բարի ընկերն է՝ վաճառականը։

-Այո՛, ըստ երևույթին։ Նա խոստացավ, որ կօգնի տուն վերադառնալ։ Աստված է նրան մեզ մոտ ուղարկել, -մտածեց Հովսեփը։

Առևտրականն էր։ Բերանբաց ժպտաց՝ տեսնելով Մանկանը մեծացած։

-Ի՜նչ հոյակապ Երեխա է, -բացականչեց։ -Թագավորական Մանուկ։ Կարող եք տուն վերադառնալ, որովհետև չար Հերովդեսը մեռել է։ Հավաքվեք, վաղն առավոտյան ճանապարհ կընկնենք անապատի միջով։


    

Տունդարձի ուղին


    

-Նայեք, -բացականչեցին ուղտերը, -Մարիամի իշուկն է։ Արդեն կարող եք տուն գնա՞լ։ Հրաշալի՜ է։

-ՈՒրեմն դու՞ ես Մարիամի իշուկը, -ասացին երկու նոր ուղտերը՝ ինչպես հարկն է ողջունելով նրան։ -Քո մասին շատ ենք լսել։ Ճի՞շտ է, որ շախարհի ամենախելացի ավանակն ես։ Մեզ պատմել են, որ կարող ես հրեշտակ տեսնել։ Իրո՞ք։

-Առաջ կարողանում էի, -պատասխանեց իշուկը, -իսկ հիմա, պիտի խոստովանեմ, աչքերս պղտորվել են։ Չգիտեմ՝ այսօր կտեսնե՞մ նրան։

-Իհարկե, կկարողանաս, եթե կարիք լինի, -բարեկամաբար հանգստացրեց ավագ ուղտը։

Եվ ահա սկսվեց ուղևորությունը դեպի տուն։ Տղան ցնծաց, երբ թույլատրեցին ուղտին նստած գնալ։ Բայց երբ բոլորը հանգստի նստեցին, մոտենալով իշուկին ու փաթաթվելով վզին՝ ականջին գաղտնի բան շշնջաց ։

-Ես էլ բանի պետք չեմ, -տխրամած մտորեց իշուկը։ ՈՒղղակի բեռ եմ դարձել։

Տղան մի՞թե հասկանում է։ Հենց իշուկի նման մտքերով տարվելու պահին է Նա մեղմորեն խոսում հետը, ասում, որ աշխարհում նրանից լավ խաղընկեր, բարեկամ չկա։ Որքա՞ն կտևի բաժանումը։ Դիմանալն անհնար է։

Այդպիսի բառերից ավանակը մոռանում էր հոգնածությունը, իսկ ոտքերի ցավն անցնում էր։ Նա քթով հպվեց Տղայի այտին։

-Նրա ձեռքերում ամոքիչ ուժ կա, -ասում էր ուղտերին։

Եվ նրանք հավատում էին, որովհետև մի անգամ, երբ մեկին զազրելի շնաճանճը կծեց, Տղան փափլիկ ձեռքով շոյեց կծած տեղը, ուռածությունն անցավ, իսկ ցավը մեղմվեց։

Ճամփորդությունն այս անգամ արագ ու լավ էր անցնում ։Չկար ավազամրրիկ և կարիք՝ ապաստարան որոնելու։ Եվ երբ մոտեցան հերթական ջրհորին, ջրով լի էր։ Գիշերները, սակայն, անհանգիստ էին։ Քարավանի շուրջ բազմաթիվ գազաններ էին թափառում։ Հենց մթնում էր, շրջակայքում սոսկալի աղմուկ էր բարձրանում։ Չախկալներն այնպես սարսափելի էին ոռնում, որ երակներում արյունը սառչում էր, և առյուծներն էին մռնչում, ասես որոտ հնչեր անապատում։ Մարդիկ կրակ անելով՝ խարույկը վառ էին պահում ողջ գիշեր։ ՈՒղտավարները հերթվ պահակություն էին անում։

Մի գիշեր ոռնոցը սովորականից բարձր էր։ Այնպիսի մռնչյուն, ոռնոց ու կաղկանձ էր, որ լսած չկային։ Աղմուկը Տղային ամենևի չէր անհանգտացնում։ ՈՒղտերն ու ավանակը սարսափից դողդողում էին։ Մարդիկ ևս վախեցած էին, նյարդային։ Լուսաբացի կողմ ի վերջո բոլորը քնեցին։ Ննջեցին մինչևիսկ պահակները։

Երկնքում լուսինն էր՝ շրջակայքը լույսով ողողած։ Անապատն ասես արծաթով ներկված լիներ։ Իշուկն անսպասելի արթնանալով զգաց, որ համակ լռություն տիրում։ Նա լուսնի լույսի ներքո կանգնել, աչքերն էր կկոծում։ Մթագնած աչքերով նայելով անապատին՝ ըմբռնեց նրա իսկապես սքանչելի լինելը։

-Լավ է, որ գազանները ցիրուցան եղան՝ հասկանալով, որ բան դուրս չի գա, որովհետև խարույկը ողջ գիշեր վառվում է։ Ի՜նչ լավ է, որ կրակ ունեն։ Այն ջերմացնում է, պաշտպանում գազաններից։ Բայց լուսաբացը հեռու է, կարելի մի քիչ էլ քնել։ Ինչքա՜ն խոր քուն են մտել Հովսեփը, Մարամը և․․

Իշուկը թարթելով կոպերը՝ ուշադիր նայեց։ Տղային ոչ մի տեղ չտեսավ։ Սոսկում պատեց նրան, ու նա պատրաստվեց որոնել Նրան ողջ ճամբարում։ Տղայից հետք չէր մնացել։

-Որտե՞ղ կլինի, -ավանակն ընկավ մտածմունքի մեջ։ Որտե՞ղ։ Մի՞թե առյուծը։ Ո՛չ, նման բան չի կարող լինել։ Որտե՞ղ է, սակայն։Բոլոր դեպքերում չլինի՞ առյուծն է։

Ավանակը մեկ անգամ ևս ստուգեց ճամբարը, բայց Տղային չգտավ։ Դժբախտ իշուկը մենակ ուղղվեց անապատ։ Նա պիտի իմանա՝ ինչ է պատահել Մանկան հետ։

-Եթե գազանները նրան հոշոտել են, թող ինձ նույնպես պատառոտեն։ Ինչի՞ս է պետք ապրելը, -տրտում մտածում էր։

Ճամբարից ոչ հեռու մեծ քար ուրվագծվեց։ Իշուկն այդ կողմ ուղղվեց։ Մոտենալիս զգաց առյուծի թունդ հոտը։ Կանգնեց։ Սահմռկեցնող էր առյուծի երախ գնալը։ Օ՜հ։ Իշուկը դողդողում էր։ Հանկարծ ծիծաղ լսեց, ու նույն պահին իմացավ՝ Տղա՛ն է։

Դե՛, քայլ արա։ Եվ ավանակը գնաց իր փոքրիկ ընկերոջ ձայնի կողմը։ Իսկ քարը կենդանի էր։ Մեծ առյուծ էր դա։ Նա գունդուկծիկ պառկել էր, իսկ Երեխան նստած էր կենդանի շրջանակի ներսում ։ Խաղացկուն հրում էր առյուծին, իսկ հսկան զգույշ արձագանքում էր։ Տղան թավալվեց, դա, սակայն պարզապես խաղ էր, քանզի Նա ցատկելով ոտքի՝ բղավեց՝ էլի՛։ Հետևեց նոր հրում։ Ապա նա մոտենալով գազանի քթին՝ փչեց աչքերի մեջ։ Իշուկը շունչը պահեց, սակայն առյուծը հանգիստ թույլ տվեց հետը վարվել, ինչպես Նա կկամենա։ Տղան շոյեց առյուծի դունչը, կենդանին մլռտաց, ինչպես մեծ կատու։

Մյուս առյուծը անլսելի գնում-գալիս էր մոտերքում։ Նա էլ էր ուզում իրեն փաղաքշեն։ Շնագայլերը ևս տեղավորվել օղակի շուրջ, սպասում էին Տղայի ոտքերը լպստելու իրենց հերթին։

Նկատելով իշուկին՝ Տղան ուրախ բացականչեց։ Առյուծը ելավ, մոտեցավ ավանակին, որը նախկինից ուժգին դողաց։

-Մի՛ վախեցիր, -մռնչաց գազանը, -մենք քեզ ոչինչ չենք անի։Ինչու՞ մարդիկ չեն ուզում, որ մենք ևս Բարի Հովվին պատվենք։

-Որտեղի՞ գիտեք, որ Նա է, -զարմացավ իշուկը։

-Թռչունները Եգիպտոսով մեկ տարածել են լուրը, -պատասխանեց առյուծը։ -Ողջ ընթացքում մենք ձեզ ենք հետևում՝ Նրան տեսնելու և պատիվ տալու համար, մինչդեռ մարդիկ թույլ չեն տալիս։

-Նրանք դա չգիտեին, -ասաց իշուկը։

-Իսկ Նա անձամբ եկավ։ Նրան արթնացնելու նպատակով մենք այնպե՜ս ուժեղ մռնչացինք։ Նա չվախեցավ, ամենևին չերկյուղեց։

-Դու ոչինչ չգիտես, -բացատրեց առյուծը։ -Ասված է՝ մի անգամ բոլոր գազանները կբարեկամանան և կապրեն խաղաղության մեջ իրար հետ։ Առյուծներն ու ընձառյուծները կովերի, էշերի ու ոչխարների հետ։ Եվ փոքրիկ տղան արածեցնելու է։ Ո՞վ է լինելու, եթե ոչ Այս Տղան։ Բարի Հովիվը։ Եվ հսկա գազանը գլխով հնազանդ քսվեց Տղային։

-Որտեղի՞ց եք իմացել, -զարմացավ ավանակը։

-Այդ մասին Աստված ավետել է ի սկզբանե։ Քամին է այդ մասին պատմում, և ջուրն է դրա մասին երգում։ Պետք է լսելու համար ժամանակ գտնել։ Այդպես չէ՞, Մանուկ։

Երեխան գլխով հաստատեց։

-Մենք միշտ իմացել ենք, որ այդպես է լինելու, -նկատեց մյուս առյուծը։ -Երբ Նա եկավ, մեզ անվտանգ ու խաղաղ զգացինք։ Չէինք ցանկանում ոչ ոքի չարիք պատճառել։

Մոտեցավ երրորդ առյուծը։

-Չե՞ս ուզում վրաս նստած մի քիչ զբոսնել, -հարցրեց՝ պառկելով փորի վրա։

Տղան ասես հասկանալով նրա առաջարկածը՝ փորձեց ելնել գազանի հզոր մեջքին։ Վերջապես հաջողվեց։ Հպարտորեն հեծնեց՝ բռնվելով բաշից։ Եվ սկսվեց չլսված երթը։ Առյուծը մռնչում էր, Տղան՝ քրքջում։

Ճամբարում արթնացավ Հովսեփը։ Նույն պահին արթնացրեց մյուսներին, և բոլորը, զինված փայտերով ու ջահերով, պատրաստվեցին որոնել Տղային։ Ամենասարսափելիից էին երկյուղում։ Ո՞վ է ընդառաջ եկողը։ Տղան՝ առյուծի վրա։ Ապշած մարդկանց հասնելուն մնում էր տասը քայլ, երբ գազանը դադար առավ, պառկեց՝ թույլ տալով Տղային իջնել։ Ապա շրջվելով՝ անհետացավ նույնքան արագ, որքան հայտնվել էր։ Հովսեփը կրծքին սեղմեց Մանկանը։

-Որտե՞ղ էիր, Տղա՛ս։

-Գազանների մոտ։

-Ինչու՞։ Մի՞թե չգիտես, որ նրանք վտանգավոր են։

-Նրանք կանչեցին, ու ես գնացի։

-Ախ, Մանո՛ւկ, Մանու՛կ, մենք այնպե՜ս հուզվեցինք, -ասաց Հովսեփը։

-Բայց նրանք բոլորվին վտանգավոր չեն, - Տղան պատասխանեց։ -Նրանք փառահեղ են։

-Այս ի՞նչ Երեխա է, -ուղտավարը զարմացած էր։ -Այնպես հպարտ էր նստել առյուծին, ասես արքան՝ իր ձիուն։ Իրականում է սա, թե՞ երազում։

Հաջորդ գիշեր ևս Տղան արթնացավ գազանների կանչից։ Հովսեփը տեսնելով նրա ելնելը՝ խնդրեց պառկել, սակայն Որդին պատասխանեց, որ գազանները սպասումից սաստիկ թախծում են։

-ՈՒրեմն գնա, Տղա՛ս, -ասաց Մաիամը։ -Քեզ համար վայրի գազանները Եգիպտոսում մեր ունեցած շան ու կատվի պես են, Քեզ չեն նեղացնի։

Տղան երեք օր անցկացրեց անապատի գազանների շրջանում։ Ամեն անգամ այնքան ուրախ էր անցնում, որ օր օրվա վրա ավելի շատ գազաններ էին հավաքվում։ Վերջին օրը Առյուծը նրան ճամբարից հեռու գտնվող մի փոքրիկ օազիս տարավ, որտեղ փոքրի կապիկը նրա համար հրաշալի պտուղներ քաղեց։ Հաջորդ օրը ոչ ոք չէր ուզում հավատալ նրա պատմածին։ Բայց երբ ցույց տվեց փյունիկյան արմավենու ճյուղը, զարմացան։ Քարավանապետն ասաց․

-Մենք զարմացած էինք Մարիամի իշուկով, որն ի զորու է տեսնել հրեշտակներին։ Բայց Մանուկն առավել ապշեցրեց։ Արդյոք երկիր իջած հրեշտակ չէ՞։ ՈՒրիշ ո՞վ կարող է վայրի գազանների շրջանում իրեն այնպես անվտանգ զգալ, որքան մոր ծնկներին։

Հավանաբար ցերեկն անապատում նույնքան շոգ էր, ինչպես առաջին ճամփորդությանը, և ուղին ամենևին կարճ չէր, սակայն Տղան ամեն պահ այնպես էր հրճվանքից շողում, որ թե՛ մարդիկ ու թե՛ կենդանիները մոռանում էին հոգնությունն ու ծարավը։ ՈՒղղակի անհնար էր լինել Նրա կողքին և գցել տրամադրությունը։

Մի անգամ Նա հարցրեց ուղտերին․

-Ձեզ արդեն վիճակվել է կտրել անապատը։ Ի՞նչ սարեր են հորիզոնում, հրեաների երկի՞րը չէ։

-Այնքան արագ ենք գնում, -մտածեց Հովսեփը։ -Գրեթե հասնում ենք նպատակակետին։

Հասնելով այն վայրին, որտեղ Երուսաղեմ տանող ճանապարհը թեքվում էր, Մարիամն ու Հովսեփը պիտի հրաժեշտ տային ուղեկիցներին։

-Հազար շնորհակալություն օգնության համար, -ասաց Հովսեփը վաճառականին։

-Ես շատ ավելի արդեն պարգևատրվել եմ․-պատասխանեց նա։

-Մատանին այդքան թա՞նկ էր, -զարմացավ Հովսեփը։

-Մատանին իհարկե թանկարժեք է, սակայն ես այդպես էլ չհամարձակվեցի դնել։ Բայց շուտով կանեմ։ Թույլ տուր քո ընկերը լինել, ահա լավագույն նվերն ինձ։

-Դու այնքա՜ն բարի ես, -ասաց Մարիամը։ -Մենք քեզ երբեք չենք մոռանա։ Երբ ուղիդ Նազարեթով անցնի, բարով այցեք մեզ։

-Երբեք չեմ եղել այդ քաղաքում, -պատասխանեց առևտրականը, -բայց ձեզ սիրեցի ողջ հոգով, ուստի հաճույքով կգամ։ Կկամենայի տեսնել, ինչպես է մեծանում Տղան։ Հավատացեք իմ խոսքին՝ մի օր Նա կդառնա Իսրայելի մեծագույն Մարդը։

-Մինչ նոր հադիպում, իշու՛կ, -ասացին ուղտերը։ -Հնարավոր է, էլ չհանդիպենք, բայց չենք մոռանա ո՛չ քեզ, ո՛չ Հովսեփին, ո՛չ Մարիամին ու Մանկանը։ Մեզ ոչ մեկի հետ այնպես հաճելի չի եղել, որքան ձեր։ Քանի դեռ Տղան կողքներս էր, լուսավոր ու ջինջ էին մեր սրտերը, իսկ ուղտավարները սովորականից բարի էին։ Մեզ այնքան էլ չէին բեռնել, և շատ էին կեր տալիս։

-Սիրելինե՛րս, -ասաց իշուկը։ -Ես նույնպես երբևիցե չեմ մոռանա ձեր սրտաբուխ օգնությունը։

Հովսեփն ու Մարիամը նայում էին Երուսաղեմի կողմ հեռացող քարավանին։ Նազարեթ հասնելու համար նրանք դեռ մի քանի օր պիտի հյուսիս գնային, բայց դա արդեն ծանոթ ճանապարհ էր, և անձինք, որոնց վիճակված կլինի հանդիպել, խոսելու են իրենց լեզվով, նույն ժողովրդից կլինեն։ Չէ՞ որ հրեից հող էին նրանք վերադարձել։ Իշուկը կրծում էր կանաչը։

-Ես մոռացել էի, ինչ համեղ է խոտը, -մտածեց։

-Իշու՛կս, -ասաց Մարիամը, -ստիպված ես ոջ օրը մենակ վազել։ Կդիմանա՞ս։

Իշուկն ուրախացած թափահարեց պոչը։

-Նայի՛ր, Հովսե՛փ, ինչ ուրախ է։ Հասկանում է, որ շուտով տանն ենք լինելու։

-Բայց նրա համար չափազանց ծանր բեռ է, -նկատեց Հովսեփը։ Վաճառականը հրաժեշտին այնքա՜ն բան նվիրեց։

-Ես կարող եմ ոտքով գնալ, -ասաց Մարիամը։ -Ինձ վերստին ուժեղ եմ զգում, քանի որ այս օդը կարող եմ շնչել։Տղան ևս կարող է, Նա բավականաչափ մեծ է և պինդ։ Տե՛ս, ինչքան հավասարակշռված է վազում, հարկ եղած դեպքում մի փոքր ինքս կտանեմ։

-Ճիշտ կլինի, այո՛, -որոշեց Հովսեփը, -իսկ ես կարող եմ բեռի որոշ մասը տանել։

Այդպես ուղևորվեցին Նազարեթ՝ Հովսեփը մի մեծ կապոց ուսած, իշուկը՝ ծանր բեռնավորված, այնքան, որ հազիվ էր տակից երևում, Մարիամը՝ Տղայի ձեռքը բռնած։ Ողջ ճամփին Նա այնքան թեթև էր ցատկոտում, ասես թիկունքին անտես թևեր լինեին։


    

Սպասում


    

-Այնքան երկա՜ր ենք սպասել, -մտքինը բարձրաձայնեց Հովսեփը։ -Հնարավոր է ոչ ոք սպասելիս չլինի։

-Ի՜նչ ես ասում, -պատասխանեց Մարիամը։ -Քույրս մեզ երբեք չի մոռանա։ Մեր մտերիներն էլ, և տնային կենդանիները։

Իրենց վերադարձին էլի մեկն սպասում էր։ Առաջին հերթին այն ծերունին, ում պատկանում էր Բեեթղեհեմի տնակը։

-Հիմա որտե՞ղ կլինեն նրանք, -հաճախ էր հարցնում հովիվներին հանդիպելիս։ -Ոչ մի կերպ չեմ մոռանում։ Դաժան Հերովդեսից խուսափեցի՞ն, ինչպե՞ս անցան անապատը։ Վախենում եմ զինվորները բռնած լինեն։

-Անապատը շատ վտանգավոր է միայնակ փախստականների համար, -նրան պատասխանում էին հովիվները։ -Մնում է սպասել։

-Ո՞նց եք կարողանում այդպես խոսել, -բորբոքվում էր Ռուբեն անունով կրտսեր հովիվը։ -Աստված ինչպե՞ս կլքի նրանց, եթե Ինքն է երկիր ուղարկել Որդուն։ Կարծում եմ, նրանք ինչ-որ տեղ են՝ անվնաս, բոլորով։ Քանի որ Հերովդեսը մեռել է, շուտով կգան։ Հնար լիներ տեսնելու։ Ինչպե՜ս եմ ուզում տեսնել նրանց Որդուն։Որքա՜ն հրաշալի գիշեր էր։

-Հիշում եմ Մանկան գլխավերևում փայատակող աստղը, -պատանին հաճախ էր պապին ասում, - Ասես թագ լիներ։ ՈՒ չնայած միայն աստղերն էին լուսավորում, այնքա՜ն լույս էր։

-Իսկ ես հրեշտակների երգը չեմ մոռանում, -հիշեցնում էր պապը։ -Այնպե՜ս եմ ուզում, որ շուտ գան, -շարունակեց ծերունին։ -Գիտեմ՝ ինձ շատ չի մնացել ապրելու․ սիրտս է այդպես ասում։

-Նրանք շուտով կգԱն, -հանգստացնում էր Ռուբենը։ -Անպայման կգան, ու կտեսնենք իշուկին։ Հաճախ եմ ես նրա մասին մտածում։

Բեթղեհեմից ոչ հեռու գտնվող փոքրիկ մի քաղաքում երեք մարդ էլ էին ապրում, որոնք նույնպես հաճախ խոսում էին Հովսեփից ու Մարիամից։ Երեք ազնվատոհմ, նախկինում հայտնի ավազակներն էին։

- Ի՜նչ զարմանահրաշ օր էր, երբ թողեցինք ավազակությունը, -կրկին նոր ուժով սկսեց կրտսերը։ Աշխատելն ինչքա՜ն լավ է, համեմատ չար մտքեր մտմտալուց։

-Եվ ի՜նչ սքանչելի էին դայլայլում թռչունները, -հավելեց երկրորդը։

-Դրանից հետո որքա՜ն դժվարություններ են մեզ բաժին հասել, -նկատեց ավագը։ -Հաճախ ենք առանց վաստակի մնում, և ստիպված ենՔ սովել։

-Ոչ մեկ անգամ սաստիկ ցանկացել եմ գնալ ու գողություն անել, -ասաց կրտսերը, բայց առայժմ դիմադրում եմ։

-Ինձ ևս դժար է հավատալ, որ ոչ վաղուց եմ թողել կողոպուտը։ Սոված լինելիս ձեռքերիս հանդեպ իշխանություն չունեմ։

-Հիանալի կլիներ, եթե բարի Մարիամը այստեղ վերադառնար, -նկատեց ավագը։ -Ընդամենը տեսնեի, զրուցեի հետը, այդ դեպքում, համոզված եմ, կկարողանամ թշվառությունը տանել։

-Ես նույնպես, -հաստատեց թռչնի սիրահարը։

-Ես էլ, -ասաց պատանին; Այդ դեպքում ամեն բան անտանելի ծանր չի թվա։ Հաստատ գիտեմ, որ դեռ կտեսնենք նրան։

-Բան պատահած չլինի՞․-ինքն իրեն հարցրեց ավագը։

Երեխաներն այն ընտանիքի, որտեղ առաջին գիշերն անցկացրին Մարիամն ու Հովսեփը Բեթղեհեմի ճամփին, նույնպես Նրա մասին էին մտածում։

-Նրանք էլ չեն գա, -լալիս էր մեծ աղջիկը։ Իսկ ես ու Մարիամը պայմանավորվեցինք, որ թույլ կտա գրկեմ իր փոքրիկ Որդուն։

-Իսկ ես կուզեի մաքրել նրա իշուկին, -ցանկությունը բարձրաձայնեց տղան, որը լացը կտրեց միայն այն ժամանակ, երբ ավանակի վրա նստեցրին։

-Մարիամն այնպե՜ս սիրելի է, -բացականչեցին երեխաները։

-Հովսեփն էլ, -լրեց տղան, -այնքա՜ն խոտ եմ հավաքել իշուկի համար, մի տարի հերիք կանի։

Տղան իսկապես ողջ ընթացքում խոտ էր կուտակել, ու հիմա հսկայական դեզ ուներ։

-Իսկ հիշու՞մ եք ինչպես ճանապարհեցինք, -հարցրեց ավագ քույրը։

-Այո՛, այնքա՜ն խնդալու էր, -պատասխանեցին երեխաները, -իսկ զբոսանքն իշուկով ամենասքանչելի բանն էր մեր կյանքում։

-Նրան հաճախ եմ մտաբերում, -ասաց մեծ քույրը։ -Նրանից նուրբն ու բարին չկա։

-Իսկ ես ուզում եմԵրեխայի հետ խաղալ, -մտածեց կրտսեր աղջնակը, որն այդ ընթացքում հասակ էր նետել, մեծացել ։

Բոլորից շատ նրանց, իհարկե, սպասում էին Նազարեթի տանը։

-Մարիամն այդպես էլ չի գալիս, -ասում էր քույրը։ -Որտե՞ղ կլինեն։

-Նրանք էլ չեն գա, -հայտարարեց ամուսինը։

Այդ խոսքերից քույրը սաստիկ տխրեց։

-Հազիվ եմ հասցնում խնամել նրա անասուններին, -դժգոհեց։ -Այնքա՜ն ժամանակ է խլում ջրելը, կերակրելը։ Վերջիվերջո իմ մասին էլ պիտի մտածեմ։ Քանի դեռ Հուդիթն օգնում էր, ամեն բան կարգին էր, իսկ անկողին ընկնելուց հետո նրան խնամելն էլ ավելացավ։

-Կարող ենք վաճառել անասուններին, -առաջարկեց ամուսինը։ -Լավ կլինի տունը ու հողն էլ ծախենք։

-Ո՛չ մի դեպքում, -բացականչեց քույրը։ -Կհամբերեմ մի քիչ էլ, շուտով կվերադառնան։

-Ծեր պանդոկապանը երեկ ասաց, որ եղած-չեղածը միասին կառնի։ Լավ փող կտա։

-Ո՛չ, ո՛չ։ Մի փոքր էլ համբերենք, -խնդրեց քույրը։ -Ես կսպասեմ։

-Պանդոկատերն ուզում է, -կրկնեց ամուսինը։

-Նա վատ մարդ է, -նկատեց քույրը։ -Մարիամի անասունին լավ չի նայի։ Ապրելու տեղ չեն ունենա, երբ վերադառնան։ Ո՛չ, թող նույնը մնա, ինչպես կա։

Բայց ո՞վ կարող էր Մարիամին նրա կենդանիներից ավելի սպասել։

-Հիմա որտե՞ղ է իշուկը, -մայում էին ոչխարիներն ու այծիկները։ Նրանք արագ էին աճում, գնալով դառնում ավելի ու ավելի մեծ։ Մի օր էլ պարզ դարձավ, որ այլևս գառնուկ ու ուլիկ չեն, այլ հասուն ոչխար ու այծ։ Նրանք, սակայն, չէին կորցրել հույսը և պատմում էին բարի Մարիամի Որդու մասին, որը շուտով տուն էր գալու։ Այդ դեպքում իրենք կխնամեն փոքրիկ Տղային։ Նրանք շրջել են աշխարհը ամենախելացի, ամենաընդունակ իշուկի հետ։

-Շու՞տ կգան, մայրի՛կ, -մայում էին նոր գառները։

Եվ նոր ուլերն էին անհամբեր տրտինգ տալիս, ինչպես նախկինում իրենց մայրերն ու հայրերը։

-Մայրի՛կ, ի՞նչ ես կարծում, վաղը կգա՞ն, ասա՝ հա՛։

-Շատ մի խոսեք, -սաստեց ծեր այծը-տատիկը, -թե չէ ընդհանրապես չեն գա։

Այդպես հաջորդում էին օրերը։ Շուտով այդ այծերն ու ոչխարներն էլ մեծացան, նրանց ևս փոքրիկներ լույս աշխարհ եկան, որոնք իրենց հերթին նույն հարցն էին տալիս․

Մայրի՛կ, ի՞նչ ես կարծում՝ վաղը կգա՞ն։

Նույնը Նազարեթի հավքերի հետ էր կատարվում։ Նրանք տւն էին դարձել Մանկան ծննդյան ավետիսով։ Նազարեթի կենդանիների համար դա մեծ ուրախություն էր։ Բոլորն էին համոզված, որ Մարիամը մի օր վերադառնալու է Երեխայի հետ, սակայն նրանք այդպես էլ չէին գալիս։ Որտե՞ղ էին; Թռչուններն սպասում ու սպասում էին։ Այդ մասին միշտ էին հիշում։ Նորանոր սերունդներ բներում նստած ծղրտում էին․

-Նրանք շու՞տ կգան, մայրի՛կ։


    

ՈՒրախ պանդուխտները


    

Ահա և իշուկը վերադառնում է տուն Հովսեփի, Մարիամի ու Որդու հետ։ Դեռ ոչ ոք չգիտի նրանց գալուստի մասին։ Երբ մոտեցան Բեթղեհեմին, Մարիամն ասաց․

-Պետք է այցելենք ծերունուն․ նա մեր հանդեպ այնքա՜ն բարի էր։

Իշուկը թեթևորեն վարգեց ծանոթ ճանապարհով։ Հիմա առանց Հրեշտակի գիտեր որտեղ գնա։ Ծերունին շատ ուրախացավ։ Նա գրեթե ոչինչ չգիտեր և ասաց․

-Վերջապես եկաք։ Զգում էի, որ այսօր ինչ-որ բան է լինելու․ երազումս ասես դրախտի մարգագետնում զբոսնելիս լիեի։ Հավանաբար Տերն ուզում Է ինձ իր մոտ տանել, սիրտս էլ չի հասցնում երկրի վրա ապրել։ Բայց չէի ուզում մեռնել առանց ձեզ ու Մանկանը նորից տեսնելու։ Ինչքա՜ն մեծ ու փառավոր Տղա է արդեն։ Այս գիշեր երազումս տեսած Հրեշտակին է նման։ Վաղն անպայման ձեզ հանդիպած հովիվներին տեսեք։ Նրանք նույնպես սպասում են։

-Որքա՜ն բարի եք, որ մեզ չեք մոռացել, -ասաց Մարիամը։

-Ձեզ մոռանա՞լ, -զարմացավ ծերունին, -հնարավո՞ր է։

Նրանք գիշերեցին խրճիթում, բայց Տղան արդեն մեծ լինելով՝ չտեղավորվեց մսուրում։ Պառկեց ծղոտին՝ սև կովի ու ոչխարի միջև։

-Մեզ վերստին վիճակվեց նրան տեսնել, -շշնջում էին նրանք մեկը մյուսին։ -Ի՜նչ մեծ է, բարի ու խելացի։

Ռուբենն իր հոտը քշել էր արոտ։ Նա գրեթե հասուն մարդ էր՝ ուժեղ պատանի լայն ուսերով, ջինջ հայացքով։

-Ռուբենը լավ հովիվ է, -ասաց պապն այդ առավոտ։ Քանի դեռ եղանակը չի փոխվել, միայնակ գլուխ կհանի արոտավայրում։

Դրա համար էլ մյուսները հանգստանալու նպատակով կացարանում էին։ Ռուբենը բարձրանալով ամենաբարձր բլուրը՝ հեռուներին աչք գցեց։

-Ես այնպե՜ս եմ նրանց սպասում, -գոչյունով դիմեց մոտերքով անցնող ամպերին։ -Աշխարհի Արքային՝ Դավիթի տոհմից, բոլոր մարդկանց Բարի Հովվին։ Երկրի վրա դուք այքա՜ն բարձր եք սահում, չե՞ք ասի՝ որտե՞ղ է Նա։

Ամպերը չպատասխանեցին, բայց Ռուբենի սիրելի ծեր ոչխարը, որին՝ հազիվ երկշաբաթյա, փոքր ժամանակ նվեր էր ստացել, հրելով նրա ոտքը, բռռաց․

-Ռուբե՛ն, նրանք այստեղ են գալիս։ Մի՞թե չլսեցիր, լուսաբացին ինչպես էին ճլվլում թռչունները։ Նրանք փոխանցեցին, որ Մանուկը Բեթղեհեմում է, հին խրճիթում։

Պատանին, սակայն, չըմբռնեց ոչխարի ասածը։ Միայն մտածեց, որ անսովոր բռռոց է։

-Այո՛, այո՛, -շոյեց կենդանուն, -ուզում ես սփոփել, բայց ինչո՞վ։

-Երբ հասկանաս, ինչ եմ ասում, անմիջապես կմխիթարվես, -մտածեց ոչխարը։

Ռուբենի սոսկ հոգոց հանեց։ Այդ պահին էլ նկատեց արահետով իրեն մոտեցող անցորդներին։

-Ովքե՞ր են, -մտածեց, -մեծ բեռով ավանակ, տղամարդ, կինը։ Ահա և տղան։ Հնարավո՞ր է։

Ռուբենը բլրից արագ իջնելով՝ վազքով ընդառաջ գնաց։ Այո՛, Մարիամն ու Հովսեփն էին։ Ամնեևին չէին փոխվել։ Իսկ այս համարձակ ու ուրախ Երեխան մի՞թե մսուրում պառկած այն Մանուկն է։ Մանուկը, որի համար երգում էին հրեշտակները։ Ռուբենը շփոթմունքի մեջ էր։ Տղան ծիծաղելով պարզեց ձեռքը։ Ցուցամատին թիթեռ էր նստել։

-Նայի՛ր, -ասաց Նա՝ քրքիջով;

Աչքերի նույն լույսն էր։ Այո՛, Նա է՝ Մարիամի Որդին, Մանուկը, որին օրհներգում էին հրեշտակները։ Ռուբենը բարձր ցատկեց և հրճվանքից բղավեց։ Բոլոր ոչխարները կուտակվեցին ավանակի շուրջը՝ լսելու Մարիամի ու Հովսեփի Եգիպտոս ուղևորության պատմությունը։

-Դու շատ բանիմաց ես, -ասացին նրանք, -լավագույն իշուկն աշխարհում։

-Մենակ չէի անապատն անցնելիս, -բացատրեց։ -Ինձ բարի Հրեշտակն էր օգնում, ինչպես և մեծ ուղտերը։

-Լսել ենք, որ ուղտերն ամբարտավան են, -զարմացան ոչխարները։

-Ո՛չ, նրանք շատ, անչափ բարեհոգի են ու խելացի։

Ռուբենը ճամփորդներին տարավ հովիվների կացարանը։ Բոլոր էին ուրախ, և իսկական խնջույք արեցին։ ՈՒրիշ հովիվներ էլ եկան տեսնելու Մանկանը, որի մասին այնքա՜ն լսել էին։ Հովիվները նորեկներին միշտ էին պատմում այն գիշերվա, հրեշտակների երգի, Բեթղեհեմ իրենց այցի ու մսուրում պառկած Մանկանը գտնելու մասին։

Երեխան չցանկացավ զգաստ նստած սպասել, թե ինչպես են մյուսներն իրեն նայում։ Օգնեց Ռուբենին մաքրելու ավանակին, ոչխարը փարախ քշելու։ Նա ուժեղ էր, ըմբռնող։ Եվ ամենևին վախ չուներ։ Երբ հզոր կոտոշները պարզած այծը Նրա վրա եկավ, Տղան միայն ծիծաղելով գրկեց վիզը։ Այծն ամաչելով՝ հնազանդվեց։

-Ես էլ հովիվ կլինեմ, երբ մեծանամ, -բացատրեց Նա։ -Բարի Հովիվ՝ ճանապարհից շեղվածներին ճիշտ ուղի բերելու համար։

-Դու կլինես իսրայելի ժողովրդի Հովիվը, -ասաց Ռուբենը։ -ՈՒ ես կհետևեմ Քեզ, որտեղ էլ գնաս։

Մանուկը բռնեց Ռուբենի ձեռքը։

-Իսկապե՞ս ինձ կհետևես, -ջրմորեն հարցրեց։

-Անտարակույս, -պատասխանեց Ռուբենը, -Քեզ մսուրում պառկած տեսնելու օրն եմ որոշել։

-Դու շատ հաճելի ես, -ասաց Տղան, -երկուսով Հովիվ կդառնանք՝ ես ու դու։

Սարի գլխին երեք մարդ խորհրդածում էին։

-Ներքևում երեք ճամփորդ երևացին, -ասաց ավագը։ -Գուցե կողոպտե՞նք։

--Ո՛չ, -պատասխանեց մյուսը։

-Եթե փող ունենանք, նոր գործիք կառնենք, -համոզում էր ավագը։ -Այդ դեպքում հեշտ կլինի գործ գտնելը։

-Եթե նորից սկսենք թալանելը, էլ հետ չենք կանգնի, -կասկած հայտնեց պատանին։ -Մտքներիցդ հանեք։

-Եթե կարողանայի խոսել բարի Մարիամի հետ, -տնքաց թռչնասերը, -հեշտ կլիներ անոթությանը դիմանալը։

-Տեսե՛ք, երկուսն են, նրանց ավանակը մեծ բեռով է, -բացականչեց ավագը։

-Հեռվից բան չես ջոկի, -առարկեց պատանին։

-Բոլոր դեպքերում ընդառաջ գնանք, -առաջարկեց ավագը։ -Կսպասենք սարի ստորոտում, ու հենց ձորակից ելնեն, վրա կտանք։ Եթե աղքատ լինեն, հանգիստ կթողնենք, թող իրենց ճամփով գնան։ Մեզ չեն տեսնում։

Առաջարկն այնքան էլ մյուս երկուսի սրտով չէր, այդուհանդերձ միասին թաքնվեցին սարի պռնկին։

-Ես առաջինին կխփեմ, -ասաց ծերը, -ու թե տեսա, հարուստ է, դուք մյուսի հախից կգաք։ Բոլորովին էլ պետք չէ ուժեղ խփել, մենք մարդ թաղել չենք ուզում։ Ընդամենը ավանակին ու բեռը կփախցնենք։

Այդպես կանգնել սպասում էին։

-Տարօրինակ է, -մտածում էր մյուսը։ -Հավքերն այսօր այնպես անու՜շ են դայլայլում։ Ի՜նչ էլ շատ են։ Այն օրվանից, ինչ քարանձավում թռունները մեզ համար երգեցին, նմանը լսած չկայի։

Երրորդն ունկնդրում էր յուրաքանչյուր շրշյուն։ Փայտը բարձրացրել, պատրաստվում էր խփել, երբ ճանապարհին թռչկոտող փոքրիկ տղա երևաց։ Նա այնքան շփոթվեց, որ դագանակը մնաց օդում։ Երեխան նկատելով նրան՝ անմիջպես մոտեցավ։ ՈՒրախ ողջույնով մեկնեց հացի կտորը, որ ձեռքին էր։ Մարդն իջեցրեց փայտը, սակայն պարզած հացը չվեցրեց։ Երեխան համառելով՝ հացը նրա բուռը խցկեց, շրջվեց, ինչ-որ բան ասաց ետքից եկող ծնողներին։

-Հովսե՛փ, -կանչեց կինը, -այստեղ են անձավի բարիացակամ մարդիկ, նրանց կճանաչե՞ս։

Մի քանի քայլ ընդառաջ գնալով՝ նա պարզեց ձեռքը։

-Այնքա՜ն ուրախ եմ ձեզ կրկին տեսնելով, -ժպտաց։ -Ձեր մասին շատ եմ մտածել։

-Մարիա՛մ, դու՞ ես, -բացականչեցին երեքը միաժամանակ։

Բոլորն իրարից սկսեցին հարցնել, իսկ տղան բարձրացնելով մահակը՝ հեծավ, ինչպես ձիուկին։

-Ինչպե՞ս եք ապրում, -հարցրեց Հովսեփը։

-Երբեմն՝ ոչինչ, ավելի հաճախ՝ բոլորովին վատ, -ասաց ավագը։ -Երկար ժամանակ է գործ չենք գտնում։

-Վերջին անգամ հաց ուտելուց շատ օրեր են անցել, -հավելեց պատանին։

-Այսօր մեզ հետ կուտեք, -ասաց Մարիամը։ -Եվ Աստված կօգնի ձեզ աշխատանք գտնել։ Նստեք, հանգստանանք մի փոքր։

Հովսեփը ուտելիք հանեց։

-Աշխատա՞նք, -նա մտքերի մեջ ընկավ, -ես Բեթղեհեմումում մեկին գիտեմ, նա մարդ է փնտրում իր արհեստանոցի համար։ Առաջարկեց իր օգնականը լինեմ, բայց ես ժամանակ չունեմ։ Գնացեք նրա մոտ։

-Եթե լավ գործիք ունենայինք, - պատանին մտահոգ էր -Մեզ ոչ ոք չի ընդունի, մեր ունեցածը միայն կողոպուտի պետք կգա։

Մարիամն Հովսեփին նայեց։ Նա գլխով արեց, հանելով պայուսակը՝ բացեց։

-Ահա՛, վերցրեք, -ասաց՝ մեկնելով ոսկեդրամը։ -Սա ձեզ՝ լավ գործիքի համար։

-Մեզ պետք չէ քո փողը, -ասաց ավագը։ -Ինքդ կարիքի մեջ ես։

-Մենք այն ստացել ենք մի հարուստ վաճառականից։ Իսկ լավ նվերն առավել լավ է դառնում ընկերներին բաժանելիս, -ասաց Հովսեփը՝ նրա բուռը դնելով փողը։

-Չէի՞ ասում, որ ամեն բան լավ կլինի ձեր գալուստին, -բացականչեց նա։ -ՈՒ դուք հենց այսօր եկաք։ Ճիշտն ասած՝ մենք նորից թալանի էինք պատրաստվում։

-Անիմանալի են Աստծո ուղիները, -ասաց Հովսեփը։

-Ձեր Որդի՞ն է, -հարցրեց պատանին։ -Ի՜նչ մեծ է արդեն։ Անունն ի՞նչ է։

-Հիսուս է անունս, -ուրախ արձագանքեց Տղան։ -Լավ անուն է, նշանակում է օգնական։

-Օհո՛, -ծիծաղեց պատանին, -և ում ես դու օգնելու՞։

-Համայն մարդկանց, -պատասխանեց Տղան։

-Հավատում եմ, որ կկարողանաս բոլորին օգնել, եթե լինես այնպիսին, ինչպիսին ծնողներդ են, -ասաց երրորդը։ -Կյանքում ինձ ոչ ոք նրանց պես ձեռք չի մեկնել։

Մեկ օր անց ճամփորդները հասան փոքրիկ բնակավայրին, որտեղ մնացել էին առաջին գիշերը։

-Շուտով տանը կլինենք, -ասաց Մարիամը; -Հրաշալի կլինի։ Կմտածեի՞, որ մեր ուղևորությունն այսքան կերկարի։ Եվ Դու՝ Որդիս երբեք չես տեսել տունդ, բայց շուտով կբացենք դուռը, ու կտեսնես մեր բոլոր կենդանիներին։ ՈՒրախությամբ նրանց ցույց կտամ Քեզ։

-Իսկ ոչխարները, այծերը, գառնուկներն ու ուլիկներն էլ իմն են, չէ՞, մայրի՛կ, -հարցրեց Տղան։

-Իհարկե, մերն են ու Քոնը։

-Իսկ կարո՞ղ եմ նրանց արածեցնել, կեր, ջուր տալ։

-Ամեն օր մենք դա միասին կանենք, -խնդալով պատասխանեց Մարիամը, -բայց Դու հորդ էլ պիտի օգնես, սովորես տաշել, սղոցել, կտրել։

Այդ խոսքերից Տղան այնքան ուրախացավ, որ ողջ ճանապարհին ցատկռտում էր իշուկի շուրջը։ Տանջահար կենդանին մտածում էր Նազարեթում իրեն սպասող բարեկամների մասին; Նրանք որքա՜ն կուրախանան։ Ոգևորությունից նա ընկերների համար զռռաց՝ իա՜։

-Բլրի մյուս կողմում գյուղակ կա, -ասաց Հովսեփը։ Գիշերավայր պիտի գտնենք, այսօր տուն չենք հասնի։

Իշուկը վազքի անցավ․ այնպե՜ս է ուզում հանգստանալ։ Հովսեփը Տղային գրկեց։ Արևն աստիճանաբար մտնում էր։ Գլուխը հակելով հոր ուսին՝ Նա արագ քուն մտավ։ Մոտենալով գյուղին՝ Հովսեփը կամուկացի մեջ կանգ առավ, իշուկը, սակայն վստահ առաջ վազեց։

-Թվում է, մեր իշուկը գիտի՝ ուր գնա, -նկատեց Մարիամը։ -Գուց նորի՞ց Հրեշտակին է տեսել։

Իշուկը պարզապես ճանաչեց իր ընկերոջ ձայնը։ Խոտ հավաքել խոստացած փոքրիկն էր։ Լանջին հենց խոտ քաղելով էր զբաղված։ Տղան հանկարծ նկատեց իշուկին։ Վազքով մոտեցավ, գրկեց վիզը։

-Նրանք եկա՜ն։ Եկա՜ն, -բղավեց։

Մարիամը ճանաչեց տղային ու քրոջը։

-Ա՛խ, Հովսեփ, ի՜նչ խելացի է մեր իշուկը։ Հիշել է, որ խոստացել ենք վերադարձին նրանց այցել։ Իսկ մենք քիչ էր մնացել մոռանայինք։ Ի՜նչ լավ եղավ, որ մեզ այստեղ բերեց․ մեր խոստումը կկատարենք։

Երեխաները նրանց տուն ուղեկցեցին։ Մեծ աղջկան վստահեցին տանել քնած Մանկանը, իսկ համարձակ տղան իշուկին բակ տարավ, օգնեց իջեցնելու բեռը։ Ապա նա բացեց մարագի դուռը, և բոլորը տեսան հոյակապ խոտի կիտուկը։ Զարմանքից Հովսեփը իրար զարկեց ձեռքերը։ Պատկերացնել չէր կարող, որ տղան կպահի խոսքն ու այդքան շատ խոտ կհավաքի։

Հյուրերի գալստյան առթիվ խեղճերի տանն այդ գիշեր մեծ ուրախություն էր։ Տնատիրուհու համար դժվար չէր հյուրասիրելը։ Մարիամը մեղրաբլիթ ու այլ համով բաներ հանեց, որ տվել էր բարի առևտրականը։ Երեխաները երբեք նման տոն չէին ունեցել։

-Երեկ հարուստի տանը խնջույք էր, մեզ, սակայն, չէին հրավիրել, -ասաց փոքրիկներից մեկը։ -Իսկ այսօր մեր տանն աշխարհի հնարավոր լավագույն տոնակատարությունն է։

Այդպես էին համոզված բոլոր երեխաները։

Մեծ աղջիկը Մարիամի ձեռքից վերցրեց քնած Մանկանը, լվաց և պառկեցրեց իր անկողնում։ Երեխները հետևում էին։

-Ի՜նչ անուշիկն է, -ասացին։ -Իսկ անու՞նը։

-Հիսուս, -պատասխանեցՀովսեփը։

Հաջորդ օր երեխաներն ուրախացան, երբ նախորդ անգամվա պես թույլատրվեց ուղեկցել ճանապարհորդներին։

-Իսկ խոտի այս դեզն ի՞նչ անեմ, -հարցրեց տղան։ Իշուկը քիչ կերավ։ Կարո՞ղ է ձեզ հետ վերցնեք։

Դա էլ հնարավոր չէր, որովհետև իշուկն արդեն իսկ բավական բեռնված էր։

-Բա ի՞նչ անեմ։ Որտեղի՞ց իշուկ գտնեմ, -բողոքեց տղան։ -Հայրիկին միշտ ասում էի՝ արի իշուկ առնենք, իսկ նա չի ուզում։

-Նա պարզապես փող չունի, -ասաց մեծ քույրը, -իսկ դու հայրիկի ականջին դզզում ես։

-Մտածիր ինչ լավ կլինի, եթե իշուկ ունենանք, -առարկեց տղան։ -Միասին կբանեինք խաղողի այգում, փող կաշխատեինք։ Ոչ ոք չի ուզում մեզ պարտքով փող տալ, կվերադրաձնեմ հաստատ։

-Քեզ հավատում եմ, -ասաց Հովսեփը, -դրա համար պարտքով կտամ այս ոսկեդրամը։

-Դու հարստացե՞լ ես, -զարմանք կտրեց տղան։ -Կարծում էինք աղքատ եք։

-Մենք, իհարկե, հարուստ չենք, -ասաց Մարիամը։ -Բայց աղքատները պիտի օգնեն իրար։ Հովսեփը մի քանի ոսկեդրամ է նվեր ստացել մի վաճառականից, ու նա մտադիր է մնացածն էլ ընծայել։

Բառեր չկան նկարագրելու, թե որքան երջանկացան երեխաները։ Նրանք ցնծում էին, քրքջում ու թռչկոտում, առանձնակի ուրախ Հիսուսն էր։ Թաթիկներով ծափ էր զարկում, իսկ տղան ոսկեդրամը բռում՝ գլուխկոնծի էր գալիս կանաչի վրա։

Ճաշից հետո մինչև Նազարեթ բավականաչափ ճամփա դեռ մնում էր։ Հովսեփն առաջարկեց գիշերատեղ փնտրել հաջորդ գյուղում, իսկ մյուս օրը կգնա Նազարեթ՝ իմանալու ինչն ինչոց է։ Բոլորն էին ուժասպառ, իշուկը հազիվ էր քարշ գալիս, միայն Մանուկը չգիտեր հոգնությունն ինչ է․ ցատկոտում էր ավանակի շուրջը, հետը զրուցում։

Հոգնատանջ իշուկը դադար չառավ։ Գնում էր ու գնում, միչև Հովսեփը չգոռաց, որ հանգստանալ է պետք։

-Հովսե՛փ, ի՞նչ է պատահել մեր իշուկին, -զարմացավ Մարիամը։

-Հրեշտակի՞ն չի տեսել, -մտածեց Հովսեփը։ -Կարծես ոչ մի վտանգ մեզ չի սպառնում, և ճամփան լավ գիտենք։ Դեհ, կանգ առեք, սիրելինե՛րս։

Իշուկը վազում էր, վազում, և Տղան էր վազում կողքից։ Անբառ մեկմեկու հասկանում ին։

-Քեզ չի՞ թվում, որ իշուկը Հրեշտակին է տեսել, -հարցրեց Մարիամն իր փոքրիկին։

-Ես եմ տեսնում Հրեշտակին, -պատասխանեց Մանուկը։ -Նա մեզ նշան է անում, որ շտապենք։ Ես ասացի իշուկին, դրա համար է վռազում։

-Այդ դեպքում մենք էլ արագացնենք, -որոշեց Հովսեփը։

-Գնացինք, -պաշտպանեց Մարիամը։ -Շուտով կհասնենք տուն։

-Դեպի տու՜ն, -բացականչեց Հովսեփը՝ շալակելով բեռը։


    

Նազարեթում


    

Ճաշից հետո Մարիամի քրոջն ու ամուսնուն այցելեց հարուստ պանդոկապանը։

-Հենց այսօր եմ ուզում գնել Հովսեփի տունն ու հողը։ Ինձ նոր պահեստ է պետք։

-Ո՛չ, սպասեք մինչև աշուն, -բացականչեց քույրը։

-Աշնանը պահեստը պիտի պատրաստ լինի, -բացատրեց պնդոկապանը։

Քրոջ ամուսինը բարիացակամ էր պանդոկի տիրոջ հանդեպ, և նրանք ելան նայելու Հովսեփի ու Մարիամի տունը։

-Ծառերը հարկ կլինի կտրել, -ասաց պանդոկապանը։ -Վաղը կուղարկեմ ծառային, կհատի։

-Իսկ անասուննե՞րը, -հարցրեց քրոջ ամուսինը։

-Ծերերին մորթել, իսկ մատղաշին՝ ծախել։ Վաղն իսկ նրանց կարելի է վաճառքի հանել։ Բայց դրանց վաղ առավոտվա շուկային հասնելու համար հիմա պիտի տանել։

Նրանք վերադարձան՝ ավարտելու գործարքը։ Սարսափ տիրեց տան բոլոր կենվորներին։ Ոչխարները հուսահատ բռբռում էին, այծերը լարվել, պոզահարում էին, ասես արգելափակոցից ցատկել կամենային։ Իսկ Մարիամի թևավորնե՜րը․․․ Ծառերը տապալելուց հետո որտե՞ղ բույն հյուսեն։ Ի՞նչ է նրանց սպասվում։ Մարիամը չի՞ եկողը։ Հեռվում ի՞նչ իշուկ է։ Թռչունները լարված նայեցին։

-Ովքե՞ր են ժամանողները, -մայեցին ոչխարները։

-Ինչ-որ ուխտավորներ, դեռ հեռու են, իշուկ կա հետները, -հաղոդեցին հավքերը։

-Նրանք կլինեն, -բղավեցին ոչխարները։

-ՈՒրիշ էլ ո՞վ, -մտածեցին այծերը։

Թռչուններն ընդառաջ գնացին եկողներին։

Իհարկե՛, Հովսեփն ու Մարիամն էին, ու նրանց հետ՝ իշուկը։ Այս Տղան ո՞վ է, այնքա՜ն հպարտ է քշում իշուկին։ Իսկ ու՞ր է Մանուկը, որը Բեթղեհեմում աշխարհ եկավ։ Թռչունները շատ վհատված էին։

-Հե՜յ, հիմարիկնե՛ր, -ծլվլաց ուշիմ աղավնին։ Ո՜նց գլխի չեք ընկնում, որ Նա մեծացել է, չէ՞ որ այդքան երկար ճամփա են կտրել։

Իսկապե՜ս։

Երկնքում ցնծալի երգեցողություն սկսվեց։ Նազարեթի բոլոր հավքերը թռան եկան ու բազմաձայն համերգ սկսեցին։ Հովսեփը Տղային դրեց իշուկի վրա։

-Դու Նազարեթ ես մտնում, -ասաց։

Տղան քշեց իշուկին, և նա գլուխը բարձր պահած՝ վազեց այնպես, ասես նորեն ջահել լինի։ Մարիամն ու Հովսեփը ժպտուն գնում էին նրանց հետքերով, իսկ թռչունները ձայները գցել էին գլուխները։ Այդպես մտան Նազարեթ։

-Ի՞նչ է եղել, -մարդիկ զարմացած ելել էին փողոց։ -Այս ո՞վ է արևմտոցին գալիս։ Նրա շողերը լոիսապսակի հանգույն շրջանակել են նրանց։ Դրախտի՞ց եկան։ Ի՞նչ է նշանակում թռչունների դայլայլը, թե՞ երգողն հրեշտակներն են։

-Ոչ՛, հրեշտակները չեն, -նկատեց մեկը։ Սա ընդամենը Տղա է, նա ծիծաղում է, բղավում, ինչպես սովորական երեխա։ Ովքե՞ր են այնուամենայնիվ։

Իհարկե, շուտով բոլորը ճանաչեցին Հովսեփին ու Մարիամին։ Հարևանները ելան դիմավորելու։ Քույրը նույնպես փողոց դուրս եկավ։ Նա լալիս էր, որ ամուսինը որոշել է ծախել Հովսեփի ու Մարիամի տունը։ Հարևանները բղավեցին․

-Քու՜յրդ է եկել։

Նա այնպե՜ս ուրախացավ, նմանապես՝ ամուսինը։ Փառք Աստծուն, որ Հովսեփն ու Մարիամը ժամանակին վերադարձան, տունը դեռ մնում է։ Կրպակապանը, իհարկե, սկզբում զայրագնեց, սակայն խորհելուց հետո ուրախացավ, որ չհասցրեց անիրավ գործն ավարտին հասցնել։

-Մտե՛ք, դե մտե՛ք, -հրավիրեց քույրը՝ Տղային իջեցնելով իշուկից։ -Առաջացե՛ք։

Սկզբում մեր տուն մտնենք, -ասաց Մարիամը։ -Քանի՜ տարի ամեն օր երազել ենք այս րոպեն։ Եվ Տղան վերջապես պիտի տեսնի իր տունը։

-Բայց հետո մեր մոտ կգաք, -խնդրեց քույրը։ -Որդուդ կարգին չտեսա։ Անունն ի՞նչ է։

-Հիսուս է անունս, -ասաց Տղան։ -Դու կարող ես մեր տուն գալ։

Քույրը Տղային վեստին դրեց իշուկին և նրանց ուղեկցեց տուն։ Կենդանիները լարված սպասում էին Հովսեփի ու Մարիամի գալստյանը։ Թռչուններն ուախալի նորությունը հասցրել էին, ու նրանք անհամբեր սպասումով կուտակվել էին։

-Ահա և ես, -ասաց իշուկը։ -Սա երկարատև ճամփորդություն էր, բայց հիմա տանն ենք։ Մի տեսեք ՈՒ՜մ եմ բերել։

Եվ թռչունները Նազարեթի երգեցին․

-Ժամանել է Բարի Հովիվը։ Վերջապես եկավ Նա։ Փառք մեր Տիրոջը։

-Ի՜նչ բանիմաց իշուկ ես, -մտածեցին բոլոր կենդանիները, երբ նա պատմեց երկարատև ճամփորդության մասին։ -Ինչ լա՜վ է, որ կարող ես տեսնել Հրեշտակին։

-Բայց տունդարձին նրան չկարողացա տեսնել, -ասաց իշուկը, -աչքերս լրիվ մթագնել են։ Հոգ չէ սակայն։ Տղան է նրան տեսնում։ Եվ պետք է անել այն, ինչ Նա կասի։ Ես այնքա՜ն եմ հոգնել, ոտքերս հիվանդ են, հավատացեք։

-Դու հիմա կհանգստանաս, իշուկ, -ասացին կենդանիները։ -Դու դա վաստակել ես։ Շատ ուրախ ենք, որ վերջապես տանն ես։ Մենք երկար սպասեցինք։ Նրանք այստեղ են՝ Մարիամն ու Որդին։

-Եվ Հովսեփը, -հավելեց ծեր ոչխարը։

-Եվ աշխարհի ամենախելացի իշուկը, -մկկաց այծիկը՝ խնդալի տրտինգով։


    

Տաթև դստեր հորդորով ռուսերենից թարգմանեց Արամ Հովհաննիսյանը


    

Անծանոթ բառերի բացատրություն՝

փութաջան-եռանդով

փարախ-գոմ

ճեմել-քայլել

ապշել-զարմանալ

տկճոր-տիկ, կաշվե ջրաման

զի-քանզի, որովհետև

կնդրուկ-բուրախեժ, գործածվում է խունկ ծխելիս

լնգլտալ-կաղալ

գրաստ-բեռնակիր անասուն

տքնել-բանել, աշխատել

հարել-քսվել, տրորել

վարգել-արագ ընթանալ, վազել

ցնծալ-հրճվել, ուրախանալ

պարսավել-ամոթանք տալ, նախատել

սերել-ծագել, ծնվել

ճերմակավարս-սպիտակամազ

ճառագել-շողալ, ճառագայթել, ճաճանչել, փայլփլել

մրափել-քնել

բարդոց-խոտի կիտուկ, դեզ

գոցել-փակել, ծածկել

սքողել-քողարկել, թաքցնել

աճապարել-շտապել

այծենակաճ-յափնջի, թիկնոց, մորթուց, թաղիքից անջրանց վերարկու

կայսր-արքա, թագավոր, միապետ, տիրակալ

գայթել-սայթաքել, ընկնել

ունկնդրել-լսել

պերճություն-շքեղություն

մսուր-պատին հարմարեցված տաշտակաձև կերաման

ավետել-բարի լուր հաղորդել

խինդ-ուրախություն

հարկավ-իհարկե

սնդուկ-կափարիչով արկղ

խռնչալ-խորդալ, զռալ /խոզի, էշի ձայն/

հիրավի-իրոք, իսկապես

թախծել-տխրել

երախտագիտություն-շնորհակալություն

սևեռել-հայացքը հառել, գամել, ուղղել, զննողաբար նայել

նառ-քարավանն առաջնորդող ուղտ

օազիս-ընդգետնյա, վերգետնյա ջրի առկայությամբ կանաչ տարածք անապատում

պանդուխտ-ուխտավոր, նժդեհ, բռնի կամ կամովին տնից հեռացած մարդ

հոգոց-տնքոց, հառաչ

կարկամել-պապանձվել, լալկվել

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1003 | 0 | 0
Facebook